«ԿՈՄՊԼԵՄԵՆՏԱՐ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ. երբ Ադրբեջանը բողոքի նոտա է հղում, իսկ Հայաստանը` պերսոնա նոն գրատա ճանաճում». Դերենիկ Մալխասյան
Թավշյա տեռոր
Սրանից մի քանի օր առաջ ռուսական պետական հեռուստաալիքներից մեկով հաղորդում է հրապարակվում, որտեղ հիմնականում հնչում են հայկական շահերից բխող տեսակետներ, որին մասնակցում է նաև Պետդումայի պատգամավորներից մեկը՝ ակնհայտ պրոհայկական հայտարարություններով։
Որոշ ժամանակ անց Ադրբեջանը այս կապակցությամբ բողոքի նոտա է հղում ՌԴ ԱԳՆ-ին՝ հայտարարելով, որ հաղորդման ընթացքում հնչել են հակաադրբեջանակն տեսակետներ, կասկածի տակ է դրվել "Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը"։
Իսկ այսօր Հայաստանի "հավաստի աղբյուրը" հայտնում է այդ հաղորդմանը մասնակցած և թերևս ամենահայանպաստ հայտարարություններով հանդես եկած` Պետդումայի պատգամավորին Հայաստանում պերսոնա նոն գրատա ճանաչելու և նրա մուտքը Հայաստան արգելելու մասին։
Սրանք միայն փաստերն են, հետևությունները՝ ակնհայտ․․․