Սկզբից ասում էին «Արցախը նախկինները վաղուց են տվել, ի՞նչ անենք». Վահան Բաբայան
Թավշյա տեռոր
Վերջերս էլ ԱԺ ամբիոնից Փաշինյանը օրինակ էր բերում մադրիդյան սկզբունքները և լոլոներ կարդում:
Երբ ի հայտ եկավ Սերժ Սարգսյան-Լուկաշենկո հայտնի ձայնագրությունը մի պահ դադարեց էդ մարազմին հասնող աբսուրդային վայրահաչոցը: Հետո էլի սկսեցին «վաղուց տվել են»-ի արդեն ծեծված թեման:
Մի կողմ թողնենք, որ եթե տվել էին «Ալիևը ի՞նչու տվածը չէր վերցնում» շատ կարևոր թեզը և կենտրոնանանք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երեկվա հայտարարության վրա:
Փաստորեն կրկին այս հարցը եկավ ասպարեզ և ևս մեկ անգամ արդեն Պուտինի կողմից հաստատվեց, որ հայկական կողմին բազմիցս առաջարկվել էր զիջել 5 շրջան, բայց հայկական կողմը չի համաձայնվել դա անել:
Բա հիմա էդ «վաղուց տվել էին» ասող զանգվածին ի՞նչ ասես...
Բա հիմա գոնե հասկացան Քարվաճառի և Բերձորի արժեքը, հիմա հասկացա՞ն, որ Արցախը Հայաստանի պահապանն էր, կարծում եմ այդպես էլ չհասկացան, նրանք ունակ չեն դա հասկանալու: