ԱՄՆ-ն պատրաստ է մեծ գործարքի Ռուսաստանի հետ, բայց Մոսկվան ո՞ր թեւին նախապատվություն կտա
Վերլուծություն
Ուկրաինական մի շարք աղբյուրներ տեղեկացնում են, որ Կիեւին խաղաղություն պարտադրելու գործընթացը սկսել է լրջորեն մտահոգել Զելենսկու գրասենյակին.
««Բանկովայայում» մեծ մտավախությամբ են ընկալում Ուկրաինայում ռազմական հակամարտությունը լուծելու «խաղաղ» միտումը, որը մեծ ժողովրդականություն է վայելում Արեւմուտքում։ Պարզապես հիշեք, թե ինչպես էր նախագահի գրասենյակի ղեկավար Երմակը «ռմբակոծում» The Washington Post-ի սյունակում՝ քննադատելով բոլորին, ովքեր խաղաղապահ դիրքորոշում են զբաղեցնում ռուս-ուկրաինական հակամարտության հարցում։ «Նախկին և ներկա քաղաքական գործիչներն ու ազդեցիկ գործարարները կոչ են անում բանակցություններ վարել Կրեմլի հետ. հանուն խաղաղության, հանուն խաղաղության, հանուն մարդկության, բայց ոչ հանուն Ուկրաինայի, ոչ հանուն արդարության»,- պնդում Երմակը:
Եվ հիմա պարզվում է, որ չնայած բազմաթիվ հայտարարություններին եւ դեռ գարնանը ռուս-ուկրաինական բանակցությւոնենրը ձախողելուն, հիմա Արևմուտքը պատրաստ է վերանայել հարաբերությունները Կրեմլի հետ հենց «հանուն խաղաղության»։ Ընդ որում, այս դիրքորոշումը հնչել է անգամ ԱՄՆ Պետդեպում։ Ուկրաինա-ռուսական հակամարտությունում վճռական ռազմական հաղթանակ չի լինի, ուստի այն պետք է ավարտվի երկխոսության միջոցով։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը, միաժամանակ հիշեցնելով Զելենսկու խոսքերն այն մասին, որ այս հակամարտությունը «կավարտվի միայն երկխոսության և դիվանագիտության միջոցով»։ Եվ ոչ մի զարմանալի բան չկա պետությունների նման դիրքորոշման մեջ. ամերիկացիները չեն ցանկանում հակամարտության արմատական սրում, քանի որ իրադարձությունների նման զարգացմամբ նրանք ստիպված կլինեն, հավանաբար, ուղղակիորեն խառնվել իրավիճակին (բարև, Համաշխարհային պատերազմ): Այնպես որ, անկախ նրանից, թե ինչպես է նախագահի աշխատակազմը «մազերը պոկում է» օրակարգի փոփոխությունից, կարծես թե Արևմուտքը պատրաստ է մեծ գործարքի Ռուսաստանի Դաշնության հետ «Հանուն խաղաղության, հանուն մարդկության, բայց ոչ հանուն Ուկրաինայի»։
Այսպես, կրկնում ենք, մտածում են ուկրաինական աղբյուրները, թեեւ նրանք, որ դեռ մտածելու կարողություն ունեն: Իսկ իրականում պատկերը, իհարկե, մի փոքր այլ է: Բայդենի վարչակազմը նետվում է «խաղաղասիրական պատակներով» ռուսների հետ բանակցելու, թեեւ իրականում թքած ունի խաղաղության վրա: Պարզապես աչքի առաջ կորցնում են իշխանությունը եւ լավ հասկանում, որ եթե իրենք չգնան բանակցությունների, ապա դա կանեն հանրապետականները, թեկուզ հանուն միայն նրա, որ դրանով վերջնականապես ոչնչացնեն Բայդենի Սպիտակ տունը: Միանշանակ, դա հասկանում է նաեւ Մոսկվան, եւ պատահական չէ, որ բանակցությունների մասին ամերիկյան հավաստիացումներից հետո որոշակի պաուզա պահեց, եւ այսօր, երբ արդեն գործնականում կասկածի տեղիք չի տակիս դեմոկրատների պարտությունը, հայտարարեց, թե կոնկրետ Ուկրաինայի հետ կապված որեւէ բանակցություն չի վարում Բայդենի էմիսարների հետ: Դրանով Մոսկվան շատ նուրբ հասկացրեց, թե ինչքն է ընտրելու, թե ամերիկյան որ թեւի հետ կբանակցի, եւ դա կախված է ինչպես նրանց առաջարկից, այնպես էլ նրանից, թե տվյալ թեւը որքանով կարող է խոստումներին տեր կանգնել:
Այսինքն, ամերիկյան որ թեւն էլ սկսի բանակցել, դա անելու է ոչ թե «հանուն խաղաղության կամ նման այլ բանի», առավել եւս` ոչ թե «հանուն Ուկրաինայի», այլ բացառապես «հանուն ներամերիկյան պայքարում (եւ ոչ միայն) սեփական շահի»: Իսկ կոնկրետ Թրամփի պարագայում պետք է ավելացնել փաստը, որ ժամանակի Զելենսկին նրան «գցեց», երբ պետք էր ջրի երես հանել Բայդենի հին ուկրաինական հանցագործությունենրի թեման: Նաեւ դրա արդյունքում է, որ Բայդենը Թրամփի փոխարեն հայտնվեց Սպիտակ տանը, եւ ենթադրելի է, որ նախկին նախագահը դրա համար դեռ հաշիվ կպահանջի Զելենսկուց:
Զելենսկին էլ, ճիշտ է, բանակցությունների մասին Սալիվանի առաջարկի հետ կապված մի իսկական հիստերիա սարքեց: Բայց նաեւ երեւի հասկանալով, որ բանակցությունները ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի մեջ աստիճանաբար դառնում են անխուսափելի, ընդ որում, այստեղ իր կառավարությունը մանրադրամի դեր կարող է ունենալ: Ու շատ ճիշտ է անում ուկրաինայի նախագահի աշխատակազմը, երբ «մազերը պոկում է». ինքը չպոկի, ապա շատ չանցած ուրիշներն են պոկելու: