Երկիրը իրենց հորական տունը չի, որ հանձնեն ու դրա դիմաց խաղաղություն ուզեն. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Պետք է Փաշինյանին հեռացնել, բերել իրատեսական իշխանություն և պահպանել Հայաստանը ներկա իր սահմաններում. Զուրաբյան Եռատոնը նշում ենք մրմուռը մեր սրտում. Նիկոլ Փաշինյանը պատմության մեջ մնալու է որպես կապիտուլյանտ. Էդուարդ Շարմազանով Տիգրան Բարսեղյանի գոլը լավագույնն էր ապրիլին(տեսանյութ) Հաղթանակի ու խաղաղության օրվա կապակցությամբ ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի Պուտինը մոտեցավ հայ վետերաններին, որոնք ներկա էին Հաղթանակին նվիրված զինվորական շքերթին (Video) Խաղաղության պայմանագրի ստորագրման հարցով գուցե լավ նորություններ լինեն. Միրզոյան Փաշինյանը՝ ադրբեջանական զորախմբի քայլքի ժամանակ (տեսանյութ) Մարտաֆիլմերի աստղ Սթիվեն Սիգալը Կարմիր հրապարակում հետևել է զորահանդեսին Պապիկյանը մայիսի 9-ին հանրապետության բարձրագույն ղեկավարության հետ այցելել է «Հաղթանակ» զբոսայգի

«Հայրս այդպես էլ չտեսավ իր կերտած քանդակի հանդիսավոր բացումը». ԱՇՈՏ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Մշակութային

Այս տարի լրացավ Արցախի «Մենք ենք, մեր սարերը» քանդակի 55-ամյակը, որի հեղինակն է ՀԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, ՀԽՍՀ պետական մրցանակի արժանացած Սարգիս Բաղդասարյանը: Այս առիթով «Իրավունքը» զրուցել է նրա որդու`քանդակագործ, Հայաստանի նկարիչների միության, նկարիչների միջազգային ասոցացիայի, Հունգարիայի նկարիչների միության անդամ ԱՇՈՏ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ հետ:

Պարոն Բաղդասարյան, Ձեր հայրիկի մոտ ինչպե՞ս առաջացավ՝ «Մենք ենք, մեր սարերը» արձանը կերտելու գաղափարը:

— Հայրս լինելով ծնունդով արցախցի՝ անդրադարձել է Արցախի թեմային եւ 1965 թվականին Կարարայում տեղի ունեցող քանդակի միջազգային ցուցահանդեսին ներկայացել «Մենք ենք, մեր սարերը» արձանի ցուցահանդեսային տարբերակով: Քանդակն ալյումինից էր ձուլել, որպեսզի ճանապարհի համար ծանր չլինի... Կարարայի ցուցահանդեսից հետո` նա որոշում է Արցախում տեղ փնտրել արձանի մեծ տարբերակը կանգնեցնելու համար: Եվ իր ընտրությունը կանգ է առնում Ստեփանակերտի մուտքի բլուրներից մեկի վրա:

Արձանը կերտելու աշխատանքը  որքա՞ն է տեւել:

— Աշխատանքը տեւեց մոտավորապես երկու տարի, եւ 1967 թվականի նոյեմբերի 1-ին Ստեփանակերտի բլուրներից մեկի վրա կանգնեցվեց «Մենք ենք մեր սարերը» արձանը:

 — Բացի չափսերից, որո՞նք էին արձանի հաստոցային եւ Ստեփանակերտում տեղադրված «Մենք ենք , մեր սարերը» արձանի տարբերությունները:

— Արձանի ցուցահանդեսային տարբերակը բավականին տարբերվում էր Ստեփանակերտի բլրի վրա կառուցված՝ «Մենք ենք, մեր սարերը» արձանից, չնայած` կոմպոզիցիայով շատ նման են իրար, որոնց գլուխները հիշեցնում են մեծ եւ փոքր Մասիսները: Քանդակի սիմվոլը` հայկական ավանդական ընտանիքի սկիզբն է: Եվ քանի որ մեծ չափերը դրվելու էր լանդշաֆտում, պետք է լրիվ փոխվեր մոտեցումը: Ֆորմաները պետք է ավելի հստակ լինեին, հեռվից կարդացվող, շատ խիստ լուսաստվերով: Ու դրա համար նա որոշեց արձանը կերտել տուֆից:

— «Մենք ենք, մեր սարերը» արձանի տուֆ քարը որտեղի՞ց է բերվել:

— Արձանը պատրաստելու համար տուֆ քարը բերվել է Հոկտեմբերյանից: Ես 7 տարեկան էի, որ նա քանդակում էր 1.5 մետրանոց աշխատանքային մոդելը, որպեսզի գիպսի նմուշ տանի Արցախ եւ արձանի չափերը ճիշտ վերցնի: Կարծում եմ՝ Կարարայի ցուցահանդեսից առաջ նա արդեն մտածում էր քանդակի մեծ տարբերակի մասին:

«ՀՈՐՍ ԿՈՂՄԻՑ ՄԵԾ  ՀԱՄԱՐՁԱԿՈՒԹՅՈՒՆ ԷՐ՝ ԱՐՑԱԽՈՒՄ ՆՄԱՆ ԱՐՁԱՆ ԿԱՌՈՒՑԵԼԸ»

Քանդակելիս ի՞նչ խոչընդոտներ եղան:

— Եղան շատ մեծ խոչընդոտներ... Տուֆը, որ բերել էին Հայաստանից, պարզվեց իր ուզած տուֆը չէր: Դիմեց այն ժամանակվա մինիստրությանը, որի արդյունքում քարը փոխեցին եւ իր ուզած տուֆը բերեցին: Հետո` Խորհրդային Միության տարիներն էին, Արցախն այն ժամանակ Ղարաբաղ էր կոչվում: Եվ Ղարաբաղի առաջին քարտուղարը ադրբեջանամետ էր... Այդ տարիներին հորս կողմից մեծ համարձակություն էր Արցախում նման արձան կառուցելը: Չէ՞ որ նա կերտել է հայի կերպարը հիշեցնող մի արձան, անունը դրել` «Մենք ենք մեր սարերը»: Դա արդեն բողոքի ալիք կարող էր բարձրացնել: Երբ հարցնում էին` արձանի «մենք ենք»-ը ովքե՞ր են, հայրս պատասխանում էր` մարդիկ են, որոնք այդ տարածքում են ապրում: Այն ժամանակ դեռ տարազով կանայք կային Արցախում: Այնքան էլ հեշտ չէր կանգնեցնել նման արձան, բայց հայրս բավականին հնարամիտ մարդ էր ու կարողացավ դա անել: Անգամ ասում էր, թե պատվանդան է սարքում, որտեղ պետք է հայ-ադրբեջանական բարեկամության հուշարձան դնենք, որովհետեւ այդ խառաչոների հետեւից այդքան էլ չէր երեւում, թե ինչ է հավաքվում:

Շինարարական հմտությունը նրա մոտ որտեղի՞ց էր:

— Պապս շինարար էր, հայրս արձակուրդներին աշխատում էր շինարարության վրա, որպեսզի գումարով օգնի ընտանիքին: Եվ այդ շինարարական հմտությունն ինքն ունեցել է: Դրա համար կարող էր հսկել, թե ինչպես ենկառուցում քանդակը: Ցավոք սրտի, շատ լուսանկարներ չկան, եւ չի տեսանկարահանել քանդակի պատրաստման պրոցեսը: Ոչ էլ կինոնյութեր կան: Հայրիկիս պատմելով՝ շատ հետաքրքիր է եղել, երբ խառաչոները քանդել են, փոշի է բարձրացել: Փոշին իջել է ներքեւ, ու կամաց-կամաց այդ երկու գլուխները` պապիի ու տատիի, երեւացել են:

— Քանդակի բնորդները ովքե՞ր են եղել:

— Ասում են, որ իր տատիկին ու պապիկին է նման: Ես ավելի շատ հակված եմ, որ քանդակում հավաքական կերպարներ են:

 «ԱՐՁԱՆԸ ՊԱՅԹԵՑՆԵԼՈՒ, ՃԱԿԱՏԻՆ ՓԱՄՓՈՒՇՏՈՎ ԿՐԱԿԵԼՈՒ ՓՈՐՁ ԵՂԵԼ Է»

— Արձանի բացում եղե՞լ է:

 — Պաշտոնական բացում չի եղել: Առանց այդ էլ Ադրբեջանը հասկանում էր, որ կատարվել է այն, ինչ իրենք չեն ուզի, որ լիներ: Դրա համար որոշեցին արձանի բացումն այդ տարիներին չանել: Արձանի հանդիսավոր բացումը եղավ 2013 թվականին: Ինձ էլ հրավիրեցին, եւ ես էլ կտրեցի կարմիր ժապավենը: Քանդակի բացումն ուշացավ: Հայրս այդպես էլ չտեսավ իր կերտած քանդակի հանդիսավոր բացումը: Մոսկվայի մի բարերար փողով հովանավորեց, որ այն տեղանքը, որտեղ կանգնեցված է քանդակը, կարգի բերեն, որովհետեւ ինչ ասես քանդակի վրա չէին փորփրել:

— Ինչպե՞ս եք վերաբերվում այն լեգենդին, համաձայն որի՝ արձանի տակ ամփոփված են տատիկի ու պապիկի մարմինները, որը խորհրդանշում է, որ իրենք կառչած են այդ հողից:

— Այդպիսի բան չկա: Այդտեղ ոչ մի մարմին չկա: Կա մի իրական պատմություն: Հայրիկին առաջարկեցին, որ արձանի մեջը դատարկ թողնեն: Հետեւից դուռ լինի` ինչ-որ տարածք լինի: Հայրս չի համաձայնել: Ասել է` ոչ, բետոն լցրեք մեջը, որովհետեւ արձանը պայթեցնելու, ճակատին փամփուշտով կրակելու փորձ եղել է:

«ՀԱՅՐԻԿԻՍ 16 ՔԱՆԴԱԿ ՄՆԱՑ ՇՈՒՇԻՈՒՄ` «ՆՎԵՐ» ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻՆ»

— Քանդակի պատմությունից վերադառնանք մեր օրեր: Այսօր ի՞նչ վիճակում է գտնվում Ստեփանակերտում գտնվող՝ «Մենք ենք, մեր սարերը» արձանը:

— Դժգոհ եմ, թե ինչպես են վերաբերվում այդ քանդակին Արցախում: Անուններ են փորագրում քանդակի վրա, բարձրանում են վրան: Քանի անգամ խնդրել էի նախկին քաղաքապետին, որ ոստիկանական հսկողությամբ ապահովեն, որ զբոսաշրջիկներին թույլ չտան նման բաներ անելու եւ մի քիչ համեստ իրենց պահեն այդ քանդակի կողքին, չփչացնեն: Մոսկվայի բարերարն այդքան փող ծախսեց, որ կարգի բերվի քանդակը, բայց էլի շարունակում են քանդակի վրա գրել, փորագրել: Ոչ մեկ բանի տեղ չի դնում այդ խնդրին: Հայրիկիս թանգարանն էինք ուզում բացել Արցախում: Խոսք տվեցին, որ երկու-երեք տարվա ընթացքում տեղ կհատկացնեն, ցուցասրահ կլինի: 2013 թվականին, հայրիկիս 90-ամյակի հետ կապված, ցուցահանդես էի կազմակերպել: Ու որոշեցինք, որ չեմ տանում Երեւան այդ քանդակները, որպեսզի տեղ տան թանգարանին ու հայրիկիս գործերի մշտական թանգարան տրամադրեն: Քանդակները թողեցի Ստեփանակերտում, որոնց մի մասն էլ տարան Շուշի, որ այնտեղ պահեստավորեն: Երեք տարի տեւեց մինչեւ 44-օրյա պատերազմը, ու արդյունքում հայրիկիս 16 քանդակ մնաց Շուշիում` «նվեր» ադրբեջանցիներին: Մնացածն էլ հավաքեցի բերեցի Հայաստան եւ իրենց ասացի` ես այդտեղ չեմ ուզում թողնել, որովհետեւ դուք ուշադիր չեք: Էլ չեմ ասում, որ ով ասես այդ քանդակի վրա փող աշխատեց: Որտեղ ասես, առանց մեզնից թույլտվություն վերցնելու, օգտագործվում է «Մենք ենք, մեր սարերը» արձանի նկարը:

— Բայց չէ՞որ դա հեղինակային իրավունքի խախտում է:

— Երկիր պետք է լինի, որ հեղինակային իրավունքն աշխատի: Մենք այսօր երկիր չունենք: Միայն երկու-երեք դեպք է եղել, երբ մարդիկ ինձ են դիմել՝ արձանի իրավունքի համար, ինչ-որ գումար են մուծել: Աշխատում եմ դրա հետ կապված քիչ նյարդայնանալ, զբաղվում եմ իմ գործերով:

— Մեզ մոտ շա՞տ են լինում քանդակների, արձանների գողության դեպքեր:

— Հայրիկիս գործերից բավականին աշխատանքներ կա՛մ փչացվել են, կա՛մ կորել են: «Լոռեցի Սաքոյի» բրոնզե քանդակի ոտքերը կտրել ու գողացել էին: Երեք տարի առաջ ԿԳՄՍ նախարարությունից գումարներ հատկացվեցին, եւ մենք վերականգնեցինք: Օպերայի մոտ «Մեղեդի» քանդակ կա, որն անկախության համար պայքարի օրերին միտինգների ժամանակ կորավ: Հետո այն, երբ գտանք, ձեռքը չկար, վերանորոգեցինք, կանգնեցրինք իր տեղում: Հիմա կողքի սրճարանը ոչ մի քառակուսի սանտիմետր չի ուզում կորցնի, եկել է ու մտել քանդակի վրա: Քիչ է մնում սուրճ խմողները գան նստեն քանդակած կնոջ վրա ու սուրճ խմեն: Պրոսպեկտում տեղադրված Շահումյանի քանդակը 1980-ականների վերջին անհետացավ, հետո գտնվեց, եւ Հայաստանի Կոմունիստական կուսակցության ուժերով պատվանդանը վերականգնեցին, բայց մի քիչ սխալ չափերով: Կարող էին ինձ հետ կապ հաստատել, ես իրենց ճիշտ չափերը կասեի: Կիեւյան փողոցի վրա հայրիկիս հուշատախտակն է, որի վրա նրա բրոնզից ձուլված դիմաքանդակն էր: 6 տարի դիմացավ` բրոնզը գողացան: Հիմա բազալտից է: Գողության վերջին դեպքը` բանաստեղծուհի Շուշանիկ Կուրղինյանի կիսանդրին Երեւանի Կոմիտասի պանթեոնից գողացել են: Քանդակը չի պահպանվել, որ ֆորմա հանեմ ու բրոնզից ձուլեմ: Հուսով եմ, որ ԿԳՄՍ նախարարության օգնությամբ կվերականգնենք հայրիկիս ստեղծագործությունը: Ահա այդպիսին է վերաբերմունքը մեր քանդակների վերաբերյալ: Հունգարիան, որի հետ շատ եմ կապված` 44 տարի է գնում-գալիս եմ, այնտեղ ապրելու իրավունք ունեմ, Նկարիչների միության անդամ եմ, այնտեղ նման գողություններով զբաղվում են գնչուները, որովհետեւ գունավոր մետաղների բիզնեսն իրենց ձեռքում է: Մեր երկրում չկան գնչուներ: Մեզ մոտ, փաստորեն, հայն է գողանում...

«ԹՈՂ ԺԱՄԱՆԱԿ ԱՆՑՆԻ, ԲԱՅՑ ԵՍ ՈՉ ՄԻ ԼԱՎ ԲԱՆ ՉԵՄ ՍՊԱՍՈՒՄ...»

— Ասում են՝ 1996 թվականին անձամբ Հռոմի պապից մեդալի եք արժանացել:

— Ես կոնկրետ Հռոմի պապի ձեռքից չեմ ստացել այդ մեդալը: Ես շատ ուշադիր եմ այդ մանրուքներին, քանի որ շատ անգամ ուռճացնում են եւ ներկայացնում են այն, ինչը չի եղել: Իտալիայի Ռավեննա քաղաքում մինչեւ 2000-ական թվականներն ամեն երկու տարին մեկ անցկացվում էր միջազգային բրոնզե քանդակի մրցույթ` նվիրած Դանթեի «Աստվածային կատակերգությանը»: Ես այդ մրցույթներին մասնակցել եմ 1992, 1996 եւ 1998թթ.-ին: Այնպես ստացվեց, որ 1992 թվականին իմ քանդակը ստացավ ոսկե մեդալ` որպես մրցանակ: Իսկ 1996 թվականին արժանացա Հռոմի պապի մեդալին: 1998 թվականին մեր խումբը` Հայաստանի քանդակագործները, ստացան կոլեկտիվ մրցանակ՝ լավագույն մասնակցության համար:

— Արմատներով արցախցի եք, երկրում տիրող ներկայիս իրավիճակին ի՞նչ գնահատական կտաք:

— Շատ վատ... Ցավոք սրտի, մենք այն վիճակում չենք, որ պայմաններ թելադրենք: Թող ժամանակ անցնի, որ հասկանանք՝ ինչ կարող է լինել, բայց ես ոչ մի լավ բան չեմ սպասում...

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ






Երկիրը իրենց հորական տունը չի, որ հանձնեն ու դրա դիմաց խաղաղություն ուզեն. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Պետք է Փաշինյանին հեռացնել, բերել իրատեսական իշխանություն և պահպանել Հայաստանը ներկա իր սահմաններում. ԶուրաբյանԵռատոնը նշում ենք մրմուռը մեր սրտում. Նիկոլ Փաշինյանը պատմության մեջ մնալու է որպես կապիտուլյանտ. Էդուարդ ՇարմազանովՏիգրան Բարսեղյանի գոլը լավագույնն էր ապրիլին(տեսանյութ)Հաղթանակի ու խաղաղության օրվա կապակցությամբ ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմն այցելել է «Հաղթանակ» զբոսայգիՊուտինը մոտեցավ հայ վետերաններին, որոնք ներկա էին Հաղթանակին նվիրված զինվորական շքերթին (Video)Խաղաղության պայմանագրի ստորագրման հարցով գուցե լավ նորություններ լինեն. ՄիրզոյանՓաշինյանը՝ ադրբեջանական զորախմբի քայլքի ժամանակ (տեսանյութ)Մարտաֆիլմերի աստղ Սթիվեն Սիգալը Կարմիր հրապարակում հետևել է զորահանդեսինՊապիկյանը մայիսի 9-ին հանրապետության բարձրագույն ղեկավարության հետ այցելել է «Հաղթանակ» զբոսայգիՆիկոլ Փաշինյանին Կարմիր հրապարակում կրկին Լուկաշենկոյի կողքին են նստեցրելՓաշինյանը Պուտինին հանդիպելիս շփոթվեց, այլ ուղղությամբ էր գնում«Ռոսիա 1»-ի լրագրողը Նիկոլ Փաշինյանին շփոթել է Ադրբեջանի ղեկավարի հետ (տեսանյութ)Այսօր նշում ենք Համաշխարհային երկրորդ պատերազմում Խորհրդային Միության եւ Արեւմտյան դաշնակիցների տարած հաղթանակի 80-ամյակըՈւնեմ խաղաղության ուղերձ և բոլորիս շնորհավորում եմ այսօրվա հետ կապված, նաև Շուշիի ազատագրման հետ կապված.Արման ՍարգսյանՌուսաստանը շարունակում է Հայաստանին դիտարկել որպես դաշնակից․ ԿոպիրկինՄոսկվայի Կարմիր հրապարակում մեկնարկել է Հաղթանակի 80-ամյակի պատվին զորահանդեսը (տեսանյութ)Ոնց որ թարս լիներ, էդ օրը մшյրը երեխшյի կոշիկը պինդ էր կшպել, հետք չկա. նոր մանրամասներՀավերժ փառք մեր հերոսներին.Հայտնի փաստաբանը Եռատոնի մասինՄինչև Նիկոլի իշխանազավթումը՝ ՀՀ֊ը շարժվում էր արժանապատիվ և պատերազմների չեզոքացման ճանապարհով. Արտակ ԶաքարյանԶատուլինն Ադրբեջանին հիշեցրեց քնած հայ սպային Սաֆարովի ձեռքով՝ կացնով սպանելու մասինՌուաստանում երբեք չեն մոռանա հայ ժողովրդի սխրանքները Հայրենական պատերազմում. դեսպանՏարադրամի փոխարժեքները մայիսի 9-ինՈվ է Պուտինի հորը մեդալ շնորհել Հայրենական մեծ պատերազմի ժամանակՍրբազան Հայր, համայնքապետ, ուժայիններ, բկ ղեկավարներ. Եռատոնը Արթիկում իրական տոնի է վերածվել. ՖՈՏՈՇԱՐՔՈչինչ անվերադարձ կորսված չէ, հաղթանակները նոր սխրանքների են կոչում սերունդներին․ Սերժ ՍարգսյանՀաղթանակի շքերթի համար ռազմական տեխնիկան ժամանել է հրապարակԱստղագուշակ մայիսի 9-ի համարՄիջազգային տիեզերակայանի տիեզերագնացները շնորհավորել են ռուսներին Հաղթանակի օրվա կապակցությամբՋուր հավաքեք․ ջուր չի լինելուՊաշտոնյաներն և քաղաքական գործիչները հարգանքի տուրք են մատուցում Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հիշատակին․ ՈՒՂԻՂՌուսական ավիացիան Կուրսկի սահմանային գոտում ծածկել է հարձակվող ուկրաինական խոշոր խմբավորումը (Տեսանյութ)Հորդառատ անձրև, կարկուտ․ առաջիկա օրերի եղանակը«Հրապարակ». ՄԱՊ–ի Ալիկի գործարանում կադրային ջարդ է«Ժողովուրդ». Ո՞ւմ է Ալեն Սիմոնյանը նվիրել 2.2 մլն դրամանոց ոսկյա թզբեհը, որը գնվել է նրա ընկերոջից«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի ախրանան կրկին դեսանտ է իջեցրել ՍյունիքումՄանր եղջերավորների գործով անցնող ԱԺ պատգամավորի քրգործը մեծ աղմուկով կուղարկվի դատարան. «Ժողովուրդ»ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների որոշակի բարելավումն արգելակել է Հայաստանը Ռուսաստանից հեռվացնելու՝ Փաշինյանի ծրագիրը․ ԶատուլինՈւկրաինական ուժերը, չնայած Մոսկվայի միակողմ հրադադարի, Կուրսկի ճակատում ճեղքման նոր փորձ են արել (Տեսանյութ)Մոսկվայում Ալիևի բացակայությունը շքերթից գնահատում են, որպես «խորացող պառակտման ախտանիշ»Պակիստանը հարձակվել է Ջամմուм և Քաշմիրում գտնվող հնդկական ռազմական բազաների վրա (Տեսանյութ)Հայտնի վիրաբույժը այլեւս գործունեությունը ծավալելու է Երեւան բկ-ումՔեզ չէ, Ձեզ է քո համար. լարված իրավիճակ հիվանդանոցումՇտապ. Ձերբակալել են լրագրող Լիլիթ Աղեկյանին, հիմա էլ ՁՊՎ-ից տեղափոխում են հիվանդանոցԱդրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը շարունակում է ռիսկեր եւ սպառնալիքներ առաջացնել. ԻգիթյանՉեմպիոնների լիգայի շաբաթվա խորհրդանշական հավաքականը. ՈՒԵՖԱ Պապական աթոռը զբաղեցրել է ԱՄՆ ներկայացուցիչ, ով կապված է Թրամփի եւ աջակողմյան պահպանողական շրջանակների հետԱլիեւը չեղարկել է իր այցը Մոսկվա Բրիտանիայի ճնշման և Էրդողանի անձնական զանգի արդյունքում. Ուկրաինական աղբյուրՎլադիմիր Պուտինի ելույթը Մոսկվա ժամանած օտարերկրյա պատվիրակությունների ղեկավարների հանդիսավոր ընթրիքի ժամանակ (Տեսանյութ)Հռոմի նոր պապ դարձավ... Դոնալդ Թրամփը (Տեսանյութ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top