Այս 3 կենդանակերպի նշանները պետք է պատրաստ լինեն անսպասելի շրջադարձերի Չի՛ կարելի մեկ հարվածով ջնջել Ստեփանակերտի թատրոնի պատմությունը. Հակոբ Ղազանչյան Վրաստանի քաղաքացին դիմել է ոստիկանություն, «Սատուրն-Գարդեն» հյուրանոցում 2 աղջիկներ իրենից գողացել են 4500 դոլար Լավ նշան է, որ ռուսները վերջապես մտածում են պատերազմն ավարտելու մասին․ Զելենսկին՝ Պուտինի առաջակի մասին Հայաստանում 27 աշակերտի ծնողները թույլ չեն տալիս դպրոց հաճախել. ԱՎԾ տվյալներ Արտակարգ իրավիճակ՝ Երևանում հայտնի «Թոխմախի ՄՌՈւ»-ի մոտ Հեռու չէ, տարածքում է. Էքստրասենսը նոր բացահայտում է անում Ամբողջ Աբխազիան հոսանքազրկվել է Երկվորյակներին երեկոյան սպասվում է անակնկալ․ մայիսի 11-ի աստղագուշակը Մեծ արծիվ կա, կшմազը խпդի տված է եղել․ բացшռիկ մանրամասներ՝ 2-ամյա Տիգրանի անհետшցման դեպքից

Ես միայն արվեստով կարող եմ պայքարել Արցախի համար.ԿԱՐԻՆԵ ՔՈՉԱՐՅԱՆ

Մշակութային

Արցախի թատրոնը նյույորքաբնակ բեմադրիչ, դերասանուհի, «Սփյուռքի ձայն» հեռուստաընկերության հիմնադիր տնօրեն Կարինե Քոչարյանի նախաձեռնությամբ հյուրախաղերով Մոսկվայում էր, որտեղ հանդիսատեսի դատին հանձնեցին «Երկնքից երեք խնձոր ընկավ» ներկայացումը: Այս մասին «Իրավունքը» զրուցել է ԿԱՐԻՆԵ ՔՈՉԱՐՅԱՆԻ հետ:

2022-ի տարեվերջին` նոյեմբերի 23-28-ը, Արցախի թատրոնը Մոսկվայում էր Ձեր շնորհիվ: Ինչպե՞ս անցան հյուրախաղերը:

— Հրաշալի… Նախ ասեմ, որ երբ նախապատրաստական աշխատանքներն էին գնում, ինձ ասում էին` հիմա Արցախի թատրոնը Մոսկվա տանելու ժամանակը չէ: Բայց ես ընդհակառակը պնդում էի` հիմա է Արցախի թատրոնը Մոսկվա տանելու ժամանակը: Դրա համար կան մի քանի պատճառներ, որոնցից առաջինը այն է, որ Մոսկվայում տեսնեն` Արցախը կա եւ կարողանում է հաղթահարել բոլոր դժվարությունները ու մեծ ուժ է գտնում՝ ներկայանալու աշխարհին: Մոսկվա էի ուզում գնանք նաեւ, որովհետեւ այնտեղ ունենք հսկայական հայ համայնք: Այսօր էլ ռուս խաղաղապահների շնորհիվ է, որ քիչ թե շատ Արցախի բնակչությունն ապահով է, չի բնաջնջվում կամ տեղահանվում: Եվ հետո՝ «Երկնքից երեք խնձոր ընկավ» գրքի հեղինակը` Նարինե Աբգարյանը, շատ ճանաչված եւ սիրված է՝ որպես ՌԴ-ում ապրող հայ գրող: Իհարկե, այս բոլոր պատճառներից ամենակարեւորը, ինչպես ասացի, այն է, որ մարդիկ տեսնեն, որ Արցախը կա: Ներկայացումները շատ լավ անցան: Ծրագրել էինք խաղալ հինգ ներկայացում, բայց պահանջարկն այնքան մեծ էր, որ խաղացինք վեցը: Կարող էինք ավելին խաղալ, եթե վերադառնալու տոմսերը նախապես գնված չլինեին: Ընդունելությունը բացառիկ էր: Ինչպես ամենուր, Մոսկվայում էլ մարդիկ հուզված, հոտնկայս բրավոներով ծափահարում էին մեզ: Ուզում եմ առիթից օգտվելով՝ շնորհակալությունս հայտնել Մոսկվայի «Գավիթ» թատրոնին, գեղարվեստական ղեկավար, տնօրեն Համլետ Ղալեչյանին եւ թատրոնի ամբողջ անձնակազմին, որոնք ոչ միայն թատրոնի դռները, այլ նաեւ իրենց սրտի դռները բացեցին արցախցիների առջեւ: Անշահախնդիր, կամավոր հիմունքներով եւ անվճար մեզ հատկացրին թատրոնի դահլիճը եւ ամեն ձեւով մեզ աջակցեցին, որպեսզի մեր ներկայացումները բարձր մակարդակով ընթանան:

Տիկին Քոչարյան, ըստ Ձեզ, ընդհանուր առմամբ, Արցախի թատրոնն ի՞նչ վիճակում է:

— Կարեւորը, որ Արցախի թատրոնը ապրում է եւ ստեղծագործում: Այն, որ մեր ներկայացումը բարձրարժեք է, կարող եմ համարձակ ասել, քանզի այն իր քննությունը անցել է ե՛ւ Արցախում, ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Ռուսաստանում, ե՛ւ եվրոպական չորս երկրներում՝ Ֆրանսիայում, Բելգիայում, Գերմանիայում եւ Ավստրիայում: Այսօր Արցախի թատրոնն ունի նաեւ ուրիշ ներկայացումներ, որոնցից երկուսը բեմադրել է Հայաստանից հրավիրված բեմադրիչ Վահան Խաչատրյանը, աշխատում են նաեւ նոր ներկայացումների վրա: Երեխաների համար ամանորյա ներկայացում էին պատրաստել: Ամենակարեւորն այն է, որ թատրոնը շարունակի աշխատել: Թատրոնը մարդկանց ե՛ւ մտքի, ե՛ւ հոգու համար է, թատրոնը շատ մեծ դեր կարող է խաղալ, մանավանդ երկրի էքստրեմալ պայմաններում:

Հայաստանն Արցախին կապող միակ՝ Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը փակել են ադրբեջանցի ինչ-որ «բնապահպաններ», լրագրողներ, դրանից առաջ էլ ադրբեջանցի վարորդներն էին սադրանքների դիմում: Սփյուռքում ինչպե՞ս են վերաբերվում այս խնդրին:

— Սփյուռքում, բնականաբար, շատ անհանգիստ են Արցախի համար: Ես շատ ծանր եմ տանում Արցախի այս վիճակը: Ամեն օր խոսում եմ արցախցիների հետ, հետեւում եմ լուրերին:

Վերջին շրջանում որոշ մարդկանց կողմից մեղադրանքներ էին հնչում, որ Սփյուռքը լռության մեջ է, Արցախի շրջափակման մասին չի բարձրաձայնում

— Սփյուռքի բոլոր կառույցներն ամենօրյա աշխատանք դարձած՝ աշխատում են բոլոր տեղական կառավարական մարմինների հետ: Այն բոլոր պաշտոնական արձագանքները, որոնք լինում են տարբեր երկրներից կամ կառույցներից, ինչ-որ տեղ նաեւ պատասխանն են Սփյուռքի ջանքերի: Եվ ասել, որ Սփյուռքը ոչ մի գործ չի անում, այնքան էլ տեղեկացված մարդու արտահայտություն չէ: Բայց, իհարկե, Սփյուռքը նույնպես իր 100 տոկոսանոց ներուժը չի գործադրում: Իմ կարծիքով՝ մեծ նշանակություն ունի այն, որ Սփյուռքը նույնպես, ինչպես եւ Հայաստանը, խորը տարաձայնություների մեջ են՝ ո՛չ միասնականություն կա, ո՛չ միասնական ձայն, իսկ այդ ամենակործանարարն է այսօրվա Հայաստանի աղետալի վիճակում: Ընդհանրապես հայոց պատմության մեջ իր ոչ միասնական լինելու պատճառով մեր ազգը միշտ կորցրել է: Դեռ մեծ բանաստեղծն է ասել. «Ով հայ ժողովուրդ, քո փրկությունը  քո միասնականության մեջ է»: Բայց այսօր մենք ոչ միայն մասնական չենք, այլեւ միասնական դիվանագիտություն չունենք մշակված. ցաք ու ցրիվ տեսակետներ, ցաք ու ցրիվ գործելաոճ, ցաք ու ցրիվ Հայաստան, ցաք ու ցրիվ Սփյուռք:

Այլեւս հնարավո՞ր է, որ կյանքի կոչվի, այսպես կոչված, «խաղաղության պայմանագիրը», ինչի մասին խոսեցին մի ամբողջ տարի:

— Ես այդ խաղաղության պայմանագիր ասածը ոչ մի ձեւով չեմ կարողանում հասկանալ: Մենք իբրեւ թե խաղաղություն ենք կնքում, իսկ Ադրբեջանը թշնամաբար, ամենաագրեսիվ ձեւով մեր դեմ է գործում: Մենք գնում ենք խաղաղության, իրենք գալիս եւ գրավում են մեր հողերը, սահմանի վրա կրակում ու սպանում են մեր զինվորներին, կալանքի տակ են պահում մեր գերիներին, փակում են Արցախի կենսական ճանապարհը: Եթե այդ խաղաղության պայմանագիրը նույնիսկ գոյություն ունի, ուրեմն դրանք մեր առջեւ դրված այն պայմաններն են, որ պետք է ընդունենք ամբողջությամբ՝ ի նպաստ Ադրբեջանի եւ ի վնաս մեր երկրի: Վերջերս Ֆեյսբուքում մեկը գրել էր. «Մենք չենք կարող խաղաղության հասնել՝ Արցախը մեր ոտքերից կախված»: Ես անմիջապես պատասխանեցի. «Իսկ մենք կարո՞ղ ենք խաղաղության հասնել՝ Սյունիքը մեր ոտքերից կախված, Զանգեզուրի միջանցքը, Մեղրին, Գեղարքունիքը, Ջերմուկը եւ վերջապես Երեւանը մեր ոտքերից կախված»: Այս պայմաններում մեր խաղաղության պայմանագիր կոչվածը դառնում է անհեթեթ: Ես միշտ կրկնում եմ պատմաբան Լեոյի խոսքերը. «Արցախը Հայաստանի դարպասն է, եթե հրաժարվենք Արցախից, մենք կբացենք դարպասները թշնամու առջեւ ու մաս-մաս կկորցնենք մեր երկիրը»: Ադրբեջանը ուսումնասիրում է պատմությունը ու այն, ինչ իրեն չի հաջողվել անել 20-րդ դարի սկզբին՝ Հայաստանից խլելել Սյունիքն ու մնացածը, փորձում է հիմա անել: Սկսել է Արցախից ու մեծ ախորժակով առաջ է գնում: Իսկ մենք ո՛չ մեր պատմությունն ենք ուսումնասիրում, ո՛չ էլ ամենակարեւորը՝ փորձում ենք դասեր քաղել մեր սխալներից ու քաղաքականություն մշակել՝ հիմնված այդ պատմության վրա: Ինչ է իրենց ներկայացնում այդ խաղաղության պայմանագիրը, ամեն ինչ տանք եւ վերջում խաղաղ ապրե՞նք, էլ ո՞ւմ է պետք էդ ապրելը: Որպես ի՞նչ ապրենք:

Պատրաստվո՞ւմ եք այս տարի Արցախ մեկնել: Արցախի հետ կապված՝ ի՞նչ նոր ծրագրեր ունեք:

— Միանշանակ... Ուզում եմ գնալ ապրել Արցախում եւ աշխատել թատրոնում: Եվ չեմ կարծում, որ որեւէ ձեւով իմ այս որոշումը կփոխվի: Բայց մինչ այդ, աշխատում եմ հյուրախաղերի վրա: Ուզում եմ Արցախի թատրոնը բերել ԱՄՆ, Կանադա: Աշխատում եմ նաեւ այն ուղղությամբ, որ գարնանը Արցախի թատրոնը գնա նաեւ Իրան: Եվ էլի ուրիշ ծրագրեր ունենք՝ կապված Ֆրանսիայում եւ Ռուսաստանում անցկացվող փառատոների հետ: Ուզում եմ, որ Արցախի թատրոնը մասնակցի այդ փառատոներին, որպեսզի նրանց լայնամասշտաբ գրքույկների մեջ գրվի Արցախի պատմությունը: Ես անձնապես պայքարի ուրիշ ձեւ չունեմ: Իմը` արվեստն է: Եվ ես միայն արվեստով կարող եմ պայքարել Արցախի համար:

ԿԳՄՍ նախարար է նշանակվել նա, ով ժամանակին իր հարցազրույցներից մեկում ասել է. «Նժդեհական գաղափարախոսութունը, ըստ էության, ֆաշիստական է»: Ինչպիսի՞ն է Ձեր վերաբերմունքը տվյալ հարցի շուրջ:

— Ես այդ թերուս, հավակնոտ նախարարուհուն մեկ բան միայն կասեի՝ մինչեւ Նժդեհի անունը արտասանելը, գնա եւ ամենայն խորությամբ կարդա ու ուսումնասիրիր Նժդեհի նման մեծության մտքերը: Այդ անգրագիտությամբ կարելի է մեր բոլոր մեծերին պիտակավորել, օրինակ՝ Սողոմոն Թեհլերյանին անվանել ահաբեկիչ մարդասպան: Չեմ ուզում հերթով անուններ նշել, էջերը չեն բավարարի, բայց Ստալինը ժամանակին նույն ձեւով էր մոտենում, բոլոր ազգային բարձր մտածողներին մի պիտակ էր կպցնում ու անհետ աքսորում էր մահվան, իսկ մեր նախարարուհու նմանները ծափահարում էին: Ի դեպ Նժդեհի դեմ շարժումը սկսեցին թուրքա-արդբեջանցիները, ռուսներն էլ ընդունեցին.հիշում եք Զախարովայի արտահայտած մտքերը, Նժդեհի արձանի դեմ կոչեր եղան, հիմա էլ Հայաստանում են շարունակում ու հող պատրաստում, ի լրումն այդ ամենի: Չգիտեմ, այս տեսակ բաներից ուղղակի պապանձվում ես, բառեր էլ չես գտնում արտահայտվելու…

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

 






Այս 3 կենդանակերպի նշանները պետք է պատրաստ լինեն անսպասելի շրջադարձերիՉի՛ կարելի մեկ հարվածով ջնջել Ստեփանակերտի թատրոնի պատմությունը. Հակոբ ՂազանչյանՎրաստանի քաղաքացին դիմել է ոստիկանություն, «Սատուրն-Գարդեն» հյուրանոցում 2 աղջիկներ իրենից գողացել են 4500 դոլարԼավ նշան է, որ ռուսները վերջապես մտածում են պատերազմն ավարտելու մասին․ Զելենսկին՝ Պուտինի առաջակի մասինՀայաստանում 27 աշակերտի ծնողները թույլ չեն տալիս դպրոց հաճախել. ԱՎԾ տվյալներԱրտակարգ իրավիճակ՝ Երևանում հայտնի «Թոխմախի ՄՌՈւ»-ի մոտՀեռու չէ, տարածքում է. Էքստրասենսը նոր բացահայտում է անում Ամբողջ Աբխազիան հոսանքազրկվել էԵրկվորյակներին երեկոյան սպասվում է անակնկալ․ մայիսի 11-ի աստղագուշակըՄեծ արծիվ կա, կшմազը խпդի տված է եղել․ բացшռիկ մանրամասներ՝ 2-ամյա Տիգրանի անհետшցման դեպքիցՄոսկվան Կիևին առաջարկում է մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել ուղիղ բանակցություններըՌուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօրՄեր հզորությունը մեր միասնությունն է. Հայտնի Բաղդասարյանների ֆենոմենը Այս 3 կենդանակերպի նշանները կունենան բախտավոր շաբաթ 2025 թվականի մայիսի 12-ից մինչև 18-ըՆվաստացրել ու խոշտանգել են. հողաթափերով ու գիշերազգեստով պտտացրել են ոստիկանության մեկուսարաններովՄայիսի երկրորդ կեսին Կենդանակերպի 2 նշաններ բախտը պոչից կբռնենՈրդիս, արդյո՞ք ինչ անում եմ ճիշտ եմ անում.Ինչ է խոսում որդու հետ Եռաբլուրում պատգամավորըՄայիսի 13-ից հետ ենք գնում դեպի մարտ, տրամադրվե՛ք․ Գագիկ ՍուրենյանԿենդանակերպի երեք նշաններ, որոնց համար փողի հոսքը կգա մայիսի երկրորդ կեսին Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումներըՀորդառատ անձրև, կարկուտ. եղանակն՝ առաջիկա օրերինВетеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве Կրեմլը պատրաստ է ինչպես Թրամփի բանակցություններից դուրս գալուն, այնպես էլ հակամարտության նոր սրմանը. ՔաղաքագետՊուտինն Ալիեւի Մոսկվա չայցելելն ընկալեց որպես անձնական ազդանշան եւ ՌԴ-ի դեմ ուղղված ընդգծված ցուցադրական ժեստ. Ռուսական աղբյուրՏիգրան Ավետիսյանի և Արման Մսրյանի նոր տեսահոլովակըՊուտինն առաջարկել է մայիսի 15-ին վերականգնել ռուս-ուկրաինական ստամբույան բանակցային գործընթացը (Տեսանյութ)«Շունչ» թատրոնը պատրաստվում է հարսանիքի. Սեյրան Մովսիսյանը փակագծեր է բացումԽՍՀՄ-ի ըմպելիքներ, որոնք դուք անպայման խմել եքԽՈՆԱՐՀՈՒՄ ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ԷԴԻԿ ՂԱԶԱՐՅԱՆԻ ՊԱՅԾԱՌ ՀԻՇԱՏԱԿԻՆԶբոսանք խորհրդային գաստրոնոմիայում մինչև 80-ականների վերջըԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ՄԱՏՈՒՑԵՑԻՆ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ 80-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎՎաշինգտոնին ձեռնտու է «Օրեշնիկ»-ներով Մոսկվայի ծանր պատասխան հարվածը Կիեւին. Ռուսական աղբյուրՀռոմի նորընտիր պապը հայտարարել է, որ կշարունակի Ֆրանցիսկոս պապի բարեփոխումներըԲրիջիտ Բարդոն երիտասարդության տարիներին և հիմա. ինչո՞ւ է նա այդքան ծերացելԵթե ես միանամ այդ անլուրջ նախաձեռնությանը, ես էլ կդառնամ այդ միմոսներից մեկը․ Գեղամ Նազարյանը իմպիչմենտին չմիանալու պատճառների մասինՔՊ-ական ղեկավարը տուրիստական քաղաքի հողերը կասկածելի աճուրդներով օտարել է, իսկ Փաշինյանը դա անտեսել է․ ՍարգսյանԱռաջիկա ժամերին Գյումրի համայնքում սպասվում են հորդառատ տեղումներ. ԱզիզյանՖրանցիսկոս Պապը WhatsApp-ով կապ է պահել խոշտանգման ենթարկված կնոջ հետԱՄՆ-ն նախազգուշացրել է ԻրանինWashington Post-ը պարզել է՝ ինչ կարևոր իրադարձություն է սպասվում վեց շաբաթիցԹրամփ. Հնդկաստանը և Պակիստանը համաձայնության են եկել լիակատար և անհապաղ հրադադարի շուրջԳազ չի լինիՀնդկաստանը ռուս-հնդկական հիպերձայնային հրթիռներով հարպածել է պակիստանյան ավիաբազաներին (Տեսանյութ)Հրազդանցին իր աղջկա նկատմամբ անառակաբարո արարքներ է արել ու ծեծել կնոջը. ինչ պատիժ է սպասվում նրանՀռոմի նորընտիր պապի եղբայրը պատմել է նրա մանկության սիրելի խաղի մասինԹուրքիայի ԱԳ նախարարը պատմել է՝ իրեն փորձել են թունավորելՏարադրամի փոխարժեքները մայիսի 10-ինԱմեն ինչ էլ հնարավոր է,Աղազարյանը՝ հարցին հնարավոր է արդյո՞ք ախկին ՔՊ-ականի թեկնածություն առաջադրվիԿինը թունավոր սնկով սպանել է ամուսնու հարազատներին. որն է եղել պատճառըԼուկաշենկոն հայտարարել է Լեհաստանից և Լիտվայից եկող սպառնալիքի մասին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top