Գլոբալիստները մտադիր են ամրապնդել իրենց ռազմաարդյունաբերական համալիրը՝ Ուկրաինային վարկեր տրամադրելով Մխիթարյան, թե՞ Սուչիչ.Կիվուն դեռ վերջնական որոշում չունի Հայաստանի հավաքականում Տիկնիզյանն այլ դեմք է ցույց տալիս. հունական մամուլի դիտարկումները Մարտնչող «բարեփոխիչների» կլանը հերթական սուտն ու կեղծիքն է տարածում Ամենակարեվորն է, որ երեք առաջնորդները կարողացան նստել մեկ սեղանի շուրջ Պատահական չէ, որ Պուտինն ի ցույց դրեց «միջուկային ճամպրուկը» Զատկից հետո ներկած ձուն մեզ պետք չէ․ Շարմազանովը՝ Փաշինյանին Թքե՛ք այդ մանդատների վրա, պահել եք որ ի՞նչ․ Հայկ Բաբուխանյան «Անհաջողության ջենթլմենները» կրկին հանձնվում են Նիկոլը փորձում է Մոսկվային համոզել, թե ինքը Հայաստանը ԵՄ կազմում տեսնում է 20 տարի անց

«ՏՈԼԵՐԱՆՏ» ՆԵՐՔԻՆ ԹՇՆԱՄԻՆ

Վերլուծություն

2018-ից ի ­վեր ՀՀ քա­ղա­քա­ցի­նե­րը գե­րա­գույն գլխա­վոր դա­վա­ճա­նի այս կամ այն հիս­տե­րիկ ա­րար­քի առն­չու­թյամբ գրում են` Ան­նա՛, դե­ղե­րը... Այս ան­գամ չա­սու­լի­սից ա­ռաջ Է­ռա­տոն կար­ծես ան­սաց այդ հոր­դո­րին, և ինչ­պես ար­ձա­նագ­րեց Ար­մեն Ա­շո­տյա­նը. «Ասու­լի­սից ա­ռաջ ըն­դուն­ված դե­ղե­րը ազ­դել են բա­ցա­ռա­պես Նի­կո­լի վար­քագ­ծի վրա, բայց ոչ՝ ար­տա­հայ­տած գնա­հա­տա­կան­նե­րի ու մտքե­րի բո­վան­դա­կու­թյան եւ սրի­կա­յու­թյան վրա: «Սառ­նա­սիրտ» սրի­կան հիս­թե­րի­կից պա­կաս վտան­գա­վոր չէ»:

ՆԻ­ԿՈ­ԼԻ ՈՒ ԻԼ­ՀԱ­ՄԻ ՀԱ­ՄԱ­ՏԵՂ ՉԱ­ՍՈՒ­ԼԻ­ՍԸ

Ա­ռա­ջին «սյուրպ­րիզն» ան­շուշտ այն էր, որ ԶԼՄ-նե­րին հա­վա­տար­մագ­րե­լիս կա­պի­տու­լյան­տի աշ­խա­տա­կազմն ակն­հայտ խտրա­կա­նու­թյուն էր դրսև­ո­րել, սա­կայն ա­մե­նա­է­ա­կանն այն էր, որ Նի­կո­լի ու Իլ­հա­մի ա­սու­լիս­նե­րը մի­ա­ժա­մա­նակ է­ին, գործ­նա­կա­նում հա­մա­տեղ, և ե­թե Իլ­հա­մը հան­դես գար Ե­րև­ա­նում, իսկ Նի­կո­լը` Բաք­վում, տար­բե­րու­թյու­նը չէ­ինք էլ զգա: Ար­տակ Զա­քա­րյա­նի փո­խանց­մամբ. «Հատ­կան­շա­կան է, որ մեր Նի­կոլն ու նի­կո­լենց Իլ­հա­մը նույն օ­րը` գրե­թե նույն ժա­մին հրա­վիր­ված ա­սու­լի­սում խո­սել են գրե­թե նույն թե­մա­նե­րից և ա­ռաջ են տա­րել գրե­թե նույն գա­ղա­փար­նե­րը:

Եր­կու բա­ցա­ռու­թյամբ: Մե­կով Նի­կո­լը հե­րո­սա­բար ա­սել է, որ Հա­յաս­տա­նի տա­րած­քում ոչ մի ար­տա­տա­րած­քա­յին ճա­նա­պարհ (այսինքն` մի­ջանցք) չի՛ լի­նե­լու (մալլ­լա­դե՛ս, սաղ օլ­սուն Նի­կոլ, զան­գյա­զուր­սըն դա­լա­նը գյոռ­բա­գյոռ օ­լուն), իսկ նի­կո­լենց Իլ­հա­մը, ա­ռանց հա­մա­ձայ­նաց­նե­լու, լրիվ հա­կա­ռակն է ա­սել:

Երկ­րորդ բա­ցա­ռու­թյունն էլ այն է, որ Նի­կոլն ա­սել է Հա­յաս­տա­նի տա­րածք­նե­րի օ­կու­պա­ցի­ա­յի և Լա­չի­նի փակ մի­ջանց­քի սաղ մե­ղա­վոր­նե­րը Ռու­սաս­տա­նում ու ՀԱՊԿ-ում են, իսկ նի­կո­լենց Իլ­հա­մը նման բան ընդ­հան­րա­պես չի ա­սել»:

Իսկ ՌԴ պատ­գա­մա­վոր, հա­յա­մետ Կոնս­տան­տին Զա­տու­լինն էլ հան­դես ե­կավ վեր­լու­ծու­թյամբ, որ նի­կո­լենք ա­ռաջ են տա­նում դաշ­նա­կից փո­խե­լու ծրա­գիր, և քննեց` ար­դյո՞ք դրա­նից Հա­յաս­տա­նը կշա­հի, թե կտու­ժի: Սա­կայն Զա­տու­լի­նը լա­վա­տե­սո­րեն սխալ­վում է, դա­վա­ճա­նա­կան խուն­տան ոչ թե դաշ­նա­կից է փո­խում, այլ ա­մեն ինչ ա­նում է Հա­յաս­տանն ա­ռանց դաշ­նա­կից թող­նե­լու հա­մար և դարձ­նե­լու ան­պաշտ­պան: Այն պայ­ման­նե­րում, երբ թշնա­մի­նե­րը զո­րա­վար­ժու­թյուն­ներ են ա­նում, Նի­կո­լը չե­ղար­կում է Հա­յաս­տա­նում ՀԱՊԿ զո­րա­վար­ժու­թյուն­նե­րի անց­կա­ցու­մը, նա­և հայ­տա­րա­րե­լով, որ հա­վա­տում է մեծ և փոքր թուր­քի հետ հաշ­տու­թյուն կնքե­լու հնա­րա­վո­րու­թյա­նը: Ա­վե­լին, «գյուտ» է ա­նում, որ խա­ղա­ղու­թյու­նը ոչ թե պար­տադ­րում են, այլ «վաս­տա­կում», ե­րև­ի թե հաշ­վի առ­նե­լով, որ իր թի­մը բաղ­կա­ցած է թուր­քի վաս­տակ­նե­րից: Եվ թուր­քին անձ­նա­տուր լի­նե­լու «գա­ղա­փա­րա­խո­սու­թյան» մեծ դո­զա է հուպ տա­լիս, այն­քան մեծ, որ ադր­բե­ջա­նա­կան ԶԼՄ-նե­րը Նի­կո­լի ա­սու­լիսն ա­վե­լի շատ են լու­սա­բա­նում, քան` Իլ­հա­մի... Այ­սինքն` նա Իլ­հա­մից էլ թուրք է:

Նի­կո­լա­թույ­նի վեր­լու­ծու­թյու­նը էլ չշա­րու­նա­կենք, այլ ներ­կա­յաց­նենք «Քա­ղա­քա­ցի­ա­կան գի­տակ­ցու­թյուն» ՀԿ ղե­կա­վար Նա­րեկ Սամ­սո­նյա­նի դի­տար­կու­մը` ա­ռանց խմբագր­ման. «Եկել ա ա­սի, որ մենք ա­մեն ան­գամ ի­րա հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը՝ տա­կան­քու­թյան, պե­տա­կա­նա­քան­դու­թյան, դա­վա­ճա­նու­թյան հա­մա­տեքս­տում ԹԵ­ՐԱԳ­ՆԱ­ՀԱ­ՏՈՒՄ ենք: Էդ թե­րագ­նա­հա­տելն ա եր­կա­րաց­նում ի­րա իշ­խա­նու­թյու­նը: Սա պե­տու­թյան թշնա­մին է, իսկ թշնա­մուն հար­ցեր չեն տա­լիս, չեն լու­սա­բա­նում, հնա­րա­վո­րու­թյուն չեն տա­լիս ար­դա­րաց­նե­լու թշնա­մու­թյու­նը: Թշնա­մու հետ կա մի վար­վե­լու ձև, ու քա­նի դեռ մենք չենք ար­ձա­նագ­րել, որ սա թշնա­մի ա, միշտ կրվե­լու ենք ի­րան՝ ՄԻՇՏ!!!»:

Ա­յո՛, թշնա­մու հետ վար­վե­լու պա­հով ին­քը կա­պի­տու­լյանտն էլ ե­րա­նու­թյամբ հի­շեց բան­տում անց­կաց­ված տա­րի­նե­րը ու շեշ­տեց, որ դա պա­տիժ չի հա­մա­րում, և իր ներ­կա­յիս վի­ճա­կը պա­տիժ ո­րա­կեց: Լավ էլ գի­տակ­ցում է` ինչ կլի­նի, ե­թե զրկվի իշ­խա­նու­թյու­նից:

ԲԱ ՀԵ­ՏՈ՞

zugaran 

Ար­տակ Զա­քա­րյա­նը նա­և սեղ­մա­գիր կե­տե­րով անդ­րա­դար­ձավ Ա­լի­և­ի ա­սած­նե­րին.

1. Ա­սում է «...«Զան­գե­զու­րի» մի­ջանց­քը բաց­վե­լու է, ան­կախ նրա­նից Հա­յաս­տա­նը դա ու­զում է թե՞, ոչ»: Այս­տեղ նրան պետք է ա­սել, որ Հա­յաս­տա­նում ոչ բո­լորն են Նի­կոլ, որ հե­տը խո­սես կա­մա­յա­կան` քեզ հար­մար ե­ղա­նա­կով: Ադր­բե­ջա­նը դեռ պետք է մտա­ծի Հա­յաս­տա­նի տա­րածք­նե­րի, ինչ­պես նա­և Շու­շի­ի ու Հադ­րու­թի օ­կու­պա­ցի­ա­յի հե­տև­անք­նե­րի մա­սին: Նի­կո­լը, նավթն ու գա­զը հա­վերժ չեն:

2. Ա­սում է, որ «...շա­րու­նա­կում են զար­գաց­նել Հա­յաս­տա­նի դեմ տա­րած «հաղ­թա­նա­կը» նա­և քա­ղա­քա­կան հար­թա­կում, որ­պես­զի այն ամ­րագր­վի մի­ջազ­գայ­նո­րեն ու փո­խել հնա­րա­վոր չլի­նի»: Փաս­տա­ցի վա­խե­նում են, որ ստեղծ­ված աշ­խար­հա­քա­ղա­քա­կան (Ուկրա­ի­նա) և Հա­յաս­տա­նի ներ­քա­ղա­քա­կան (Նի­կոլ) ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը կփոխ­վեն ու ի­րենք կկորց­նեն Հա­յաս­տա­նին լրի­վու­թյամբ ծնկի բե­րե­լու ի­րենց պատ­մա­կան շան­սը: Ադր­բե­ջա­նում վստահ են, որ Հա­յաս­տա­նը հնա­րա­վո­րու­թյուն ու­նի ա­րագ վե­րա­կանգն­վե­լու և ի­րա­վի­ճա­կը փո­խե­լու հար­ցում: Դրա հա­մար Նի­կո­լին միշտ պաշտ­պա­նել են, իսկ Հա­յաս­տա­նի ընդ­դի­մու­թյա­նը քննա­դա­տել` հա­մա­րե­լով ռև­ան­շիստ:

3. Ա­սում է «...ժա­մա­նակն է մտա­ծել «Արևմ­տյան Ադր­բե­ջան» (ի նկա­տի ու­նի Հա­յաս­տա­նը) ադր­բե­ջան­ցի­նե­րի վե­րա­դար­ձի և ի­րենց տնե­րում բնակ­վե­լու մա­սին»: Սա հա­ջորդ քայլն է, որ փոր­ձե­լու են ա­նել: Թող գան, ե­թե նման ցան­կու­թյուն­ներ ու­նեն և ե­թե կա­րող են: Հե­տև­անք­նե­րի մա­սին չեմ գրում, որ­պես­զի ՀՀ նի­կո­լահ­պա­տակ ու­ժա­յին կա­ռույց­ներն ինձ չմե­ղադ­րեն թշնա­մու դեմ «թշնա­մանք» քա­րո­զե­լու հա­մար:

Հա՛, հա­յեր ջան, պարզ­վում է նա­և, որ պա­տե­րազ­մի մե­ղա­վոր­ներն այ­լևս «նախ­կին­նե­րը» չեն, այլ դուք բո­լորդ եք, ազ­գո­վի: Ինչ­պես նկա­տում է Ar­me­ni­an­In­fo բլո­գը` հայ­տա­րա­րե­լով, որ իր հա­մար ա­մե­նա­մեծ պա­տիժն այն է, որ ա­մեն ինչ կոտր­վեց իր գլխին և որ ե­րա­նու­թյամբ է հի­շում բան­տում անց­կաց­րած օ­րե­րը՝ հա­մե­մա­տու­թյամբ այն ա­մե­նի, ինչ այժմ կա­տար­վում է իր հետ՝ Նի­կո­լը պա­տե­րազ­մի սան­ձա­զերծ­ման մեղ­քը բար­դել է հան­րու­թյան վրա՝ որ­պես պատ­ճառ մատ­նան­շե­լով այն, թե իբր ոչ ոք պատ­րաստ չէր՝ թղթով հանձ­նե­լու հո­ղե­րը, և բո­լորս զոհ ենք հա­յի հե­տին խել­քի: Կա­պի­տու­լյան­տը հեր­թա­կան սրի­կա­յու­թյունն է բստրել՝ փոր­ձե­լով հի­մա էլ ողջ ազ­գին մե­ղադ­րել 44-օրյա պա­տե­րազ­մի հա­մար:

Դրա­նով նա գե­րա­զան­ցեց իր հո­գև­որ հայր Լև­ոն Տեր-Պետ­րո­սյա­նին. ե­թե ա­ռա­ջին նա­խա­գա­հը 1998-ին խո­սում էր «պա­տե­րազ­մի կու­սակ­ցու­թյան» գա­լու մա­սին, ա­պա ար­տա­քին թշնա­մու հան­դեպ գեր­հան­դուր­ժող այս ներ­քին թշնա­մին ե­կավ «պա­տե­րազ­մի հան­րու­թյան» գա­ղա­փա­րին: Մնաց կես­քայլ մին­չև ցե­ղաս­պա­նու­թյան ար­դա­րա­ցում, և այդ կես քայ­լը կար­վի, ե­թե մենք զրո հան­դու­ժող չլի­նենք գլխա­վոր գե­րա­գույն ներ­քին թշնա­մու և նրան զո­րակ­ցող բո­լոր կո­լա­բո­րանտ­նե­րի հան­դեպ: Այդ կո­լա­բո­րանտ­նե­րի ստվար բա­նակն է նրա հիմ­նա­կան հե­նա­րա­նը, ո­րին սո­վո­րա­բար կո­չում ենք ժեխ: Եվ յու­րա­քան­չյուր քա­ղա­քա­ցի ճա­նա­չում է իր շրջա­պա­տի բո­լոր կո­լա­բո­րանտ­նե­րին, և ցան­կու­թյան դեպ­քում նրանց բո­լո­րին կա­րող է իզ­գոյ դարձ­նել: Ա­վե­լորդ է հի­շեց­նել, թե Երկ­րորդ աշ­խար­հա­մար­տի ըն­թաց­քում և դրա­նից հե­տո թշնա­մու հետ հա­մա­գոր­ծակ­ցող­նե­րի հետ ինչ­պես էր վար­վում ոչ մի­այն «քըխ» Սո­վե­տը, այ­լև «քա­ղա­քա­կիրթ» Ա­րև­մուտ­քը` ԱՄՆ-ն, Ֆրան­սի­ան, Մեծ Բրի­տա­նի­ան:

Եվ, ի դեպ, զրո հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյան ա­ռա­ջին ծա­ղիկ­նե­րը նկա­տե­ցինք հա­մա­ցան­ցում` բո­լորն, ան­կախ ճա­շա­կից, տա­րի­քից և աշ­խար­հա­քա­ղա­քա­կան կողմ­նո­րո­շու­մից, վրդով­մուն­քից պայ­թե­ցին, երբ լսե­ցին, թե իբր չկա մի եր­կիր, ո­րը Ար­ցա­խը չճա­նա­չի Ադր­բե­ջա­նի ան­բա­ժա­նե­լի մաս: Այդ­պի­սի զազ­րե­լի սուտ կա­րող էր ա­սել մի­այն մե­կը, ով ար­տա­քին աշ­խար­հը ար­տաք­նո­ցից չի զա­նա­զա­նում: Այդ­պի­սի­նի տե­ղը հենց ար­տաք­նո­ցում է:

ՀՈՎ­ՀԱՆ­ՆԵՍ ԳԱ­ԼԱ­ՋՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ