ՉՃՇՏՎԱԾ ՍԵՌԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Վերլուծություն
Ապագա կա՛, կա՛ ապագա... Համացանց արտահոսել է մանկական բժշկական անկետայի հնարավոր նոր նմուշ, ըստ որի` երեխայի սեռը կարող է լինել իգական, արական կամ չճշտված (մինչ գենետիկ քննությամբ սեռի որոշումը): Այսինքն` ՔՊ-ական չնախարար Անահիտ Ավանեսյանի գերատեսչությունում, ըստ ամենայնի, սպասում են Ստամբուլյան կոնֆենցիայի վավերացմանը, թեև ինքը` Ստամբուլն արդեն հրաժարվել է իր անունը կրող կոնվենցիայից: Ի՞նչ Արցախ, ի՞նչ անվտանգություն, կարևորը տարատեսակ գենդերներն են:
ԼՐԻՎ ԼԳԲՏ ՎԻՃԱԿՆԵՐ
«Իշխանություն 2» ֆիլմում կա հերոսուհի Ալիսա Դայանի ուշագրավ խոսքը. «Քաղաքականությունը պոռնկություն է, երբ դրանով զբաղվում են պոռնիկները»: Սակայն ՔՊ-ականների համեմատությամբ պոռնիկները կթվան ամպոտ ոտքերով հրեշտակներ, կապիտուլյանտների թիմը գերազանցել է քաղաքական անբարոյականության բոլոր ռեկորդները, և նրանց արածը ավելի ճիշտ կլիներ բնութագրել քաղաքական պեդերաստիա:
Ընթերցողը հավանաբար կհիշի, որ ժամանակին Վիգեն Սարգսյանը, ով այդ ժամանակ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար էր, կառավարության նիստին հանձնարարեց բոլոր գերատեսչական փաստաթղթերից դեն նետել «գենդեր» այլանդակ բառը, քանզի դա հարուցում էր հայ մարդու նողկանքը և արդեն հասցրել էր դառնալ նոր հայհոյանքներ գեներացնող բառարմատ: Իսկ հիմա ունենք չճշտված սեռի քաղաքականություն, որը գենետիկ քննության կարիք էլ չունի թուրքական գենետիկա հայտնաբերելու համար: Ի դեպ, Ստամբուլյան կոնվենցիային կարծես համահունչ նախաձեռնություններ են հայտնվում նաև ՔՊ-ական մանդատավորների կողմից, օրինակ տխրահռչակ Հովիկ Աղազարյանը առաջարկում է փոփոխել Ընտրական օրենսգիրքը, շուռ տալ քվեախցիկները, որպեսզի ընտրողները քվեարկելիս դեպի հանձնաժողով հետույքով շրջված լինեն: Դե, երևի իրենց ընտրաժեխին լավ է ճանաչում:
«Հիմնավորելու» համար իր այն տեսակետը, թե իբր Հայաստանը չունի այլընտրանք, քան Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումն է, ինչը, ենթադրում է Արցախի՝ Ադրբեջանի մաս լինելու վերաբերյալ Բաքվի պնդումների աներկբա ընդունում ու Արցախից մեկընդմիշտ հրաժարում, Նիկոլն ասուլիսում հայտարարել է. «Մենք պետք է մի հարցում կողմնորոշվենք… մենք տեսնում ենք՝ աշխարհում ինչ է կատարվում… նոր աշխարհակարգում մենք չենք կարող Հայաստանի Հանրապետությունը դնել զոհասեղանի վրա: Աշխարհում չկա և չի եղել մի երկիր, որ ԼՂ-ն չճանաչի որպես Ադրբեջանի մաս… մենք ընտրում ենք խաղաղության օրակարգը, բայց դա չի նշանակում, որ մենք խաչ ենք քաշում Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների իրավունքների և անվտանգության հարցերի վրա, դրանք շատ կարևոր հարցեր են և պետք է հասցեագրվեն: Բայց այդ հասցեագրման հասցեատերը պետք է լինի ԼՂ ժողովուրդը»:
Երևի թե, Նիկոլի պատկերացրած «նոր աշխարհակարգը» մի մեծ և գարշահոտ գյուղական արտաքնոց է, որը ներկայացված է հիմնականում Բաքվի և Անկարայի շահերով: Նույնն է Ալեն Սիմոնյանի պատկերացումը` հակաբնական, հակաբանական և հակաբարոյական հորդորով, որ Երևանը չպետք է զբաղվի «Լաչինի հարցերով»: Երևի Բերձորը պատկերացնում է Ավստրալիայի պես մի հեռավոր տեղ, արցախցիներին էլ նույնացնում է Ավստրալիայի մաորի ցեղատեսակի հետ: Կարճ ասած` տոտալ ուրացում, և իրավացի են ընդդիմադիր այն գործիչները, ովքեր պնդում են, որ Բերձորի միջանցքը հնարավոր է բացել միայն Երևանի ազատագրումից հետո: Այլապես Նիկոլի և Իլհամի «պասերով» խաղը կտևի այնքան, մինչև Արցախից, Սյունիքից, իսկ այնուհետ` ողջ Հայաստանից բան չի մնա: Սրանց խաղը հասավ արդեն նաև Արցախի ինտերնետ մալուխը կտրելուն, լավ է Ռուբեն Վարդանյանը հասցրեց Ստեփանակերտ-Երևան տեսակամուրջն անցկացնել: Կապի դեմ «էկոլոգլարների» փորձնական դիվերսիան 21-րդ դարի պայմաններում շատ ուշագրավ է և զուգահեռվում է ՔՊ-ական խունտայի նախաձեռնությանը` ռազմական դրության դեպքում ՀՀ քաղաքացիներին համացանցից զրկելու: Իսկ համացանցի անհասանելիությունը կստեղծի ցեղասպանության համար նույնքան իդեալական պայմաններ, որքան կային 1915-ին:
ՇՐՋԱՓԱԿՈՒՄ` ՀԱՆՈՒՆ ԱՊԱՇՐՋԱՓԱԿՄԱ՞Ն
Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը պարզ մատնանշեց, որ Երևանից Ստեփանակերտի ստացածը հիմնականում ֆինանսական բաղադրիչն է, իսկ մնացյալ հարցերում հույսները պիտի դնեն իրենց վրա: Նա կարևորեց նաև ռուս խաղաղապահներին և Նիկոլին հռետորական առաջարկ արեց` գալ և սեփական աչքերով տեսնել: Ինչ վերաբերում է ցեղասպան Բաքվի հետ հարաբերություններին, ապա պետնախարարը բացառում է ինչպես Բաքվին հնազանդվելը, այնպես էլ արտագաղթը: Եվ մտադիր է ՀՀ-ում համագործակցել այն քաղաքական ուժերին, որոնք առավելագույնս զորակցում են Արցախին: Այսինքն` խոսքը շատ որոշակի և հենց արական սեռին պատկանող քաղաքական ուժերին, որոնք իրենց ռեսուրսը ներդնում են կապիտուլյանտի դեմ պայքարի մեջ: Ճիշտ մոտեցում է, ինչքան հեռու քաղաքական տրանսգենդերներից, այնքան լավ:
Ի դեպ, հետաքրքրական է Սերժ Սարգսյանի` կապիտուլյանտի վարած քաղաքականությանը տված գնահատականը: Սա անմիտ քաղաքականության շարունակություն է, ոչ թե վախվորած քաղաքականության: Այս մասին հունվարի 12-ին, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորքի 4-րդ զանգվածում գտնվող նստավայրի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, որը Արցախի իշխանություններին կոչ էր անում խուսափել իրավիճակն ավելի փակուղային դարձնող քաղաքական հայտարարություններից: «Համենայնդեպս Լեռնային Ղարաբաղի իշխանությունները, ժողովուրդը հաստատակամ են իրենց որոշման մեջ»,- շեշտեց Սերժ Սարգսյանը, ըստ էության կիսելով այն տեսակետը, որ հայության վերազարթոնքը կրկին սկսվելու է Արցախից:
Իսկ Նիկոլի թրքահարճ խունտան ռեպրեսիաներ ծավալեց ՀՅԴ-ի դեմ` ճիշտ ու ճիշտ իր հոգևոր հայրիկ Լևոն Տեր-Պետրոսյանի օրինակով: Երևի թե, երազում է գերազանցել ԼՏՊ-ին, զի, ինչպես նկատում է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը, կապիտուլյանտը կատաղել է այն հանգամանքից, որ ՀՅԴ-ն ՍոցԻնտերնով անցկացրել է հակաադրբեջանական բանաձև և ամբողջ Ֆրանսիայով մեկ կազմակերպել Արցախին աջակցելու ալիք: Ու միանգամայն սպասելի էր, որ լինելու են խուզարկություններ, ձերբակալություններ, գաղտնալսումներ և այլն: Միաժամանակ նաև ՔՊ-ի թուրքական բոլուկը աշխատանքներ է ծավալել, որպեսզի փորձի կոտրել ամենաընդդիմադիր քաղաքի` Երևանի ոգին: Հո հենց այնպես չի Տիգրան Ավինյանն անպոչ գդալի պես հայտնվում ամենուրեք...
Այդ համատեքստում է «Լույս» հիմնադրամի փորձագետ Նարեկ Թադևոսյանը մատնանշում` Երևանի ընտրություններին պատրաստվելու փոխարեն, հիշե՛ք, որ Հայաստանը Արցախին կապող միակ «կյանքի» ճանապարհն արդեն մեկ ամսից ավել է փակ է «հենց ձեր «եղբայրների» շնորհիվ»: Նա նշում է. «Երևան քաղաքի ավագանու ընտրություններից առաջ կապիտուլյանտ իշխանությունները իրենց սովորության համաձայն փորձում են հանրության ուշադրությունը շեղել հերթական շինծու քրեական վարույթով, փորձելով Երևանի ամենասիրված քաղաքապետին լռեցնել ինչ-որ բռնագանձման կեղծ օրակարգով: Մեկ անգամ ևս ցանկանում եմ հիշեցնել այս իշխանություններին. մեզ որևէ քրեական գործով կամ վարույթով չեք կարող լռեցնել, առավել ևս շեղել մեզ՝ մեր գլխավոր օրակարգից: Մենք պայքարել ենք դեռևս խորհրդային վարչախմբի դեմ, մենք պայքարել ենք ազատ և անկախ հայրենիք ունենալու համար, մեր պայքարը հանուն մեր հայրենիքի է և մեր պայքարը հաջողելու է»:
Իսկ հակառուսական ուժերի ճամբարում իսկական կրկես է: Ո՛չ ավել, ո՛չ պակաս, Տիգրան Խզմալյանը որոշել է պաշտպանել ԱԺԲ-ից ՌԴ դեսպանատունը և 102-րդ ռազմաբազան, ասելով, որ կառավարության հետ չհամաձայնեցված «ապօրինի շրջափակումը» վնասում է Նիկոլի ջանքերին` օգնություն ստանալ Ֆրանսիայից և ԱՄՆ-ից: Ի դեպ, ՌԴ դեսպանատան և ՌԴ ռազմաբազայի դեմ իրենց գործողությունները ԱԺԲ-ականները կոչում են «Շրջափակում հանուն ապաշրջափակման», պնդելով, որ դրանով կստիպեն ռուսներին ապաշրջափակել Բերձորը: Անհեթեթություն է իհարկե, սակայն իրենց կարգախոսը կարելի է վերցնել և շրջափակել Արևմտյան տերությունների դեսպանատները և միջազգային կազմակերպությունների գրասենյակները: Թող իրենց մաշկի վրա զգան այն, ինչ արդեն 33-րդ օրը զգում են արցախցիները, և ջհանդամին թե չեն ասի, որ հայերը բարբարոս են: Թող բարբարոս լինենք, բայց ցեղասպանվող մատաղացու չլինենք:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ