«Ինտերի» մեկնարկային կազմը «Տորինոյի» դեմ խաղում Իմ հասցեին հնչում են ֆիզիկական ոչնչացման կոչեր. Ջուլիանա Գրիգորյանի բացառիկ հարցազրույցը ՀՐԱՏԱՊ. Հայտնի փաստաբանը դիմել է Երեւանի քաղաքապետին հստակ առաջարկությամբ Ուկրաինական ուժերը «առավելագույն անհաջող» հարձակում են իրականացրել Տորեցկում. Ուկրաինական ռազմական ռեսուրս Ռազմական տարիների մեղեդիներ. Երեւանում «Մոսկվայի Տանը» տոնական համերգով նշեցին Հաղթանակի 80-ամյակը Լրագրողները Մակրոնին, Սթարմերին եւ Մերցին «տարօրինակ» վիճակում են բռնացրել (Տեսանյութ) MI6-ի` Նիկոլին այդքան հարազատ դարձած ղեկավար Ռիչարդ Մուրը հեռանում է պաշտոնից ՆԳ նախարարի մամուլի քարտուղարը հերքում է, որ լրագրող Լիլիթ Աղեկյանին նվաստացրել են ոստիկանները Թուրքիան պատրաստ է կազմակերպել բանակցությունները. Էրդողանը պատասխանել է Պուտինին «Բարսելոնա»-«Ռեալ Մադրիդ». Մեկնարկային կազմեր

Մենք իրավունք ունենք հառնելու. կայացավ «Հայը» ներկայացման առաջնախաղը

Մշակութային

Քրիստոնեությունից մինչեւ մեր օրերը հայն անընդհատ հերոսաբար ընկել, բայց մշտապես մոխիրներից փյունիկ դարձած վեր է հառնել… Հենց այս մասին է պարային պլաստիկ համարներով համեմված ու մի շարք հեղինակների ստեղծագործություններով հանդիսատեսի սրտերին դիպչող «Հայը» ներկայացումը, որի առաջնախաղը տեղի ունեցավ «Մետրո» թատրոնում: Դերերում Երեւանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի եւ արվեստի պետական քոլեջի «Ուսանողական թատրոնի» դերասաններն էին (պարերը՝ Նելլի Աբովյանի), որոնց պրոֆեսիոնալիզմը հուզեց հանդիսատեսին ու արժանացավ հոտընկայս բրավոների: Ի դեպ, ներկայացման դերակատարները  չէին մոռացել նաեւ իրենց զոհված ընկերներին, եւ սպիտակ պաստառի վրա բեմում էին նաեւ քոլեջի զոհված հերոսների՝ Արմեն Հովհաննիսյանի, Արեն Հովհաննիսյանի, Էլվիս Իսրայելյանի, Գոռ Յարալյանի, Գոռ Սարգսյանի, Վարդան Կեւորկովի լուսանկարները...

Ներկայացման մտահղացման հեղինակ, Երեւանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի եւ արվեստի պետական քոլեջի դասախոս ՔՐԻՍՏԻՆԵ ՍԱՎԹԱԼՅԱՆԸ, սովորաբար, առաջնախաղից հետո  հնչող շնորհակալությունների փոխարեն՝ նախ ներողություն խնդրեց:

«Ներողություն եմ խնդրում բոլորից՝ մեր ներկայացումով եւս մեկ անգամ ցավեցնելու եւ վերապրելու առիթը տալու համար… Առհասարակ, մարդ արարածն ինձ համար ոչ միայն պետք է սեփական կյանքի եւ գոյության պայքար մղի եւ դիմակայի, այլ նաեւ պետք է ապրեցնելու կարողությամբ օժտված լինի: Նրանք ինձ համար բոլորն ապրեցնողներ են: «Ես ձեզ սիրում եմ» խոսքերից առավել՝ ինձ համար արժեքավոր եւ կարեւոր է, երբ ասվում է, որ գնահատում եմ: Ուզում եմ ասել բոլոր դերակատարներին, որ գնահատում եմ՝ իրենց տեսակի համար», - ասաց Սավթալյանը:

«Ուսանողական թատրոնի» ղեկավար ՀԱՄԼԵՏ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ, անդրադառնալով ներկայացման բովանդակությանն, ասաց, որ «Հայը» ներկայացումը, կարծես, նվիրված է հենց այն մեծ ողբերգությանը, որը տեղի ունեցավ օրեր առաջ, ինչի հետեւանքով զոհվեցին 15 զինծառայող:

«Հավերժ փառք իրենց, անմեղ զոհեր, որոնք ունեցանք, իսկապես՝ առանց պատերազմի… Բայց մենք ունենք իրավունք հառնելու, ապրելու, եւ այս ներկայացումը հենց այդ մասին էր: Ուրախ եմ, որ մեր «Ուսանողական թատրոնում»  տեղի ունեցավ եւս մեկ պրեմիերա, որն ապրեցնելու եւ ապրելու, մեկս մեկին նեցուկ կանգնելու մասին էր: Առանց մեկս մյուսի՝ մենք չենք կարող, ե՞րբ պետք է խելքի գանք, միաձուլվե՛նք, դառնա՛նք մի բռունցք  չարի դեմ, ոխի դեմ», - շեշտեց Թադեւոսյանը:

Ներկայացման բեմադրիչ ԱՍՅԱ ՍԵՐՅԱՆՅԱՆԸ նշեց, որ բեմադրության վրա աշխատած ողջ կոլեկտիվի համար պատիվ է, որ հնարավորություն ունեն զինվորների մասին մի փոքր մտածելու, խոսելու  եւ  բեմահարթակից ի լուր աշխարհին ասելու, որ՝ «Մենք հավերժ ենք մեր լեռների պես, դուք հողմերի պես կկորչեք վայրագ»:

Առաջնախաղից հետո՝ հանդիսատեսից ոչ պակաս հուզված էր նաեւ Երեւանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի եւ արվեստի պետական քոլեջի տնօրեն, երգիչ ՎՐԵԺ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԸ:

«Ներկայացման առաջնախաղը տեղի ունեցավ մեզ եւ նաեւ մեր հայրենիքի համար շատ առանձնահատուկ օր: Ոչ միայն վերջին ողբերգության իրավիճակից ելնելով եմ ասում, այլ այն, որ 2014 թվականին, երբ թշնամին փորձեց ճեղքել մեր սահմանն Արցախում, մեր ուսանողը՝ Արմեն Հովհաննիսյանը, հենց այս օրը զոհվեց՝ պաշտպանելով իր ընկերներին: Այսօր նրա անմահության 9-րդ տարելիցն է… Գիտեք, վերջերս շատ հետաքրքիր բան է ինձ հետ տեղի ունենում, սովորաբար, խնդիր չեմ ունենում խոսելու, բայց վերջերս պապանձվում եմ: Պապանձվում եմ, որովհետեւ  ներսումս փշրվում եմ, հետո ինչպես այս ներկայացումն էր, նորից հառնում եմ», - անկեղծացավ Կիրակոսյանը:

Երգչի գնահատմամբ՝ շատ դժվար ժամանակներ ենք բոլորս ապրում ու դատապարտված ենք ապրելու՝ մշտապես զենքը մեր բարձի տակ:

«Սա է մեր ճակատագիրը՝ եթե հայ ես, ապա դատապարտված ես ու պատիվ ունես այսպես ապրելու: Բայց շատ կարեւոր մի առաքելություն ունենք մեր տեղերում անելու յուրաքանչյուրս՝ մեր երիտասարդներին  սովորեցնելու, որ մշտապես պետք է պինդ լինենք, եւ անկախ բազում արհավիրքներից, այն աշխարհաքաղաքական վիճակից, որում այսօր գտնվում ենք, պետք է կարողանանք պահել առաջին հերթին մեր մշակույթը՝ այն մեր կրոնն է, մեր լեզուն է եւ մեր ինքնությունը: Սա շատ կարեւոր առաքելություն է, որի հիմքը կորցնելը՝ նշանակում է կկորցնենք մեր ինքնությունը, ինչի իրավունքը չունենք: Ուստի՝ յուրաքանչյուրս մեր տեղում, որպես առաջնագծում կանգնածներ, պարտավոր ենք արարելու՝ անկախ հասած արհավիրքից», - ասաց Կիրակոսյանը:

Վրեժ Կիրակոսյանը պնդում է, որ մեզ պատուհասած չարիքին պետք է դիմակայել եւ առաջ շարժվել, որպեսզի մեր ազգը, մեր ժողովուրդը, մեր գենը, մեր ինքնությունն ապրի:

«Մաղթում եմ, որ խաղաղություն լինի աշխարհում, եւ այս սատանայական էներգիան, որը պտտվում է ամբողջ աշխարհի, գլոբուսի շուրջ, շատ արագ փոշիանա՝ հույսով, Աստծով: Թող խաղաղություն, հույս լինի յուրաքանչյուրիս տներում, եւ եթե մենք մեր գործին, մեր կյանքին, մեր ընտանիքին, մեր հայրենիքին նվիրվենք, սիրենք, ինչպես Աստվածաշնչում է ասվում, մանանեխի հատիկի չափ հավատ ունենանք, կհաղթենք  յուրաքանչյուր արհավիրքի: Սիրեք եւ հավատացեք գոնե մանանեխի հատիկի չափ», - եզրափակելով խոսքը՝ հորդորեց Կիրակոսյանը:

Նշենք, որ ներկայացումը բարեգործական էր, որից ստացված ողջ հասույթը տրվելու է մանկատներից մեկին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






«Ինտերի» մեկնարկային կազմը «Տորինոյի» դեմ խաղում Իմ հասցեին հնչում են ֆիզիկական ոչնչացման կոչեր. Ջուլիանա Գրիգորյանի բացառիկ հարցազրույցըՀՐԱՏԱՊ. Հայտնի փաստաբանը դիմել է Երեւանի քաղաքապետին հստակ առաջարկությամբՈւկրաինական ուժերը «առավելագույն անհաջող» հարձակում են իրականացրել Տորեցկում. Ուկրաինական ռազմական ռեսուրսՌազմական տարիների մեղեդիներ. Երեւանում «Մոսկվայի Տանը» տոնական համերգով նշեցին Հաղթանակի 80-ամյակըԼրագրողները Մակրոնին, Սթարմերին եւ Մերցին «տարօրինակ» վիճակում են բռնացրել (Տեսանյութ)MI6-ի` Նիկոլին այդքան հարազատ դարձած ղեկավար Ռիչարդ Մուրը հեռանում է պաշտոնիցՆԳ նախարարի մամուլի քարտուղարը հերքում է, որ լրագրող Լիլիթ Աղեկյանին նվաստացրել են ոստիկաններըԹուրքիան պատրաստ է կազմակերպել բանակցությունները. Էրդողանը պատասխանել է Պուտինին«Բարսելոնա»-«Ռեալ Մադրիդ». Մեկնարկային կազմեր Աշխարհաքաղաքական վերադասավորումները մտնում են վճռորոշ փուլ. Հենրիխ ԴանիելյանԱյս 3 կենդանակերպի նշանները պետք է պատրաստ լինեն անսպասելի շրջադարձերիՉի՛ կարելի մեկ հարվածով ջնջել Ստեփանակերտի թատրոնի պատմությունը. Հակոբ ՂազանչյանՎրաստանի քաղաքացին դիմել է ոստիկանություն, «Սատուրն-Գարդեն» հյուրանոցում 2 աղջիկներ իրենից գողացել են 4500 դոլարԼավ նշան է, որ ռուսները վերջապես մտածում են պատերազմն ավարտելու մասին․ Զելենսկին՝ Պուտինի առաջակի մասինՀայաստանում 27 աշակերտի ծնողները թույլ չեն տալիս դպրոց հաճախել. ԱՎԾ տվյալներԱրտակարգ իրավիճակ՝ Երևանում հայտնի «Թոխմախի ՄՌՈւ»-ի մոտՀեռու չէ, տարածքում է. Էքստրասենսը նոր բացահայտում է անում Ամբողջ Աբխազիան հոսանքազրկվել էԵրկվորյակներին երեկոյան սպասվում է անակնկալ․ մայիսի 11-ի աստղագուշակըՄեծ արծիվ կա, կшմազը խпդի տված է եղել․ բացшռիկ մանրամասներ՝ 2-ամյա Տիգրանի անհետшցման դեպքիցՄոսկվան Կիևին առաջարկում է մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել ուղիղ բանակցություններըՌուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօրՄեր հզորությունը մեր միասնությունն է. Հայտնի Բաղդասարյանների ֆենոմենը Այս 3 կենդանակերպի նշանները կունենան բախտավոր շաբաթ 2025 թվականի մայիսի 12-ից մինչև 18-ըՆվաստացրել ու խոշտանգել են. հողաթափերով ու գիշերազգեստով պտտացրել են ոստիկանության մեկուսարաններովՄայիսի երկրորդ կեսին Կենդանակերպի 2 նշաններ բախտը պոչից կբռնենՈրդիս, արդյո՞ք ինչ անում եմ ճիշտ եմ անում.Ինչ է խոսում որդու հետ Եռաբլուրում պատգամավորըՄայիսի 13-ից հետ ենք գնում դեպի մարտ, տրամադրվե՛ք․ Գագիկ ՍուրենյանԿենդանակերպի երեք նշաններ, որոնց համար փողի հոսքը կգա մայիսի երկրորդ կեսին Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումներըՀորդառատ անձրև, կարկուտ. եղանակն՝ առաջիկա օրերինВетеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве Կրեմլը պատրաստ է ինչպես Թրամփի բանակցություններից դուրս գալուն, այնպես էլ հակամարտության նոր սրմանը. ՔաղաքագետՊուտինն Ալիեւի Մոսկվա չայցելելն ընկալեց որպես անձնական ազդանշան եւ ՌԴ-ի դեմ ուղղված ընդգծված ցուցադրական ժեստ. Ռուսական աղբյուրՏիգրան Ավետիսյանի և Արման Մսրյանի նոր տեսահոլովակըՊուտինն առաջարկել է մայիսի 15-ին վերականգնել ռուս-ուկրաինական ստամբույան բանակցային գործընթացը (Տեսանյութ)«Շունչ» թատրոնը պատրաստվում է հարսանիքի. Սեյրան Մովսիսյանը փակագծեր է բացումԽՍՀՄ-ի ըմպելիքներ, որոնք դուք անպայման խմել եքԽՈՆԱՐՀՈՒՄ ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ԷԴԻԿ ՂԱԶԱՐՅԱՆԻ ՊԱՅԾԱՌ ՀԻՇԱՏԱԿԻՆԶբոսանք խորհրդային գաստրոնոմիայում մինչև 80-ականների վերջըԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ՄԱՏՈՒՑԵՑԻՆ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ 80-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎՎաշինգտոնին ձեռնտու է «Օրեշնիկ»-ներով Մոսկվայի ծանր պատասխան հարվածը Կիեւին. Ռուսական աղբյուրՀռոմի նորընտիր պապը հայտարարել է, որ կշարունակի Ֆրանցիսկոս պապի բարեփոխումներըԲրիջիտ Բարդոն երիտասարդության տարիներին և հիմա. ինչո՞ւ է նա այդքան ծերացելԵթե ես միանամ այդ անլուրջ նախաձեռնությանը, ես էլ կդառնամ այդ միմոսներից մեկը․ Գեղամ Նազարյանը իմպիչմենտին չմիանալու պատճառների մասինՔՊ-ական ղեկավարը տուրիստական քաղաքի հողերը կասկածելի աճուրդներով օտարել է, իսկ Փաշինյանը դա անտեսել է․ ՍարգսյանԱռաջիկա ժամերին Գյումրի համայնքում սպասվում են հորդառատ տեղումներ. ԱզիզյանՖրանցիսկոս Պապը WhatsApp-ով կապ է պահել խոշտանգման ենթարկված կնոջ հետԱՄՆ-ն նախազգուշացրել է Իրանին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top