Պետք է Փաշինյանին հեռացնել, բերել իրատեսական իշխանություն և պահպանել Հայաստանը ներկա իր սահմաններում. Զուրաբյան Եռատոնը նշում ենք մրմուռը մեր սրտում. Նիկոլ Փաշինյանը պատմության մեջ մնալու է որպես կապիտուլյանտ. Էդուարդ Շարմազանով Տիգրան Բարսեղյանի գոլը լավագույնն էր ապրիլին(տեսանյութ) Հաղթանակի ու խաղաղության օրվա կապակցությամբ ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի Պուտինը մոտեցավ հայ վետերաններին, որոնք ներկա էին Հաղթանակին նվիրված զինվորական շքերթին (Video) Խաղաղության պայմանագրի ստորագրման հարցով գուցե լավ նորություններ լինեն. Միրզոյան Փաշինյանը՝ ադրբեջանական զորախմբի քայլքի ժամանակ (տեսանյութ) Մարտաֆիլմերի աստղ Սթիվեն Սիգալը Կարմիր հրապարակում հետևել է զորահանդեսին Պապիկյանը մայիսի 9-ին հանրապետության բարձրագույն ղեկավարության հետ այցելել է «Հաղթանակ» զբոսայգի Նիկոլ Փաշինյանին Կարմիր հրապարակում կրկին Լուկաշենկոյի կողքին են նստեցրել

Փաշինյանը երկու տարվա ընթացքում վերախմբագրեց 2020 թ. նոյեմբերի 9-ի համաձայնագիրը` հօգուտ Ադրբեջանի. Բոզոյան

Ներքաղաքական

Բերձորի միջանցքը շուրջ երկու ամիս է՝ փակ է, շուրջ 120 հազար մարդ կանգնած է հումանիտար աղետի առաջ, խանութներում կա պարենի խնդիր, Արցախում անջատված է գազամատակարարումը, իրավիճակը այնպիսին է, ինչպես 90-ականներին, կարելի է բնութագրել էլ ավելի վատ: «Իրավունքի» հետ զրույցում քաղաքագետ ԵՐՎԱՆԴ ԲՈԶՈՅԱՆՆ անդրադառնալով շրջափակմանը՝ նշել է՝  Նիկոլ Փաշինյանն արդեն իսկ ընդունել է, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում պետք է լինի:

— Տեղի ունեցած ուժգին երկրաշարժից հետո` Նիկոլ Փաշինյանը ցավակցեց Թուրքիայի նախագահին: Ինչպե՞ս կգնահատեք սա՝ դիվանագիտությո՞ւն, թե՞ հաճոյանալու քայլ էր:

— Կարծում եմ՝ երկրաշարժը համախմբում է ամբողջ մարդկությանը, այդ իմաստով ցավակցելը մարդկային երեւույթ է, բայց երբ դու ցավակցում ես Էրդողանին, բայց չես ցավակցում Իրանում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ այդ երկրի ղեկավարին, արդեն ցույց է տալիս, որ Փաշինյանի ցավակցությունը ոչ այնքան հումանիստական բնույթ ունի, այլ ընդգծված քաղաքական, որտեղ ինքը փորձում է իր հավատարմությունը ցույց տալ Էրդողանին: Արցախը այսպիսի ծանր վիճակի մեջ է, ու փաստացի կարելի է ասել, որ Փաշինյանի իշխանության կողմից գրեթե ոչ մի քայլ չի արվում իրավիճակը շտկելու համար: Բոլորս էլ գիտենք, որ 30 տարվա ընթացքում 20-25 տարի Արցախը անվտանգ վիճակի մեջ է եղել, միայն իր կառավարման ժամանակ Արցախը հայտնվեց ծանր վիճակում, բոլորս էլ հասկանում ենք, որ թիվ մեկ մեղավորը ինքն է, եւ այս պայմաններում նրա ցավակցությունն ու նմանատիպ քայլերը այլ կերպ են ընկալվում: Եթե երկրի ղեկավարը նորմալ մարդ լիներ, պետք է ցավակցեր ե՛ւ Էրդողանին, եւ Ռայիսիին, ե՛ւ Ասադին: Եթե Արցախը այդպիսի վիճակի մեջ չլիներ, եթե երկրի ղեկավարը նորմալ մարդ լիներ, ոչ ոք չէր ասի՝ ինչո՞ւ ցավակցեցիր Էրդողանին: Երկրաշարժի հետ կապված ողբերգությունը այլ խնդիր է, մենք 88-ին երկրաշարժ ենք տեսել, մեզ էլ են ցավակցել ու օգնություն ցուցաբերել՝ նաեւ այն երկրներից, որոնց մեզ թշնամի ենք համարում: Մեր հասարակությունը պետք է թացը չորից տարբերի եւ պետք է գնահատի, ոչ թե ինչո՞ւ Փաշինյանը ցավակցեց Էրդողանին, այլ պետք է քաղաքական պատկերացում ունենանա ու հիշի, որ ինքը չի ցավակցել Իրանի նախագահին:

— Բերձորի միջանցքը շուրջ երկու ամիս է՝ փակ է, ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկեր ՀՀ  իշխանությունը, կարո՞ղ էին այս կամ այն կերպ  շտկել իրավիճակը:

— Հայաստանի իշխանության քաղաքականության պատճառով ենք հայտնվել այսպիսի իրավիճակում: Լաչինի միջանցքի հետ կապված համաձայնագիրը կնքվեց 2020 թ.-ին, ընդամենը երկու տարի անց Ադրբեջանը որոշեց շրջափակել միջանցքը: Որպեսզի հասկանանք, թե ինչ անենք, որ Լաչինի միջանցքը բացվի, պետք է ախտորոշենք, թե ինչո՞ւ Ադրբեջանը գնաց այդպիսի քայլի: Իրականում դրա պատճառն այն է, որ Փաշինյանը 2022թ.-ին՝ մի քանի ամիս առաջ, Պրահայում քառակողմյա հանդիպման ժամանակ ընդունեց այն դրույթը, որ Լեռնային Ղարաբաղը պետք է լինի Ադրբեջանի կազմում: Մինչ այդ միջազգային հանրության տեսանկյունից Արցախի խնդիրը անորոշ էր, 2020թ.-ի նոյեմբերի 9-ի համաձայնագրի համաձայն, Ղարաբաղի կարգավիճակը պետք է քննարկվեր հետագայում, այդպիսի որոշում էր կայացված: Փաշինյանը երկու տարվա ընթացքում վերախմբագրեց այդ համաձայնագիրը՝ հօգուտ Ադրբեջանի, որի արդյունքում Պրահայում ընդունվեց այն դրույթը, որ Լեռնային Ղարաբաղը պետք է լինի Ադրբեջանի կազմում: Մինչ այդ, բոլոր բանակցությունների ժամանակ Լեռնային Ղարաբաղը եւ Լաչինի միջանցքը պետք է ունենային նույն կարգավիճակը, այսինքն` փաստացի, առաջին անգամ Փաշինյանն ընդունեց, որ Լաչինի միջանցքն ու Լեռնային Ղարաբաղը պետք է լինեն Ադրբեջանի կազմում: Բոլորը զարմացած են, այդ թվում` ռուսները, որովհետեւ  ռուսների համար մինչեւ 2022թ.-ը կարեւոր էր, որ Լաչինի միջանցքն ու Արցախը ունենային անորոշ կարգավիճակ, հետագայում ռուսները ստանային իրավունք վերահսկելու այս ճանապարհը: Ադրբեջանն էլ ասում է, որ եթե Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս է, ուրեմն՝ Լեռնային Ղարաբաղի բոլոր հանքերը Ադրբեջանին են պատկանում, տրամաբանական է, որ պետք է շրջափակեն Լաչինի միջանցքն ու հանքերը վերադարձնեն իրական տիրոջը: Հայ հասարակությունը չի հասկանում այդ բաները, Հայաստանի քաղաքական վերնախավը չի պատկերացնում՝ ինչ է կատարել Փաշինյանը, փորձում են տեխնիկական լուծումներ փնտրել Լաչինի միջանցքի բացման հարցում: Բայց չկա տեխնիկական լուծում, լուծումը բացառապես քաղաքական է՝ մինչեւ Հայաստանը չփոխի իր դիրքորոշումը այդ հարցում: Իսկ Փաշինյանը չի փոխելու, որովհետեւ ինքը եկել է այդ դիրքորոշման իր շահերից ելնելով, Լաչինի միջանցքը փակ է մնալու այնքան ժամանակ՝ մինչեւ հայերն այնտեղից հեռանան:

— Այսինքն՝ չի՞ կանխատեսվում, որ Բերձորի միջանցքը բանակցային ճանապարհով կբացվի:

— Կանխատեսվում է, որ Լեռնային Ղարաբաղի հայերը պետք է հեռանան այնտեղից, այսպիսի խնդիր է Ադրբեջանը դրել առաջիկայում ու նման խնդիր դրել է Փաշինյանն` իր քաղաքականության արդյունքում: Փաշինյանն այսօր ձեւական փորձում է բոլոր միջազգային ատյաններում իբրեւ պայքարել Լաչինի միջանցքի բացման համար, մեղավոր է գտնում ու բարդում ռուսների վրա, որպեսզի վաղը Արցախի կոտրման մեղքը բարդի ռուսների վրա: Բոլորը մեղավոր են՝ բացի իրենից: Ադրբեջանն է խանգարում, ռուսները չեն պաշտպանում, նախկիններն են մեղավոր թալանի համար, ինքը այդ քաղաքականությունը տանելու է մինչեւ վերջ:

— Հասարակությունը հիասթափվա՞ծ է, թե՞ զենքերը վայր է դնում:

— Ցանկացած հասարակության կազմակերպում է քաղաքական վերնախավը, ես կարող եմ փաստել, որ այսօր հայաստանյան քաղաքական վերնախավ գոյություն չունի: Կան, իհարկե, աղմուկ հանող քաղաքական գործիչներ, բայց նրանք քաղաքական վերնախավ չեն: Եթե երկիրը գլորվում է դեպի անդունդ, եթե Լեռնային Ղարաբաղը գնում է դեպի ցեղասպանության, որից հետո լինելու է Հայաստանի կործանումը եւ քաղաքական վերնախավը հանգիստ է իրեն պահում, ուրեմն՝ դա վերնախավ չէ, մարդկանց մի հավաքածու են, ովքեր ձեւ են անում, թե գործ են անում:

— Ինչո՞ւ իշխանությունը չի համագործակցում ընդդիմության հետ եւ  ինչո՞ւ են կրկին սկսել քաղաքական հետապնդումները:

— Ես խիստ վերապահումով եմ ընդունում ընդդիմություն ասվածը, որովհետեւ ընդդիմությունը ընդդիմություն է այն ժամանակ, երբ կարողանում է հակազդել իշխանությանը: Բացի այդ, Փաշինյանի քայլերն այդ ուղղությամբ միտված են մեկ նպատակի, քանի որ ինքը հասկանում է, որ երկիրը տանում է ծանր վիճակի, որպեսզի ժողովրդի զայրույթը գոնե ինչ որ մասով թուլացնի, փորձում է հասարակության մեջ ձևակերպել, որ՝ հա, ինքը մեղավոր է, բայց նախկին իշխանություններն էլ են մեղավոր եւ, որպես օրինակ, բերում են, ասենք, Սեյրան Օհանյանի գործը:

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ






Պետք է Փաշինյանին հեռացնել, բերել իրատեսական իշխանություն և պահպանել Հայաստանը ներկա իր սահմաններում. ԶուրաբյանԵռատոնը նշում ենք մրմուռը մեր սրտում. Նիկոլ Փաշինյանը պատմության մեջ մնալու է որպես կապիտուլյանտ. Էդուարդ ՇարմազանովՏիգրան Բարսեղյանի գոլը լավագույնն էր ապրիլին(տեսանյութ)Հաղթանակի ու խաղաղության օրվա կապակցությամբ ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմն այցելել է «Հաղթանակ» զբոսայգիՊուտինը մոտեցավ հայ վետերաններին, որոնք ներկա էին Հաղթանակին նվիրված զինվորական շքերթին (Video)Խաղաղության պայմանագրի ստորագրման հարցով գուցե լավ նորություններ լինեն. ՄիրզոյանՓաշինյանը՝ ադրբեջանական զորախմբի քայլքի ժամանակ (տեսանյութ)Մարտաֆիլմերի աստղ Սթիվեն Սիգալը Կարմիր հրապարակում հետևել է զորահանդեսինՊապիկյանը մայիսի 9-ին հանրապետության բարձրագույն ղեկավարության հետ այցելել է «Հաղթանակ» զբոսայգիՆիկոլ Փաշինյանին Կարմիր հրապարակում կրկին Լուկաշենկոյի կողքին են նստեցրելՓաշինյանը Պուտինին հանդիպելիս շփոթվեց, այլ ուղղությամբ էր գնում«Ռոսիա 1»-ի լրագրողը Նիկոլ Փաշինյանին շփոթել է Ադրբեջանի ղեկավարի հետ (տեսանյութ)Այսօր նշում ենք Համաշխարհային երկրորդ պատերազմում Խորհրդային Միության եւ Արեւմտյան դաշնակիցների տարած հաղթանակի 80-ամյակըՈւնեմ խաղաղության ուղերձ և բոլորիս շնորհավորում եմ այսօրվա հետ կապված, նաև Շուշիի ազատագրման հետ կապված.Արման ՍարգսյանՌուսաստանը շարունակում է Հայաստանին դիտարկել որպես դաշնակից․ ԿոպիրկինՄոսկվայի Կարմիր հրապարակում մեկնարկել է Հաղթանակի 80-ամյակի պատվին զորահանդեսը (տեսանյութ)Ոնց որ թարս լիներ, էդ օրը մшյրը երեխшյի կոշիկը պինդ էր կшպել, հետք չկա. նոր մանրամասներՀավերժ փառք մեր հերոսներին.Հայտնի փաստաբանը Եռատոնի մասինՄինչև Նիկոլի իշխանազավթումը՝ ՀՀ֊ը շարժվում էր արժանապատիվ և պատերազմների չեզոքացման ճանապարհով. Արտակ ԶաքարյանԶատուլինն Ադրբեջանին հիշեցրեց քնած հայ սպային Սաֆարովի ձեռքով՝ կացնով սպանելու մասինՌուաստանում երբեք չեն մոռանա հայ ժողովրդի սխրանքները Հայրենական պատերազմում. դեսպանՏարադրամի փոխարժեքները մայիսի 9-ինՈվ է Պուտինի հորը մեդալ շնորհել Հայրենական մեծ պատերազմի ժամանակՍրբազան Հայր, համայնքապետ, ուժայիններ, բկ ղեկավարներ. Եռատոնը Արթիկում իրական տոնի է վերածվել. ՖՈՏՈՇԱՐՔՈչինչ անվերադարձ կորսված չէ, հաղթանակները նոր սխրանքների են կոչում սերունդներին․ Սերժ ՍարգսյանՀաղթանակի շքերթի համար ռազմական տեխնիկան ժամանել է հրապարակԱստղագուշակ մայիսի 9-ի համարՄիջազգային տիեզերակայանի տիեզերագնացները շնորհավորել են ռուսներին Հաղթանակի օրվա կապակցությամբՋուր հավաքեք․ ջուր չի լինելուՊաշտոնյաներն և քաղաքական գործիչները հարգանքի տուրք են մատուցում Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հիշատակին․ ՈՒՂԻՂՌուսական ավիացիան Կուրսկի սահմանային գոտում ծածկել է հարձակվող ուկրաինական խոշոր խմբավորումը (Տեսանյութ)Հորդառատ անձրև, կարկուտ․ առաջիկա օրերի եղանակը«Հրապարակ». ՄԱՊ–ի Ալիկի գործարանում կադրային ջարդ է«Ժողովուրդ». Ո՞ւմ է Ալեն Սիմոնյանը նվիրել 2.2 մլն դրամանոց ոսկյա թզբեհը, որը գնվել է նրա ընկերոջից«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի ախրանան կրկին դեսանտ է իջեցրել ՍյունիքումՄանր եղջերավորների գործով անցնող ԱԺ պատգամավորի քրգործը մեծ աղմուկով կուղարկվի դատարան. «Ժողովուրդ»ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների որոշակի բարելավումն արգելակել է Հայաստանը Ռուսաստանից հեռվացնելու՝ Փաշինյանի ծրագիրը․ ԶատուլինՈւկրաինական ուժերը, չնայած Մոսկվայի միակողմ հրադադարի, Կուրսկի ճակատում ճեղքման նոր փորձ են արել (Տեսանյութ)Մոսկվայում Ալիևի բացակայությունը շքերթից գնահատում են, որպես «խորացող պառակտման ախտանիշ»Պակիստանը հարձակվել է Ջամմուм և Քաշմիրում գտնվող հնդկական ռազմական բազաների վրա (Տեսանյութ)Հայտնի վիրաբույժը այլեւս գործունեությունը ծավալելու է Երեւան բկ-ումՔեզ չէ, Ձեզ է քո համար. լարված իրավիճակ հիվանդանոցումՇտապ. Ձերբակալել են լրագրող Լիլիթ Աղեկյանին, հիմա էլ ՁՊՎ-ից տեղափոխում են հիվանդանոցԱդրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը շարունակում է ռիսկեր եւ սպառնալիքներ առաջացնել. ԻգիթյանՉեմպիոնների լիգայի շաբաթվա խորհրդանշական հավաքականը. ՈՒԵՖԱ Պապական աթոռը զբաղեցրել է ԱՄՆ ներկայացուցիչ, ով կապված է Թրամփի եւ աջակողմյան պահպանողական շրջանակների հետԱլիեւը չեղարկել է իր այցը Մոսկվա Բրիտանիայի ճնշման և Էրդողանի անձնական զանգի արդյունքում. Ուկրաինական աղբյուրՎլադիմիր Պուտինի ելույթը Մոսկվա ժամանած օտարերկրյա պատվիրակությունների ղեկավարների հանդիսավոր ընթրիքի ժամանակ (Տեսանյութ)Հռոմի նոր պապ դարձավ... Դոնալդ Թրամփը (Տեսանյութ)Կուսակցության գրասենյակում հանդիպել են «Արթուն ենք» շարժման ներկայացուցիչներին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top