Ընտրապայքարի են դուրս եկել ներկա եւ նախկին համայնքապետերը Կիևում ռազմավարական կարևորության օբյեկտ է խոցվել (Տեսանյութ) Ալենին բռնենք՝ Հայկի հետ թեմա կունենանք, վսյոտակի նրա մեջքը վերեւներիցա ամուր․ՔՊ ակտիվը խճճվել է Զելենսկու և ֆոն դեր Լեյենի հանդիպումը Նյու Յորքում չափազանց լարված էր. Bloomberg Կիևում հարձակումից հետո այրվում են պահեստներ, բիզնես կենտրոն և բենզալցակայան (Տեսանյութ) Ջանդամ թե անգրագետ է կամ էլ պետական միջոցներն է մխսում, զատո մերն է․․․Ով է ՔՊ-ի Վայքի համայնքապետացուն եւ ով նրան «կռիշավատ» անում Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը․ ArmLur Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով Հայտնի է՝ ով կներկայացնի այս տարի Հայաստանը մանկական Եվրատեսիլում Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 23

Մեկ բան հաստատվեց. Մարգարայի կամուրջը պատրաստ է գործարկման

Միջազգային

Հա­րա­վա­յին Կով­կա­սի եւ Վրաս­տա­նում ճգնա­ժա­մի հար­ցե­րով Եվ­րո­պա­կան մի­ու­թյան հա­տուկ ներ­կա­յա­ցու­ցիչ Տոյ­վո Կլա­ա­րը ող­ջու­նել էր Հա­յաս­տա­նի կող­մից մար­դա­սի­րա­կան օգ­նու­թյան տրա­մադ­րու­մը երկ­րա­շար­ժից տու­ժած Թուր­քի­ա­յին: Նա այս մա­սին գրել է թվի­թե­րյան միկ­րոբ­լո­գում. «Թուր­քի­ա­յում տե­ղի ու­նե­ցած նման մեծ ող­բեր­գու­թյան պայ­ման­նե­րում ո­գե­ւո­րիչ է տես­նել հա­րե­ւան Հա­յաս­տա­նի ցու­ցա­բե­րած ա­ջակ­ցու­թյունն ու դրան հե­տեւ­ած դրա­կան ար­ձա­գան­քը»:

ԻՆ­ՉՈՒ ԵՆ «ՈԳԵ­ՎՈՐ­ՎԵԼ» ԵՎ­ՐՈ­ՊԱ­ՑԻ­ՆԵ­ՐԸ

Ի­հար­կե, Կլա­ա­րը լավ կա­ներ, որ «ոգե­ւոր­վեր» նույն երկ­րա­շար­ժից տու­ժած Սի­րի­ա­յին Եվ­րո­պա­յի մար­դա­սի­րա­կան օգ­նու­թյամբ: Բայց չի կա­րող, քա­նի որ նման օգ­նու­թյուն պար­զա­պես չկա: Այս դեպ­քում, ի­րա­վի­ճա­կի սրի­կա­յա­կան կող­մը մի կողմ թող­նե­լով, ի­հար­կե, տրա­մա­բա­նա­կան է, որ Կլա­ա­րին մնում է «ոգե­ւոր­վել» Թուր­քի­ա՝ Նի­կո­լի ու­ղար­կած բեռ­նե­րով: Եվ քա­նի որ, ինչ­պես Սի­րի­ա­յի հետ կապ­ված՝ հի­շա­տակ­ված փաստն է հու­շում, եվ­րա­լի­բե­րաստ­նե­րի «ոգե­ւո­րու­թյուն­նե­րի» տակ պետք է քա­ղա­քա­կան նյո­ւանս­ներ փնտրել, ա­պա հաս­կա­նա­լի է, որ Կլա­արն էլ իր հեր­թին ա­մե­նե­ւին էլ «անմեղ տե­ղը» չէ, որ գո­վում է Նի­կո­լին: Այ­սինքն, հաս­կա­նա­լու հարց է, թե ինչ կա դրա տակ:

Ա­ռա­վել եւս, որ Թուր­քի­ա Նի­կո­լի ու­ղար­կած բեռ­նե­րի թե­ման, բա­ցի նրան­ից, որ Հա­յաս­տա­նում ա­մե­նա­լուրջ դա­տա­պարտ­մանն անդ­րա­դար­ձավ, բա­զում այլ հար­ցեր եւ են­թադ­րու­թյուն­ներ եւս ա­ռաջ է քա­շել: 

Ա­մե­նաա­ռա­ջին փաս­տե­րից մեկն այն է, որ հա­յաս­տա­նյան բեռ­նե­րը Թուր­քի­ա մտան Մար­գա­րա­յի կամր­ջով: Այն 30 տա­րի չէր գոր­ծում, տե­ղա­ցի­նե­րը ժա­մա­նա­կին պատ­մում է­ին, որ ա­կա­նա­պատ­ված է: Բայց ա­հա՝ ծանր բեռ­նա­տար­ներն ան­ցան այդ կամր­ջով. իս­կա­կան «հրաշք»: Ա­ռա­վել եւս, երբ քա­նիցս պաշ­տո­նա­պես հայ­տա­րար­վել է, որ կամր­ջի եւ գո­նե հա­յաս­տա­նյան հատ­վա­ծից դրա մո­տեց­ման ու­ղի­նե­րի վրա աշ­խա­տանք­ներ չեն կա­տար­վում: Ընդ ո­րում, ան­ցած ամ­ռա­նը խո­սակ­ցու­թյուն­ներ ե­ղան, որ մին­չեւ Մար­գա­րա ճա­նա­պար­հի վե­րա­նո­րոգ­ման աշ­խա­տանք­ներ են տար­վում, Նի­կո­լը գնաց-հա­սավ այդ կող­մե­րը: Եվ նույ­նիսկ դրա­նից հե­տո կամր­ջի վե­րա­նո­րոգ­ման մա­սին լու­րե­րը հերք­վում է­ին:

Սա­կայն այս դեպ­քում փաստն ան­հեր­քե­լի է. բեռ­նա­տար­ներն ան­ցան այդ կամր­ջով: Այն դեպ­քում, երբ 30 տա­րի չգոր­ծած, պաշ­տո­նա­կան պնդում­նե­րի հա­մա­ձայն՝ ան­գամ ու­սում­նա­սի­րու­թյուն չան­ցած կա­մուրջը նման փոր­ձու­թյան հա­զիվ թե ո­րե­ւէ մե­կը են­թար­կեր. ե­թե փլու­զում տե­ղի ու­նե­նար, ա­պա թուր­քա­կան երկ­րա­շար­ժի ֆո­նին, աշ­խար­հով մեկ աղ­մու­կից խու­սա­փել չէր լի­նի: Բայց երբ բեռ­նա­տար­ներն ան­ցան, ա­պա դա մեկ բա­նի մա­սին է վկա­յում՝ չվե­րա­նո­րո­գե­լու մա­սին բո­լոր նախ­կին հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը  բլեֆ է­ին: Ա­վե­լի ճիշտ, գործ­նա­կա­նում մի­ան­շա­նակ է, որ կա­մուր­ջը գո­նե ստուգ­վել է, եւ ե­թե վե­րա­նո­րո­գում ան­գամ չի ե­ղել, ա­պա կնշա­նա­կի, որ ստուգ­մամբ հիմ­նա­վոր­վել է, որ այն օգ­տա­գործ­ման պի­տա­նի է:

Չէ, այս­տեղ չենք խո­սում այն մա­սին՝ լա՞վ է, թե՝ վատ, որ կա­մուր­ջը գոր­ծում է: Պար­զա­պես փաստն ենք ֆի­քսում. ու­նե­ինք չգոր­ծող կա­մու­րջը եւ հի­մա ու­նենք գոր­ծո­ղը, ու հան­րու­թյա­նը բառ ան­գամ չի աս­վել, թե ինչ պայ­ման­նե­րով է ե­ղել նման տե­ղա­շար­ժը: Ընդ ո­րում, նա­եւ հաշ­վի առ­նե­լով, որ հենց այն­պես չէ­ին կա­րող վերց­նել եւ կամր­ջով բեռ­ներ անց­կաց­նել Թուր­քի­ա: Դրա հա­մար անհ­րա­ժեշտ էր, որ նախ՝ հստակ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն լի­ներ հայ­կա­կան եւ թուր­քա­կան կող­մե­րի մի­ջեւ, այն էլ՝ ա­մե­նա­բարձր մա­կար­դա­կով: Երկ­րոր­դը, այս­պես թե այն­պես, այդ ողջ հայ-թուր­քա­կան սահ­մա­նի եւ, մաս­նա­վո­րա­պես, կամր­ջի հա­մար պա­տաս­խա­նա­տու են ռու­սա­կան սահ­մա­նա­պահ ու­ժե­րը: Այ­սինքն, այդ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյու­նը չէր կա­րող շրջան­ցել նա­եւ Մոսկ­վա­յին, հաշ­վի առ­նե­լով, որ մի­այն սահ­մա­նա­պահ ռու­սա­կան ու­ժե­րի «դաբ­րոն» բա­վա­կան չէր 30 տար­վա փակ սահ­մա­նը բա­ցե­լու հա­մար:

Իսկ ա­վե­լի կոնկ­րետ, այն տպա­վո­րու­թյունն էր, որ սահ­մա­նը գոր­ծարկ­ման հա­մար պատ­րաստ վի­ճա­կի է բեր­վել կան­խավ: Ընդ ո­րում, այդ մա­սին դեռ ան­ցած դեկ­տեմ­բե­րին թուր­քա­կան աղ­բյուր­ներն է­ին բա­ցա­հայտ խո­սում: Իսկ երկ­րա­շար­ժը եւ Հա­յաս­տա­նից ու­ղարկ­վող բեռ­նե­րը պար­զա­պես 30 տար­վա «պա­րա­պուր­դը կոտ­րե­լու» հար­մար ա­ռիթ դար­ձավ:

Այս­պի­սով, թե ին­չու է Կլա­արն այդ­քան ու­րա­խա­ցել հայ-թուր­քա­կան սահ­մա­նի ե­թե ոչ վե­րա­գոր­ծարկ­ման, ա­պա առն­վազն վե­րա­գոր­ծարկ­մա­նը պատ­րաստ լի­նե­լու հար­ցով, կա­րե­լի է են­թադ­րել. Ադր­բե­ջան-Հա­յաս­տան-Թուր­քի­ա ա­ռանց­քի ստեղ­ծումն Ա­րեւ­մուտ­քի ա­ռանց­քա­յին ծրագ­րե­րից է, իսկ հայ-թուրք­ա­կան սահ­մա­նի թե­ման դրա կա­րե­ւոր բա­ղադ­րիչ­նե­րից է: Բայց մյուս կող­մից էլ, հայ-թուր­քա­կան սահ­մա­նի գոր­ծարկ­մա­նը, խո­շոր հաշվ­ով, դեմ չեն նա­եւ ռուս­նե­րը: Ա­վե­լին, դա, թե­եւ ուղ­ղա­կի աս­ված չէ, սա­կայն նո­յեմ­բե­րի 9-ի եւ դրան հա­ջոր­դած «եռա­կողմ ձե­ւա­չա­փով» պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րի ա­ռանց­քա­յին բա­ղադ­րիչ­նե­րից է: Ի­հար­կե, նույն հա­մա­ձայ­նագ­րից բխող պայ­մա­նով՝ վե­րահս­կո­ղա­կան գոր­ծա­ռույթ­ներ Մոսկ­վան պետք է ու­նե­նա: Ու կոնկ­րետ այս դեպ­քում փաստն այն է, որ սահ­մա­նը բա­ցե­լուց ռուս­ներն ան­մասն չէ­ին:

Ո՞Վ ԿՎԵ­ՐԱՀՍ­ԿԻ ՍԱՀ­ՄԱ­ՆԸ

Ի­հար­կե, խնդիրն այս մեկ դեպ­քը չէ, եւ կա այն հար­ցը, թե սահ­մա­նա­բաց­ման այս օ­րի­նա­կը կդառ­նա՞ նա­խա­դեպ, թե կմնա՝ որ­պես ե­զա­կի օ­րի­նակ: Հաշ­վի առ­նե­լով Կլա­ար­ի հայ­տա­րա­րու­թյու­նը, են­թադ­րե­լի է, որ Ա­րեւ­մուտ­քը սահ­մա­նի նկատ­մամբ վե­րահս­կո­ղու­թյուն ու­նե­նա­լու թե­ման փակ­ված չի հա­մա­րում: Փո­խա­րե­նը, նա­խօ­րե­ին Հա­յաս­տա­նում ՌԴ դես­պան Սեր­գեյ Կո­պիր­կինն իր հեր­թին հայ­տա­րա­րեց. «Խոսք լի­նել չի կա­րող, որ Ռու­սաս­տա­նը կլքի Հա­րա­վա­յին Կով­կա­սը»: Ի թիվս այլ գոր­ծոն­նե­րի, նա­եւ հաշ­վի առ­նե­լով, որ սա, ըստ դես­պա­նի, կեն­սա­կան նշա­նա­կու­թյուն ու­նե­ցող տա­րա­ծաշր­ջան է, էլ չա­սած, որ Ռու­սաս­տա­նը դե ֆակ­տո դրա մի մասն է: Սա, ի­հար­կե, մի­ան­գա­մից մի քա­նի ուղ­ղու­թյամբ եւ մի քա­նի ի­մաստ հղող մե­սիջ է, եւ այդ ի­մաստ­նե­րից մեկն էլ այն է, որ թուր­քա­կան սահ­մա­նի վե­րահս­կո­ղու­թյան մա­սով Ռու­սաս­տանն իր դե­րը չի պատ­րաստ­վում տալ Ա­րեւ­մուտ­քին: Ու հաշ­վի առ­նե­լով, որ եր­կու գե­րու­ժերն ի­րենց հա­վակ­նու­թյուն­նե­րը պա­հում են նա­եւ այս մե­կան­գա­մյա սահ­մա­նա­բաց­ման պա­րա­գա­յում, ա­պա կա­րե­լի է ա­սել, որ սահ­մա­նի բաց մնալ-չմնա­լը կախ­ված է այդ պայ­քա­րից եւ, ա­ռա­ջին հեր­թին՝ այդ պայ­քա­րում Թուր­քի­ա­յի դիր­քո­րո­շու­մից:

Իսկ Թուր­քի­ա­յի դիր­քո­րո­շու­մը, չմո­ռա­նանք, կախ­ված է հե­տե­ւյալ հան­գա­ման­քից: Նախ, կա հայ-ադրբե­ջա­նա­կան թե­մա­յով հայտ­նի նա­խա­պայ­մա­նը, որն անգամ երկ­րա­շար­ժի փաս­տը չփո­խեց: Ա­մեն դեպ­քում, պա­տա­հա­կան չէր, որ ան­գամ Հա­յաս­տա­նից օգ­նու­թյուն ու­ղար­կե­լու պա­րա­գա­յում Էր­դո­ղա­նը չմո­ռա­ցավ հա­տուկ շնոր­հա­կա­լու­թյուն հայտ­նել Ա­լի­ե­ւին՝ հի­շեց­նե­լով ար­ցա­խյան պա­տե­րազ­մում իր դե­րա­կա­տար­ման մա­սին: Սա հեր­թա­կան ան­գամ նի­կո­լյան վար­չախմ­բին նվաս­տաց­նե­լուց զատ, նա­եւ Մոսկ­վա­յին ուղղ­ված մե­սիջ կա­րե­լի է հա­մա­րել: Որ ան­գամ ներ­կա ծանր վի­ճա­կում Ան­կա­րան կով­կա­սյան հար­թա­կում իր հա­վակ­նու­թյուն­նե­րից կամ ա­մե­նա­քի­չը Ադր­բե­ջա­նի «մեծ եղ­բոր» դե­րից չի հրա­ժար­վում: Մյուս կող­մից, Ան­կա­րա­յից ընդգծ­ված բա­րիդ­րա­ցի­ա­կան ժես­տի­կու­լյա­ցի­ա նկատ­վեց նա­եւ Մոսկ­վա­յի եւ Թեհ­րա­նի ուղ­ղու­թյամբ, եւ ընդ­հան­րա­կան պատ­կե­րը նման­վում էր հե­տե­ւյա­լին. Ան­կա­րան պատ­րաստ է, պահ­պա­նե­լով «մեծ եղ­բոր» ֆունկ­ցի­ան, նա­եւ տա­րա­ծաշր­ջա­նի մասշ­տա­բով գոր­ծել ներ­կա ստա­տուս-քվո­յից ել­նե­լով: Այ­սինքն, այն ստա­տուս քվո­յից, որն ի հայտ կգա հայ-ադրբե­ջա­նա­կան «հաշ­տեց­ման» դեպ­քում:

Սա սպա­սե­լի տար­բե­րակ էր: Այ­սինքն, որ Էր­դո­ղա­նը, ինչ խոսք, պատ­կե­րաց­նում  է այն նոր ի­րա­վի­ճա­կը, ո­րում հայտն­վել է երկ­րա­շար­ժի պատ­ճա­ռով: Այդ թվում, որ այս բո­լոր նոր խնդիր­նե­րի առ­կա­յու­թյան պա­րա­գա­յում ՌԴ-Իրան ուղ­ղու­թյամբ բարձր տո­նայ­նու­թյամբ քա­ղա­քա­կա­նու­թյու­նը առն­վազն ժա­մա­նա­կավ­րեպ է, ե­թե ոչ վտան­գա­վոր: Եվ չմո­ռա­նանք, որ այդ քա­ղա­քա­կա­նու­թյան ռազ­մա­վա­րա­կան ուղ­ղու­թյուն­նե­րից մեկն էլ «Զան­գե­զու­րի մի­ջանց­քի» գա­ղա­փա­րա­խո­սու­թյունն էր, ո­րը, խո­շոր հաշ­վով, են­թադ­րում էր Մոսկ­վա­յի եւ Թեհ­րա­նի հետ ծայ­րա­հեղ սրա­ցում: Եվ ե­թե ըն­դու­նենք, որ Էր­դո­ղանն ի­րա­կա­նում էլ կա­րող է այդ ծրագ­րե­րից հետ կանգ­նել, ա­պա նրա հա­մար «Բ» պլան կա­րող է դառ­նալ 180 աս­տի­ճա­նով հա­կա­դիր քա­ղա­քա­կա­նու­թյու­նը՝ Մոսկ­վա­յի եւ Թեհ­րա­նի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րի ջեր­մա­ցու­մը: Սրան դեռ կանդ­րա­դառ­նանք: Սա­կայն նախ նկա­տենք, որ այդ դեպ­քում Էր­դո­ղա­նի հա­մար սկսե­լու է նա­խընտ­րե­լի դառ­նալ կա­յուն Հա­րա­վա­յին Կով­կա­սը, ո­րի մի­ակ տար­բե­րա­կը «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի» ռու­սա­կան տար­բե­րակն է:

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ընտրապայքարի են դուրս եկել ներկա եւ նախկին համայնքապետերըԿիևում ռազմավարական կարևորության օբյեկտ է խոցվել (Տեսանյութ)Ալենին բռնենք՝ Հայկի հետ թեմա կունենանք, վսյոտակի նրա մեջքը վերեւներիցա ամուր․ՔՊ ակտիվը խճճվել էԶելենսկին կարող է գալ Մոսկվա, եթե ցանկանում է հանդիպել Պուտինի հետ. ՊեսկովԶելենսկու և ֆոն դեր Լեյենի հանդիպումը Նյու Յորքում չափազանց լարված էր. BloombergԿիևում հարձակումից հետո այրվում են պահեստներ, բիզնես կենտրոն և բենզալցակայան (Տեսանյութ)Մեզ փող մուրողի կարգավիճակում են ներկայացնում, մեր պայքարը փողի մասին չէ, վերադարձի մասին էՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղությունը համաշխարհային մասշտաբով աննախադեպ երևույթ է․ Ալիևը՝ դեսպանին«Անհամբեր սպասում ենք, որ բացվի Թուրքիայի հետ Հայաստանի սահմանը». Նիկոլ ՓաշինյանՌԴ ԱԳՆ-ն ցուցադրական է անվանել ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների նկատմամբՋանդամ թե անգրագետ է կամ էլ պետական միջոցներն է մխսում, զատո մերն է․․․Ով է ՔՊ-ի Վայքի համայնքապետացուն եւ ով նրան «կռիշավատ» անումՕրենքով գողեր «Զապն» ու «Օշականցի Գևորիկը» ձերբակալվել են հաշվեհարդարի փորձի համարՎեճ՝ արցախցիների հարցով քննարկման ընթացքում․ ՔՊ-ն լքեց դահլիճը․ «Չեմ հասկանում՝ ով է հարցը լուծելու»Հերթական կորուստն ազգային հավաքականումԹրամփը Սի Ծինփինի հետ հանդիպման համար կխախտի մոտ 60 տարի պահպանված արարողակարգըՆԳՆ քրեական ոստիկանները «օրենքով գողերի» են ձերբակալելՁերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը․ ArmLurՕլիմպիական փոխչեմպիոնի վերադարձը. Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ է նվաճել Արգենտինայի դրոշի ներքոԱմերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներովՍեպտեմբերի 23-24-ին օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված