Թուրքական կապիտալի պլանները Հայաստանում
Վերլուծություն
Զարմանալի է, թե գլխավոր թշնամու նեխուժման գործընթացը որքան մակերեսային է ներկայացվում:
Առայժմ ամենամեծ տագնապը հարուցում է այն, թե իբր թշնամին իր փողով կգնի ամեն ինչ:
Դա երեխայական ինքնախաբեություն է:
Ուժեղ ու դաժան հակառակորդը չի մտնում իր պարտված թշնամու տարածքը նրա ունեցվածքը փողով գնելու համար:
Ուժեղը գալիս է ոչ թե վճարելու համար, այլ թալանելու, ոչնչացնելու համար:
Թուրքական կապիտալը ամեն ինչ անելու է, որ մեկ կոպեկով բռնազավթի հազար անգամ ավելի թանկ ունեցվածք ու հնարավորություններ, միաժամանակ ոչնչացնելով հայկական ինքնորոշման ու զարգացման փոքրագույն հնարավորություններն անգամ:
Դա ռուսական քնքույշ ընկերությունը չի լինելու, որի դեմ ճղճղալով բողոքում են դավճան սրիկաներն իրենց բորբոքված ուղեղների թունավոր բովանդակությունը աջ ու ձախ ցրելով:
Այս նոր «ընկերության» միակ նպատակը լինելու է փոքր «ընկերոջ» թևից բռնած գերեզման ուղեկցելը:
Պետք է ապուշ լինել դա չհասկանալու համար:
Ինչ վերաբերվում է թալանին, առաջին հերթին խոսքը գնում է Սևանա լճի մասին:
Այս պահին Հայաստանի ամենաթանկ ունեցվածքը Սևանա լիճն է ու հենց լճի բռնազավթումը լինելու է թուրքական ծրագրի գլխավոր նպատակը:
Դա արվելու է այլ գործողությունների քողի տակ ու հիմնականում ձրի, որպես ոչ թե առևտրի, այլ ուժային ընդհարումների արդյունք, որոնց ընթացքում դավաճանները ստիպողական պարտության են տանելու Հայաստանին իսկ թշնամին իր բռնազավթումն արդարացնելու է ռազմական անհրաժեշտությամբ:
Առանց Սևանա լճի, թշնամու ոտքի տակի կարկատած փալաս դարձած ու դեպի գերեզման շարժվող Հայաստան:
Սա է Հայաստանն օկուպացրած գրանտակեր-յեմնիչարների գլխավոր նպատակը:
Ցավոք սրտի նրանք ամենայն հավանականությամբ կհասնեն իրենց նպատակին, որովհետև դիմադրող հայրենասիրական ուժերի խելքը չի հերիքում միավորվելու, Հայրենիքն ազատագրելու համար:
Եթե սխալվում եմ, թող ամեն ինչ անեն գործով հակառակը ապացուցելու համար:
Առայժմ 5 տարի ամեն օր խայտառակ պարտություն կրելով, նրանք ապացուցում են, որ անխելք են ու տհաս, գանգատվելուց ու նվնվալուց բացի ուրիշ ոչ մի բան անելու ընդունակ չեն:
Իսկ ով է ընդունակ իրավիճակը փոխելու՝ չեմ պատկերացնում:
Առայժմ չեմ տեսնում ոչ մի համահայկական ոգևուրության նշույլ, ոչ մի միավորող գաղափար, ոչ մի համագործակցելու ձգտում:
Ընդամենը զանազան խմբակցությունների ինքնագովաբանում ու սեփական ճարտարախոսությամբ հիացում, դրանից ստացած հաճույքով բավարարվելու հակում:
Մեր աչքերի առաջ Հայաստանը գլորվում է անդունդը, ընդմիշտ ոչնչացման հեռանկարով:
Իսկ նրանք, ով իրեն համարում է «ամենախելոք», զբաղված են ինքնամոռաց դատարկախոսությամբ, ճարտարախոսությամբ, ամեն օր կորցնելով միավորվելու, համատեղ գործելու, Հայրենիքը փրկելու հազար հնարավորություն: