ՀԱԱԳԱՅԻ «ԹՂԹԵ ՇԵՐԵՓԻ» ՀՈՒՅՍԻՆ
Վերլուծություն
Հաագայի դատարանի կողմից Բերձորի միջանցքի բացման որոշումից անչափ ոգևորվել են, կամ այդպես են ձևացնում նիկոլիստները և նրանց հարողները: Մինչդեռ առանց պատժամիջոցների ռեալ կիրառման դա սոսկ հերթակական «թղթե շերեփն» է: Իսկ ո՛չ գլխավոր գերագույն կապիտուլյանտը և ո՛չ էլ մյուս ուսապարկերը ոչ մի աշխատանք չեն անում պատժամիջոցներ պահանջելու ուղղությամբ: Բնական է, որ եվրոպական և միջազգային կառույցներն էլ չեն կարող ավելի հայամետ լինել, քան ՀՀ-ում իշխանության ղեկին գտնվողները: Դե, իսկ հայոց «երկաթե շերեփը» ոչնչացնելու ուղղությամբ էլ այս թրքահպատակները առավել քան հետևողական են:
ԱՐՑԱԽԱԴԱՎՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՐԱՐԸ
Արմեն Աշոտյանի թեթև ձեռքով Նիկոլի կողմից բանակցվող փաստաթղթերը, որոնք այնքան վատ են 2020-ի կապիտուլյացիայի ակտից, որքան կարող եք երևակայել, մտան հրապարակային շրջանառության մեջ, և բոլոր ոչ անտարբերները հասցրել են դրանց ծանոթանալ առցանց ԶԼՄ-ներում և ընդդիմադիր հետուստաեթերում: Ու սկսվեց ՔՊ-ականների կատաղի քարոզչական գրոհը:
Ինքը` ՀՀԿ փոխնախագահը, արձանագրել է, որ ՔՊ-ն գործի է դրել ամբողջ ռեսուրսը. «Երեկ իմ կողմից հրապարակված փաստաթուղթը Արցախն Ադրբեջանին հանձնելու նիկոլական մտադրությունների մասին սպասելիորեն բուռն քննարկման արժանացավ:
Իշխանական թեւը խորը եւ համապարփակ մանդրաժի մեջ էր:
Ճ կլասսի ստատուսչիներից մինչեւ քպական մանդատավոր բիոզանգված փորձում էր ինչ-որ անհոդաբաշխ բացատրություններ տալ «որտեղից Աշոտյանին էդ թուղթը» հոգոցից մինչեւ «հա, ի՞նչ, ինչ կուզենք էն էլ կբանակցենք»:
Եվ ահա քիչ առաջ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը իր հարցազրույցում փորձեց ինքն իրեն, իսկ իրականում՝ բոլորիդ, կրկին էշի տեղ դնել եւ հայտարարեց, որ իբր նման փաստաղուղթ Հայաստանը երբեք չի բանակցել:
Այս դավաճանների մարտավարությունը պարզ է. հերքել, ժխտել, ֆռացնել ու խաբել անգամ այն դեպքերում, երբ բռնվել են գործի վրա , ինչպես ռուսը կասեր, с поличным.
Ես պնդում եմ ամբողջ պատասխանատվությամբ, որ այդ փաստաթուղթը իրական է եւ Հայաստանի դավաճան իշխանությունները, ներառյալ արցախուրաց ԱԽՔ-ը, բանակցում են հենց այդ սկզբունքների շրջանակներում»: Նարեկ Սամսոնյանն էլ արձանագրեց, որ իշխանական ողջ քարոզչամեքենան կեսգիշերին միացրել էին, որ Աշոտյանի հրապարակած փաստաթղթի առկայությունը հերքեն, սակայն դա արել են ծայրահեզ փնթի: Սամսոնյանի գնահատմամբ. «Ինչքան պետք է քարոզչական թիմը խոզի տղա լինի, որ դրա ֆլագմանները լինեն տարոնչախոյաններն ու ալկաշ գնելները, կանանց հետևից կիսականացի գրառումներ անող ստյոպիկսաֆարյաններն ու մի «լրագրող» ատամնատեխնիկ»:
Թեև ՔՊ-ականները փորձում են խաղալ «Մեր դեմ խաղ չկա» խաղը, սակայն պարզ է, որ այդ աղմկալի բացահայտումը նրանց հաստատ անհանգստացնում է: Պատահական չէ, որ շրջանառության մեջ հայտնվել է վարչապետի աթոռին սոսնձվածի հրաժարական պահանջելը քրեականացնելը, և դա ուղղված է ոչ միայն ընդդիմադիրների դեմ: Հաշվի առնենք նաև այն արտահոսքերը, որ գլխավոր դատախազ աշխատող աղջնակը զբաղված է ի լրումն քաղաքական հետապնդումների նաև ՔՊ-ականների դեմ թղթապանակներ ստեղծելով: Զի լուրեր են պտտվում, որ ՔՊ-ականները փնտրում են Նիկոլին այնպիսի փոխարինող, որը, ի տարբերություն «տիտղոսային» ընդդիմության, չեն փոխի թրքահպատակ արտաքին-քաղաքական ուղեգիծը:
Սակայն դաժան հարված էր Արցախին Ռուբեն Վարդանյանի պաշտոնանկությունը, որը ՌԴ պատգամավոր Կոնստանտին Զատուլինը ողբերգություն է որակել: Եվ, ի դեպ, դա Անկարայի և Բաքվի պահանջն էր, և նույն Հաագայի դատարանի որոշումից հետո Ալիևի դեմքն այդպես փրկելը շատ վատ բան է ասում Արայիկ Հարությունյանի մասին: Ինչպես փաստում է Նաիրա Զոհրաբյանը. «Ալիեւի պահանջով Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը քիչ առաջ պաշտոնից հեռացրեց պետնախարար Ռուբեն Վարդանյանին:
Իր երկար-բարակ խոսքում Արայիկ Հարությունյանը նշեց, որ Ռուբեն Վարդանյանը ըմբռնումով է մոտեցել ստեղծված իրավիճակին եւ այդ որոշմանը:
Այսինքն՝ Ալիեւի որոշմանը:
Կարծում եմ՝ Ռուբեն Վարդանյանը էսօր լուրջ ասելիք պիտի ունենա»:
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԻԱՅՆ ՆԵՅՐՈՑԱՆՑԵՐՈ՞ՒՄ Է ՊԱՀՊԱՆՎԵԼՈՒ
Ռուբեն Վարդանյանը` առանց Արայիկին վատաբանելու, տեսաուղերձով հանդես եկավ. «Այս տեսանյութում կգտնեք այն բոլոր հարցերի պատասխանները, որոնք այս օրերին տրվում էին ինձ:
Խոսքս ուղղել եմ առաջին հերթին արցախցիներին և ողջ հայությանը, ուղենշել եմ իմ հետագա անելիքներն ու պլանները, որոնք բոլորս, միասին Արցախում մնալով և ապրելով, պետք է կյանքի կոչենք»:
Իհարկե, 15 րոպեանոց ուղերձում տողատակեր շատ կան, որոնք առանձին քննարկման նյութ են, սակայն առանցքայինը անոնսավորել է հենց Վարդանյանը` որ մնալու և ապրելու է Արցախում: Դա նաև պատասխան է դավադրության տեսությունների սիրահարներին:
Սակայն միայն Արցախով խունտայի քանդարարությունը չի սահմանափակվում, բացահայտ քանդում են և իրենց հռչակված «29,8 հազար քառակուսի կիլոմետրը»: Փետրվարի 22-ին Նիկոլն անթաքույց քանդարար նկրտումներ դրսևորեց թամանյանական կառավարական համալիրի նկատմամբ: Նման է, որ նա առաջնորդվում է «Ինձնից հետո ոչ ոք չպիտի լինի վարչապետ» կարգախոսով: Ահավասիկ` որոշ մեջբերումներ: Մասնավորապես. «Կարծում եմ՝ պետական կառավարման համակարգը Երևան քաղաքի փոքր կենտրոնից և ընդհանրապես կենտրոնից պետք է դուրս բերել, որովհետև պետական այն գույքի ճիշտ կառավարումը, որ կա Երևան քաղաքի փոքր կենտրոնում և կենտրոնում, կարող է պետությանը տասնյակ միլիարդների եկամուտներ բերել և ավելի արդյունավետ դարձնել կառավարման գործընթացները: Մինչդեռ այսօր ուղիղ հակառակն է:
Մեկ պարզ օրինակ կարող եմ բերել. իհարկե, շենքը, որտեղ մենք գտնվում ենք, պատմամշակութային շատ կարևոր արժեք է, բայց մենք չենք հաշվում, թե, օրինակ, այս շենքի 6 մետր բարձրությամբ աշխատասենյակների տաքացման, հովացման, սպասարկման համար ինչքան միջոցներ են ծախսվում, որոնք կարող էին կամ չծախսվել, կամ ծախսվել ավելի արդյունավետ: Կարծում եմ, որ այստեղ էլ մենք մտածողության և մտածելակերպի փոփոխության կարիք ունենք, և այդ ռազմավարությունը պետք է որդեգրենք՝ Երևան քաղաքի փոքր կենտրոնից և ընդհանրապես կենտրոնից պետական կառավարումն ամբողջությամբ դուրս հանելու և այս ֆիզիկական ենթակառուցվածքը պետական եկամուտների աճին ծառայեցնելու նպատակն իրագործելու առումով՝ իհարկե, խստորեն պահպանելով և պաշտպանելով պատմամշակութային հուշարձանների կառավարման հետ կապված բոլոր կանոնները»:
Այսինքն` հասկանալի է, թե ուր է դա տանում: Երկրորդ և Երրորդ հանրապետությունների բոլոր կառավարություններին ծառայած, Հայաստանի սիմվոլ հանդիսացող հոյակերտ շենքերը դարձնում են շունուշանգյալի բաժին: Դա արդեն պետական սիմվոլներին ուղղված խորքային նենգ հարված է, ու թերևս պարունակում է ենթատեքստ` պետականությունը վերացնում ենք, էլ ինչների՞ս է պետք պետական ավանդական շենքեր: Դե եթե օկուպանտ տերերը բարեհաճեն գաղութային վարչակազմ պահել, ապա հոյակերտ շենքեր պետք չեն, ծայրամասերում գտնվող հավաբներն էլ են հերիք: Հավաբներում մշտապես ապրած ժեխին շատ հոգեհարազատ գաղափար է: Նաև մուրազ` բոլոր տեսակի ագենտուրաների համար, ովքեր առաջ են տանում այն ստրկաբարո և պիղծ միտքը, իբր հայերը չեն կարող պետություն ունենալ: Բա գրեթե 30 տարի «քըխ նախկինների» ունեցածը ի՞նչ էր, լավ էլ պետություն էր` իր արտաքին քաղաքականությունով, իր մարտունակ բանակով, դրսում վայելած հարգանքով: Պարզապես դուք քանդեցիք, թրքահարճ գենապիղծ արարածներ:
Ի դեպ, ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան հավաքել է Հայոց աշխարհի տարբեր քաղաքների` նեյրոցանցերով (արհեստական բանականության կողմից) ստեղծված նկարները: Ընդ որում` կա և՛ Ստեփանակերտը, և՛ Ախալքալաքը, և՛ Արևմտյան Հայաստանի քաղաքները:
Շատ գեղեցիկ և հայաշունչ գործեր են ստացվել: Եվ եթե Նիկոլն իր պիղծ բոլուկով մնաց, ապա Հայաստանը գոյություն կունենա միայն նեյրոցանցերում: Ի դեպ, հետաքրքիր դետալ, նույն նեյրոցանցերը ոչ մի կերպ չեն կարողանում Նիկոլ նկարել: Երևի նրանց էլեկտրոնային ուղեղները չեն պատկերացնում այդ աստիճանի սատանայական տականքությունը: Եթե պատկերացնեն` կվառվեն:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ
Հ.Գ. – Ահա այսպես է արհեստական բանականությունը տեսնում Հայոց աշխարհի քաղաքները` իրենց տիպիկ բնակիչներով: