ԺԵԽԱԿԵՆՏՐՈՆ ԹՐՔԱՀԱՐՃԵՐԸ
Վերլուծություն
Նիկոլ-Աննա Գյումրվա «ժեխապատումը» շարունակություն ունեցավ` մադամ Էռատոն հիմա էլ հրապարակեց իր և իր կապիտուլյանտ կողակցի եվրոպական նկարների շարքը, ծաղրանքով «էստետ» որակելով այն քաղաքացիներին, ովքեր Գյումրվա «բոմժական» ֆոտոսեսիայի մասին զզվանքով են արտահայտվել: Մինչդեռ եվրոպական կոկիկ քաղաքների խորապատկերին էլ պետական դավաճանների այդ զույգը լրիվ ժեխական տեսք ունի:
Նույնիսկ ամենաչքավոր հայ ռամիկը սրանցից հազարապատիկ ազնվատոհմիկ է և՛ արտաքին տեսքով, և՛ էությամբ: Այժմ արդեն 80 օր բլոկադայի ճիրաններում տառապող Արցախի 120 հազար ազնվատոհմիկները նույնպես զզվում են այս ազգադավ զույգի ամեն ինչից` և՛ «դոմիկային», և՛ եվրոպական դրվագներից: Ուղիղ 15 տարի առաջ` 2008-ի մարտի 1-ին, հավերժ բոմժական տեսք ունեցող այս պիղծ կերպարանքը Երևանը վերածել էր արյունոտ քաոսի ու բարձրախոսով ճվճվում էր. «Այսօր մենք պիտի ազատենք մեր քաղաքը ղարաբաղցի տականքներից»:
Դրանով նա արտահայտեց իր «ԴՆԹ մակարդակի» ցածրախավ, չանդալայական ատելությունը ռազմիկի բնատուր հատկանիշներով առավելագույնս օժտված, պետական մտածողությունն արյան մեջ կրող արցախցիների նկատմամբ: Ու հետևողականորեն քայլեց դեպի իր նպատակի իրագործումը` որ չլինի Արցախ և արցախցիներ: Խորապես հակահայ և հակապետական նպատակ... Ինչպես իրավամբ նկատել է քաղաքական վերլուծաբան Աբրահամ Գասպարյանը. «Որևէ փաստաթուղթ, որտեղ Արցախը կլինի Ադրբեջանի կազմում, վերջ կդնի հայկական 3-րդ հանրապետությանը»: Սրանց ուզածն էլ հենց այդ է` 13 միլիոն հայությանը հասցնել պետականազուրկ վիճակի: Որ Հայաստանի Հանրապետության բնակչության վատագույն հատվածը` ԿԸՀ տվյալներով 688 հազարը, իսկ իրականում` էապես ավելի քիչ, վճռի պետականազուրկ դարձնել համայն մոլորակի հայերին: Այդ դեպքում շատ շուտով սփյուռք էլ չի լինի` սփյուռքում հայ մնալու համար էլ հենարան է պետք` ի դեմս պետականության: Եվ մեր սուբյեկտայնությունն արդեն գրեթե զրոյացվել է` եթե Բաքվում Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները ասուլիսի 80 տոկոսը նվիրում են Հայաստանին, ապա դա ամոթալի փաստ է նախևառաջ մեզ համար, որ այս ժեխակենտրոն ազգադավները մինչ օրս իշխանություն ունեն:
Նկարագրելով ցածրախավ «արժեքների» համալիրը, Աննա-Էռատոն ցինիկաբար պնդում է. «Եթե այդ ամենը չես սիրում, բա ի՞նչն ես սիրում:
Ասեմ ինչը՝ քանդված եկեղեցիները, որովհետեւ ուրիշն է քանդել, կորցրած քաղաքները, որովհետեւ ուրիշներն են ապրում այնտեղ, Կոտորածի հուշարձանը, որովհետեւ ուրիշն է կոտորել, Մասիս սարը, որովհետեւ սահմանից անդին է: Մի խոսքով այն ամենը, ինչը սիրելը չի ենթադրում պատասխանատվություն, հոգատարություն, ջանք, քրտինք, աշխատանք: Ընդամենը՝ նվնվոց»: Բայց չէ՞ որ Արցախի տարածքները, շեներն ու քաղաքները հենց ձե՛ր անդուլ ջանքերով են կորսվել ու դարձել պիղծ թուրքի բաժին, այ թրքահարճեր, հենց ձե՛ր ջանքերով են եկեղեցիները քանդվել և խաչքարերը ջարդուխուրդ արվել... Միանգամայն իրավացի է պաշպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը, որ 44-օրյա պատերազմում ավելի հեշտ էր հաղթել, քան պարտվել: Այդ ինչքան եք ջանացել, որ պարտվենք: Ու շարունակում եք ջանալ, ներքին թշնամինե՛ր: Ինչ վերաբերում է Արարատ լեռանը, ապա զրկվեցինք, զի մեկ դար առաջ էլ կար ձեր պիղծ թրքաբոլշևիկ տեսակը...
Ալեն Սիմոնյանը հայտարարում է, որ «խաղաղության պայմանագրում» չպետք է հիշատակվի Արցախը, քանզի այն կդառնա ական: Այսինքն` որ արդեն №2 պաշտոնատար անձի շուրթերով է հնչում «հրաժարիմք»-ը, տարբեր վիգենխաչատրյանների, գուրգենխաչատրյանների և այլ զըռթուզիբիլյանների շուրթերով էլ առաջ է տարվում «մասից հրաժարվենք, ամբողջը փրկենք» տխմարագույն գաղափարը: Եթե հոգևոր սպասավորներն ասում են «հրաժարիմք ի Սատանայէ», ապա սրանք ասում են «հրաժարիմք ի Արցախէ», ու նաև հրաժարվում են բոլոր արժանավորներից: Նիկոլին չհնազանդվող հերթական դատավորին` Զարուհի Նախշքարյանին, նիկոլագրպանային ԲԴԽ-ով զրկեցին դատավորի կարգավիճակից, և նա ո՛չ առաջինն է, ո՛չ վերջինները` սրանց պետք են միայն հնազանդ ստրուկներ և տականքներ (մեկը մյուսից առանձնապես չի տարբերվում):
Եթե առավել քան 2000 տարի առաջ հռոմեացիները վկայում էին, որ ամենավատ ստրուկները ստացվում են հայերից, ապա Նիկոլը թերևս որոշեց շտկել այդ «պատմական անարդարությունը» և ապահովել, որ հայերից ստացվեն լավագույն ստրուկներ: Թուրքի ստրուկներ: Նիկոլն էլ օրինակ է ծառայում` միջնորդավորված շնորհավորելով Էրդողանի ծննդյան օրը: Հենցի Նիկոլի օրոք սրընթաց զարգացան Սամվել Բաբայանի վատ կողմերը, և նրա դեգրադացիան հերոսից դավաճան մեր աչքի առաջ է, հենց «Նոր Հայաստանում»` առանց ամաչելու հայտարարում է, որ դեմ չէ ազերիների կողմից Կաշենի հանքի շահագործմանը: Դա կրկնությունն է այն թեզի, թե Ամուլսարի հանքի թուրք բաժնետերերը անվտանգության և չհարձակման երաշխիքը կլինեն: Ահա՛ խտացված տեսքով Լևոն Տեր-Պետրոսյանի` «Մեր պաշտպանությունը մեր անպաշտպանվածության մեջ է» թեզի կենսագործումը: Նույն բանաձևի մարմնացումն է և Ալեն Սիմոնյանի ասածը: «Միջազգային առումով բավականին մեծ հաջողություններ ենք գրանցում և շարունակելու ենք այդ ուղղությամբ աշխատել: Իմ գնահատմամբ՝ Լաչինի միջանցքի փակումն ավելի մեծ վնաս պատճառեց Ադրբեջանին, քան Հայաստանին և Արցախին՝ քաղաքական առումով: Այո, մենք տուժեցինք, այո, մենք ծանր ենք տանում, այո, մեր հայրենակիցները փակված են, մենք խնդիրներ ունենք: Սակայն, իմ գնահատմամբ, քաղաքական առումով Ադրբեջանը հայտնվել է փակուղու մեջ»,- ասաց Սիմոնյանը՝ հավելելով, որ սա պետք է օգտագործվի: Եվ այս մարդը «ուրիշ մասնագետի» բուժառու լինելու փոխարեն բազմած է ԱԺ նախագահի աթոռին:
Ժեխակենտրոն թրքահարճություն` ահա՛ այսպես է բնորոշվում սրանց չքաղաքականությունը: Եվ քանի դեռ Նիկոլն է իշխանության, Ալիևն ու Էրդողանն են թելադրելու Հայաստանի օրակարգը:
Հա, և պատահական չէ, որ ըստ մամուլի, սրանք հատկապես տագնապեցին և կատաղեցին ՀՀԿ փոխնախագահի թեթև ձեռքով իրենց բանակցվող փաստաթուղթը հրապարակվեց: Է՛լ ավելի պատահական չէ, որ Սերժ Սարգսյանի դեմ կատաղի արշավը հատկապես սաստկացավ նրա` «Բանակցային առաջնագծում» գրքի լույսընծայումից հետո: Վախենում են և ճիշտ են անում` դիմակներ են պատռվելու 2018-ին կատարվածի վերաբերյալ:
Քանզի եթե 2018-ին աշխարհաքաղաքական կոնսենսուսով տեղի չունենար իշխանազավթում, մենք այսօր «խորքային պետություն» էինք ունենալու, որը մեզ ազատելու էր դրսի ուժերի և մանիպուլացվող ժեխի պատանդի կարգավիճակից:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ