ԻՆՉՆ Է ԹՐՔԱՀԱՐՃ ՆԻԿՈԼԻ «ՓՈՐԱՑԱՎԸ»
Վերլուծություն
Յա՜խք... Գլխավոր գերագույն կապիտուլյանտը ասուլիս տվեց, թեև վաղուց պետք է պատասխաներ ոչ թե լրագրողների, այլ քննիչների հարցերին: Առավելևս, որ նրա պնդմամբ, Հայաստանի Հանրապետությունում ոչ ոքի վրա հնարավոր չէ գործ սարքել: Նիկոլական Էրմենիստանում իրավապահները նույնքան մաքրամաքուր են, որքան 1930-ականների «ջերմ սրտով և մաքուր ձեռքերով» НКВД-ի չեկիստները, ովքեր մեծն Հրաչյա Աճառյանին միանգամայն պաշտոնապես մեղադրել էին, որ բրիտանական սուզանավ է անցկացրել Գետառ:
ՀԱՆՑԱԿԻՑ ՊԱՊԻԿՅԱՆՆ ԱՐՑԱԽԻՑ ԿԱՐԵՎՈՐ Է
Հա՛, քիչ էր մնում մոռանայինք, որ երիտասարդ երևանցիները թերևս չգիտեն էլ Գետառն ինչ է, զի ամեն ինչում մեղավոր «քըխ» նախկինները այն գրեթե ամբողջովին տեղափոխել են ստորգետնյա ջրատար, որպեսզի այն պարտակեն իրենց կոռուպցիոն գործերի պես...
Ինչևէ, Նիկոլի ասուլիսից հետո արդեն ախտահանել ենք մեր ականջները, և կարող ենք քննարկել, թե ի վերջո ինչն էր այդ թրքահարճի ուզածը: Ու թեև հին բոլշևիկյան «ավանդույթներով» նրա աշխատակազմը ջանացել էր, որ ասուլիսին չլինեն դժվար հարցեր տվող ԶԼՄ-ներ և լրագրողներ, արդարության համար նշենք, որ կապիտուլյանտին «պարոն վարչապետ» ասողներ մեր գործընկերների մեջ գրեթե չկային: Այսինք` գրեթե բոլորը չեն ճանաչում նրա լեգիտիմությունը` անկախ նրանից, թե 2021-ի չընտրություններին ինչ թիվ է արձանագրել ԿԸՀ-ն: Նաև գտնվեցին այնպիսի գործընկերներ, ովքեր իրենց հարցերով, պատկերավոր ասած, կապիտուլյանտին Լուլուի օրը գցեցին:
Իսկ ընդհանուր առմամբ ստերի և մանպուլյացիայի հերթական մաստեր-կլաս էր: Որի արդյունքում բոլորը մեղավոր են, բացի իրենից և իր խունտայից: Նույնիսկ միջազգային կառույցների` ժողովրդավարության խախտումների կիլոմետրանոց արձանագրումները` հեչ, «ժողովրդավարության բաստիոնի» հեքիաթը` մեջ: Հա, զվարճալի էր հերթական անգամ լսել կապիտուլյանտի թեզը, որ ոչ թե Հայաստանն է դուրս գալիս ՀԱՊԿ-ից, այլ ՀԱՊԿ-ն է դուրս գալիս Հայաստանից: Չգիտենք` ով որտեղից է դուրս գալիս, սակայն կապիտուլյանտին ինչքան էլ հանես իր գեղի հարշահոտ գոմից, այդ գոմը նրա միջից հանել չի լինի: Հենց այդ ստոր տեսակի մասին երջանկահիշատակ պապս` ավագ Հովհաննես Գալաջյանը, թևավոր խոսք ուներ` որ եթե դռանդ դիպչել է, ապա դռան բռնակը պետք է հանես և դեն նետես: Բայց ցավոք, սրա ներխուժումից հետո արդեն քանի տարի է, ազգովի չենք կարողանում այդպես վարվել Հայաստանի դռան բռնակի հետ...
Ինչևէ, Արցախի պատասխանատվությունն էլի իրենից վանեց, որերորդ անգամ դա համարեց ռուսների պատասխանատվության գործը: Այն ռուսների, ում ռազմական ներկայությունն անվտանգության սպառնալիք է համարում: Իսկ ինքնորոշո՞ւմ` նա ավելի շուտ կալիումի ցիանիդ կխմի, քան կհիշատակի Արցախի ինքնորոշման իրավունքը: Ինչպես դիպուկ նկատել է Սերժ Սարգսյանը` Նիկոլը խուսափում, փախչում է «ինքնորոշման իրավունք» բառակապակցությունից, ինչպես սատանան` խունկից: Սակայն Արցախի մասին գրեթե բան չասելով` ՀՀ անվտանգության մահացու մարտահրավերներին էլ հպանցիկ անդրադառնալով, կապիտուլյանտը շատ երկար պաշտպանում էր իր հանցակից-թիմակից Սուրեն Պապիկյանին կոռուպցիոն ճանապարհով թանկարժեք բնակարան ձեռք բերելու մեղադրանքից: Նույնիսկ լրագրողներին հարցուփորձ արեց, թե վերջին տարիներին իրենցից ովքեր են բնակարան գնել: Եվ դրսևորեց խոսքը Սուրոյի կտուրը (այս դեպքում` բառացիորեն) գցելու մեծ հմտություն:
Իսկ նողկալի ասուլիսին ամփոփ գնահատական տվեց Արմեն Աշոտյանը` իր մեկուկեսժամանոց ուղիղ եթերի վերնագրում. «Նիկոլը գալարվեց, պտտվեց, փորձեց «ուխոդներ» անել, լկստվեց ու մեկ է` մնաց Սերժի ասածների տակը»:
ՀԻՍՏԵՐԻԿ ՊԱՏԱՍԽԱՆ ԱՐՑԱԽԻՆ ԵՎ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
ՀՀԿ փոխնախագահի բնորոշմամբ` «կատաստրոֆիկ ասուլիսն ուներ 3 հիմնական պատճառ.
1. Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդի համար հերթական «ցեխի վաննան» էր պատրաստել, ցանկանալով համոզել, որ Արցախն Ադրբեջանի կազմում է լինելու:
2. Նիկոլը չի հոգնում պատերազմից հետո հատկապես՝ ստեր շաղ տալուց:
Նա ինչպես կորոնավիրուսը՝ իր ստերում փորձում է պարբերաբար մուտացիաների վերածվել և տարածել դրանք, սակայն մենք հերձելու ենք ցանկացած սուտ:
3. Սերժ Սարգսյանի վերջին հարցուպատասխանը՝ Արցախյան բանակցությունների վերաբերյալ իր ելույթների ժողովածուի շնորհանդեսին»:
Եվ այսպես, կապիտուլյանտ թրքահարճի համար գլխավոր խոչընդոտը «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում» թեզն է, որը ամեն առիթով չի հոգնում հնչեցնել ՀՀ երրորդ նախագահը: Արցախաբնակ Աննա Մանգասարյանը շրջափակման ամեն մի օրվա կապակցությամբ ֆեյսբուքյան իր էջում հրապարակում է այդ թեզին և Արցախի տոկունությանը նվիրված դիպուկ նկար: Այս նյութում զետեղել ենք նրա` բլոկադայի 93-րդ օրվանը նվիրված նկարը:
Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի ճեպազրույցին, ապա գլխավոր գերագույն դավաճանին շատ են նյարդայնացրել այն փաստերը, որ ռազմամթերքի կեսը չի օգտագործվել 44-օրյա պատերազմին, չեն օգտագործվել Հայաստանի ունեցած ամենահզոր զենքերը: Այսինք` պարտությունը միտումնավոր էր: Բացի հիստերիկ վիրավորանքներից, կապիտուլյանտը նաև հայտարարեց, որ պատերազմում պարտվելը հինգերորդ շարասյան գործունեության արդյունք է:
Ճիշտ է ասում այդ հինգերորդ շարասյան պարագլուխ Նիկոլը, պարտությունը իր գլխավորած հինգերորդ շարասյան գործունեությամբ է պայմանավորված: Ու այդ շարասյունը, անշուշտ, հարմարավետ տեղավորված է իշխանական կառույցներում: Հիմա ի՞նչ, թրքահարճը պատրաստվում է «փո՞ւռը տալ» իր հանցակիցներին և կատարածուներին: Հետաքրքիր է` հատկապես սորոսակա՞ն թևին, թե՞ ոչ միայն: Միգուցե նաև բունկերներում «բարոյական աջակցություն» ցուցաբերող Էրատոյի՞ն... Քանիսի՞ն է պատրաստվում զոհաբերել` սեփական կաշին փրկելու համար: Եվ արդյո՞ք ապագա «մատաղացուները» չեն շտապի կանխավ հենց իրեն «մատաղել»: Այդ «հինգերորդ շարասյան» առնչությամբ ակամա հիշում ես ԽՍՀՄ վերջին գլխավոր դատախազի թևավոր խոսքը. «Главное в процессе следствия не выйти на самих себя», և դա Նիկոլի պարագայում ակտուալ է:
Եվ ուզած-չուզած Նիկոլն ընդունեց, որ պատերազմը հնարավոր էր հաղթել, որ Սերժ Սարգսյանը ճիշտ էր: Բայց թե ինչու՞ պատերազմը պարտվեց, դա Ադրբեջանի (ինչու չէ` նաև Թուրքիայի և մեր այլ թշնամիների) հետ բանավոր պայմանավորվածության արդյունքն էր: Հենց հինգերորդ շարասյան պարագլուխ Նիկոլի բանավոր պայմանավորվածությունների արդյունք:
Եվ ձերբազատվելով Նիկոլից` կձերբազատվենք նաև այդ բանավոր պայմանավորվածությունների բեռից: Թրքահարճ Նիկոլի վերջին և հիմնական հույսն էլ այն է, որ իրեն կպահեն, կպահպանեն հենց որպես այդ բանավոր պայմանավորվածությունների կատարման երաշխավոր:
Սակայն աշխարհում սրընթացորեն այնպիսի փոփոխություններ են տեղի ունենում, որ այդ տուրբուլենտ միջավայրում վաղը կարող են չլինել նրանք, ում հետ բանավոր պայմանավորվել է: Կարևորը սակայն այն է, որ մենք ո՛չ մոռանում ենք, ո՛չ էլ ներում դավաճանների այս բոլուկի հանցանքները: Եվ հատուցման ժամը գալու է:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ