Մելքոնյան Գագոն «մանկապարտեզ է կառուցում».Armenian info Ադրբեջանի հերթական վшնդալիզմը. ոչնչшցվել են Հայրենական պատերազմի ու Արցախի ազատամարտերի հուշարձանները. Monument Watch. Monument Watch Մեծ Բրիտանիայի վարչապետի տանը հրդեհ է բռնկվել. The Times Քննչական կոմիտեի ղեկավարը խայտառակ ելույթ և հարցուպատասխան ունեցավ Ստամբուլում բանակցությունները պետք է տեղի ունենան առանց նախապայմանների. Պեսկով Ափսոս…կովկասյան թաթարները քայլեցին Կարմիր հրապարակով, իսկ Հայաստանը ներկայացված չէր. Ներսիսյան Ստամբուլում կայանալիք Ռուսաստանի և Ուկրաինայի հանդիպումը շատ կարևոր է, մտածում եմ մայիսի 15-ին այնտեղ մեկնելու մասին. Թրամփ Ի՞նչ կրթություն ունի քո ամուսինը, կրթվելը սկսեք ինքներդ ձեզնից`բլդուղով մի կերեք քսեք ձեր վրա… Արա Ղազարյանը`«Կրթվելը նորաձև է» ծրագրի մասին Պուտինը կմեկնի Թեհրան Քննչական կոմիտեի նախագահը՝ 2-ամյա երեխայի անհետացման դեպքի մասին․ ինչ վարկածներ են քննվում.armlur.am

Հռոմի ստատուտի վավերացման «մեդալի» հակառակ կողմը

Իրավական

Սահմանադրական դատարանն օրերս հրապարակեց 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցի վերաբերյալ որոշումը: Ըստ այդմ, որոշվեց, որ Հռոմի ստատուտը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը, ինչը առ այսօր լայն քննարկման առարկա է դարձել: Այս մասին «Իրավունքը» զրուցել է ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի Եվրոպական եւ միջազգային իրավունքի ամբիոնի դասախոս ԼԻԱՆՆԱ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ:

— Ձեր գնահատմամբ՝ ի՞նչ նշանակություն կարող է ունենալ Միջազգային քրեական դատարանի կանոնադրության վավերացումը Հայաստանի Հանրապետության համար:

— Կարծում եմ՝ հայերը լինելով ցեղասպանություն վերապրած ազգ, առավել շահագրգռված պետք է լինեն, որպեսզի ՀՀ-ն անդամակցի մի կառույցի, ի դեմս Միջազգային քրեական դատարանի, որը քրեական պատասխանատվություն է սահմանում այն ֆիզիկական անձանց համար, ովքեր կատարել են միջազգային հանցագործություններ, մասնավորապես՝ ցեղասպանություն, մարդկության դեմ ուղղված հանցագործություններ, պատերազմական հանցագործություններ եւ ագրեսիա: Քանի որ բացի ՄՔԴ Կանոնադրության վավերացումից, նախատեսվում է նաեւ ընդունել ՀՀ-ի կողմից Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու հայտարարություն, այսինքն՝ Կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասի հիմքով Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը դատարանի կանոնադրության 6-8-րդ հոդվածներով նախատեսված` ցեղասպանության, մարդկության դեմ ուղղված եւ պատերազմական հանցագործությունների նկատմամբ ճանաչել 2021թ. մայիսի 10-ի ժամը՝ 00:00-ից սկսած, ապա իրավական տեսանկյունից այն մեզ լրացուցիչ հնարավորություն կտա Միջազգային քրեական դատարանի շրջանակներում պատասխանատվության ենթարկել Ադրբեջանի այն քաղաքացիներին, որոնք ՀՀ տարածքում կատարել են վերը նշված հանցագործությունները:

— Ինչպե՞ս է Միջազգային քրեական դատարանի Կանոնադրությամբ իրավական կարգավորման ենթարկվում պետության գլխին կալանավորելու եւ պատասխանատվության ենթարկելու հարցը, եւ արդյոք այդ գործընթացի վրա որեւէ ձեւով ազդում է այն հանգամանքը, թե որտեղ է կատարվել միջազգային հանցագործությունը:

— Միջազգային քրեական դատարանի Կանոնադրությունը վավերացնելով՝ պետությունը պարտավորվում է Կանոնադրության 27-րդ հոդվածի համապատասխան այն հավասարապես կիրառել բոլոր անձանց նկատմամբ՝ առանց պաշտոնական դիրքով տարբերակելու: Մասնավորապես, պետության կամ կառավարության գլխի, կառավարության կամ պառլամենտի անդամի, ընտրված ներկայացուցչի կամ կառավարության անդամների պաշտոնական դիրքը ոչ մի դեպքում անձին չի ազատում պատասխանատվությունից եւ ինքնին դատավճռի մեղմացման հիմք չէ: Իսկ կալանավորման հետ կապված, նույնպես, մասնակից պետությունը Կանոնադրության 59-րդ հոդվածի համաձայն, ստանալով որեւէ անձի նախնական կալանավորման կամ կալանավորման եւ Դատարանին փոխանցման խնդրանք, անհապաղ միջոցներ է ձեռնարկում նշված անձին իր օրենսդրության եւ Կանոնադրության 9-րդ բաժնի դրույթներին համապատասխան կալանավորել: Այս պարտավորությունը ամրագրված է նաեւ Կանոնադրության 86-րդ հոդվածում, որտեղ սահմանվում է, որ մասնակից պետությունները  բազմակողմանիորեն համագործակցում են Դատարանի հետ` դատարանին ընդդատյա հանցագործությունների կապակցությամբ նրա կողմից իրականացվող հետաքննության եւ քրեական հետապնդման գործում: Իրականում Միջազգային քրեական դատարանին էական չէ, թե որտեղ են կատարվել ընդդատյա հանցագործությունները, քանզի դատարանի իրավասությունը տարածվում է այնպիսի հանցագործությունների վրա, որոնք ընդհանուր միջազգային իրավունքի նորմերով են արգելված, եւ դրանց համար պատասխանատվություն սահմանող միջազգային իրավունքի նորմերը իմպերատիվ բնույթի են եւ պետությունների համար առաջացնում են անվերապահ պարտավորություններ, որոնք ուղղված են ողջ միջազգային հանրությանը, եւ փաստացի պետությունները պետք է դրանց խախտման  դեպքում պատասխանատվության ենթարկեն դրանք կատարած անձանց:

— Հռոմի ստատուտը Ազգային ժողովի կողմից վավերացնելու դեպքում Հայաստանն այլեւս հնարավորություն ունի՞ հրաժարվելու ստանձնած պարտավորություններից եւ չեղարկելու կայացրած որոշումը:

— ՄՔԴ Կանոնադրության 127-րդ հոդվածը նախատեսում է, որ ցանկացած մասնակից պետություն կարող է ՄԱԿ Գլխավոր քարտուղարին համապատասխան գրավոր ծանուցում ներկայացնելու միջոցով դուրս գալ Կանոնադրությունից: Դուրս գալու փաստն ուժի մեջ է մտնում ծանուցում ստանալուց հետո մեկ տարի անց, եթե ծանուցման մեջ ավելի ուշ ժամկետ նշված չէ: Բայց պետությունը պարտավոր է մինչեւ ժամկետի ավարտը լրանալը կատարել Կանոնադրությունից բխող իր պարտավորությունները:

— Իսկ Հռոմի ստատուտը վավերացնելու դեպքում կարո՞ղ է, օրինակ, Ռուսաստանի խաղաղապահ առաքելության նպատակահարմարությունը չեղարկվել ոչ թե Հայաստանի ու Ադրբեջանի պահանջով, այլ՝ միջազգային դատական ակտով:

— Միջազգային քրեական դատարանի գործունեությունը չի առնչվում նմանատիպ խնդիրների կարգավորման հետ: Այն լիազորված է միայն քրեական պատասխանատվության ենթարկել միջազգային հանրության մտահոգությունը հարուցող եւ իր դատարանի կանոնադրության մեջ նշված առավել ծանր հանցագործությունների կատարման համար պատասխանատու անձանց: Իսկ ռուսական առաքելության հարցը կարգավորվում է 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ամրագրված դրույթներին համապատասխան:   

— Հանրության մեջ օգտագործվում է Հաագայի դատարան հասկացությունը, որն առնչվում է այնտեղ գտնվող բոլոր դատարաններին, արդյոք սա ճիշտ ընկալում է:

— Հանրության կողմից հաճախակիորեն նույնականացվում են ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը եւ Միջազգային քրեական դատարանը՝ այն պատճառով, որ երկուսն էլ գտնվում են Հաագայում, եւ ընդհանրական օգտագործվում է «Հաագայի դատարան» հասկացությունը: Բայց պետք է տարանջատել այս երկու դատարանները, քանզի նրանցից յուրաքանչյուրն ունի իրեն վերապահված լիազորությունները, որոնք իրարից էականորեն տարբերվում են: Ինչպես արդեն նշել ենք, Միջազգային քրեական դատարանը կոչված է քրեական պատասխանատվության ենթարկել դատարանին ընդդատյա հանցագործություններ կատարած ֆիզիկական անձանց, իսկ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանն ունի լիազորություն  կարգավորելու պետությունների միջեւ առաջացող վեճերը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Մելքոնյան Գագոն «մանկապարտեզ է կառուցում».Armenian infoԱդրբեջանի հերթական վшնդալիզմը. ոչնչшցվել են Հայրենական պատերազմի ու Արցախի ազատամարտերի հուշարձանները. Monument Watch. Monument WatchՄեծ Բրիտանիայի վարչապետի տանը հրդեհ է բռնկվել. The TimesՔննչական կոմիտեի ղեկավարը խայտառակ ելույթ և հարցուպատասխան ունեցավՍտամբուլում բանակցությունները պետք է տեղի ունենան առանց նախապայմանների. ՊեսկովԱփսոս…կովկասյան թաթարները քայլեցին Կարմիր հրապարակով, իսկ Հայաստանը ներկայացված չէր. ՆերսիսյանՍտամբուլում կայանալիք Ռուսաստանի և Ուկրաինայի հանդիպումը շատ կարևոր է, մտածում եմ մայիսի 15-ին այնտեղ մեկնելու մասին. Թրամփ Ի՞նչ կրթություն ունի քո ամուսինը, կրթվելը սկսեք ինքներդ ձեզնից`բլդուղով մի կերեք քսեք ձեր վրա… Արա Ղազարյանը`«Կրթվելը նորաձև է» ծրագրի մասինՊուտինը կմեկնի ԹեհրանՔննչական կոմիտեի նախագահը՝ 2-ամյա երեխայի անհետացման դեպքի մասին․ ինչ վարկածներ են քննվում.armlur.amԱրդյո՞ք Թրամփը կշարունակի միջնորդ լինել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ բանակցություններումՆիկոլը Հայաստանում իրականացնում է «դենացիոնալիզացիա». Նարեկ ԳալստյանՄոսկվայում ձերբակալվել է MMA մարզիկ Միխայիլ ԱլլահվերդյանըՄեծ Բրիտանիայի արտգործնախարարը դիմել է ՊուտինինԱրևմուտքում «վրդովված» են Զելենսկու՝ Պուտինին ուղղված պահանջիցԵրեկ փոշու պարունակությունը օդում հասել է 0.589 մգ/մ³-ի, ինչը 3,9 անգամ գերազանցում է թույլատրելի կոնցենտրացիանՎՏԲ-Հայաստան Բանկը 2,5 անգամ ավելացրել է հաճախորդի վարկային պատմության հիման վրա տրվող վարկերի ծավալըԾառայել 1 ամիս և վճարել 20 մլն դրամ․ ժամկետային զինծառայության ընտրության երեք տարբերակՌուսաստանում խոսել են Ստամբուլում Ուկրաինայի հարցով բանակցությունների ձևաչափի մասինՀոկտեմբերի 27-ի գործով հարցաքննվել է Ժիրայր ՍեֆիլյանըՈստիկանությունը պարզել է 2-ամյա երեխայի հորը զանգահարողի ինքնությունըԻրանը սպասում է Պուտինի մոտալուտ պետական այցինՊատճառը տուժածի աղջկա լուսանկարները «TikTok»-ում տեղադրելն է եղել22 անշարժ գույքից մինչև ավելի քան 20 մլրդ դրամի պահանջ Քոչարյանի ընտանիքից. ԴատախազությունԻնչո՞ւ Ալիևը չմեկնեց ՄոսկվաԲանկային խարդախությունների հիմնական դերակատարները ՀՀ-ից դուրս են. ՔԿ նախագահԱնհայտ կորած 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները վերսկսվել ենՆաիր Տիկնիզյանը` իտալական ակումբի ուշադրության կենտրոնում Ռուսաստանը հաջողությամբ համագործակցում է մահմեդական երկրների հետ․ ՊուտինԵլիսեյան պալատը մեկնաբանել է վիճահարույց տեսանյութը՝ հայտնելով՝ ինչ է թաքցրել Մակրոնը ձեռքում«Այլասերվածության պրոպագանդա»․ կանացի տարազով երգիչը՝ Հ1–ի եթերում (տեսանյութ)Վտանգված է Եվրոպայի ապագան․ ReutersԹուրքիայի ԱԳ նախարարը պատմել է, որ իրեն թունավորել են մկնդեղով և սնդիկովՕրվա առաջին կեսին կարող եք լուրջ հաջողությունների հասնել․ Աստղագուշակ՝ մայիսի 12-ի համարՏարադրամի փոխարժեքները մայիսի 12-ինԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Վթարային ջրանջատում Արմավիր քաղաքի մի շարք հասցեներումՔրդական բանվորական կուսակցությունը դադարեցնում է Թուրքիայի դեմ զինված պայքարըՈՒՂԻՂ. Ազգային ժողովի նիստԳործադիրը փորձում է լուծել զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճար նշանակելու և վճարելու գործընթացում ծագած խնդիրներըՄանրիկյանը կոչ է անում չանցնել կոռեկտության սահմանըՖՈՏՈ․ Իվետա Մուկուչյանի բարեկամները զանգում ու շնորհավորում են երգչուհուն՝ հղիության առթիվ․ արտիստը գրառում է արել«Երեխաները դպրոց չեն գնալու»․ ի՞նչ կատարվում Պուշկինի անվան դպրոցում. ուղիղ միացումԱննա Հակոբյանի վարսավիրի ամուսինը նշանակվեց «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի պետ․ 168․amՍերժ Սարգսյանը հաղթական զինադադար է ստորագրել, իսկ Նիկոլը՝ կապիտուլյացիան․ ՇարմազանովՍուրեն Պապիկյանը մեկնել է ԳերմանիաՄահացել է քաղաքագետ Արմեն ՀովհաննիսյանըԳործադուլն ու դասադուլը Պուշկինի անվան դպրոցում կշարունակվիՋերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով. եղանակն առաջիկա օրերինՌիլսկի հյուրանոցին հարված հասցրած HIMARS-ը ռուսական ուժերը ոչնչացրել են (Տեսանյութ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top