Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը․ ArmLur Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով Հայտնի է՝ ով կներկայացնի այս տարի Հայաստանը մանկական Եվրատեսիլում Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 23 Պատերազմը Ուկրաինայում մոտենում է ավարտին՝ այն շարունակելու ռեսուրսների սպառման պատճառով. Ուկրաինացի տնտեսագետ Լեհ զինվորականները, տեսնելով անօդաչու թռչող սարք, զանգահարել են 911՝ այն խփելու փորձի փոխարեն. Լեհական լրատվամիջոցներ Ուկրաինան հարձակվում է ԱՄՆ-ի հետ կապված տանկերների վրա, եւ դա չի կարող շարունակվել. Ռուբիո Հզոր պայթյուններ և հրդեհներ Կիևում (Տեսանյութ) Գերմանիայի ամերիկյան Շպանգդալեմ ավիաբազայում ռազմական ինքնաթիռ է կործանվել «Հրապարակ». Ապարանում եւս մտադիր են գործարկել Գորիսի մոդելը

Խունտան սկսեց դիմակները դեն նետել

Միջազգային

Ապ­րի­լի 25-ին պաշ­տո­նա­պես հաս­տատ­վեց, որ գե­նե­րալ-գնդա­պետ Ա­լեք­սանդր Լեն­ցո­վը նշա­նակ­վել է Ղա­րա­բա­ղում ռուս խա­ղա­ղա­պահ­նե­րի հրա­մա­նա­տար՝ գե­նե­րալ-մա­յոր Անդ­րեյ Վոլ­կո­վի փո­խա­րեն: Ար­դեն լավ հայտ­նի է, թե ով է Լեն­ցո­վը. ՌԴ ԶՈՒ ցա­մա­քա­յին զոր­քե­րի գլխա­վոր հրա­մա­նա­տա­րի տե­ղա­կալ, պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րի խորհր­դա­կան, ով, որ­պես զին­վո­րա­կան, ան­ցել է գործ­նա­կա­նում բո­լոր թեժ կե­տե­րով՝ ԽՍՀՄ-ի օ­րոք Աֆ­ղանս­տա­նից սկսած, Սի­րի­ա­յով եւ Ուկ­րա­ի­նա­յով վեր­ջաց­րած:

ԻՆՉ ՀՈՒ­ՇԵՑ ԽԱ­ՂԱ­ՂԱ­ՊԱՀ­ՆԵ­ՐԻ ՀՐԱ­ՄԱ­ՆԱ­ՏԱ­ՐԻ ՓՈ­ՓՈ­ԽՈՒ­ԹՅՈՒ­ՆԸ

Գե­նե­րալ Լեն­ցո­վի նշա­նա­կու­մը եր­կու մեկ­նա­բա­նու­թյուն կա­րող է ու­նե­նալ: Ա­ռա­ջի­նը. նշված բարձր պաշ­տոն­նե­րից ըն­դա­մե­նը 2 հա­զա­րա­նոց զո­րախմ­բի հրա­մա­նա­տար նշա­նա­կել ա­ռա­ջին տար­բե­րա­կով կա­րե­լի է հա­մա­րել պաշ­տո­նազր­կում: ՌԴ ՊՆ-ում ներ­կա­յումս, ինչ­պես պնդում է Սե­մյոն Պե­գո­վը, «գլուխ­ներ թռցնե­լու» փուլ է, եւ հնա­րա­վոր է, որ այս նշա­նա­կու­մը եւս դրա շրջա­նակ­նե­րում լի­նի: Սա­կայն Շոյ­գո­ւի մեր­ձա­վոր­նե­րից մե­կի հա­մա­րում ու­նե­ցող, 66-ամյա Լեն­ցովն այն ու­ղին ան­ցած գե­նե­րալն է, ո­րին այս­պես չէ, որ պաշ­տո­նանկ կա­նե­ին. նրան կու­ղար­կե­ին թո­շա­կի: Այ­սինքն, շատ ա­վե­լի հա­վա­նա­կան է նշա­նակ­ման երկ­րորդ տար­բե­րա­կը. Ար­ցա­խում ռու­սա­կան այդ փոք­րիկ զո­րախմ­բին Մոսկ­վան սկսել է այն կա­րե­ւո­րու­թյու­նը տալ, որ դրա հրա­մա­նա­տա­րի մա­կար­դա­կի մի­ան­գա­մից մի քա­նի աս­տի­ճա­նով բարձ­րաց­նե­լով, ու­ղար­կել են ա­մե­նա­փոր­ձա­ռու մար­տա­կան զո­րահ­րա­մա­նա­տար­նե­րից մե­կին: Սա ար­դեն իր տրա­մա­բա­նու­թյունն ու­նի. Վոլ­կո­վի հրա­մա­նա­տա­րու­թյան փու­լում խա­ղա­ղա­պահ­ներն ակն­հայ­տո­րեն մի շարք խնդիր­ներ չկա­րո­ղա­ցան լու­ծել, այդ թվում՝ Լա­չի­նի մի­ջանց­քի ար­գե­լա­փա­կու­մը, ո­րի գա­գաթ­նա­կե­տը դար­ձավ այն­տեղ ա­զե­րի­նե­րի ան­ցա­կետ տե­ղադ­րե­լը: Թե ինչ խա­ղե­րի ար­դյուն­քում, դա հար­ցի մյուս կողմն է, եւ փաստն այն է, որ Վոլ­կո­վը չկա­րո­ղա­ցավ այդ ա­մե­նը կան­խել: Ար­դյուն­քում, այս պա­հին այն բարդ ի­րա­վի­ճակն է, որ ռու­սա­կան ու­ժե­րը կա­րող են առ­հա­սա­րակ այդ հատ­վա­ծից դուրս մղվե­լու հե­ռան­կա­րի ա­ռաջ կանգ­նել, ին­չի ուղ­ղու­թյամբ գե­րակ­տի­վո­րեն գոր­ծում են նա­եւ ա­րեւմ­տյան հա­տուկ ծա­ռա­յու­թյուն­նե­րը: Այ­սինքն, Լեն­ցո­վի նշա­նակ­մամբ Մոսկ­վան նախ ազ­դակ է հղում Ա­լի­ե­ւին եւ Նի­կո­լին, որ Ար­ցա­խի ուղ­ղու­թյամբ իր ու­շադ­րու­թյան մա­կար­դա­կը մի քա­նի աս­տի­ճա­նով բարձ­րաց­նում է: Նա­եւ նշված ա­րեւմ­տյան հե­տա­խու­զու­թյուն­նե­րին, որ չի պատ­րաստ­վում դիր­քե­րը զի­ջել:

Թե գործ­նա­կա­նում դա ինչ կերպ կազ­դի ա­պա­գա ի­րո­ղու­թյուն­նե­րի վրա, մի­այն ժա­մա­նա­կը ցույց կտա, գու­շա­կու­թյուն­նե­րով  չզբաղ­վենք: Այս պա­հին կենտ­րո­նա­նանք բուն փաս­տի վրա. Մոսկ­վան ար­ցա­խյան ուղ­ղու­թյամբ լուրջ վտանգ է տես­նում եւ փոր­ձում է նոր հրա­մա­նա­տա­րի մի­ջո­ցով դա չե­զո­քաց­նել: Սա­կայն, չմո­ռա­նանք, որ ի­րո­ղու­թյու­նը սա է. ան­կախ նրա­նից՝ փոր­ձա­ռու գե­նե­րալ է Լեն­ցո­վը, թե՝ ոչ, փաստն այն է, որ իր հրա­մա­նա­տա­րու­թյան տակ ու­նի սահ­մա­նա­փակ կոն­տին­գենտ, այ­սինքն՝ գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ո­րո­շա­կի սահ­մա­նա­փա­կում: Այդ պատ­կերն է­ա­պես կա­րող է փոխ­վել, ե­թե Հա­յաս­տա­նի սահ­ման­նե­րին եւս, ի դեմս ՀԱՊԿ ու­ժե­րի, Ար­ցա­խում ռու­սա­կան կոն­տին­գեն­տի հետ սերտ հա­մա­գոր­ծակ­ցող ու­ժեր տե­ղա­կայ­վե­ին: Ընդ ո­րում, այս դեպ­քում Մոսկ­վան, ի տար­բե­րու­թյուն ար­ցա­խյան կոն­տին­գեն­տի, քա­նա­կա­կան եւ զին­վա­ծու­թյան հար­ցում ո­րե­ւէ սահ­մա­նա­փա­կում չէր ու­նե­նա:

ՀԱՊԿ-Ի ՀԱՐ­ՑԸ

Ամ­բողջ խնդիրն այն է, որ թե­եւ այս մե­խա­նիզ­մը ոչ մի­այն Ար­ցա­խի, այլ նա­եւ Հա­յաս­տա­նի հա­մար է անվ­տան­գա­յին ա­ռու­մով լուրջ հար­ցեր լու­ծում, սա­կայն Նի­կո­լը, հի­շեց­նենք, մի­ան­գա­մայն հո­րին­ված պատ­ճա­ռա­բա­նու­թյուն­նե­րով դեմ է գնում ՀԱՊԿ-ի ու­ժե­րի տե­ղա­կայ­մա­նը: Այս ֆո­նին մեկ հե­տաքր­քիր դրվագ եւս նկա­տենք: Սո­վո­րա­բար այս կար­գի սրա­ցում­նե­րի դեպ­քում, ինչ­պի­սին Լա­չի­նի մի­ջանց­քում ան­ցա­կետ տե­ղա­կա­յելն էր, չէր հա­պա­ղում նա­եւ Պու­տի­նի եւ Նի­կո­լի հե­ռա­խո­սազ­րույ­ցը: Սա­կայն այս դեպ­քում այն մի փոքր ձգձգվեց, եւ կան ո­րոշ ակ­նարկ­ներ, որ պատ­ճա­ռը խա­ղա­ղա­պահ­նե­րի հրա­մա­նա­տա­րին փո­խե­լու ռու­սա­կան քայլն էր, այ­սինքն, այդ հա­մա­տեքս­տում գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ծրագ­րի մշա­կու­մը: Եվ այն, որ Պու­տի­նի եւ Նի­կո­լի հեռա­խո­սազ­րույ­ցը հա­ջոր­դեց նոր հրա­մա­նա­տա­րի նշա­նակ­մա­նը, իր հեր­թին է ակ­նար­կում աս­վա­ծի մա­սին:

Հայտ­նի դեր­ձավ նա­եւ, որ հե­ռա­խո­սազ­րույ­ցը, մեղմ ա­սած, ծանր է ե­ղել: Օ­րի­նակ, ՀՀԿ փոխ­նա­խա­գահ Ար­մեն Ա­շո­տյա­նը հենց այդ «ծանր խո­սակ­ցու­թյան» լու­րե­րի հետ կա­պեց  ԱԽՔ Ար­մեն Գրի­գո­րյա­նի հար­ցազ­րույ­ցը Հ1-ի ե­թե­րով, ո­րի ո­րոշ դե­տալ­նե­րի դեռ կհաս­նենք: Նա­եւ ո­րոշ աղ­բյուր­ներ ակ­նար­կում են, որ հե­ռա­խո­սազ­րույցն այդ­քան «ծան­րա­ցել» է հենց ՀԱՊԿ ու­ժե­րի տե­ղա­կայ­ման թե­մա­յի հետ կապ­ված: Այ­սինքն, որ ռու­սա­կան կողմն ա­ռաջ է քա­շել նոր հրա­մա­նա­տա­րի նշա­նակ­մա­նը զու­գա­հեռ, նա­եւ կյան­քի կո­չել խա­ղա­ղա­պահ­նե­րի 5-10 հազա­րա­նոց խմբա­վոր­ման տե­ղա­կա­յե­լու ծրա­գի­րը, ո­րը պետք է որ կտրուկ ազ­դեր Ա­լի­ե­ւի տրա­մադ­րու­թյան վրա, եւ բա­նակ­ցա­յին հար­թա­կում կա­րող էր ու­նե­նալ վճռո­րոշ դեր ոչ մի­այն ան­ցա­կե­տը թույլ չտա­լու, այլ նա­եւ մի­ջանց­քի լի­ար­ժեք գոր­ծու­նե­ու­թյու­նը վե­րա­կանգ­նե­լու հա­մար: Բայց ե­րե­ւում է, որ Նի­կո­լը նո­րից ա­ռաջ է տա­րել իր հին մո­տե­ցու­մը, թե նախ պետք է քա­ղա­քա­կան գնա­հա­տա­կան, ին­չը խա­ղա­ղա­պահ­նե­րի հար­ցը մե­ռյալ կե­տում պա­հե­լու ա­մե­նա­կարճ ճա­նա­պարհն է:

Ա­մեն դեպ­քում, կա­ռա­վա­րու­թյան ե­րեկ­վա նիս­տի մեկ­նար­կին իր ե­լույ­թում եւս Նի­կո­լը ցույց տվեց, որ բո­լո­րովին այլ ուղ­ղու­թյամբ է ա­ռաջ գնում: Այ­սինքն, սկսե­լով Ար­ցա­խում «էթնիկ զտում­ներ եւ ցե­ղաս­պա­նու­թյուն» ի­րա­կա­նաց­նե­լու ադր­բե­ջա­նա­կան ծրագ­րե­րից, Նի­կոլն այս «լու­ծումն» է ա­ռա­ջար­կում. «Հա­յաս­տա­նը շա­րու­նա­կե­լու է այս ուղ­ղու­թյամբ բո­լոր հնա­րա­վոր ջան­քե­րի գոր­ծադ­րու­մը, բայց այդ ջան­քե­րին զու­գա­հեռ՝ ա­մեն օր­վա հետ ա­վե­լի ու ա­վե­լի է անհ­րա­ժեշտ դառ­նում ԼՂ-ում ու Լա­չի­նի մի­ջանց­քում ա­վե­լի լայն մի­ջազ­գա­յին ներ­կա­յու­թյու­նը: Ադր­բե­ջա­նի ջան­քե­րը՝ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղը վե­րա­ծե­լու հա­յու­թյան նոր կա­ռափ­նա­րա­նի, պետք է կա­սեց­վեն, ու սրա մի­ակ հու­սա­լի ճա­նա­պար­հը մի­ջազ­գա­յին լայն ման­դատ կրող ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի ներ­կա­յու­թյունն է ԼՂ-ում: Որ­պես ա­ռա­ջին քայլ՝ անհ­րա­ժեշտ է Լա­չի­նի մի­ջանցք ու ԼՂ մի­ջազ­գա­յին փաս­տա­հա­վաք հրա­տապ ա­ռա­քե­լու­թյուն գոր­ծու­ղել»: Նա­եւ, որ. «ԼՂ հա­յու­թյան ի­րա­վունք­ներն ու անվ­տան­գու­թյու­նը պետք է դառ­նա Ստե­փա­նա­կեր­տի ու Բաք­վի մի­ջեւ բա­նակ­ցու­թյուն­նե­րի ա­ռար­կա մի­ջազ­գա­յին ֆոր­մա­տի շրջա­նակ­նե­րում»: Ընդ ո­րում, բառ ան­գամ չե­ղավ ՀԱՊԿ-ի մա­սին:

ԱԽ­Ք-Ը ՆՈ­ՐԻՑ ԻՐ ՅԱԽ­ՔՈՒ­ԹՅՈՒՆՆ Ա­ՐԵՑ

Հաս­կա­նա­լի է, երբ Նի­կո­լի հա­մար «մի­ակ հու­սա­լին» «մի­ջազ­գա­յին լայն ման­դատ կրող ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի ներ­կա­յու­թյունն է ԼՂ-ում», ա­պա նշա­նա­կում է, որ ՀԱՊԿ-ը նրա հա­մար հու­սա­լի չէ: Սա­կայն այս դեպ­քում խո­սել, թե որն է ի­րա­կա­նում հու­սա­լի եւ ո­րը՝ ոչ, պա­րապ զբաղ­մունք կդառ­նար շատ պարզ պատ­ճա­ռով:

Կա՞ «ԼՂ-ում մի­ջազ­գա­յին լայն ման­դատ կրող ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի ներ­կա­յու­թյունն» ա­պա­հո­վե­լու ո­րե­ւէ տար­բե­րակ: Հար­ցի պա­տաս­խա­նը, հաս­կա­նա­լի է, բազ­մա­շերտ է, կախ­ված նրա­նից, թե Նի­կոլն ինչ է հաս­կա­նում՝ «մի­ջազ­գա­յին լայն ման­դատ» ա­սե­լով: Ե­թե նրա հա­մար դա ռուս­նե­րին հե­ռաց­նելն է ու փո­խա­րե­նը հիմ­նա­կա­նում թուր­քա­կան ստո­րա­բա­ժա­նում­նե­րից բաղ­կա­ցած ՆԱ­ՏՕ-ական ու­ժեր բե­րելն է, ա­պա սա ի՞նչ պա­կաս «մի­ջազ­գա­յին լայն ման­դատ» է: Իսկ նման տար­բե­րակ, ի­հար­կե, կա, հա­մե­նայն­դեպս, Ա­րեւ­մուտքն ու Թուր­քի­ան նման ծրագ­րեր փայ­փա­յում են: Ե­թե Նի­կո­լը «մի­ջազ­գա­յին լայն ման­դա­տի» տակ նկա­տի ու­նի ՄԱԿ-ով հաս­տատ­ված բազ­մազգ խա­ղա­ղա­պահ ու­ժե­րի ու­ղար­կու­մը, ա­պա դրա ո­րե­ւէ տար­բե­րակ այս պա­հին տե­սա­նե­լի չէ, քա­նի դեռ ՌԴ-ն ու Ա­րեւ­մուտքն ու­նեն այս աս­տի­ճան հա­կա­սա­կան շա­հեր:

Փաս­տը, որ Նի­կո­լը հե­տե­ւո­ղա­կա­նո­րեն տա­պա­լում է ՀԱՊԿ ու­ժե­րի տե­ղա­կա­յու­մը, ո­րը, կրկնում ենք, կա­րող է ողջ ի­րա­վի­ճա­կը փո­փոխող գոր­ծոն դարձնել, ակ­նարկ է, որ նա գոր­ծում է հի­շա­տակ­ված ա­ռա­ջին տար­բե­րա­կի օգ­տին, այ­սինքն՝ ռու­սա­կան կոն­տին­գեն­տը ՆԱ­ՏՕ-ակա­նով փո­խա­րի­նե­լու, հաշ­վի առ­նե­լով, որ գործ­նա­կա­նում բա­ցառ­ված է ան­գամ այդ ու­ժե­րի հա­մա­տեղ տե­ղա­կայ­ման տար­բե­րա­կը:

Այն, որ նի­կո­լյան խուն­տան ար­դեն վերջ­նա­կա­նա­պես դի­մա­կը նե­տե­լով, Պու­տի­նի հետ հե­ռա­խո­սազ­րույ­ցից ան­մի­ջա­պես հե­տո սկսեց բա­ցա­հայ­տո­րեն աշ­խա­տել ռու­սա­կան կոն­տին­գետ­նը հե­ռաց­նե­լու տես­լա­կա­նի օգ­տին, ցույց տվեց նա­եւ փաս­տը, որ ա­մե­րի­կյան ԿՀՎ-ի եւ բրի­տա­նա­կան MI6-ի կող­մից այդ­քան «սիր­ված» ԱԽՔ Գրի­ո­րյանն ան­մի­ջա­պես նետ­վեց Հ1, սկսե­լով քա­րո­զել «ամեն ին­չում ռուս­ներն են մե­ղա­վոր» տես­լա­կա­նը՝ 2020թ. պա­տե­րազ­մը, ներ­կա­յիս շրջա­փա­կու­մը եւ այլն: Ի­հար­կե, ար­դեն նույ­նիսկ ա­նի­մաստ է այդ հայ­տա­րար­ու­թյուն­նե­րին ար­ձա­գան­քե­լը՝ ա­մեն ան­գամ նա­եւ հի­շեց­նե­լով, որ Նի­կո­լը, նրա ԱԽՔ-ի եւ խուն­տա­յի այլ ան­դա­մնե­ր այդ ա­րարք­նե­րի հա­մար, ի­հար­կե, դեռ պա­տաս­խան են տա­լու: Սա­կայն ԱԽՔ-ի հայ­տա­րա­րու­թյան մեկ դե­տա­լի վրա կանգ առ­նենք:

Ըստ ԿՀՎ-ի եւ MI6-ի սույն «սի­րե­ցյա­լի», Հա­յաս­տա­նը գտնվում է շատ ծանր վի­ճա­կում, անվ­տան­գա­յին այն մե­խա­նիզմ­նե­րը, ո­րոնք իբ­րեւ պի­տի մեզ պաշտ­պա­նե­ին, հի­մա չեն աշ­խա­տում, եւ Հա­յաս­տա­նը հի­մա փոր­ձում է նոր ե­րաշ­խիք­ներ գտնել, անվ­տան­գու­թյան նոր ե­րաշ­խիք­նե­րի փնտրտուք­նե­րի մեջ է, ա­սաց նա՝ ա­վե­լաց­նե­լով. «Իհար­կե, մեզ մե­ղադ­րում են Ա­րեւ­մուտք գնա­լու մեջ, բայց մենք ին­տեն­սիվ հա­մա­գոր­ծակ­ցում ենք Հնդկաս­տա­նի հետ: Մենք հա­մա­գոր­ծակ­ցում ենք տար­բեր ուղ­ղու­թյուն­նե­րով՝ մեր անվ­տան­գա­յին խնդիր­նե­րը լու­ծե­լու ա­ռու­մով»,- ա­սաց նա:

Սա, հաս­կա­նա­լի է, սո­վո­րա­կան «ինքնա­խոս­տո­վա­նա­կան ցուց­մունք» է, որ ի­րենց խուն­տան Հա­յաս­տա­նը հասց­րել է մի վի­ճա­կի, երբ՝ «Հա­յաս­տա­նը գտնվում է շատ ծանր վի­ճա­կում»: Սա էլ մի կողմ, նոր բան չէ, ակն­հայտ էր դեռ 2018թ.-ին: Բայց երբ ան­գամ այս վի­ճա­կում է ԱԽՔ-ը վա­խե­նում է բա­ցա­հայտ խոս­տո­վա­նել, որ աշ­խա­տում են Ա­րեւ­մուտ­քի հետ՝ փոր­ձե­լով ան­կա­պու­թյուն­ներ դուրս տալ Հնդկաս­տա­նի մա­սին, դա հե­տաքր­քիր է: Գո­նե ինք­նա­պահ­պան­ման բնազ­դից դրդված, ո­րը նման­նե­րի մոտ շատ ակ­տիվ է գոր­ծում, սրանք ե­րե­ւի պետք է որ ար­դեն սկսե­ին հաս­կա­նալ, որ աշ­խարհն ի­րոք աչ­քի ա­ռաջ փոխ­վում է: Ի­հար­կե, մի­գու­ցե հույս ու­նեն, որ այս «օպե­րա­ցի­ան» վեր­ջաց­րին, Ա­րեւ­մուտ­քում մի տա­քուկ ան­կյուն կու­նե­նան: Բայց նա­եւ, թե­րեւս պետք է որ հաս­կա­նան, թե ինչ կլի­նի, ե­թե «օպե­րա­ցի­ան» չվեր­ջաց­նեն: Հաշ­վի առ­նե­լով, որ դրա հա­մար նախ դեռ պետք է կա­րո­ղա­նան ռու­սա­կան ու­ժե­րին հե­ռաց­նել, ու մի­գու­ցե չստաց­վի, ո­րը նա­եւ Արեւ­մուտ­քի տա­քուկ ան­կյու­նի հա՞րցը կթող­նի չլուծ­ված: Ինչ է, մտա­ծում են, որ Հնդկաս­տա­նով ար­դա­րա­նա­լը բա՞ն կփո­խի, տես­նենք…

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ

 

 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Օրենքով գողեր «Զապն» ու «Օշականցի Գևորիկը» ձերբակալվել են հաշվեհարդարի փորձի համարՎեճ՝ արցախցիների հարցով քննարկման ընթացքում․ ՔՊ-ն լքեց դահլիճը․ «Չեմ հասկանում՝ ով է հարցը լուծելու»Հերթական կորուստն ազգային հավաքականումԹրամփը Սի Ծինփինի հետ հանդիպման համար կխախտի մոտ 60 տարի պահպանված արարողակարգըՆԳՆ քրեական ոստիկանները «օրենքով գողերի» են ձերբակալելՁերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը․ ArmLurՕլիմպիական փոխչեմպիոնի վերադարձը. Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ է նվաճել Արգենտինայի դրոշի ներքոԱմերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներովՍեպտեմբերի 23-24-ին օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանաԻսրայելի պատվիրակությունը լքել է ՄԱԿ-ի դահլիճը Էրդողանի ելույթի ժամանակ 2024 թվականին Պենտագոնը կտրուկ ավելացրել է Հայաստանի ռազմական ֆինանսավորումըՄեկ ընդդիմադիր համայնքապետ ասեք, որ ընտրվել է ու չի հետապնդվել․ Քրիստինե ՎարդանյանՀիվանդ միտք ա, երբ երկրի ղեկավարն ասում ա՝ կոշիկներդ հանելու եմ. ՕրբելյանՀՀ-ն չիպերի արտադրության ոլորտում առավելություն ունի, այստեղ են գտնվում կարևոր ընկերություններԱՄՆ-Իրան հակամարտության ռազմական նոր փուլը կվերսկսվի՞, թե՞ ոչ․ Արտակ ԶաքարյանՀայտնի է՝ ով կներկայացնի այս տարի Հայաստանը մանկական ԵվրատեսիլումԵԱՏՄ-ում ապրանքների տեղաշարժի համար Ռուսաստանի ՍՊՈՏ համակարգը չպետք է խոչընդոտ դառնա․ ՍլեպնևՕրվա խորհուրդ. Սեպտեմբերի 23Հայաստանում հիմնականում կգերակշռի առանց տեղումների եղանակՊատերազմը Ուկրաինայում մոտենում է ավարտին՝ այն շարունակելու ռեսուրսների սպառման պատճառով. Ուկրաինացի տնտեսագետ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված