Ընդամենը «քաղաքական շոու» եւ «դեմոկրատիա» են խաղում. Մանասերյան
Ներքաղաքական
ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կուսակցությունը հետեւողական շարունակում է բարձրացնել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին պաշտոնանկություն անելու հարցը` քաղաքացու վրա թքելու համար: Ի վերջո, ի՞նչ խնդիր է փորձում լուծել սրանով առաջին նախագահը, «Իրավունքը» պարզեց միջազգայնագետ-քաղաքագետ, քաղաքական գիտությունների թեկնածու, իրավաբան ԼԻԼԻԹ ՄԱՆԱՍԵՐՅԱՆԻ տեսակետը:
— Լեւոն Տեր-Պետրոսյանն իր «խնդիրներն ու ծրագրերը» Նիկոլ Փաշինյանի միջոցով լուծել եւ լուծում է: Այսօր Արցախի հանձման ծրագիրն էլ նրա ծրագիրն է, Նիկոլ Փաշինյանը նրա լավագույն աշակերտն է, նրանք երկուսն էլ հայ ժողովրդի չարորակ ուռուցքն են: Ալեն Սիմոնյանին պաշտոնանկություն անելու հարցը՝ քաղաքացու վրա թքելու համար, Ազգային ժողովում ապրիլի 20-ին, ապօրինի ձեւով, ընդդիմության պատգամավորներին անվտանգության աշխատակիցներով հեռացնելու եւ նույն Ալեն Սիմոնյանի թքելու ցանկության կրկնության դեպքերով ընդամենը «քաղաքական շոու», այսպես ասած, քաղաքական ակտիվություն եւ «դեմոկրատիա» են խաղում: Պետք է այս ամենը շրջանցել, համախմբել ժողովրդին, համախմբվել նաեւ Հայ Առաքելական եկեղեցու շուրջը եւ դուրս գալ պայքարի՝ ի շահ Հայոց պետականության եւ հայ ազգի գոյապահպանման: Սա է միակ լուծումը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ