Ընտրապայքարի են դուրս եկել ներկա եւ նախկին համայնքապետերը Կիևում ռազմավարական կարևորության օբյեկտ է խոցվել (Տեսանյութ) Ալենին բռնենք՝ Հայկի հետ թեմա կունենանք, վսյոտակի նրա մեջքը վերեւներիցա ամուր․ՔՊ ակտիվը խճճվել է Զելենսկու և ֆոն դեր Լեյենի հանդիպումը Նյու Յորքում չափազանց լարված էր. Bloomberg Կիևում հարձակումից հետո այրվում են պահեստներ, բիզնես կենտրոն և բենզալցակայան (Տեսանյութ) Ջանդամ թե անգրագետ է կամ էլ պետական միջոցներն է մխսում, զատո մերն է․․․Ով է ՔՊ-ի Վայքի համայնքապետացուն եւ ով նրան «կռիշավատ» անում Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը․ ArmLur Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով Հայտնի է՝ ով կներկայացնի այս տարի Հայաստանը մանկական Եվրատեսիլում Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 23

Ինչո՞ւ «խաղաղության պայմանագիրը» չի ստորագրվում» եթե ամեն բան պայմանավորված է

Միջազգային

Ա­սել, թե Թուր­քի­ա­յի նա­խա­գա­հա­կան ընտ­րու­թյու­ննե­րը Հա­յաս­տա­նում մեծ ու­շադ­րու­թյուն է­ին ա­ռա­ջաց­րել, մի բան էլ մեղմ կլի­ներ: Ին­չո՞ւ, թե­րեւս դրա ա­մե­նա­տե­ղին բա­ցատ­րու­թյու­նը տվել է է­կո­նո­մի­կա­յի նախ­կին նա­խա­րար Կա­րեն Ճշմա­րի­տյա­նը. «Այս ա­մե­նի ա­մե­նա­սար­սա­փե­լի հե­տեւ­անքն այն է, որ հայ հա­սա­րա­կու­թյու­նը քննար­կում է բազ­մա­դա­րյա թշնա­մի-հա­րեւան երկ­րում հա­մա­պե­տա­կան ընտ­րու­թյուն­նե­րի թե­ման: 100 տա­րուց ա­վե­լի է նման պատ­կեր չէր ե­ղել, քա­նի որ այն­քան ա­պա­հով եւ անվ­տանգ է ապ­րել հայ հա­սա­րա­կու­թյու­նը, որ եր­բե­ւէ ու­շադ­րու­թյան չի ար­ժա­նաց­րել նման ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը: Ող­բա­լի է…»:

ԿԱ­ՊԻ­ՏՈՒ­ԼՅԱ­ՑԻ­ԱՆ ՇԱ­ՐՈՒ­ՆԱԿ­ՎՈՒՄ Է

Ա­յո, ան­գամ հետ­խորհր­դա­յին ժա­մա­նա­կաշր­ջա­նում թե ով կլի­նի Թուր­քի­ա­յի ղե­կա­վա­րը, հայ հա­սա­րա­կու­թյան հա­մար ա­ռաջ­նա­յին հե­տաքրք­րու­թյան թե­մա չէր: Պատ­ճառն էլ հաս­կա­նա­լի է. ով էլ լի­ներ, Հա­յաս­տա­նում ժո­ղո­վուրդն ի­րեն զգում էր գրե­թե նույն­քան պաշտ­պան­ված: Ու այն, որ հի­մա հա­մա­տա­րած քննարկ­վում է, թե Թուր­քի­ա­յի որ ղե­կա­վարն է Հա­յաս­տա­նի հա­մար ա­վե­լի ցան­կա­լի, հեր­թա­կան ա­պա­ցույցն է, թե նի­կո­լյան խուն­տան ինչ կա­տաստ­րո­ֆիկ վի­ճա­կի է հասց­րել Հա­յաս­տա­նի անվ­տան­գու­թյան հար­ցը:

Ի­րա­կա­նում, թե­ թուր­քա­կան որ կա­ռա­վար­ման հա­մա­կարգն է մեզ ա­վե­լի ձեռն­տու՝ էր­դո­ղա­նա­կա՞նը, թե՝ ընդ­դի­մա­դիր ու­ժե­րի, դեռ կհաս­նենք: Մինչ այդ, ֆիք­սենք. մինչ Թուր­քի­ա­յում ընտ­րող­նե­րը փոր­ձում է­ին տալ այդ երկ­րում իշ­խա­նութ­յուն փոխ­վել-չփոխ­վե­լու հար­ցի պա­տաս­խա­նը, Նի­կո­լը հեր­թա­կան ծան­րա­գույն հար­վա­ծը հասց­րեց Հա­յաս­տա­նին ու Ար­ցա­խին: Բնա­կա­նա­բար, նկա­տի ու­նենք բրյու­սե­լյան հեր­թա­կան հան­դի­պու­մը, որ­ի ար­դյունք­նե­րը թե­եւ կան­խա­տե­սե­լի է­ին, բայց է­լի հե­տաքրք­րու­թյուն ներ­կա­յաց­նում է գո­նե նրա­նով, որ մի քա­նի փաս­տեր պարզ ու ոչ եր­կի­մաստ կեր­պով հրա­պա­րա­կայ­նաց­վե­ցին: Այն կար­գի պարզ, որ նա­եւ ար­տա­քին փոր­ձա­գի­տա­կան աղ­բյուր­նե­րին է մի­ան­շա­նակ եզ­րա­հան­գում­նե­րի հնա­րա­վո­րու­թյուն տվել: Օ­րի­նակ, հե­ղի­նա­կա­վոր ռազ­մա­կան թղթա­կից Յու­րի Կո­տե­նո­կը, ով, չմո­ռա­նանք, մեծ սրտա­ցա­վու­թյուն ու­նի Հա­յաս­տա­նի հան­դեպ (հի­շեց­նենք 44-օրյա պա­տե­րազ­մի ժա­մա­նակ Շու­շի­ի Ղա­զան­չե­ցոց ե­կե­ղե­ցուն ա­զե­րի­ա­կան ա­նօ­դա­չո­ւի հար­վա­ծի հե­տեւան­քով նրա վի­րա­վոր­վե­լու փաս­տը), հե­տե­ւյալ դա­ռը մեկ­նա­բա­նու­թյամբ հան­դես ե­կավ. «Այն հա­յե­րը, ով­քեր դեռ խիղճ ու­նեն, զար­մա­ցած են. Փա­շի­նյա­նը կրկին (որե­րորդ ան­գամ) ճա­նա­չեց Ադր­բե­ջա­նի տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյու­նը, ին­չի մա­սին Բրյու­սե­լում ե­ռա­կողմ (ԵՄ-Փա­շի­նյան-Ալի­եւ) հան­դի­պու­մից հե­տո հայ­տա­րա­րեց Եվ­րա­մի­ու­թյու­նից գոհ սո­դո­միս­տը… Ի՞նչ է դա նշա­նա­կում. Ար­ցա­խի հանձ­նում Ե­րե­ւա­նի կող­մից: Ու­րիշ ի՞նչ խոս­տո­վա­նու­թյուն­ներ պետք է լսեն հա­յե­րը Փա­շի­նյա­նից՝ սա հաս­կա­նա­լու հա­մար: Ար­ցա­խը դա­վա­ճան­վել է ոչ թե հի­մա, այլ ա­վե­լի վաղ, ինչ­պես ինձ թվում է. պարտ­ված պա­տե­րազմ-2020-ին, եւ այժմ դա­ռը հե­տե­ւանք­նե­րի եզ­րա­փա­կիչն է...»:

Ի­հար­կե, հայ­տա­րա­րու­թյու­նը, ո­րով հան­դես ե­կավ եվ­րա­լի­բե­րաստ Շառլ Մի­շե­լը, նման են­թադ­րու­թյան տե­ղիք տա­լիս է: Նախ, նա ֆիք­սեց, թե՝ «Հա­յաս­տա­նը եւ Ադր­բե­ջա­նը հաս­տա­տել են փո­խա­դարձ տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյան ճա­նա­չու­մը 1991թ. Ալ­մա-Աթա­յի հռչա­կագ­րի հի­ման վրա»՝ նշե­լով երկր­նե­րի կոնկ­րետ տա­րածք­ներ: Դրա­նով նա պարզ հաս­կաց­րեց, թե Նի­կոլն ըն­դու­նել է Ադր­բե­ջա­նի տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյու­նը Ար­ցա­խով հան­դերձ: Ու սրա­նից զատ էլ, սույն եվ­րա­լի­բե­րաս­տը նա­եւ նման միտք հնչեց­րեց. «ԵՄ-ն կոչ է ա­նում Բաք­վին մի­ջազ­գա­յին հան­րու­թյան հետ մի­ա­սին ջան­քեր գոր­ծադ­րել Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի հա­յե­րի ի­րա­վունք­նե­րի եւ անվ­տան­գու­թյան ա­պա­հով­ման հա­մար»: Այ­սինքն, որ ար­ցա­խա­հա­յու­թյան «իրա­վունք­նե­րի եւ անվ­տան­գու­թյան ա­պա­հով­ման» պա­տաս­խա­նա­տուն այ­սու­հետ Բա­քուն է եւ Մի­շե­լի ըն­կա­լած «մի­ջազ­գա­յին հան­րու­թյու­նը», այն է՝ Ա­րեւ­մուտ­քը: Իսկ դա այս մտքին է տա­նում. Բրյու­սե­լը, ի դեմս Մի­շե­լի, այն միտքն է ա­ռաջ տա­նում, որ ար­ցա­խա­հա­յու­թյան «իրա­վունք­նե­րի եւ անվ­տան­գու­թյան ա­պա­հով­ման» հար­ցում ո՛չ Հա­յաս­տա­նին, ո՛չ էլ Ռու­սաս­տա­նին ո­րե­ւէ դեր հատ­կաց­ված չէ: Ու պետք է ըն­դու­նենք, որ Նի­կոլն այդ թե­զին, ո­րը կա­րե­լի է հա­մա­րել նո­յեմ­բե­րի 9-ի հա­մա­ձայ­նագ­րի կոպ­տա­գույն ոտ­նա­հա­րում, հա­վա­նու­թյուն է տվել:

Ի­հար­կե, այս վեր­ջին դրույ­թը նա­եւ հեր­թա­կան ան­գամ է ի ցույց դնում, թե Ա­րեւ­մուտքն ի­րա­կա­նում ինչ խաղ է խա­ղում Ար­ցա­խի շուրջ: Ե­թե Ար­ցա­խի հար­ցով պետք է զբաղ­վեն «Բա­քուն եւ մի­ջազ­գա­յին հան­րու­թյու­նը», ա­պա սա նույնն է, թե ու­ղիղ տեքս­տով ա­սես՝ Ռու­սաս­տան, խա­ղա­ղա­պահ­նե­րիդ վերց­րու եւ հե­ռա­ցիր: Մո­տա­վո­րա­պես այն, ին­չը նի­կո­լյան խուն­տան քա­րո­զում է ար­դեն տե­ւա­կան ժա­մա­նակ, թե՝ խա­ղա­ղա­պահ­ներն ի­րենց պար­տա­կա­նու­թյուն­նե­րը  չեն կա­տա­րում, պետք է մի­ջազ­գա­յին ու­ժեր բե­րել եւ այլն: Ա­սենք, երբ նա­եւ Հա­յաս­տա­նի սահ­ման­նե­րը բա­ցում են դի­տոր­դի ան­վան տակ գոր­ծող եվ­րո­պա­կան «շպի­ոն­նե­րի» հա­մար եւ տե­ւա­կան ժա­մա­նակ մեր­ժում են Հա­յաս­տա­նի սահ­ման­նե­րը, որ­պես ՀԱՊԿ, ռու­սա­կան ու­ժե­րով ամ­րաց­նե­լու ա­ռա­ջար­կը, ըստ է­ու­թյան, մո­տա­վո­րա­պես նույն բա­նին է տա­նում: Այ­սինքն, այս ա­մենն ա­ռանց Մի­շե­լի էլ հաս­կա­նա­լի էր: Պար­զա­պես նա այս ան­գամ խա­ղա­քար­տե­րը լրիվ բա­ցեց՝ պաշ­տո­նա­պես ի ցույց դնե­լով, թե «Բրյու­սե­լի ձե­ւա­չափ» եւ ա­րեւմ­տյան «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի» ի­րա­կան ի­մաս­տը որն է. Ար­ցա­խի ան­վե­րա­պահ հանձ­նու­մը Ադր­բե­ջա­նին, ընդ ո­րում՝ Հա­յաս­տա­նի ստո­րագ­րու­թյամբ:

Ե­ԹԵ ԾԱ­ԽԵԼ-ՊՐԾԵԼ ԵՆ, ԻՆ­ՉՈ՞Ւ ՉԵՆ ՍՏՈ­ՐԱԳ­ՐՈՒՄ

Սա­կայն այս ա­մե­նով հան­դերձ, դեռ մի շարք է­ա­կան հար­ցեր մնում են: Ա­մե­նա­կա­րե­ւո­րը. ե­թե ա­մեն ինչ ա­վարտ­ված է, Ար­ցա­խը ծա­խել-պրծել են, ին­չո՞ւ չեն ստո­րագ­րում հա­մա­պա­տաս­խան փաս­տա­թուղ­թը: Լավ, ա­սենք Բրյու­սե­լում չստո­րագ­րե­ցին, դա նշա­նա­կո՞ւմ է, որ Մոլ­դո­վա­յում ծրագր­ված ա­ռա­ջի­կա՝ հու­նի­սի 1-ի հան­դիպ­մանը կստո­րագ­րեն: Ե­թե կան նման պլան­ներ, այդ դեպ­քում ինչ­պե՞ս հաս­կա­նանք եվ­րա­լի­բե­րաստ Մի­շե­լի հե­տա­գա պնդում­նե­րը, թե՝ հա­ջորդ ե­ռա­կողմ բա­նակ­ցու­թյուն­նե­րը Բրյու­սե­լում տե­ղի կու­նե­նան հու­լի­սին: Նա­եւ, որ ԵՄ-ն նա­խա­տե­սում է եւս մեկ նմա­նա­տիպ հան­դի­պում հոկ­տեմ­բե­րին՝ Գրա­նա­դա­յում Եվ­րո­պա­կան քա­ղա­քա­կան հա­մայն­քի 3-րդ գա­գաթ­ա­ժո­ղո­վի շրջա­նակ­նե­րում: Այ­սինքն, ե­թե Մոլ­դո­վա­յից հե­տո Ա­լի­ե­ւի եւ Նի­կո­լի եւս եր­կու հան­դի­պում ծրագր­ված է, ու­րեմն հու­նի­սի 1-ի հան­դի­պու­մը վեր­ջա­կե­տը չէ՞:

Բայց այդ դեպ­քում, ե­թե մին­չեւ առն­վազն հոկ­տեմ­բեր հան­դի­պում­ներ են պլա­նա­վոր­ված, ո՞րն է դրա ի­մաս­տը, ե­թե ար­դեն այս պա­հին, դա­տե­լով Մի­շե­լի ա­սած­նե­րից, ա­ռանց­քա­յին հար­ցե­րի շուրջ պայ­մա­նա­վոր­վել են: Այ­սինքն, ե­թե ճիշտ են Մի­շե­լի այդ ա­սած­նե­րը՝ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րի եւ հե­տա­գա հան­դի­պում­նե­րի ժա­մա­նա­կա­ցույ­ցի մա­սին, ա­պա դա տա­նում է մեր քա­նիցս հայտ­նած մտքին, որ Ա­լի­եւը եւ Նի­կոլն այդ­պի­սով ժա­մա­նա­կի վրա են խա­ղում: Ու դրա ի­մաս­տը կա:

Նախ, քա­նիցս ենք կար­ծիք հայտ­նել, որ ան­գամ Նի­կո­լի վերջ­նա­կան ստո­րագ­րու­թյու­նը, թե՝ Ար­ցախը  ճա­նա­չում է Ադր­բե­ջա­նի մաս, լու­ծում չէ, եւ դա պարզ հաս­կա­նում են բո­լո­րը: Հա­յաս­տա­նը, ա­ռա­վել եւս՝ Նի­կո­լը չէ, որ սկսել է ար­ցա­խյան շար­ժու­մը: Այն սկսվել է Ար­ցա­խում, եւ ա­ռանց ար­ցա­խա­հա­յու­թյան վերջ­նա­կան խոս­քի, որ հա­մա­ձայն է Ադր­բե­ջա­նի կազմ մտնել, այդ շար­ժու­մը չի կա­րող դա­դա­րել: Կա նա­եւ երկ­րորդ տար­բե­րա­կը, որ Ար­ցա­խում հա­յու­թյուն չմնա: Այդ եր­կու պայ­մանն էլ Նի­կո­լի ստո­րագ­րու­թյամբ չի լուծ­վում:

Հաս­կա­նա­լի է, որ ա­մե­նե­ւին էլ պա­տա­հա­կան չէ, որ «բա­նակ­ցու­թյուն­նե­րին» զու­գա­հեռ, ար­հես­տա­կա­նո­րեն թե­ժաց­վում է Ար­ցա­խի ներ­քին մթնո­լոր­տը: Եվ, դա­տե­լով բրյու­սե­լյան այս հան­դիպ­մա­նը զու­գա­հեռ նկատ­վող նե­րար­ցա­խյան գոր­ծըն­թաց­նե­րից, այդ թե­ժաց­ման տեմ­պե­րը փոր­ձում են հնա­րա­վո­րինս մե­ծաց­նել՝ գոր­ծադ­րե­լով նե­րար­ցա­խյան բո­լոր դա­վա­ճա­նա­կան հա­մա­կար­գե­րը:

Նա­եւ Հա­յաս­տա­նում են ակտի­վա­ցել ա­րեւմ­տյան տա­րաբ­նույթ «շպի­ոն­նե­րը» եւ պաշ­տո­նա­կան կա­ռույց­նե­րը, մի կող­մից՝ ՀԱՊԿ-ից Հա­յաս­տա­նի դուրս գա­լու եւ ռուս­նե­րի կող­մից զենք չմա­տա­կա­րա­րե­լու մա­սին, մյուս կող­մից՝ Նի­կո­լին սպառ­նա­լով հե­ղաշր­ջու­մով, ե­թե հան­կարծ փոր­ձի ա­րեւմ­տյան ուղ­ղու­թյու­նից խու­սա­փել: Իսկ ա­հա ա­րեւմ­տյան կա­ռույց­նե­րը նո­րից փոր­ձում են տա­րաբ­նույթ խոս­տում­ներ շռայ­լել, ինչ­պես օ­րի­նակ Հա­յաս­տա­նում ԵՄ պատ­վի­րա­կու­թյան ղե­կա­վար, դես­պան Անդ­րե­ա Վիկ­տո­րինն էր ե­րեկ խո­սում վի­զա­յի ռե­ժի­մի ա­զա­տա­կա­նաց­ման ծրագ­րե­րից: Եվ այս­պես շա­րու­նակ:

Սա­կայն ա­րեւմ­տյան այս բո­լոր մե­խա­նիզմ­նե­րը մինչ այս էլ է­ին ոչ պա­կաս ակ­տի­վու­թյամբ գոր­ծում, սա­կայն գլխավոր խնդի­րը, այն է՝ ռուս խա­ղա­ղա­պահ­նե­րի ներ­կա­յու­թյու­նը լու­ծել դեռ չեն կա­րո­ղա­նում: Ան­գամ այն բա­նից հե­տո, երբ Ար­ցա­խի իշ­խա­նա­կան հա­մա­կար­գը եւս լցրին «շպի­ոն­նե­րով»:

Բո­լորն են հաս­կա­նում, որ խա­ղա­ղա­պահ­նե­րին հե­ռաց­նել կա­րող են այն դեպ­քում, ե­թե մի­այն Ռու­սաս­տա­նը  չու­նե­նա նրանց պա­հե­լու ու­ժա­յին բա­ղադ­րիչ: Իսկ հույ­սնե­րը, որ ուկ­րա­ի­նա­կան պա­տե­րազ­մի հաշ­վին այդ բա­ղադ­րի­չը կթու­լա­նա, գո­նե ներ­կա­յումս ի­րենց չեն ար­դա­րաց­րել: Ա­վե­լին, կա­րող է նա­եւ մի­ան­գա­մայն հա­կա­ռա­կը լի­նել, ա­վե­լի կոնկ­րետ, սա ա­ռա­վել հա­վա­նա­կան տար­բե­րակն է. Կի­ե­ւը եր­կար ժա­մա­նակ խո­սում է հա­կա­հար­ձա­կու­մից, հի­մա կա տպա­վո­րու­թյուն, որ ռուս­նե­րը կա­րո­ղա­նում են ուկ­րա­ի­նա­կան բա­նա­կին հրա­պու­րել՝ անց­նել մասշ­տա­բա­յին գոր­ծո­ղու­թյուն­նե­րի: Բայց թե ի՞նչ կլի­նի, ե­թե դա ձա­խող­վի, պետք է որ ինչ­պես Ա­լի­ե­ւի, այն­պես էլ Նի­կո­լի հա­մար ընդ­հուպ՝ անձ­նա­կան ա­ռու­մով ճա­կա­տագ­րա­կան հարց լի­նի: Ու քա­նի դեռ վերջ­նա­կան հստա­կե­ցում չկա ռուս-ամե­րի­կյան հար­թա­կում, Ա­լի­ե­ւի հա­մար վճռա­կան քայ­լե­րի գնա­լը մնում է վի­ճա­կա­խա­ղի պես մի բան: Այ­սինքն, ա­վե­լի լավ է այս պա­հին փոր­ձել մա­նեւ­րել ՌԴ-ի եւ Ա­րեւ­մուտ­քի մի­ջեւ, մին­չեւ ինչ-որ բան հստակ կդառ­նա: Այ­սինքն, ե­թե հի­մա հան­դի­պում են Բրյու­սե­լում, կա նա­եւ մի քա­նի օ­րից արտ­գործ­նա­խա­րար­նե­րի մա­կար­դա­կով Մոսկ­վա­յում հան­դի­պե­լու ծրա­գիր, ո­րին գրե­թե զու­գա­հեռ Նի­կոլն է ՌԴ մեկ­նե­լու:

Իսկ «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նա­գիր» կոչ­վա­ծը, այն պա­հին, երբ ստո­րագր­վի, Ա­լի­ե­ւի եւ Նի­կո­լի հա­մար վերջ­նա­կան կողմ­նո­րո­շում ի ցույց դնել է նշա­նա­կե­լու: Ուս­տի, մնում է հան­դի­պել, խո­սել այդ մա­սին՝ հե­տո նո­րից հան­դի­պել-խո­սե­լու պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյամբ: Մին­չեւ խա­ռը ժա­մա­նակ­նե­րը կանց­նեն:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ

 

 

 

 

 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ընտրապայքարի են դուրս եկել ներկա եւ նախկին համայնքապետերըԿիևում ռազմավարական կարևորության օբյեկտ է խոցվել (Տեսանյութ)Ալենին բռնենք՝ Հայկի հետ թեմա կունենանք, վսյոտակի նրա մեջքը վերեւներիցա ամուր․ՔՊ ակտիվը խճճվել էԶելենսկին կարող է գալ Մոսկվա, եթե ցանկանում է հանդիպել Պուտինի հետ. ՊեսկովԶելենսկու և ֆոն դեր Լեյենի հանդիպումը Նյու Յորքում չափազանց լարված էր. BloombergԿիևում հարձակումից հետո այրվում են պահեստներ, բիզնես կենտրոն և բենզալցակայան (Տեսանյութ)Մեզ փող մուրողի կարգավիճակում են ներկայացնում, մեր պայքարը փողի մասին չէ, վերադարձի մասին էՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղությունը համաշխարհային մասշտաբով աննախադեպ երևույթ է․ Ալիևը՝ դեսպանին«Անհամբեր սպասում ենք, որ բացվի Թուրքիայի հետ Հայաստանի սահմանը». Նիկոլ ՓաշինյանՌԴ ԱԳՆ-ն ցուցադրական է անվանել ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների նկատմամբՋանդամ թե անգրագետ է կամ էլ պետական միջոցներն է մխսում, զատո մերն է․․․Ով է ՔՊ-ի Վայքի համայնքապետացուն եւ ով նրան «կռիշավատ» անումՕրենքով գողեր «Զապն» ու «Օշականցի Գևորիկը» ձերբակալվել են հաշվեհարդարի փորձի համարՎեճ՝ արցախցիների հարցով քննարկման ընթացքում․ ՔՊ-ն լքեց դահլիճը․ «Չեմ հասկանում՝ ով է հարցը լուծելու»Հերթական կորուստն ազգային հավաքականումԹրամփը Սի Ծինփինի հետ հանդիպման համար կխախտի մոտ 60 տարի պահպանված արարողակարգըՆԳՆ քրեական ոստիկանները «օրենքով գողերի» են ձերբակալելՁերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը․ ArmLurՕլիմպիական փոխչեմպիոնի վերադարձը. Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ է նվաճել Արգենտինայի դրոշի ներքոԱմերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներովՍեպտեմբերի 23-24-ին օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված