Ինչպիսի՞ անձնական ջանքերի շնորհիվ կարելի է արթնացնել հայ ժողովրդին:
Վերլուծություն
Ի՞նչ անել, ինչպե՞ս անել հարցերի հերթական պատասխաններից մեկը:
Ուզում ես ժողովրդին արթնացնե՞լ, հիշիր, որ սկզբում պետք է գլուխն արթնանա, որ հետո մարմինը նույնպես կարողանա արթնանալ:
Ժողովրդի «գլուխը» մտավորականությունն է, իրեն «կրթված ու գիտակից» համարող զանգվածը:
Այդ զանգվածն առայժմ հիպնոսի մեջ ընկղմված ինքնախաբեությամբ է զբաղվում ու տեղեկատվական թմրամոլությամբ, օրական մի քանի ժամ համացանցում անոիմաստ ու անարդյունք ակտիվություն ցուցաբերելով:
Ինչե՞ս արթնացնել այդ հիպնոտիկ քնից:
Ինչպե՞ս պոկել այդ թմրամոլության ամուր ճանկերից:
Ուղղակիորեն ու անհատականորեն դիմելով բոլոր ընկերներին ու սկզբի համար մեկ կոնկրետ հարց տալով:
- Քո կարծիքով ի՞նչ սկզբունքների վրա պետք է կառուցվի նոր, ոգևորիչ, անձնականն ու հանրայինը, պետականն ու համամարդկային, տիեզերականն ու հավերժը ներդաշնակորեն միավորող համահայկական գաղափարախոսությունը»:
Տուր այդ հարցն ու թույլ մի տուր պատասխանելուց խուսափել, հրաաժարվել, զանազան փրկարար առիթներ գտնելով ու թեմայից շեղվելով:
Պահանջիր, որ իրենց պատասխանն ամրացնեն իրենց ֆեյսբուկյան էջի վրա, որպես առաջին տեքստ ու շարունակեն կատարելագործել իրենց առաջարկած սկզբունքները, լրացնել, թարմացնել, եթե ուզում են ապացուցել, որ կրթված ու մտածող, կարդացածը հասկանլու ընդունակ ու իրավիճակի էությունը, պատճառներն ու հետևանքները ընկալող, դրանց վրա դրական ազդտեցություն գործելու ընդունակ անձ են:
Թող այս գործելակերպը դառնա համահայկական մտավորականության քննություն, թեստ, որը շատ լավ կարող է ցուցաբերել, թե մտավորականությունն ու այդ կերպ իրեն ընկալող յուրաքանչյուր անձը որքանո՞վ են հասուն կամ որքանով են տհաս ժողովրդի մասին հոգ տանելու համար, իրենց պարտքը կատարելու համար:
Ով համաձայն է, որ սա հեշտ իրագվործելի ու կարևոր առաջարկ է, թող ձայն հանաի: