ՅԱ՜, ԻՐՈ՞Ք. ՔՊ–ի քարոզիչների հիվանդ երևակայությունը սահմաններ չի ճանաչում
Վերլուծություն
«ՀՀ և Արցախի կուսակցությունները հայտարարություն են տարածել, որի կետերի մեծ մասի բովանդակությունը 100 տոկոսով համընկնում է իշխանության դիրքորոշումներին, այսինքն՝ հաջակցություն իշխանության քաղաքական գծի է»,– ահա այդպիսի վերնագրով ՔՊ–ական քարոզչամիջոցներից մեկը մի ընդարձակ «լավաշ» է լույս ընծայել: Խունտայի քարոզիչները, կամ ինչպես կասեր ռուսը` «пропагандон»–ները, չալարելով թվարկել կուսակցությունները իրենք իրենց հարց չեն տալիս` եթե կետերի մեծ մասը 100 տոկոսով համընկնում է իրենց դիրքորոշումներին, ապա ինչո՞ւ ՔՊ–ն չի միանում հայտարարությանը, որը բաց է ստորագրման համար: Չեն միանում նաև Նիկոլի գրպանային կուսակցությունները` «կլասիկ» Էդմոնչիկի ԼՀԿ–ն, Արամ Զ.–ի և Բաբաջի կուսակցությունները, ընդհանրապես նրանք, ովքեր «արտախորհրդարանական ֆորմատով» ժամանակ առ ժամանակ հանդիպում են կապիտուլյանտի հետ: Այ Նիկոլի հոգևոր հայրիկի` Լևոն Տեր–Պետրոսյանի ՀԱԿ–ը մեկնաբանել է, թե ինչու չի միանում, իսկ կապիտուլյանտական կուսակցությունները չեն մեկնաբանել:
Պարզապես կեղծիք է այն թեզը, որ «կետերի մեծ մասի բովանդակությունը 100 տոկոսով» համընկնում են խունտայի մոտեցումներին, համընկնումների տոկոսը ավելի շուտ ձգտում է զրոյին: Իսկ հաջորդ «փաստարկն» ուղղակի սպանիչ է. «Նախապատերազմյան և հետպատերազմյան շրջանում, որքան հիշում ենք, երբ քաղաքական մի քանի ուժ միասնական հայտարարություն էին տարածում, դրա «վերջին ակորդը», որպես կանոն, լինում էր վարչապետի անհապաղ հրաժարականի պահանջը։ Նման պահանջ հնչում էր թե՛ ՀՓՇ-ի, թե՛ Դիմադրության շարժման օրերին։ Հիշյալ հայտարարությունը, մինչդեռ, այս առումով բացառիկ է՝ ԱԺ ընդդիմությունն ու նրանց սատելիտները, ինչպես նաև արցախյան քաղաքական միավորները, փաստորեն, այս անգամ որոշել են ձեռնպահ մնալ հրաժարականի պահանջից»։ Չէ՛, դուք լրիվ ֆանտաստ եք, ձեր երևակայությանը նույնիսկ ֆրանսիացի ֆանտաստ Իվ Գանդոնը կնախանձեր: Այդ ինչո՞ւ որոշեցիք, որ ընդդիմադիր ցանկացած տեքստ պարտադիր պետք է սկսվի և ավարտվի կապիտուլյանտ, հողատու և դավաճան վիժվածքի հրաժարականի պահանջով: Եթե կուսակցությունների հայտարարությունը սահմանում է «կարմիր գծերը», այլ ոչ թե բաղկացած է հիմնավորումից, թե ինչու կապիտուլյանտի հետագա պաշտոնավարումն անհանդուրժելի է, ապա պետք է անպայման հրաժարականի պահանջո՞վ ավարտվի… Այդպիսի տրամաբանությամբ կարելի է հարցադրել` ինչո՞ւ ընդդամադիրները բարևի և ցտեսության փոխարեն չեն ասում »Նիկոլ հեռացիր»: Համ էլ, աղջիկ ջան, «սատելիտներ» ունեն ոչ թե ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները, այլ ձեր ՔՊ–ն:
ՔՊ–ական «пропагандон»–ների փորացավը, պարզվում է, ընդդիմության այս թեզն է. «Նիկոլ Փաշինյանը իրավասու չէ և որևէ լիազորություն չունի Արցախյան բանակցությունների և հայ-ադրբեջանական կարգավորման շուրջ նման պայմանավորվածություններ ձեռք բերելու և խոստումներ տալու, առավել ևս, որ վերջին խորհրդարանական ընտրությունների ժամանակ իր տված խոստումներն ու կառավարության ծրագիրը Արցախյան հակամարտության և հայ-ադրբեջանական կարգավորումների հետ կապված պարունակում են բոլորովին այլ դրույթներ, քան հնչեցվում են միջազգային ձևաչափով տարբեր հանդիպումների ժամանակ և որևէ ամբիոնից պաշտոնական դիրքորոշում հայտնելիս»: Ըստ քարոզիչների` «Փաշինյանը նման իրավասություն և լիազորություն չէր ունենա, եթե օրինական ու ազատ, արդար ընտրությունների միջոցով 2021-ի արտահերթ ընտրությունների միջոցով չգար իշխանության»։ Էլի հին փչացած ձայնապնակը` ՔՊ–ին իբր թե «ժողովուրդն է ընտրել», իսկ այ «քըխ» նախկինները «կեղծել են» ընտրությունները։ Իյա՜, իրոք… Փաստորեն սելի փոխարեն սելվորն է ճռռում… Թե ինչքանով է «օրինական, ազատ և արդար» ընտրվել կապիտուլյանտը` հիշենք, որ վերջերս ընդամենը մի քանի օրում մեկ միլիարդ դոլարի 4 տոննա կոկային հայտնաբերվել, այնպես որ սրանք նույնքան «լեգիտիմ» են, որքան դիկտատոր դարձած որևէ լատնինամերիկյան նարկոբարոն: Եվ չբավարարվելով այդ` ապացույցներից իսպառ զուրկ պնդումով, դեռ համարձակվում են բարբաջել, թե Սերժ Սարգսյանը չէր կատարում իր նախընտրական ծրագրերն Արցախի հարցում և անգամ «անատամ ձևակերպման» մասին են զառանցում: Արցախի հարցում «նշաձողի իջեցում» ընդհուպ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը Սերժ Սարգսյա՞նն էր անում, թե՞ ձեր պարագլուխ Նիկոլ Հողատուն:
Դե, իսկ շարունակությունը ֆանտաստիկայի գլուխգործոց է. «Այժմ անդրադառնանք հայտարարության մնացած կետերին, որոնցից մի քանիսը՝ բովանդակության առումով, 100 տոկոսով համընկնում են իշխանության դիրքորոշումներին, այսինքն՝ հաջակցություն իշխանության քաղաքական գծի են։ Մասնավորապես՝ «պետք է բացառել որևէ էքստերիտորիալ կոմունիկացիոն ցանկացած տիպի հաղորդակցում Հայաստանի Հանրապետության տարածքով» (այս կետով, փաստորեն, «ոչ» է ասվում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքին», որը ՀՀ իշխանության «կարմիր գծերից» մեկն է):
«Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ինքնիշխան տարածքներից անհապաղ պետք է դուրս բերվեն ադրբեջանական զորքերը» (այս պահանջը ՀՀ իշխանությունները հետապնդում են դեռևս 2021 թվականի մայիսից՝ ՀՀ սուվերեն տարածք Ադրբեջանի ներխուժման պահից)»։
Ներկայացվում են բազում մեջբերումներ կապիտուլյանի տարբեր ժամանակների ասածներից, որոնք իբր համընկնում են ընդդիմության հայտարարության այս կամ այն կետին: Անիմաստ ենք համարում շարունակել այս շարքը` Նիկոլն այնքան շատ է իրար հակասող բաներ հայտարարել և սուտ ասել, որ ցանկացած դրույթին համապատասխանող մեջբերելը դժվար չէ: Քարոզիչները կարող են նաև հեշտացել իրենց գործը` մեջբերումների փնտրտուքը հանձնարարելով արհեստական բանականությանը, ասենք ChatGPT–ին, կգրացվեն ավելի շատ ու ավելի «համոզիչ» արդյունքներ: Ավելին` նույն Նիոկոլն էր հայտարարել «Արցախը Հայաստան է և վե՛րջ», բայց հետո բոլորս տեսանք զարհուրելի վերջը: Բայց իրականությունն այն է, որ պատմությունը գրվում է փաստերով:
Իսկ փաստն այն է, որ Սերժ Սարգսյանը բազում հաղթանակներ է արձանագրել և՛ ռազմի, և՛ դիվանագիտության դաշտերում: Նրա բոլոր պատերազմները հաղթական էին, իսկ բանակցությունների արդյունքում Ալիևը բողոքում էր, որ փակ դռների հետևում իրեն ստիպում են ճանաչել Արցախը: Նիկոլի արձանագրած փաստերը լրիվ ուրիշ են` Արցախի 75 տոկոսի կորուստ և խայտառակ կապիտուլյացիայի ստորագրում, ՀՀ սուվերեն տարածքի կորուստներ, Բերձորի միջանցքում ադրբեջանական անցակետ, և այնպիսի «խաղաղության դարաշրջան», որ խաղաղություն բառն իսկ ընկալվում է որպես հայհոյանք:
Այլ հարց է, թե ինչու է փորձ արվում համոզել, իբր Նիկոլի և ՔՊ–ական խունատայի նպատակը համընկնում է ընդդիմության առաջ քաշած կետերի հետ: Պարզապես հողն է երերում սրանց ոտքերի տակ, սրանք վախենում են իշխանությունը կորցնել: Հենց այդ պատճառով է նիկոլաքարոզիչ Հեղինե Մանուկյանը ասում. «Առանց այն էլ դրամատիկ վիճակը քաղաքական նպատակներով կրկնակի դրամատիզացնելը լավ պրակտիկա չէ»: Իրականում լավ պրակտիկա է ցանկացած քայլ, որն արգելակում է սրանց ազգադավ կապիտուլյանտիզմը: Իսկ պետական դավաճանի անհապաղ հրաժարականի պահանջի բացակայությունը կուսակցությունների տեքստում թող չանհանգստացնի ՔՊ–ական քարոզիչներին` շուտով ոչ թե հրաժարականն ենք պահանջելու, այլ պարզապես իշխանազրկելու ենք, վռնդելու ենք աթոռներից:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ