Ջանդամ թե անգրագետ է կամ էլ պետական միջոցներն է մխսում, զատո մերն է․․․Ով է ՔՊ-ի Վայքի համայնքապետացուն եւ ով նրան «կռիշավատ» անում Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը․ ArmLur Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով Հայտնի է՝ ով կներկայացնի այս տարի Հայաստանը մանկական Եվրատեսիլում Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 23 Պատերազմը Ուկրաինայում մոտենում է ավարտին՝ այն շարունակելու ռեսուրսների սպառման պատճառով. Ուկրաինացի տնտեսագետ Լեհ զինվորականները, տեսնելով անօդաչու թռչող սարք, զանգահարել են 911՝ այն խփելու փորձի փոխարեն. Լեհական լրատվամիջոցներ Ուկրաինան հարձակվում է ԱՄՆ-ի հետ կապված տանկերների վրա, եւ դա չի կարող շարունակվել. Ռուբիո Հզոր պայթյուններ և հրդեհներ Կիևում (Տեսանյութ) Գերմանիայի ամերիկյան Շպանգդալեմ ավիաբազայում ռազմական ինքնաթիռ է կործանվել

Արտգործնախարարների մոսկովյան հանդիպումը կերթական «կտրուկ շրջադա՞րձն» էր

Միջազգային

Ան­ցած շա­բաթ­վա վեր­ջե­րին Մոսկ­վա­յում կա­յա­ցած Բայ­րա­մով-Միր­զո­յան հան­դիպ­ման ար­դյունք­նե­րի մա­սին, բնա­կա­նա­բար, ո­րե­ւէ հստակ բան ներ­կա­յաց­ված չէ: Տա­րած­վեց մի­այն հա­մա­տեղ հայ­տա­րա­րու­թյուն, որ­տեղ թե­եւ ստան­դարտ տեր­մի­նա­բա­նու­թյու­նից բա­ցի ո­րե­ւէ է­ա­կան բան չկա, սա­կայն ո­րոշ հե­տե­ւու­թյուն­նե­րի տե­ղիք, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, տա­լիս է:

ԲԱՅ­ՐԱ­ՄՈՎ-ՄԻՐ­ԶՈ­ՅԱՆ ՏԱ­ՐԱ­ՁԱՅ­ՆՈՒ­ԹՅՈՒ­ՆՆԵ­ՐԸ

Ըստ այդ հայ­տա­րա­րու­թյան. «Արա­րատ Միր­զո­յա­նը եւ Ջեյ­հուն Բայ­րա­մո­վը ներ­կա­յաց­րել են ի­րենց դիր­քո­րո­շում­նե­րը Հա­յաս­տա­նի, Ռու­սաս­տա­նի եւ Ադր­բե­ջա­նի ղե­կա­վար­նե­րի ե­ռա­կողմ հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի կա­տար­ման ըն­թաց­քի վե­րա­բե­րյալ: Կող­մե­րը շա­րու­նա­կել են «Խա­ղա­ղու­թյան եւ միջ­պե­տա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի հաս­տատ­ման մա­սին» հա­մա­ձայ­նագ­րի նա­խագ­ծի շուրջ աշ­խա­տան­քը: Տե­ղի է ու­նե­ցել մտքե­րի կա­ռու­ցո­ղա­կան փո­խա­նա­կում այն հար­ցե­րի շուրջ, ո­րոնց վե­րա­բե­րյալ կող­մերն ու­նեն տա­րա­ձայ­նու­թյուն­ներ…»:

Աս­վա­ծը հու­շում է հե­տե­ւյա­լի մա­սին: Նախ, Բայ­րա­մովն ու Միր­զո­յանն այս­պի­սով ֆիք­սել են, որ ան­կախ բրյու­սե­լյան հայտ­նի զար­գա­ցում­նե­րից, Հա­յաս­տա­նի, Ռու­սաս­տա­նի եւ Ադր­բե­ջա­նի ղե­կա­վար­նե­րի ե­ռա­կողմ հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը դեռ օ­րա­կար­գում են: Խոսքն այն մա­սին չէ, թե ով է այն օ­րա­կար­գում պա­հում՝ Հա­յաս­տա­նը, Ռու­սաս­տա­նը եւ Ադր­բե­ջա­նը մի­ա­սի՞ն, թե՞ մի­այն Ռու­սաս­տա­նը: Այլ որ ան­կախ ա­մեն ին­չից, դրանք օ­րա­կար­գում են: Եվ երկ­րորդ հե­տե­ւու­թյու­նը, որ թե­եւ քննարկ­վում է ա­րեւմ­տյան մո­դե­լի «Խա­ղա­ղու­թյան եւ միջ­պե­տա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի հաս­տատ­ման մա­սին» հա­մա­ձայ­նագ­րի նա­խա­գիծ կոչ­վա­ծը, սա­կա­կայն ան­գամ վեր­ջին բրյու­սե­լյան Ա­լի­ե­ւ-Նի­կոլ հան­դի­պու­մից հե­տո կան կոնկ­րետ դե­տալ­ներ, «որոնց վե­րա­բե­րյալ կող­մերն ու­նեն տա­րա­ձայ­նու­թյուն­ներ»: Այ­սինքն, ինչ­քան էլ որ Նի­կո­լը ԱԳ նա­խա­րար­նե­րի մոս­կո­վյան հան­դիպ­մա­նը զու­գա­հեռ Ռեյ­կյա­վի­կում խո­սում էր Ադր­բե­ջա­նի 86.6 հա­զար քա­ռա­կու­սի կի­լո­մետր տա­րած­քը ճա­նա­չե­լու մա­սին, դրա­նով նո­րից «հա­վա­տար­մու­թյան եր­դում» տա­լով «Արցախն Ադր­բե­ջան է՝ եւ վերջ» սցե­նա­րին, մեկ է՝ «կող­մերն ու­նեն տա­րա­ձայ­նու­թյուն­ներ»: Այ­սինքն, բրյու­սե­լյան ձե­ւա­չափն այդ­պես էլ այդ «տա­րա­ձայ­նու­թյուն­նե­րը» գո­նե այս պա­հի դրու­թյամբ հար­թել չի կա­րող:

Թե ինչ «տա­րա­ձայ­նու­թյուն­նե­րի» մա­սին է խոս­քը, ին­չու դրանք այդ­պես էլ հար­թել չի ստաց­վում, են­թադ­րու­թյուն հայտ­նե­լու ա­ռիթ­ներ ու­նե­ցել ենք, չկրկնենք: Սա­կայն հիմ­նա­կան դե­տալ­նե­րից մե­կը հի­շեց­նենք. քա­նի դեռ ռու­սա­կան ու­ժե­րը Ար­ցա­խում եւ Հայաս­տա­նում են, կար­գա­վոր­ման ա­րեւմ­տյան մո­դե­լի շրջա­նակ­նե­րում այդ «տա­րա­ձայ­նու­թյուն­նե­րը» հար­թե­լու ռե­ալ հե­ռան­կար այդ­պես էլ տե­սա­նե­լի չի դառ­նում: Եվ այն, որ ա­րեւմ­տյան դե­գե­րում­նե­րից հե­տո Բայ­րա­մովն ու Միր­զո­յա­նը, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, գնա­ցին Մոսկ­վա, թե­րեւս հու­շում է, որ այդ պարզ փաս­տը նրանք եւս հստակ գի­տակ­ցում են: Ա­սենք, մոս­կո­վյան հան­դի­պում­նե­րի ընդ­հա­նուր հան­րա­գու­մա­րը եւս հենց այդ մա­սին է ակ­նար­կում:

Ի՞ՆՉ ԷՐ ԴՐՎԱԾ ՄՈՍ­ԿՈ­ՎՅԱՆ Օ­ՐԱ­ԿԱՐ­ԳՈՒՄ

Նախ, ակն­հայտ է, որ Մոսկ­վա­յում «հարց լու­ծողն» ա­մե­նե­ւին էլ Բայ­րա­մով-Միր­զո­յան հանդի­պու­մը չէր: Թե­րեւս, շատ ա­վե­լի է­ա­կան էր դրան նա­խոր­դած՝ Լավ­րո­վի ա­ռան­ձին հան­դի­պում­նե­րը Միր­զո­յա­նի եւ Բայ­րա­մո­վի հետ: Ընդ ո­րում, երբ դրան հա­ջոր­դեց  ե­ռա­կողմ հան­դի­պու­մը, ա­պա Բայ­րա­մով-Միր­զո­յան ա­ռան­ձին հան­դի­պու­մը, դրա­նից այն տպա­վո­րու­թյունն էր ա­ռա­ջա­նում, որ ՌԴ ԱԳ նա­խա­րա­րը նրանց եր­կու­սին ա­ռան­ձին-առան­ձին  ինչ-որ կոնկ­րետ, այս­պես ա­սենք, թե­զեր է ներ­կա­յաց­րել՝ Բայ­րա­մո­վին եւ Միր­զո­յա­նին թող­նե­լով, որ դրա շրջա­նակ­նե­րում ինք­նու­րույն խո­սեն: Եվ երբ դրա­նից հե­տո նրանք ի­րենց հայ­տա­րա­րու­թյան մեջ հի­շա­տա­կե­ցին Պու­տին-Ալի­եւ-Փա­շի­նյան ե­ռա­կողմ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյու­նն­երի մա­սին, մո­տա­վո­րա­պես հու­շում է, թե Լավ­րո­վի այդ թե­զերն ինչ ուղղ­վա­ծու­թյուն ու­նեն:

Այս­պես, Լավ­րո­վը՝ Բայ­րա­մո­վի եւ Միր­զո­յա­նի հետ հան­դի­պու­մից հե­տո հարկ հա­մա­րեց ո­րո­շա­կի փա­կագ­ծեր բա­ցել: Այս­պես, Լավ­րո­վը նախ ընդգ­ծե­լով, որ թե­եւ «եռա­կողմ ձե­ւա­չա­փից» զատ, Ա­լի­եւն ու Նի­կոլն ա­րեւմ­տյան ձե­ւա­չա­փե­րով ան­ցած տար­վա նո­յեմ­բե­րից սկսած ինչ-որ բա­ներ են պայ­մա­նա­վոր­վել, «Խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի» շուրջ աշ­խա­տանք­ներ են տա­նում, սա­կայն. «Մեր գոր­ծըն­կեր­ներն այ­սօր հաս­տա­տե­ցին, որ ա­ռանց սահ­մա­նա­զատ­ման, տրանս­պոր­տա­յին եւ տնտե­սա­կան հա­ղոր­դակ­ցու­թյուն­նե­րի ա­պաշր­ջա­փակ­ման, ա­ռանց Ղա­րա­բա­ղում եւ հայ-ադրբե­ջա­նա­կան սահ­մա­նին անվ­տան­գու­թյան ա­պա­հով­ման ի­րա­վի­ճա­կի ընդ­հա­նուր բա­րե­լավ­ման դժվար է ա­ռաջ շարժ­վել խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի կոնկ­րետ աս­պեկտ­նե­րով»:

Այ­սինքն, Լավ­րո­վը եւս պարզ ընդգ­ծում է, որ ա­ռանց Ար­ցա­խի, սահ­ման­նե­րի եւ կո­մու­նի­կա­ցի­ա­նե­րի հետ կապ­ված հստակ լու­ծում­նե­րի, «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի» հաս­նելն անհ­նար է: Ընդ ո­րում, նա նա­եւ նման միտք ընդգ­ծեց. «Գոր­ծըն­կեր­նե­րը ե­րախ­տա­գի­տու­թյուն հայտ­նե­ցին ռու­սա­կան կող­մին ընդ­հա­նուր ջան­քե­րում ա­ռա­ջա­տար դե­րա­կա­տար­ման հա­մար, ո­րոնք մարմ­նա­վոր­վում են մեր ա­ռաջ­նորդ­նե­րի հի­շա­տակ­ված ե­ռա­կողմ հայ­տա­րա­րու­թյուն­նե­րում եւ այն շփում­նե­րում, ո­րոնք շա­րու­նակ­վում են իմ նշած ուղ­ղու­թյուն­նե­րից  յու­րա­քան­չյու­րով»: Այ­սինքն, որ թվարկ­ված հար­ցե­րում ա­ռանց Մոսկ­վա­յի մաս­նակ­ցու­թյան լու­ծում­ներ չեն կա­րող լի­նել, եւ որ Բայ­րա­մովն ու Միր­զո­յա­նը հաս­կա­նում են դա:

Նա­եւ այն, որ Լավ­րո­վը հայ­տա­րա­րեց ար­դեն այս շա­բաթ նա­խա­տես­ված կո­մու­նի­կա­ցի­ա­նե­րի հար­ցով փոխ­վար­չա­պետ­նե­րի գլխա­վո­րած ե­ռա­կողմ խմբի նիս­տի մա­սին, ե­կավ ակ­նար­կե­լու այն մա­սին, որ հենց այդ թե­ման է, որ մոս­կո­վյան հան­դի­պու­մնե­րի հիմ­նա­կան ո­րո­շումն է դար­ձել: Իր հեր­թին Միր­զո­յա­նը հայ­տա­րա­րեց հա­ղոր­դակ­ցու­թյուն­նե­րի ա­պաշր­ջա­փակ­ման հար­ցով ա­ռա­ջըն­թա­ցի մա­սին: Իսկ ա­հա Նի­կո­լը ե­րեկ­վա ա­սու­լի­սում, ի­հար­կե, մա­նի­պու­լյա­ցի­ոն հեր­թա­կան հե­ղե­ղը տա­րա­ծե­լով եւ վե­րա­հաս­տա­տե­լով «Արցախն Ադր­բե­ջան է եւ՝ վերջ» տես­լա­կա­նը, ա­նո­ւա­մե­նայ­նիվ, նա­եւ չբա­ցա­ռեց ար­դեն ա­ռա­ջի­կա մոս­կո­վյան հան­դիպ­մա­նը կո­մու­նի­կա­ցի­ա­նե­րի մա­սով պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյան հնա­րա­վո­րու­թյու­նը:

ՆԻ­ԿՈ­ԼԻ ՆՈՐ «ԹՌԻ՞ՉՔԸ»

Ե­րեկ­վա ա­սու­լի­սում  Նի­կո­լը մի­ա­ժա­մա­նակ խո­սեց նա­եւ 1975թ. սահ­ման­նե­րով սահ­մա­նագծ­ման մա­սին՝ հաս­տա­տե­լով, որ խոս­քը ռու­սա­կան Գլխա­վոր շտա­բում գտնվող քար­տեզ­նե­րի մա­սին է: Այ­սինքն, որ ա­ռանց այդ քար­տեզ­նե­րի, այն է՝ ռու­սա­կան մաս­նակ­ցու­թյան այս գոր­ծըն­թա­ցը եւս, գո­նե Նի­կո­լի ա­սած սկզբուն­քի շրջա­նակ­նե­րում չի կա­րող ա­ռաջ գնալ:

Եվ մնում է Բայ­րա­մով-Միր­զո­յան «տա­րա­ձայ­նու­թյուն­նե­րի» եր­րորդ կե­տը՝ ար­ցա­խա­հա­յու­թյան ար­դեն ոչ թե կար­գա­վի­ճա­կի, այլ անվ­տան­գու­թյան հար­ցը: Ու այս առն­չու­թյամբ եւս Նի­կո­լի ա­սու­լի­սում մտո­րում­ներ ա­ռա­ջաց­նող մեկ դրվագ կար: Նախ նույն բա­նը, որ բա­նակ­ցու­թյուն­ներ պետք է գնան Ստե­փա­նա­կերտ-Բա­քու ֆոր­մա­տով, նա­եւ, որ պետք է լի­նի ե­րաշ­խա­վոր, թե­րեւս ինչ­պես ար­ցա­խա­հա­յու­թյան ի­րա­վունք­նե­րի, այն­պես էլ՝ հայ-ադրբե­ջա­նա­կան սահ­մա­նի հետ կապ­ված: Եվ ա­հա Նի­կո­լը «բո­ղո­քում» է, թե՝ «Այնպես չէ, որ բո­լո­րը խան­դա­վառ­ված են եւ ի­րար հերթ չտա­լով՝ ու­զում են, որ այդ դե­րը ստանձ­նել»: Ա­մե­րի­կա­ցի­նե­րը կամ ֆրան­սի­ա­ցի­նե­րը կու­զե՞ն: Ներ­կա տա­րա­ծաշր­ջա­նա­յին ի­րա­վի­ճա­կում, երբ ոչ մի­այն Թուր­քի­ա­յի, այլ նա­եւ Վրաս­տա­նի հետ են խնդիր­ներ ուր­վագծ­վում, Ար­ցախ խցկվելն ա­մե­րի­կա­ցի­նե­րի հա­մար զահ­լա գործ կդառ­նա՝ մի­ան­գա­մայն ա­նո­րոշ հե­ռան­կար­նե­րով: Ռուս­նե­րը կցան­կա­նա՞ն. նրանք ար­դեն ե­րաշ­խա­վոր են, ընդ ո­րում, այդ ֆունկ­ցի­ան խլե­լու հար­ցում է, որ ա­րեւմ­տյան «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նա­գի­րը» լռվել-մնա­ցել է:

Ինչ վե­րա­բե­րում է հայ-ադրբե­ջա­նա­կան սահ­մա­նա­յին անվ­տան­գու­թյա­նը, ա­պա Նի­կո­լը ՀԱՊԿ-ին հա­յաս­տա­նյան սահ­ման­ներ մուտք գոր­ծել թույլ չտալն 90 տո­կո­սով կա­պեց նրա հետ, որ ՀԱՊԿ-ը նախ պետք է հայտ­նի իր մո­տե­ցու­մը, թե ինչ է հաս­կա­նում հայ-ադրբե­ջա­նա­կան սահ­ման ա­սե­լով: Բայց երբ խոս­վում է 1975թ. քար­տեզ­նե­րի մա­սին, ա­պա ՀԱՊԿ-ը կա­րող է Նի­կո­լի մատ­նան­շած հար­ցի պա­տաս­խա­նը մի­ան­շա­նակ տալ:

Այ­սինքն, ե­թե Ա­լի­եւն ու Նի­կոլն ըն­դու­նեն Ստե­փա­նա­կերտ-Բա­քու ձե­ւա­չա­փով ռու­սա­կան ե­րաշ­խա­վո­րու­թյու­նը՝ կո­մու­նի­կա­ցի­ա­նե­րի եւ սահ­ման­նե­րի հետ կապ­ված հի­շա­տակ­ված լու­ծում­նե­րով հան­դերձ, ա­պա դա «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի» ա­ռաջ կանգ­նած ե­րեք հիմ­նա­կան «տա­րա­ձայ­նու­թյուն­նե­րը» կզրո­յաց­նի:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ջանդամ թե անգրագետ է կամ էլ պետական միջոցներն է մխսում, զատո մերն է․․․Ով է ՔՊ-ի Վայքի համայնքապետացուն եւ ով նրան «կռիշավատ» անումՕրենքով գողեր «Զապն» ու «Օշականցի Գևորիկը» ձերբակալվել են հաշվեհարդարի փորձի համարՎեճ՝ արցախցիների հարցով քննարկման ընթացքում․ ՔՊ-ն լքեց դահլիճը․ «Չեմ հասկանում՝ ով է հարցը լուծելու»Հերթական կորուստն ազգային հավաքականումԹրամփը Սի Ծինփինի հետ հանդիպման համար կխախտի մոտ 60 տարի պահպանված արարողակարգըՆԳՆ քրեական ոստիկանները «օրենքով գողերի» են ձերբակալելՁերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը․ ArmLurՕլիմպիական փոխչեմպիոնի վերադարձը. Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ է նվաճել Արգենտինայի դրոշի ներքոԱմերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներովՍեպտեմբերի 23-24-ին օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանաԻսրայելի պատվիրակությունը լքել է ՄԱԿ-ի դահլիճը Էրդողանի ելույթի ժամանակ 2024 թվականին Պենտագոնը կտրուկ ավելացրել է Հայաստանի ռազմական ֆինանսավորումըՄեկ ընդդիմադիր համայնքապետ ասեք, որ ընտրվել է ու չի հետապնդվել․ Քրիստինե ՎարդանյանՀիվանդ միտք ա, երբ երկրի ղեկավարն ասում ա՝ կոշիկներդ հանելու եմ. ՕրբելյանՀՀ-ն չիպերի արտադրության ոլորտում առավելություն ունի, այստեղ են գտնվում կարևոր ընկերություններԱՄՆ-Իրան հակամարտության ռազմական նոր փուլը կվերսկսվի՞, թե՞ ոչ․ Արտակ ԶաքարյանՀայտնի է՝ ով կներկայացնի այս տարի Հայաստանը մանկական ԵվրատեսիլումԵԱՏՄ-ում ապրանքների տեղաշարժի համար Ռուսաստանի ՍՊՈՏ համակարգը չպետք է խոչընդոտ դառնա․ ՍլեպնևՕրվա խորհուրդ. Սեպտեմբերի 23Հայաստանում հիմնականում կգերակշռի առանց տեղումների եղանակ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված