Ջանդամ թե անգրագետ է կամ էլ պետական միջոցներն է մխսում, զատո մերն է․․․Ով է ՔՊ-ի Վայքի համայնքապետացուն եւ ով նրան «կռիշավատ» անում Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը․ ArmLur Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով Հայտնի է՝ ով կներկայացնի այս տարի Հայաստանը մանկական Եվրատեսիլում Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 23 Պատերազմը Ուկրաինայում մոտենում է ավարտին՝ այն շարունակելու ռեսուրսների սպառման պատճառով. Ուկրաինացի տնտեսագետ Լեհ զինվորականները, տեսնելով անօդաչու թռչող սարք, զանգահարել են 911՝ այն խփելու փորձի փոխարեն. Լեհական լրատվամիջոցներ Ուկրաինան հարձակվում է ԱՄՆ-ի հետ կապված տանկերների վրա, եւ դա չի կարող շարունակվել. Ռուբիո Հզոր պայթյուններ և հրդեհներ Կիևում (Տեսանյութ) Գերմանիայի ամերիկյան Շպանգդալեմ ավիաբազայում ռազմական ինքնաթիռ է կործանվել

Վաճառքի հանված Արցախի ռեակցիան սպասված էր եւ թույլ

Միջազգային

Սպա­սե­լի էր, որ Նի­կո­լի նա­խօ­րե­ին հնչեց­րած հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը պետք է հա­յաս­տա­նյան եւ ար­ցա­խյան քա­ղա­քա­կան դաշ­տում մեծ ռե­զո­նանս ա­ռա­ջաց­նեին: Նա, ըստ է­ու­թյան, հայ­տա­րա­րեց, որ ինք­նա­կամ, սե­փա­կան ո­րոշ­մամբ չե­ղյալ է հա­մա­րում այն ա­մե­նը, ին­չին Հա­յաս­տանն ու Ար­ցա­խը գնա­ցել են 1988թ.-ից ի վեր: Այն է՝ Ար­ցա­խյան շար­ժու­մը, դրա բո­լոր ձեռք­բե­րում­նե­րը, այն զրկանք­ներն ու կո­րուստ­նե­րը, ո­րոնք կրել ենք այդ ճա­նա­պար­հին:

Ի ՊԱ­ՏԱՍ­ԽԱՆ ՆԻ­ԿՈ­ԼԻ

Սա­կայն, որ­քան էլ ռե­ակ­ցի­ան սպա­սե­լի էր եւ ե­ղավ,այնուամենայնիվ, տա­րօ­րի­նա­կու­թյուն­նե­րի պա­կաս եւս չկար: Այս տե­սան­կյու­նից, թե­րեւս, մի­ան­գա­մայն տե­ղին է մեջ­բե­րել ՀՀ եր­րորդ նա­խա­գահ Սերժ Սարգ­սյա­նի ե­րեկ տա­րած­ված ար­ձա­գան­քում հնչած մեկ միտք՝ «Եթե ո­մանք հի­մա հան­կարծ «անսպա­սե­լի­ու­թյու­նից ա­նակն­կա­լի են ե­կել»…»:

Ի­րոք, մի՞թե տա­րաբ­նույթ խրոխտ հայ­տա­րա­րու­թյու­ններ հնչեց­նող­նե­րը նոր մի­այն «անսպա­սե­լի­ո­րեն հաս­կա­ցան, թե Նի­կոլն ինչ է ա­նում, եւ դա ուր է տա­նե­լու: Այդ թվում նա­եւ՝ Ար­ցա­խում:

Օ­րի­նակ, Ար­ցա­խի Ազ­գա­յին ժո­ղով­ի նա­խա­գահ Ար­թուր Թով­մա­սյա­նը, դա­տա­պար­տե­լով Նի­կո­լին, իր խոսքն ա­վար­տեց. «Մենք այ­լեւս հա­պա­ղե­լու ժա­մա­նակ չու­նենք, յու­րա­քան­չյուր վայր­կյա­նը թանկ է մեր ա­պա­գան փրկե­լու հա­մար…»: Իսկ մի՞թե պա­րոն Թով­մա­սյա­նը կար­ծում է, թե 2020թ. նո­յեմ­բե­րի 10-ից սկսած (իսկ ի­րա­կա­նում՝ 2018թ. մա­յի­սից) Ար­ցա­խը հա­պա­ղե­լու ժա­մա­նակ ու­ներ: Եվ պարզ հարց՝ իսկ կոնկ­րետ ի՞նչ է ար­վել այդ պա­հից սկսած, որ ներ­կա վի­ճա­կին չհաս­նենք: Կամ Ար­ցա­խի երկ­րորդ եւ եր­րորդ նա­խա­գահ­նե­րը՝ Ար­կա­դի Ղու­կա­սյա­նը եւ Բա­կո Սա­հա­կյա­նը հայ­տա­րա­րում են. «Վեր­ջին տա­րի­նե­րի ըն­թաց­քում բազ­մա­թիվ են ե­ղել Ար­ցա­խի պե­տա­կա­նու­թյու­նը կաս­կա­ծի տակ դնե­լու ՀՀ իշ­խա­նու­թյուն­նե­րի ան­հաս­կա­նա­լի քայ­լե­րը: Մեզ հա­սա­նե­լի խո­ղո­վակ­նե­րով փոր­ձել ենք զգու­շաց­նել նման վար­քագ­ծի կոր­ծա­նա­րար հե­տեւ­անք­նե­րի մա­սին: Ցա­վով ենք նշում, որ մեր զգու­շա­ցում­նե­րը սթա­փեց­նող ազ­դե­ցու­թյուն չեն ու­նե­ցել…»: Ու նույն պարզ հարցն է՝ իսկ պա­րոն Սա­հա­կյա­նը, երբ մին­չեւ 2020թ.-ն դեռ Ար­ցա­խի նա­խա­գահ էր, չէ՞ր տես­նում, թե Նի­կոլն ուր է տա­նում ա­մեն ինչ: Ե­թե ոչ, շատ վատ է: Ե­թե տես­նում էր, ի՞նչ ա­րեց Նի­կո­լի դեմն առ­նե­լու հա­մար: «Ոչ ոք բա­րո­յա­կան ի­րա­վունք չու­նի ո­րո­շե­լու մեր ու մեր զա­վակ­նե­րի ա­պա­գան: Ար­ցա­խը չի ըն­դու­նել եւ չի ըն­դու­նե­լու այն մո­տե­ցում­նե­րը, ո­րոնք այ­սօր ներ­կա­յաց­վել են ՀՀ վար­չա­պե­տի կող­մից…»,- շա­րու­նա­կում են Ար­ցա­խի երկ­րորդ եւ եր­րորդ նա­խա­գահ­նե­րը: Ինչ է, Նի­կո­լին դեռ «բա­րո­յա­կան ի­րա­վո՞ւնք» են հոր­դո­րում, երբ նրան­ցից կոնկ­րետ գոր­ծո­ղու­թյուն­նե­րի սցե­նար­ներ պետք էր սպա­սել:

Կամ օ­րի­նակ, խորհր­դա­րա­նա­կան «Արցա­խի ժո­ղովր­դա­վա­րա­կան կու­սակ­ցու­թյուն» խմբակ­ցու­թյան ան­դամ Գե­ղամ Ստե­փա­նյանն ա­սում է. «Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյան նպա­տակն ար­դեն պար­զից էլ պարզ է…»: Երբ ըն­դա­մե­նը մեկ շա­բաթ ա­ռաջ Նի­կո­լը Եվ­րո­պա­յում էր նույն բա­նը հայ­տա­րա­րում, պա­րոն Ստեփա­նյա­նի հա­մար դեռ «պար­զից էլ պարզ չէ՞ր»: «Մի­աս­նա­կան հայ­րե­նիք» խմբակ­ցու­թյան պատ­գա­մա­վոր Մար­սել Պետ­րո­սյա­նը ցնցող միտք հնչեց­րեց. «Մենք կա­րող ենք վերս­տին պայ­քար սկսել …»: Նշա­նա­կո՞ւմ է դա, որ պա­րոն Մար­սե­լը 2020թ. նո­յեմ­բե­րի 10-ից հե­տո դա­դա­րեց­րել էր պայ­քա­րը, որ «վերս­տին է սկսում»: Իշ­խող «Ազատ հայ­րե­նիք-ՔՄԴ» խմբակ­ցու­թյան ան­դամ Ա­շոտ Դա­նի­ե­լյա­նը հան­կարծ հի­շեց. « 2018 թվա­կա­նից հե­տո իշ­խա­նու­թյու­նը հայ­տա­րա­րեց՝ Հա­յաս­տանն Ար­ցախ է, եւ վերջ, ին­չը բե­րեց բա­նակ­ցու­թյուն­նե­րի տա­պալ­ման եւ պա­տե­րազ­մի…»: Իսկ երբ Նի­կո­լը հենց Ար­ցա­խում նման հայ­տա­րա­րու­թյուն հնչեց­րեց, պա­րոն Դա­նի­ե­լյանն ու նրա ներ­կա­յաց­րած ու­ժը ին­չո՞ւ հրա­պա­րա­կա­յին հրճվան­քի փո­խա­րեն նման խոս­քին ան­մի­ջա­պես չհա­կա­դար­ձե­ցին, թե այս ի՞նչ դա­վա­ճա­նա­կան հայ­տա­րա­րու­թյուն ես ա­նում: Չէ­ի՞ն հաս­նա­կում, երբ մենք, լի­նե­լով ըն­դա­մե­նը լրատ­վա­մի­ջոց, հենց այդ պա­հին ենք անդ­րա­դար­ձել Նի­կո­լի այդ հայ­տա­րա­րու­թյա­նը՝ մատ­նան­շե­լով դրա կոր­ծա­նա­րար հե­տե­ւանք­նե­րը:

Վեր­ջա­պես, ԱՀ ԱԺ հայ­տա­րա­րու­թյան մեջ աս­վում է. «Մեզ հա­մար ա­նըն­դու­նե­լի եւ ա­ռո­չինչ են Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան ինք­նիշ­խա­նու­թյու­նը, մեր ժո­ղովր­դի ինք­նո­րոշ­ման ի­րա­վուն­քը, եւ դրա ի­րաց­ման փաստն ան­տե­սող Նի­կոլ Փա­շի­նյա­նի ցան­կա­ցած հայ­տա­րա­րու­թյուն եւ դրա հի­ման վրա կազմ­ված ո­րե­ւէ փաս­տա­թուղթ…»: Առ ո­չինչ է, թե ինչ, բայց Նի­կո­լը «ստո­րագ­րե­լու եմ եւ՝ վերջ» ուղ­ղու­թյունն է վերց­րել: Այս դեպ­քում ար­ցա­խյան եւ հա­յաս­տա­նյան ոչ նի­կո­լյան քա­ղա­քա­կան դաշ­տից, այս բո­լոր խրոխտ ճա­ռե­րի փո­խա­րեն, այլ բան է սպաս­վում՝ կոնկ­րետ ռազ­մա­վա­րու­թյուն, քայ­լե­րի հեր­թա­կա­նու­թյուն, թե ինչ է պետք ա­նել այս ի­րա­վի­ճա­կում: Ընդ ո­րում, ի­րա­տե­սա­կան քայ­լե­րի՝ հիմն­ված ներ­կա­յիս տա­րա­ծաշր­ջա­նա­յին եւ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ի­րո­ղու­թյուն­նե­րի վրա, նա­եւ հաշ­վի առ­նե­լով, որ այս «մեծ խա­ղադ­րույ­քին» նա­եւ 120 հա­զար մար­դու կյանք է դրված:

ԱՐՑԱԽԻ ՀՆԱ­ՐԱ­ՎՈՐ ՔԱՅԼԵՐԸ

Ներ­կա փու­լում, հաս­կա­նա­լի է, որ Ար­ցա­խի հա­մար ա­ռաջ­նա­յին է ի­րա­վի­ճա­կի հստակ գնա­հա­տու­մը:

Ա­ռա­ջինն, ի­հար­կե, այն է, որ Նի­կո­լը, այս­քան բա­ցե­լով խա­ղաթղ­թե­րը, դրա­նով նա­եւ ցույց տվեց, որ հա­սել է մի այն­պի­սի սահ­մա­նագ­ծի, որ­տե­ղից նախ՝ ցան­կու­թյան դեպ­քում ան­գամ հետ քաշ­վել չի կա­րող: Եվ երկ­րոր­դը, որ շատ մոտ է հա­մա­րում իր ներ­կա­յաց­րած տես­լա­կա­նին ստո­րագր­ված փաս­տաթղ­թի տեսք տա­լու պա­հը. հա­կա­ռակ դեպ­քում, թե­րեւս, է­լի կխա­ղար ժա­մա­նա­կի վրա, թե­կու­զեւ իր ներ­կա­յաց­րած ծրագ­րի հա­կա­ռա­կորդ­նե­րին հա­մախմբ­ված հա­կա­քայ­լե­ր ձեռ­նար­կե­լու ժա­մա­նակ չտա­լու հա­մար: Այս եր­կու տրա­մա­բա­նա­կան դե­տալ­նե­րից Ար­ցա­խի հա­մար բխում է հե­տե­ւյա­լը. շատ մեծ հա­վա­նա­կա­նու­թյամբ ա­մե­նա­մոտ ա­պա­գա­յում ի հայտ կգա փաս­տա­թուղթ, ո­րով Նի­կոլն Ար­ցա­խով հան­դերձ, կճա­նա­չի Ադր­բե­ջա­նի 86.600 քկմ-ն: Թե­րեւս, այս սպա­սե­լի­քը գի­տակ­ցե­լով, ԱՀ նա­խա­գա­հի խորհր­դա­կան Դա­վիթ Բա­բա­յա­նը նման միտք է հնչեց­նում. «Ինքը պետք է փաս­տա­թուղթ ներ­կա­յաց­նի դրա մա­սին, եւ Ազ­գա­յին ժո­ղո­վը պար­տա­վոր է մաս­նակ­ցել դրա վա­վե­րաց­ման հար­ցին բաց քվե­րա­կու­թյամբ: Այդ ժա­մա­նակ մենք մեր «հե­րոս­նե­րին» կճա­նա­չենք, եւ պատ­մու­թյու­նը եր­բեք չի մո­ռա­նա նրանց ա­նուն­նե­րը…»: Ինչ է, մտա­ծում է, որ սրա­նով ինչ-ինչ զգաց­մունք­նե՞ր կշար­ժի ՀՀ ԱԺ-ի ՔՊ-ական մե­ծա­մաս­նու­թյան մոտ. բա­ցառ­վում է: Այ­սինքն, որ նի­կո­լյան խուն­տան այդ փաս­տա­թուղ­թը պետք ե­ղած պա­հին կվա­վե­րաց­նի, նման ան­գամ չնչին հույս լի­նել չի կա­րող: Բա­բա­յա­նը փոր­ձում է ար­գե­լա­կի դե­րում տես­նել նա­եւ հա­յաս­տա­նյան հան­րու­թյա­նը, թե անհ­րա­ժեշտ կլի­նի հաս­կա­նալ, թե ինչ դիր­քո­րո­շում ու­նի հա­սա­րա­կու­թյու­նը: Թե՝ «Մի ժո­ղո­վուրդ, որն այս­քան հե­րոս է տվել, չպետք է թույլ տա, որ ի­րեն նվաս­տաց­նեն»: Նույն­պես պա­րապ զբաղ­նումք. Նի­կո­լի հայ­տա­րա­րու­թյա­նը մասշ­տա­բա­յին բո­ղո­քի ա­լիք հե­տե­ւե՞ց. դա ա­մեն ինչ ար­դեն ցույց է տա­լիս:

Այս­ինքն, Ար­ցա­խը պետք է պարզ գի­տակ­ցի, որ Նի­կո­լը նման պայ­մա­նա­գիր, ե­թե ինչ-որ բան չփոխ­վի, կստո­րագ­րի, եւ այն կվա­վե­րաց­վի: Այ­սինքն, գոր­ծու­նե­ու­թյան հաշ­վարկ­նե­րը կա­տա­րե­լիս, հենց այս հե­ռան­կա­րի վրա ա­ռաջ­նա­յին կեր­պով պետք է հիմն­վել:

Երկ­րոր­դը. ա­ռանց Հա­յաս­տա­նի օգ­նու­թյան հնա­րա­վո՞ր է դի­մադ­րել: Ընդ ո­րում՝ են­թադ­րե­լով նա­եւ, որ Ար­ցա­խը ճա­նա­չե­լով Ադր­բե­ջա­նի մաս, Նի­կո­լը, մեծ հա­վա­նա­կա­նու­թյամբ, կդա­դա­րեց­նի նա­եւ ֆի­նան­սա­վո­րու­մը, այդ թվում՝ Հա­յաս­տա­նի բան­կա­յին հա­մա­կար­գի հետ կա­պը եւ այդ կար­գի օ­ժան­դա­կու­թյու­նը: Սրան, հաս­կա­նա­լի է, պետք է ա­վե­լաց­նել նե­րար­ցա­խյան այն «շպի­ո­նա­կան» զանգ­վա­ծին, ո­րի հիմ­նա­կան ֆունկ­ցի­ան, ըստ դրսի պատ­վե­րի, ներ­քին ի­րա­վի­ճա­կի քայ­քա­յումն է, ին­չը բա­վա­կա­նին լավ կա­տա­րում են, նա­եւ օգտ­վե­լով ներ­պե­տա­կան կա­ռույց­նե­րի ան­կա­րո­ղու­թյու­նից, ան­զո­րու­թյու­նից կամ նույն­պի­սի դա­վա­ճան լի­նե­լու գոր­ծո­նից: Այս ի­րա­վի­ճա­կում, հաս­կա­նա­լի է, Ար­ցա­խի դի­մադ­րո­ղա­կա­նու­թյու­նը հա­սել է «պլին­տու­սի մա­կար­դա­կի»:

Եր­րոր­դը, կա՞ այլ ուժ, ո­րի վրա հնա­րա­վոր է հույս դնել: Տա­րա­ծաշր­ջա­նա­յին ու­ժերն են Թուր­քի­ան եւ Ի­րա­նը: Թուր­քի­ան Ադր­բե­ջա­նի «մեծ եղ­բայրն» է: Ի­րա­նը մինչ այս հստակ հայ­տա­րա­րու­թյուն­ներ է ա­րել մի­այն Հա­յաս­տա­նի սահ­ման­նե­րի փո­փո­խու­թյան են­թար­կե­լու ան­թույ­լատ­րե­լի­ու­թյան մա­սին, իսկ Ար­ցա­խի ուղ­ղու­թյամբ հիմ­նա­կա­նում գոր­ծել է չե­զո­քու­թյան դիր­քե­րից: Այ­սինքն, որ Ի­րա­նը զոր­քեր կմտցնի Ար­ցախ, ե­թե մի­այն չսկսվի տա­րա­ծաշր­ջա­նա­յին մասշ­տա­բի հա­կա­մար­տու­թյու­նը, գործ­նա­կա­նում քիչ հա­վա­նա­կան է:

Տա­րա­ծաշր­ջա­նում գոր­ծող ար­տա­քին ու­ժե­րից է հա­վա­քա­կան Ա­րեւ­մուտ­քը, եւ այս թե­ւի երկր­նե­րը, չնա­յած ո­րոշ ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րին, ըստ է­ու­թյան, նույն ռազ­մա­վա­րու­թյունն են ա­ռաջ տա­նում: Իսկ այդ ռազ­մա­վա­րու­թյու­նը, ինչ­պես «Բրյու­սե­լյան ձե­ւա­չա­փը» հստակ ցույց տվեց, նա­խա­տե­սում է Ար­ցա­խի ան­վե­րա­պահ հանձ­նումն Ադր­բե­ջա­նին:

Մնում է մի­այն Ռու­սաս­տա­նը, որն ար­տա­քին ու­ժե­րից մի­ակն է, որ հայ­տա­րա­րել է ար­ցա­խյան հա­կա­մար­տու­թյան լուծ­ված չլի­նե­լու մա­սին: Ռու­սաս­տա­նը նա­եւ այն ուժն է, ո­րը մի­ջոց­ներ, հնա­րա­վո­րու­թյուն եւ, ա­մե­նա­կա­րե­ւո­րը, քա­ղա­քա­կան շահ ու­նի գո­նե ներ­կա­յիս ստա­տուս-քվոն պահ­պա­նե­լու հա­մար:

Հատ­կա­պես վեր­ջին ժա­մա­նակ­ներս քա­նիցս ենք կրկնել՝ ի­րա­վի­ճա­կը ծայ­րա­հեղ պարզ է, եւ մի­ակ ռե­ալ քայ­լը, ո­րին կա­րող է դի­մել Ար­ցա­խը, եւ ո­րը կա­րող է ար­դյունք տալ, դա պաշ­տո­նա­կան դի­մումն է ՌԴ-ին՝ Ար­ցախն իր պրո­տեկ­տո­րա­տի տակ վերց­նե­լու խնդրան­քով, ընդ ո­րում, ան­կախ այն ազ­դակ­նե­րից, ո­րոնք գա­լիս են ռու­սա­կան տար­բեր թե­ւե­րից: Դա պետք էր ա­նել դեռ ե­րեկ, քա­նի որ ներ­կա գոր­ծըն­թաց­ներն ա­րա­գո­րեն փա­կում են «հնա­րա­վո­րու­թյան պա­տու­հա­նը», որ Մոսկ­վան կգնա այդ քայ­լին: Հե­րո­սա­կան հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի փո­խա­րեն, հենց այդ ո­րո­շումն է, որ պետք է կա­յաց­ներ նա­խօ­րե­ին Ար­ցա­խը՝ ի պա­տաս­խան Նի­կո­լի հայ­տա­րա­րու­թյան: Բայց չկա­յաց­րեց, եւ այն, որ այդ «պա­տու­հա­նը» վա­ղը Մոսկ­վա­յում կա­յա­նա­լիք ե­ռա­կողմ հան­դիպ­ման ար­դյուն­քում կա­րող է վերջ­նա­կա­նա­պես փակ­վել, դա էլ է են­թադ­րե­լի:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ

 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ջանդամ թե անգրագետ է կամ էլ պետական միջոցներն է մխսում, զատո մերն է․․․Ով է ՔՊ-ի Վայքի համայնքապետացուն եւ ով նրան «կռիշավատ» անումՕրենքով գողեր «Զապն» ու «Օշականցի Գևորիկը» ձերբակալվել են հաշվեհարդարի փորձի համարՎեճ՝ արցախցիների հարցով քննարկման ընթացքում․ ՔՊ-ն լքեց դահլիճը․ «Չեմ հասկանում՝ ով է հարցը լուծելու»Հերթական կորուստն ազգային հավաքականումԹրամփը Սի Ծինփինի հետ հանդիպման համար կխախտի մոտ 60 տարի պահպանված արարողակարգըՆԳՆ քրեական ոստիկանները «օրենքով գողերի» են ձերբակալելՁերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը․ ArmLurՕլիմպիական փոխչեմպիոնի վերադարձը. Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ է նվաճել Արգենտինայի դրոշի ներքոԱմերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներովՍեպտեմբերի 23-24-ին օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանաԻսրայելի պատվիրակությունը լքել է ՄԱԿ-ի դահլիճը Էրդողանի ելույթի ժամանակ 2024 թվականին Պենտագոնը կտրուկ ավելացրել է Հայաստանի ռազմական ֆինանսավորումըՄեկ ընդդիմադիր համայնքապետ ասեք, որ ընտրվել է ու չի հետապնդվել․ Քրիստինե ՎարդանյանՀիվանդ միտք ա, երբ երկրի ղեկավարն ասում ա՝ կոշիկներդ հանելու եմ. ՕրբելյանՀՀ-ն չիպերի արտադրության ոլորտում առավելություն ունի, այստեղ են գտնվում կարևոր ընկերություններԱՄՆ-Իրան հակամարտության ռազմական նոր փուլը կվերսկսվի՞, թե՞ ոչ․ Արտակ ԶաքարյանՀայտնի է՝ ով կներկայացնի այս տարի Հայաստանը մանկական ԵվրատեսիլումԵԱՏՄ-ում ապրանքների տեղաշարժի համար Ռուսաստանի ՍՊՈՏ համակարգը չպետք է խոչընդոտ դառնա․ ՍլեպնևՕրվա խորհուրդ. Սեպտեմբերի 23Հայաստանում հիմնականում կգերակշռի առանց տեղումների եղանակ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված