Մենք բերել ենք սրանց, մենք էլ կհանենք. վարորդների համբերության բաժակը լցվել է
Ներքաղաքական
Կառավարության որոշմամբ՝ հունիսի 1-ից մեքենայի կողային ապակիների լուսաթափանցելիությունը պետք է լինի 70 տոկոս: Այլ կերպ ասած՝ սեւ ապակիներով մեքենաներով շրջելն այլեւս արգելվում է: Այս որոշումը լցրել է վարորդների համբերության բաժակը, նույնիսկ տարբեր խմբերում մտածում են բողոքի ակցիաներ իրականացնել՝ համարելով, որ իրենց սեփական մեքենայում կուզեն վարագույր կկախեն, կուզեն՝ ապակիներին սեւ «պլյոնկա կքաշեն»:
Ի դեպ, այս որոշումն ընդամենը դժգոհություններից մեկն է, վարորդները բողոքում են գույքահարկից, քաղաքի ասֆալտից ու նորաթուխ պարեկների վարքագծից:
«Մենք բերել ենք սրանց, մենք էլ կհանենք», - ի տարբերություն, օրինակ, շատ մտավորականների եւ քաղաքական գործիչների՝ անկեղծորեն ասում են վարորդները՝ գիտակցելով, որ այս իրավիճակի թիվ մեկ մեղավորները կառավարության շենքում են:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ