ՈՒԶՈՒՄ ԵՍ ՊԱՏԵՐԱԶՄ` ՊԱՏՐԱՍՏՎԻ՛Ր ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ
Վերլուծություն
Ժամանակին կար հույժ պոզիտիվ մաղթանք` «Խաղաղություն ձեր օջախին»: Կրոնի սպասավորներն էլ երկրորդում էին` «Խաղաղություն ամենեցուն»: Իսկ այսօր այդ բառը պղծված է թուրքերի նոքյար Նիկոլի «խաղաղության օրակարգով»: Կապիտուլյացիոն «խաղաղության պայմանագրի» նախապատրաստումը մեզ ամեն օր նոր արհավիրքներ և նվաստացումներ է բերում:
«ԹՈՒՐՔ ԵՍ ԴՈՒ, ԹՈՒՐՔ ԵՄ ԵՍ...»
Մի հին անեկդոտ կար, որ բանտախցում նստած բանտարկյալները, անգիր իմանալով 10 տարի միմյանց պատմած անեկդոտները, նրանց թվեր էին նշանակում, և երբ ինչ-որ մեկն ուզում էր զվարճանալ, նա ուղղակի ասում էր, օրինակ, «47», և բոլորը ծիծաղում էին՝ հասկանալով, թե ինչ անեկդոտի մասին է խոսքը: Ինչո՞ւ եմ հիշել սա: Ամփոփելով այսպես կոչված «խաղաղության» պայմանագրի վերաբերյալ հերթական հանդիպման արդյունքները՝ շուտով հնարավոր կլինի պարզապես ասել այն քաղաքը, որտեղ դրանք անցկացվում են՝ Բրյուսել, Մոսկվա, Վաշինգտոն, և մոտավորապես պարզ կլինի, թե ինչ է քննարկվել այնտեղ և դրա «արդյունքների» մասին:
Այդ քաղաքների ցուցակի մեջ, անշուշտ, ամենանողկալին Անկարան է: Եվ քանի որ Արցախը և ՀՀ ինքնիշխան տարածքները կորցնելու մեղավորները «նախկիններն» են` Տիգրան Մեծից սկսած, ապա այս պղծարյուն խունտան հա աղաղակում է, թե «նախկինների» օրոք նույնպես կար հայ-թուրքական գործընթաց: Արմեն Աշոտյանը համբերատար, կետերով բացատրել է, թե հայ-թուրքական նախկին և ներկայիս գործընթացներն ունեն ինչպիսի սկզբունքային, ճակատագրական, բարոյական տարբերություններ.
1. Հայ-թուրքական նախկին գործընթացը՝ «ֆուտբոլային դիվանագիտությունը», երկու հավասար կողմերի, երկու հավասար սուբյեկտների հարաբերությունների պրոցես էր, որի «կնքահայրը» միջազգային հանրության խոշոր խաղացողներն էին:
2. Հայ-թուրքական նախկին գործընթացի ժամանակ
• Հայաստանը խայտառակ պարտություն չէր կրել:
• Այն չէր վավերացրել նույնքան խայտառակ ընտրությունների արդյունքում «վերընտրելով» պարտության պատճառ Նիկոլ Փաշինյանին:
• Հայ զինվորը կանգնած էր Հորադիզում, ոչ թե՝ Շուռնուխի ճանապարհին:
• Շուշիում Սպարապետի արձանն էր, ոչ թե ադրբեջանա-թուրքական դրոշներ:
• Ալիևը լալահառաչ տեքստեր էր արտաբերում առ այն, որ աշխարհը ստիպում է իրեն ճանաչել Արցախի անկախությունը, ոչ թե «ամնիստիա» առաջարկում:
3. Հայ-թուրքական նախորդ գործընթացի ժամանակ Թուրքիան թեպետ սրտի խորքում համակրում և աջակցում էր Ադրբեջանին, երբեք բացահայտ ո՛չ ռազմական, ո՛չ քաղաքական լկտի և ակնբախ միջամտություններ չէր անում Հարավային Կովկասում՝ հօգուտ Ադրբեջանի:
Իսկ հիմա քարոզվում է «քիրվայություն» թուրքի հետ, թեպետ թուրքը հայ-թուրքական հարաբերությունները պատկերացնում է բացառապես ցեղասպան գործընթացի տեսքով: Ու փորձում են թուրքական ամենայն ինչին ընտելացնել ՀՀ քաղաքացու աչքը: Գյումրու մանկապատանեկան արվեստի պալատի 100-ամյա հոբելյանին ընդառաջ հունիսի 1-ին մանուկներին բաժանվել էին կարմիր դրոշակներ, որոնց վրա սպիտակով դաջված էր արվեստի պալատի լոգոն, ու արտաքնապես շատ նման էր ստացվել թուրքական դրոշին, և մարդիկ վրդովվել էին: Գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանի համոզմամբ` դա միտումնավոր էր արված, և նիկոլավայել «կռուտիտները» տեղին չեն, թե ամեն կիսաշրջան լուսին չէ, ու ամեն կարմիր՝ թուրքական դրոշ...
ԺԵԽԱՄՏՈՒԹՅՈՒՆԸ` ՊԵՏԱԿԱՆԱԿՈՐԾԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՔ
1998-ին Նիկոլի հոգևոր հայրիկ Լևոն Տեր-Պետրոսյանը, երբ հարկադրվեց հրաժարական տալ, արտաբերեց իր թևավոր ֆրազը, թե հեռանում է «խաղաղության կուսակցությունը» և գալիս է «պատերազմի կուսակցությունը»: Կյանքը ցույց տվեց, որ հենց «պատերազմի կուսակցությունն» է խաղաղություն ապահովողը, զի կա աշխարհի պես հին բանաձև. «Խաղաղությո՞ւն ես ուզում` պատրաստվիր պատերազմի»: Անշուշտ, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կառավարման քսանամյակն իդեալական չէր, սակայն Արցախն ու սահմանները ապահով էին, և չկար նիկոլագարշելի մանիպուլյացիան, թե հանձնելով Արցախի 75%-ը` փրկեցինք 30 հազար զինվորի, ու հետագայում` հանձնեցինք սա, որ փրկենք նա, մինչև երկիրը չպրծնի...
2018-ի իշխանազավթումը, անշուշտ, ժեխահենք էր, ժեխը հաճույքով հավատաց, թե «իրենից թալանածը» կխլեն ու կբաժանեն իրեն (թե ինչ ունեին` որ մի բան էլ իրենց թալանեին), հիմա էլ ոգևորված հավատում է «քիրվայությանը»: Սա արդեն թվով երրորդ հանրապետությունն է, որ կործանում են, հենվելով ժեխի վրա:
Առաջին հանրապետությունը նույնպես կործանվեց «կեղեքողներին քշելու» և թուրքի հետ «խաղաղության օրակարգի» կարգախոսների ներքո: Սարդարապատում արցախցի մահապարտների հրամանատար, ազնվատոհմիկ գնդապետ Պողոս Բեկ-Փիրումյանը, երբ այն ժամանակվա նիկոլականները Երևանում սկսեցին սպաների ձերբակալությունները, իր ատրճանակով ինքնասպան եղավ: Նա ազգականին ասել էր` դիմում է այդ քայլին, զի կեղտարյուն մեկի ձեռքով գնդակահարվելն անպատվություն է համարում: Շատ լավ գիտեր` ժեխն ինչ բան է...
Երկրորդ հանրապետության տնտեսական ժառանգությունը նույնպես կործանվեց այն անհագ կողոպտած ժեխի ձեռքով, ու այդպես կեղտարյուն ցածրախավները հանկարծ դարձան օլիգարխ: Սակայն հայրենամերժ էությունը, անմաքուր գենետիկան թղթադրամների դեզերով չես սրբի, հոգով ստրուկները չդարձան ազատ մարդ, այլ իրագործեցին սեփական ստրուկներ ունենալու երազանքը: Ու այսօր, երբ տարատեսակ գռզոներն ու արսենյանյանգուգոները փիլիսոփայում են թուրքի տակ պառկելու օգուտներից` դրա արմատները հենց իրենց ծագումից են գալիս: Պարզապես իրենց բնազդն իրենց խաբեց, և չհասկացան, որ Նիկոլի հետ պայմանավորվել ու բիզնեսն ապահով առաջ տանել չի ստացվի: Ու արանքում ծլեցին անվերջ շանտաժների և կոմպրոմատների պատմություններ:
Ի դեպ, ուշագրավ է հանրության ուշադրությունը գրաված որոշ դատախազների հրաժարականները: Խոսքը նախագահներ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի վրա գործ կարող դատախազների մասին է: Նիկոլը դրանց տեր չկանգնեց, այլ օգտագործելուց հետո դեն նետեց: Ինչպես փաստում է պատգամավոր Աննա Մկրտչյանը. «Այն որ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ կարկատանը քրեական գործ անվանելն ամոթ էր` ակնհայտ էր: Այդ կարկատանի դատախազի միակ ֆունկցիան մնացել էր Հ1-ի ռեպորտաժներին նյութ տալը: Բայց ինձ համար տարօրինակ է, որ աշխատանքից ազատման պատճառներ են փնտրվում: Ինձ առհասարակ չի հետքրքրում նիկոլի ստրուկ ծառաների ներկան: Բայց անհերքելի է, որ դավաճան նիկոլը սիրում է օգտագործվելուն պատրաստ կարգավիճակ ունեցողներին, բայց օգտագործվածներին այլևս իրեն բեռ լինել չի թողնի... Ու սրանց այն աստիճան են մաշեցրել, որ անգամ սրանց ունենած ինֆորմացիան բանի պետք չէ ու նիկոլի համար վտանգավոր չէ: Դրա համար էլ գլուխները կախ, խոնարհ, «իրենց դիմումի համաձայն» են շպրտվում»:
Նիկոլին էլ մինչև վերջ մաշեցնելուց հետո նույն ձևով են շպրտելու:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ