Լեհ զինվորականները, տեսնելով անօդաչու թռչող սարք, զանգահարել են 911՝ այն խփելու փորձի փոխարեն. Լեհական լրատվամիջոցներ Ուկրաինան հարձակվում է ԱՄՆ-ի հետ կապված տանկերների վրա, եւ դա չի կարող շարունակվել. Ռուբիո Հզոր պայթյուններ և հրդեհներ Կիևում (Տեսանյութ) Գերմանիայի ամերիկյան Շպանգդալեմ ավիաբազայում ռազմական ինքնաթիռ է կործանվել «Հրապարակ». Ապարանում եւս մտադիր են գործարկել Գորիսի մոդելը «Ժողովուրդ». ԱԳՆ մամուլի խոսնակին բարձրագույն դիվանագիտական աստիճան է շնորհվել. Սա է հայաստանյան դիվանագիտությունը Լույս չի լինի, հասցեներ «Հրապարակ»․ Առուշանյանի «Բիզնեսը» մետաստազներ է տալիս «Ժողովուրդ». Էկոնոմիկայի նախարարությունում կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը «սառույցին է գրվում» Մերցը խղճուկ խայտառակություն է. Մեդվեդև

Ինչու Նիկոլը 5000 զոհի գնով ձախողեց «5+2»-ը

Միջազգային

Ար­ցա­խյան 44-օրյա պա­տե­րազ­մի քննիչ հանձ­նա­ժո­ղո­վի նիս­տում Նի­կո­լի ե­րեկ­վա ե­լույթն ի­րա­կա­նում ինչ-որ աշ­խար­հա­ցույց դե­տալ­ներ չէր պա­րու­նա­կում: Ո­րոշ հե­տաքր­քիր ման­րա­մաս­ներ, ո­րոնք, ի դեպ, դեռ ստուգ­ման կա­րիք ու­նեն, ի­հար­կե, կա­յին: Բայց, ընդ­հա­նուր առ­մամբ, նա հիմ­նա­կա­նում կրկնեց այն ա­մե­նը, ինչ ա­սել է քա­նիցս, բնա­կա­նա­բար՝ շրջան­ցե­լով այդ բո­լոր ա­սած­նե­րի հետ կապ­ված բա­զում ու բա­զում հար­ցե­րը:

ՉՍՏԱՑ­ՎԱԾ  ԻՆՔ­ՆԱ­ԱՐ­ԴԱ­ՐԱ­ՑՈՒՄ

Ա­սենք, դեռ մինչ այդ ե­լույ­թը, հաս­կա­նա­լի էր, թե որն է դրա հիմ­նա­կան ի­մաս­տը: Նի­կոլն ինք­նա­մաքր­ման սուր խնդիր ու­նի, այդ թվում՝ Ար­ցա­խը ոտ­քով-գլխով ա­զե­րի­նե­րին տա­լու եւ 44-օրյա պա­տե­րազ­մի խայ­տա­ռա­կու­թյան հա­մար: Այ­սինքն, ա­մե­նա­ու­շագ­րավ հար­ցը, ո­րը բխում է այդ ե­լույ­թից, թե­րեւս հե­տե­ւյալն է՝ ին­չո՞ւ հենց այս պա­հին:

Ե­լույ­թի ո­րոշ դե­տալ­նե­րի, ի­հար­կե, անդ­րա­դառ­նալ պետք է: Ար­ցա­խի մա­սով նո­րից ու նո­րից փոր­ձում է ա­ռաջ տա­նել այն թե­զը, թե, գի­տեք, Ար­ցախն էն գլխից են Ադր­բե­ջա­նին տվել, մի­այն թե հի­մա «գցե­ցին ջեբս», որ իմ ձեռ­քով ար­վի: Ու նո­րից այդ­պես էլ հստակ չի տա­լիս մեկ պար­զա­գույն հար­ցի պա­տաս­խան՝ իսկ ին­չո՞ւ էր ժա­մա­նա­կին Ա­լի­եւն աղմ­կում, թե բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցի կու­լո­ւար­նե­րում ի­րե­նից պա­հան­ջում են ճա­նա­չել Ար­ցա­խի ինք­նո­րո­շու­մը: Կամ, ին­չո՞ւ էր ին­քը Ստե­փա­նա­կեր­տում հայ­տա­րա­րում՝ «Արցա­խը Հա­յաս­տան է, եւ՝ վերջ»: Ընդ ո­րում, այն ժա­մա­նակ, երբ ար­դեն տե­ւա­կան ժա­մա­նակ նստած էր վար­չա­պե­տի ա­թո­ռին եւ պետք է ար­դեն «հաս­կա­ցած» լի­ներ, որ «Արցա­խի հարցն իր ջեբն են գցել»:

Ին­չե­ւէ, գնաց-հա­սավ սե­փա­կան «հո­գե­հոր»՝ Լե­ւո­նի ժա­մա­նակ­նե­րը, ան­ցավ Քո­չա­րյա­նին, թե՝ նրանք սխալ­ներ եւս ու­նե­ցել են: Ընդ­հուպ, թե ին­չու ժամ­անա­կին Քո­չա­րյա­նը Ար­ցա­խը դուրս թո­ղեց բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցից: Մի քիչ այդ­պես չէ. Լե­ւո­նը ոչ թե սխալ­ներ, այլ Ար­ցա­խի նկատ­մամբ պատ­մա­կան հան­ցանք­ներ է գոր­ծել, այդ թվում՝ զի­նա­դա­դար եւ ոչ թե այդ պա­հին խա­ղա­ղու­թյան պայ­մա­նա­գիր կնքե­լով: Քո­չա­րյա­նը, ի­հար­կե, կոպ­տա­գույն սխալ գոր­ծեց՝ Ար­ցա­խը բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցից դուրս թող­նե­լով, ո­րի հա­մար դեռ այդ ժա­մա­նակ­նե­րում ենք քննա­դա­տե­լու ա­ռիթ­ներ ու­նե­ցել: Բայց ան­գամ այդ ա­մե­նը Նի­կո­լի մա­սով բան չի փո­խում. ինքն էր բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցը «զրո­յա­կան կե­տից սկսո­ղը», եւ մի­այն այդ հայ­տա­րա­րու­թյամբ նա է հե­տա­գա ա­մեն ին­չի մի­ակ պա­տաս­խա­նա­տուն:

Գանք պա­տե­րազ­մին: Նի­կո­լը փոր­ձեց տալ հար­ցի պա­տաս­խա­նը, թե ին­չո՞ւ զի­նա­դա­դար կնքվեց հենց նո­յոմ­բե­րի 9-ին եւ ե­ռա­կողմ հայ­տա­րարու­թյան տրա­մա­բա­նու­թյամբ: «2020 թվա­կա­նի նո­յեմ­բե­րի 9-ի հայ­տա­րա­րու­թյու­նը պա­տե­րազ­մը կանգ­նեց­նե­լու մեր ար­դեն հին­գե­րորդ փորձն էր: Ա­ռա­ջին նման խո­սակ­ցու­թյու­նը տե­ղի ու­նե­ցավ հոկ­տեմ­բե­րի 7-ին, երբ Վլա­դի­միր Պու­տի­նի ծննդյան տա­րե­դար­ձը շնոր­հա­վո­րե­լու հա­մար զան­գա­հա­րել է­ի: Նա ա­սաց, որ պատ­րաստ է միջ­նոր­դի դեր ստանձ­նել կրա­կի դա­դար հաս­տա­տե­լու հա­մար…»: Հե­տո Նի­կո­լը եր­կար-բա­րակ շա­րադ­րում է, թե Պու­տինն այս տար­բե­րակն ա­ռա­ջա­կեց, Ա­լի­եւն այս­պես պա­տաս­խա­նեց, եւ այդ­պես մին­չեւ նո­յեմ­բե­րի 9-ը: Ընդ ո­րում, նա ն­շում է, որ նա­եւ հոկ­տեմ­բե­րի 16-ին Պու­տի­նը դեռ խո­սում էր «5+2» տար­բե­րա­կից, սա­կայն փո­խա­րե­նը Նի­կո­լը մեկ-երկու օր ինչ-որ անպ­տուղ քննար­կում­նե­րի մեջ էր Մակ­րո­նի հետ, բնա­կա­նա­բար, բան չստաց­վեց, եւ մի­այն հոկ­տեմ­բե­րի 18-ին է վե­րա­դար­ձել «5+2»-ին, սա­կայն ար­դեն Ադր­բե­ջանն ա­ռաջ է քա­շել Շու­շի­ի հետ կապ­ված ո­րո­շա­կի պա­հանջ­ներ ու դրա­նից հե­տո շա­րու­նա­կել է պայ­ման­նե­րը կոշ­տաց­նել, մին­չեւ Շու­շի­ի փաս­տա­ցի ան­կու­մը եւ նո­յեմ­բե­րի 9-ի պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րը:

Սա­կայն այս­տեղ մեկ է­ա­կան հարց կա՝ իսկ ին­չո՞ւ էր հոկ­տեմ­բե­րի 7-ին Պու­տի­նի հետ քննար­կու­մը «առա­ջին նման խո­սակ­ցու­թյու­նը»: Նույ­նիսկ վար­չա­պե­տի կայ­քում այս պա­հին էլ կա տե­ղե­կատ­վու­թյուն՝ սեպ­տեմ­բե­րի 27-ից սկսած Պու­տի­նի հետ կա­պի մեջ է ե­ղել, նա՝ «Ընդգծել է անհ­րա­ժեշտ ջան­քե­րի ներդր­ման կա­րե­ւո­րու­թյու­նը, որ­պես­զի թույլ չտրվի հա­կա­մար­տու­թյան հե­տա­գա էս­կա­լա­ցի­ա, եւ դա­դա­րեց­վեն ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րը»: Մո­տա­վո­րա­պես նույ­նը սեպ­տեմ­բե­րի 29-ին, հոկ­տեմ­բե­րի 2-ին, 5-ին եւ նոր մի­այն հոկ­տեմ­բե­րի 7-ին: Այ­սինքն, Նի­կոլն ու­զում է ա­սել, որ նա­խոր­դած բո­լոր հան­դի­պում­նե­րի ժա­մա­նակ պա­տե­րազ­մը կանգ­նեց­նե­լու եւ դրա կոնկ­րետ պայ­ման­նե­րի մա­սին ո­րե­ւէ քննար­կում Պու­տի­նի հետ չի՞ ու­նե­ցել եւ մի­այն հոկ­տեմ­բե­րի 7-ի՞ն է նման բան քննար­կել. աբ­սուրդ կլիներ այդ տրա­մա­բա­նու­թյու­նը: Ու­րեմն պարզ հարց կա՝ ին­չո՞ւ Նի­կո­լը մեկ­նար­կա­յին կե­տը հա­մա­րեց հոկ­տեմ­բե­րի 7-ը: Ու­րեմն, «5+2»-ը մին­չեւ հոկ­տեմ­բե­րի 7-ը ե­ղե՞լ է օ­րա­կար­գում, եւ այդ պա­հին Ա­լի­ե­ւը դրա հետ հա­մա­ձա՞յն էր, պա­տաս­խան չկա: Այն դեպ­քում, երբ Նի­կո­լին այդ փու­լում հենց նման մե­ղադ­րանք­ներ է­ին հղվում՝ ե­ղել է հստակ ա­ռա­ջարկ, ո­րը նա շա­րու­նա­կա­բար մեր­ժել է: Եվ այն պա­հից (մո­տա­վո­րա­պես հոկ­տեմ­բե­րի 6-7-ից), երբ ծայ­րա­հեղ կաս­կա­ծե­լի պայ­ման­նե­րում ճեղք­վում է հա­րա­վա­յին ճա­կա­տը, կրկնենք, բնա­կան է, որ Ա­լի­ե­ւը սկսում է կոշ­տաց­նել պա­հանջ­նե­րը:

Ընդ ո­րում, Նի­կոլն ին­քը հաս­տա­տեց, որ այդ ողջ ըն­թաց­քում, ընդ­հուպ՝  նո­յեմ­բե­րի 9-ը ՀՀ ԳՇ-ից պար­բե­րա­բար ստա­ցել է տվյալ­ներ, ո­րոնք հա­կա­սել են Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նից ե­կած տվյալ­նե­րին, բայց հե­տո հիմ­նա­կա­նում պարզ­վել են, որ ճիշտ էր Ա­րա­յի­կը: Այդ թվում՝ Շու­շի­ի անկ­ման հետ կապ­ված: Նա­եւ, որ բո­լոր ուղ­ղու­թյուն­նե­րից ճեղք­ված էր մե­կը՝ հա­րա­վա­յի­նը, կրկնենք, ծայ­րա­հեղ կաս­կա­ծե­լի ի­րա­վի­ճա­կում: Սա, հաս­կա­նա­լի է, մե­ղադ­րանք­նե­րի սլա­քը բա­նա­կա­յին ղե­կա­վա­րու­թյանն ուղ­ղե­լու է նման, ա­ռա­վել եւս, որ մինչ այդ էլ Նի­կո­լը քա­նիցս նման պարզ ակ­նարկ­նե­րով հան­դես ե­կել է: Քա­նիցս նա­եւ կար­ծիք հայտ­նե­լու ա­ռիթ ու­նե­ցել ենք՝ այս մե­ղադ­րանք­նե­րի ֆո­նին նա, ի վեր­ջո, կհայ­տա­րա­րի, թե բա ես ի՞նչ ա­նեմ, պաշ­տո­նա­կան պա­տե­րազմ չկար, Գե­րա­գույն հրա­մա­նա­տար չէ­ի, ղե­կա­վա­րու­թյու­նը պատ­կա­նում էր ԳՇ-ին, եւ մե­ղա­վոր­ներն էլ նրանք են, ոչ թե ես: Բայց չէ՞ որ ԳՇ-ում եւ մնա­ցած պաշ­տոն­նե­րին իր նշա­նա­կած ան­ձինք է­ին, եւ ե­թե նրանք ինչ-որ բան այն չեն ա­րել, խա­բել են, դա­վա­ճա­նել են, թե՝ ինչ, է­լի ողջ պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը մնում է Նի­կո­լի վրա:

ՈՐՆ ԷՐ Ի­ՐԱ­ԿԱՆ ՆՊԱ­ՏԱ­ԿԸ

Այս­պի­սով, ե­թե նպա­տա­կը ինք­նա­մաք­րումն էր՝ սպաս­վող «պատ­մա­կան կեր­պա­րի կար­գա­վի­ճա­կից» խու­սա­փե­լու հա­մար, չստաց­վեց: Թե՞ դա չէր մի­ակ նպա­տա­կը. սա ար­դեն մտա­ծե­լու հարց է: Ա­ռա­վել եւս, երբ վե­րա­դառ­նում ենք ան­գամ պա­տե­րազ­մի գնա­լու գնով եւ պա­տե­րազ­մի ա­ռա­ջին օ­րե­րին «5+2» տար­բե­րա­կը չստո­րագ­րե­լու դե­տա­լին:

Ի վեր­ջո, գործ­նա­կա­նում ի՞նչ կտար «5+2»-ը, ար­դեն անհ­նար է ա­սել: Բայց կա­րե­լի է հաս­կա­նալ, թե որն էր դրա գլոբալ ի­մաս­տը խոշոր խաղացողների համար. ոչ թե նա, թե մի փոքր տա­րածք կմնա սահ­մա­նի այս կամ այն կող­մում, այլ թե ով է վե­րահս­կե­լու շփման գի­ծը, ում զոր­քե­րը, ռու­սա­կա՞ն, թե՝ ՆԱ­ՏՕ-ական Թուր­քի­ա­յի: Նույ­նիսկ այն, որ Նի­կո­լը սկսեց խո­սել, թե հե­տա­գա բա­նակ­ցա­յին քննար­կում­նե­րի մեջ է ե­ղել նա­եւ Մեղ­րի­ում ռու­սա­կան խա­ղա­ղա­պահ­ներ տե­ղա­կա­յե­լու հար­ցը, պետք է տես­նել հենց նույն տրա­մա­բա­նու­թյան մեջ:

Ի՞նչ էր ու­զում հաս­կաց­նել Նի­կո­լը, նա­եւ մի տե­ւա­կան ժա­մա­նակ կենտ­րո­նա­նա­լով «Մեղ­րի­ի ծրագ­րի» վրա՝ փոր­ձե­լով  նա­եւ դա ինչ-որ ար­տա­ռոց բա­ցա­հայ­տում հրամց­նել, թե՝ Քո­չա­րյա­նը ժա­մա­նա­կին պատ­րաստ էր դրան: Չէ, ոչ մի նոր բան այս­տեղ, ի­րար­կե, չկա, այդ ա­մե­նը դեռ Քի-Ուես­թի օ­րե­րից էր հայտ­նի: Այլ բան է դրա գլո­բալ ի­մաս­տը, ո­րը հաս­նում է հե­տե­ւյա­լին՝ ի՞նչ ու­ժեր կա­րող է­ին վե­րահս­կել Մեղ­րի­ի գո­տին: Ընդ ո­րում, Նի­կո­լը մի ա­ռանձ­նա­կի ջեր­մե­ռան­դու­թյամբ էր ե­րեկ խո­սում, թե՝ զի­նա­դա­դա­րի հա­մար նա­եւ դա ա­ռա­ջար­կե­ցին, բայց ոչ մի դեպ­քում չհա­մա­ձայ­նե­ցի, ինք­նու­րույ­նու­թյուն, ան­կա­խու­թյուն, եւ այլն: Բայց երբ այս պա­հին նույն Մեղ­րի­ում նո­րից ռու­սա­կան ու­ժեր են, ա­վե­լին՝ նա­եւ Հա­յաս­տա­նի ա­րեւմ­տյան սահ­ման­նե­րին, դա ինչ­պե՞ս է ազ­դել Հա­յաս­տա­նի ինք­նիշ­խա­նու­թյան վրա, կա­րո՞ղ է մե­կը բա­ցատ­րել:

Ու­րեմն, ին­չո՞ւ Նի­կոլն այդ­պես էլ չստո­րագ­րեց «5+2»-ը, սա­կայն վեր­ջում հաս­նե­լով մեզ հա­մար շատ ա­վե­լի վատ­թա­րա­գույն տար­բե­րա­կի: Այստեղ նախ նկատենք. այդ գործընթացն այս պա­հին եւս կա: Իհարկե, ոչ «5+2» ա­նու­նով, այլ՝ գա­ղա­փա­րա­կան ա­ռու­մով այդ գոր­ծըն­թա­ցը այս պա­հին էլ մնում է թիվ 1 օ­րա­կար­գում:

Կրկնենք բուն ի­մաս­տը. ի՞նչ ու­ժե­րի վե­րահս­կո­ղու­թյան տակ կմնա ար­ցա­խյան գո­տին եւ Ի­րա­նի հետ սահ­մա­նը, այ­սինքն՝ Մեղ­րի­ի ուղ­ղու­թյու­նը, կամ որ ա­վե­լի ժա­մա­նա­կա­կից է, Մեղ­րի­ի եր­կա­թու­ղին: Հենց այդ թե­ման է, որ, չմո­ռա­նանք, հենց այս պա­հին շա­րու­նա­կում է քննարկ­վել, եւ Նի­կո­լը հե­տե­ւո­ղա­կա­նո­րեն, նո­րից «պե­տա­կան սու­վե­րե­նու­թյան» քա­րոզ­նե­րի ներ­քո, հրա­ժար­վում է այդ հե­ռան­կա­րից:

Սկսած 2019թ.-ից, երբ միջնորդները հանդես  եկան «5+2»-ի հստակ ծրագրով, երբ նաեւ ակնհայտ էր, որ դրա այլընտրանքը պատերազմն է,  Նիկոլը դա չստորագրեց: (Իհարկե, առաջարկը Մինսկի խմբի անունից էր, սակայն չմոռանանք, թե ով էր այն ժամանակ ԱՄՆ նախագահը, նաեւ, թե ինչպես ուլտրալիբերալիզմի կարկառուն ներկայացուցիչ Բոլթոնը Հայաստանում կոնկրետ հրահանգեց` ակել իրանի սահմանը, այսինքն` ոչ մի ռուս խաղաղապահ արցախյան գոտում):  Այդ մերժումն ակնհայտ էր նաեւ պատերազմի օրերին, եւ հետեւանքը դարձավ նա­եւ Շու­շին եւ Քել­բա­ջա­րը-Լաչինը տա­լը: Վերջապես, արդեն այս փուլում է նույնը, երբ Նի­կո­լը, է­լի ան­հաս­կա­նա­լի, ակն­հայ­տո­րեն «օդից վերց­րած» բա­ցատ­րու­թյուն­նե­րով, հրա­ժար­վեց Հա­յաս­տա­նի ա­րե­ւե­լյան սահ­ման­նե­րին ՀԱՊԿ-ի, այն է՝ ռու­սա­կան ու­ժե­րի տե­ղա­կա­յու­մից ու շա­րու­նա­կում է այդ թե­ման պա­հել նման ա­նո­րո­շու­թյան մեջ: Թե­եւ, ինչ­պես «5+2»-ի հետ կապ­ված, այն­պես էլ Հա­յաս­տա­նի սահ­ման­նե­րին ՀԱՊԿ ու­ժեր տե­ղա­կա­յե­լու եւ Մեղ­րի­ի եր­կա­թու­ղում ռու­սա­կան վե­րահս­կո­ղու­թյունն ակն­հայ­տո­րեն ոչ թե պարզապես շա­հե­րից է բխում, այլ Հայաստանը թուրք-ազերիների փայ դարձնելու անգլոսաքսոնական, նույն ինքը` բրիտանաիսրայելյան ծրագրերի միակ արգելակն է: Ի վերջո, ՀԱՊԿ ու­ժե­րի փո­խա­րեն եվ­րո­պա­ցի դի­տորդ­նե­րի բե­րե­լը մի­ան­շա­նակ Ա­լի­ե­ւի ե­րա­զանք­նե­րից կա­րե­լի է հա­մա­րել, վեր­ջա­պես՝ Մեղ­րի­ի գծից ռուս­նե­րին հե­ռու պա­հե­լու փոր­ձե­րը խոս­տա­նում են «Զան­գեզու­րի մի­ջանց­քի» հե­ռան­կար՝ դրա թուրք-ազե­րի­ա­կան ի­մաս­տով:

Կարճ ա­սած, ա­մեն ինչ գա­լիս է նույն հար­ցին, ո­րը 2018թ.-ից ի վեր օ­րա­կար­գից չի իջ­նում՝ ո՞ր ուղ­ղու­թյամբ է շարժ­վում Նի­կո­լը, Ա­րեւ­մուտ­քի՞, թե՝ ռուս-իրա­նա­կան: Ու այդ ողջ ըն­թաց­քում մեկ գիծ է միշտ ա­ռա­ջին պլա­նում՝ ա­մեն ինչ ուղղ­ված է ռու­սա­կան սցե­նար­նե­րի ձա­խող­մանն ու Արեւ­մուտք քա­րո­զե­լուն, ան­գամ այն բա­նից հե­տո, երբ ա­մե­րի­կա­ցի­նե­րը բա­ցա­հայ­տո­րեն Ար­ցա­խին սպառ­նա­ցին «հա­կա­ա­հա­բեկ­չա­կան օ­պե­րա­ցի­ա­յով»:

Չնա­յած իր այս ողջ չստաց­ված ինք­նա­ար­դա­րա­ցու­մով Նի­կո­լի ողջ ճա­ռը մի փոքր այլ տպա­վո­րու­թյուն է թող­նում՝ «չստաց­ված ար­դա­րա­ցում հեր­թա­կան քայ­լից ա­ռաջ»: Դա ա­վե­լի ռե­ալ է՝ հաշ­վի առ­նե­լով ներ­կա ի­րո­ղու­թյուն­նե­րը:

 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Լեհ զինվորականները, տեսնելով անօդաչու թռչող սարք, զանգահարել են 911՝ այն խփելու փորձի փոխարեն. Լեհական լրատվամիջոցներՈւկրաինան հարձակվում է ԱՄՆ-ի հետ կապված տանկերների վրա, եւ դա չի կարող շարունակվել. ՌուբիոՀզոր պայթյուններ և հրդեհներ Կիևում (Տեսանյութ)Գերմանիայի ամերիկյան Շպանգդալեմ ավիաբազայում ռազմական ինքնաթիռ է կործանվել«Հրապարակ». Ապարանում եւս մտադիր են գործարկել Գորիսի մոդելը«Ժողովուրդ». ԱԳՆ մամուլի խոսնակին բարձրագույն դիվանագիտական աստիճան է շնորհվել. Սա է հայաստանյան դիվանագիտությունըԼույս չի լինի, հասցեներ«Հրապարակ»․ Առուշանյանի «Բիզնեսը» մետաստազներ է տալիս«Ժողովուրդ». Էկոնոմիկայի նախարարությունում կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը «սառույցին է գրվում»Մերցը խղճուկ խայտառակություն է. ՄեդվեդևԹրամփը ցանկանում է կրկին հանդիպել Պուտինի հետ«Դոբրոպոլեի կաթսա». Ուկրաինական ռազմավարական քաղաքը շրջապատված է⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...Հայաստանի հսկայական տաղանդ ունեցող ֆուտբոլիստը. Սպերցյանը` Պրո լիգայի գլխավոր նորեկներից մեկըԱրարատում ծեծկռտուքի գործով կալանավորվել է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը. ArmlurԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էՌԴ քաղաքացիներն իրենց ընտրությամբ ցույց տվեցին, որ «ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են». ՇարմազանովԱրգելք կսահմանվի ՀՀ-ից սիգի ձկնկիթի արտահանման համարՏուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները. ՀՌՀԱրեգնազ Մանուկյանը կգնա տուն

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված