Ուկրաինան հարձակվում է ԱՄՆ-ի հետ կապված տանկերների վրա, եւ դա չի կարող շարունակվել. Ռուբիո Հզոր պայթյուններ և հրդեհներ Կիևում (Տեսանյութ) Գերմանիայի ամերիկյան Շպանգդալեմ ավիաբազայում ռազմական ինքնաթիռ է կործանվել «Հրապարակ». Ապարանում եւս մտադիր են գործարկել Գորիսի մոդելը «Ժողովուրդ». ԱԳՆ մամուլի խոսնակին բարձրագույն դիվանագիտական աստիճան է շնորհվել. Սա է հայաստանյան դիվանագիտությունը Լույս չի լինի, հասցեներ «Հրապարակ»․ Առուշանյանի «Բիզնեսը» մետաստազներ է տալիս «Ժողովուրդ». Էկոնոմիկայի նախարարությունում կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը «սառույցին է գրվում» Մերցը խղճուկ խայտառակություն է. Մեդվեդև Թրամփը ցանկանում է կրկին հանդիպել Պուտինի հետ

Մոսկվան զգուշացրեց` առանց իրեն «Խաղաղության պայմանագիր» չի աշխատի

Միջազգային

ՄՈՍԿ­ՎԱՆ ԶԳՈՒ­ՇԱՑ­ՐԵՑ՝ «ԽԱ­ՂԱ­ՂՈՒ­ԹՅԱՆ ՊԱՅ­ՄԱ­ՆԱ­ԳԻ­ՐԸ» ՉԻ ԱՇ­ԽԱ­ՏԻ

Վա­շինգ­տո­նյան բա­նակ­ցու­թուն­նե­րի տարօրինակ ըն­թաց­քը (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=259288&l=am) մեկ կա­րե­ւոր հարց եւս ա­ռաջ է քա­շում: Ադր­բե­ջա­նի հա­մար ա­մե­րի­կյան «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի» մո­դե­լը ա­մե­նա­ձեռն­տու տար­բե­րակն է: Տրա­մա­բա­նո­րեն, Բա­քուն պետք է ա­մեն բան ա­ներ, որ հան­կարծ ինչ-որ կողմ­նա­կի դե­տալ չխա­թա­րի բա­նակ­ցու­թյուն­նե­րի ըն­թաց­քը: Չնա­յած դրան, վերց­նում եւ  ա­մե­նա­թեժ պա­հին ա­նօ­դա­չու­նե­րով հար­ված­ներ են հասց­նում Ար­ցա­խի սահ­ման­նե­րին: Ի­հար­կե, կա­րե­լի է մտա­ծել, որ դրանով ա­վե­լորդ ճնշում են կի­րա­ռում Ա­րո­յի դեմ, թե տես, ե­թե չստո­րագ­րես, այս­պես կա­նենք: Բայց, թե­րեւս, սա թույլ վար­կած կլի­ներ: Բա­րո­յա­կան տե­սան­կյու­նից Ա­րո­յին եւ նրա շեֆ Նի­կո­լին հա­զիվ թե ա­ռանձ­նա­պես մտա­հո­գի 4 զո­հը, այն էլ՝ 5 հա­զա­րից հե­տո: Սա ­նաեւ նրանց հա­զիվ թե վա­խեց­նի. ի վեր­ջո, հար­վա­ծել են Ար­ցա­խին, իսկ Նի­կո­լի հա­մար, թե­րեւս, շատ ա­վե­լի նա­խընտ­րե­լի կլի­ներ, որ Ադր­բե­ջա­նը դեռ էն գլխից ու­ժա­յին լու­ծում տար՝ վեր­ջաց­ներ: Ու մյուս կող­մից, սա նա­եւ Մոսկ­վա­յին ուղղ­ված հար­ված է, ո­րը չգի­տես ին­չի կա­րող է տա­նել: Կամ մի­գու­ցե սրա­նով Բա­քուն փոր­ձում է ար­ցա­խա­հա­յու­թյա՞նը վա­խեց­նել: Այդ դեպ­քում, ին­չո՞ւ բա­նակ­ցու­թյուն­նե­րի թեժ փու­լում. կա­րե­լի էր ա­ռաջ կամ հե­տո:

Նա­եւ հաշ­վի առ­նե­լով, որ սպա­սե­լի էր, եւ ե­ղավ նա­եւ Ար­ցա­խի ռե­ակ­ցի­ան, ո­րով թի­րա­խա­վոր­վեց ոչ մի­այն այս բա­նակ­ցա­յին փու­լը, այլ՝ ԱՄՆ-ի կող­մից ա­ռաջ տար­վող ողջ գոր­ծըն­թա­ցը, թե. «Ուշագ­րավ եւ հատ­կան­շա­կան է, որ Ադր­բե­ջա­նի կող­մից հրա­դա­դա­րի ռե­ժի­մի պար­բե­րա­բար ի­րա­կա­նաց­վող խախ­տում­նե­րի այս նոր մի­ջա­դե­պը, նա­խորդ դեպ­քե­րին հա­ման­ման, նույն­պես ար­ձա­նագր­վել է այն ժա­մա­նակ, երբ ներ­կա­յումս ԱՄՆ պե­տա­կան քար­տու­ղա­րի միջ­նոր­դու­թյամբ Վա­շինգ­տո­նում տե­ղի են ու­նե­նում Հա­յաս­տա­նի եւ Ադր­բե­ջա­նի ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րար­նե­րի հեր­թա­կան բա­նակ­ցու­թյուն­նե­րը՝ հայ-ադրբե­ջա­նա­կան հա­կա­մար­տու­թյան խա­ղաղ կար­գա­վոր­ման հար­ցե­րի շուրջ: Դա, ան­շուշտ, եւս մեկ ան­գամ վկա­յում ու հաս­տա­տում է, որ «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի» շուրջ տե­ղի ու­նե­ցող այս բա­նակ­ցու­թյուն­նե­րը նույն­պես ի­րա­կա­նում ոչ այլ ինչ են, քան տա­րա­ծաշր­ջա­նում տեւա­կան խա­ղա­ղու­թյան ու կա­յու­նու­թյան հաս­տատ­ման մթնո­լոր­տի ձե­ւա­վոր­ման նմա­նա­կում՝ իբր թե մի­ջազ­գա­յին ջան­քե­րի հա­մա­տեքս­տում…»:  Իսկ մյուս կող­մից, հայ­տա­րա­րու­թյու­նով Ար­ցա­խը նա­եւ դի­մում է ՌԴ-ին՝ խնդրե­լով. «Խա­ղա­ղա­պահ ա­ռա­քե­լու­թյան շրջա­նա­կում ա­ռա­վել կոշտ մի­ջոց­նե­րով կա­սեց­նել Ադր­բե­ջա­նի հա­կա­մարդ­կա­յին, ցե­ղաս­պան գոր­ծո­ղու­թյուն­նե­րը…»: Իսկ դա Բաք­վի հա­մար էլ ա­վե­լի է սրում ռիս­կը, որ Ստե­փա­նա­կեր­տը կա­րող է վեր­ջա­պես գնալ Ռու­սաս­տա­նի պրո­տեկ­տո­րա­տի տակ անց­նե­լու մա­սին Մոսկ­վա­յին խնդրանք ներ­կա­յաց­նե­լու ո­րոշ­մա­նը, իսկ դա կա­րող է ի­րա­վի­ճա­կի շատ լուրջ փո­փո­խու­թյուն ա­ռաջ բե­րել:

Այ­սինքն, Բա­քուն ինչ-որ բա­նի հա­սա՞վ այդ հար­վա­ծով. տե­սա­նե­լի չէ: Իսկ Վա­շինգ­տո­նին պե՞տք էր, որ իր կազ­մա­կեր­պած բա­նակ­ցու­թյու­ննե­րի ըն­թաց­քում նման բան լի­ներ. հաս­տատ՝ ո՛չ:

Մի խոս­քով, որ­պես հա­վե­լյալ ճնշում, վար­կա­ծը մի­այն հար­ցեր է ա­ռաջ քա­շում:

Այլ կող­մից մո­տե­նանք: Այս հար­ված­ներն Ա­րո­յին հնա­րա­վո­րու­թյուն տվե­ցին ընդ­հուպ՝ Սա­լի­վա­նի մա­կար­դա­կով աղմ­կել, թե սա՞ է Ա­լի­ե­ւի եւ ձեր խոս­տա­ցած  ե­րաշ­խի­քը, բա որ հի­մա ստո­րագ­րենք, այս հար­ված­նե­րից հե­տո Հա­յաս­տա­նում ի՞նչ ռե­ակ­ցի­ա կա­ռա­ջա­նա: Ա­ռա­վել եւս, երբ Ար­ցա­խը, նա­եւ ռու­սա­կան վեր­լու­ծա­կան դաշ­տը, օ­րի­նակ՝ Սե­մյոն Բաղ­դա­սա­րո­վը պա­հանջում են Միր­զո­յա­նից՝ դա­դա­րեց­նել բա­նակ­ցու­թյու­նն­երը եւ վե­րա­դառ­նալ:

Այ­սինքն՝ ի՞նչ ստաց­վեց, Բա­քուն հար­վա­ծում է, որ Միր­զո­յա­նը բա­նակ­ցա­յին հա­վե­լյալ «կրու­տի­տի տե՞ղ» ու­նե­նա, Ա­լի­եւն այդ մի­ա­միտ­նե­րի՞ց է, որ «օդից» նման ա­ռա­վե­լու­թյուն է տա­լիս Նի­կո­լին՝ «տա­կից» էլ հար­վա­ծե­լով ա­մե­րի­կյան գոր­ծըն­թա­ցին:

Ու նո­րից պետք է վե­րա­դառ­նանք հին հար­ցին՝ իսկ ի­րա­կա­նում Ա­լի­ե­ւը, ե­թե ան­գամ շատ է ցան­կա­նում, կա­րո՞ղ է մին­չեւ վերջ գնալ ԱՄՆ-ի մատ­նան­շած «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի» ճա­նա­պար­հով: Գլխա­վոր խնդի­րը, այն է՝ Ար­ցա­խի բնակ­չու­թյա­նը են­թարկ­վել պար­տադ­րե­լու հարցն այն դեռ չի կա­րո­ղա­նում լու­ծել, թե­եւ Վա­շինգ­տո­նը հա­սա­վ մին­չեւ իսկ ու­ղիղ սպառ­նա­լիք­նե­րի: Ռու­սա­կան զորքն էլ մնում է Ար­ցա­խում, եւ ու­ժա­յին լու­ծու­մը դառ­նում է Ադր­բե­ջա­նի հա­մար ծայ­րա­հեղ ռիս­կա­յին:

Հաշ­վի առ­նե­լով նա­եւ, որ ՌԴ-ից ա­ռանց այդ էլ գնա­լով ա­ճող դժգո­հու­թյան մե­սիջ­նե­րը շա­րու­նա­կում են գալ: Վեր­ջին ա­սու­լի­սում ԱԳՆ խոս­նակ Մա­րի­ա Զա­խա­րո­վան հայտ­նեց նա­եւ, որ Ռու­սաս­տա­նը բա­ցա­սա­կան է վե­րա­բեր­ում Թուր­քի­ա­յի եւ Ադր­բե­ջա­նի կող­մից օ­դա­յին կա­ռա­վար­ման մի­աս­նա­կան հա­մա­կարգ ստեղ­ծե­լու մտադ­րու­թյա­նը. «Մեր դիր­քո­րո­շու­մը մնում է ան­փո­փոխ»: Իսկ հայ-ադրբե­ջա­նա­կան թե­մա­յով Զա­խա­րո­վա­յի խոս­քը նման էր վատ թաքց­ված սպառ­նա­լի­քի, թե՝ Անդր­կով­կա­սում խա­ղա­ղու­թյուն հաս­տա­տե­լու Ա­րեւ­մուտ­քի փոր­ձե­րը կեն­սու­նակ են մի­այն այն պայ­մա­նով, որ չեն մրցակ­ցի մեր պայ­ման­նե­րի հետ: Ա­վե­լին. «Նո­րա­գույն պատ­մու­թյան մեջ քիչ չեն օ­րի­նակ­նե­րը, երբ մի­այն ար­ձա­նագ­րու­թյան հա­մար մեծ թվով պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­ներ են կնքվում, իսկ հե­տո դրանք չեն ի­րա­կա­նաց­վում…»: Իսկ դա ու­ղիղ ակ­նարկ է, թե կա­յուն կլի­նի՞ «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նա­գի­րը», ե­թե դրան դեմ լի­նի Մոսկ­վան: Մի խոս­քով, որ «եռա­կողմ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րը» պետք է գոր­ծեն, եւ այս­տեղ Ա­լի­ե­ւի խնդի­րը ոչ թե Նի­կո­լի, այլ՝ Մոսկ­վա­յի հետ է: Մյուս կող­մից էլ, երբ նա­եւ Վա­շինգ­տոնն է բո­լոր լծակ­նե­րով ճնշում, ա­պա ա­ռավե­լ ռե­ալ տեսք է ստա­նում վար­կա­ծը, որ հա­մա­տեղ խա­ղով Ա­լի­եւը եւ Նի­կո­լը փոր­ձում են այդ հար­վա­ծի տա­կից դուրս գալ:

Չնա­յած, Զա­խա­րո­վան եւս մեկ հե­տաքր­քիր միտք նշեց, թե՝ «Գոր­ծադ­րում ենք բո­լոր ջան­քե­րը՝ Աբ­խա­զի­ա­յի մի­ջով ՌԴ-ից դե­պի Հա­յաս­տան եր­կա­թու­ղա­յին ճա­նա­պար­հի բաց­ման հա­մար. «Ամե­նօ­րյա ռե­ժի­մով ար­վում է ա­մեն ինչ, որ­պես­զի այդ ա­մենն ի­րա­կա­նաց­վի»: Դա­տե­լով վրաց-ռու­սա­կան գնա­լով հե­տաքր­քիր դար­ձող հա­րա­բե­րու­թյու­նն­երից, այս ան­գամ աբ­խա­զա­կան եր­կա­թու­ղու վե­րա­գոր­ծարկ­ման հե­ռան­կարն ա­վե­լի ի­րա­տե­սա­կան տեսք ու­նի: Ու այս փաս­տը եւս Ա­լի­ե­ւը չի կա­րող շրջան­ցել:

Ու նա­եւ չմո­ռա­նանք, որ ե­ղել է ակ­նարկ՝ Վա­շինգ­տո­նից հե­տո կվե­րա­դառ­նան կո­մու­նի­կա­ցի­ա­նե­րի գոր­ծըն­թա­ցին:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ուկրաինան հարձակվում է ԱՄՆ-ի հետ կապված տանկերների վրա, եւ դա չի կարող շարունակվել. ՌուբիոՀզոր պայթյուններ և հրդեհներ Կիևում (Տեսանյութ)Գերմանիայի ամերիկյան Շպանգդալեմ ավիաբազայում ռազմական ինքնաթիռ է կործանվել«Հրապարակ». Ապարանում եւս մտադիր են գործարկել Գորիսի մոդելը«Ժողովուրդ». ԱԳՆ մամուլի խոսնակին բարձրագույն դիվանագիտական աստիճան է շնորհվել. Սա է հայաստանյան դիվանագիտությունըԼույս չի լինի, հասցեներ«Հրապարակ»․ Առուշանյանի «Բիզնեսը» մետաստազներ է տալիս«Ժողովուրդ». Էկոնոմիկայի նախարարությունում կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը «սառույցին է գրվում»Մերցը խղճուկ խայտառակություն է. ՄեդվեդևԹրամփը ցանկանում է կրկին հանդիպել Պուտինի հետ«Դոբրոպոլեի կաթսա». Ուկրաինական ռազմավարական քաղաքը շրջապատված է⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...Հայաստանի հսկայական տաղանդ ունեցող ֆուտբոլիստը. Սպերցյանը` Պրո լիգայի գլխավոր նորեկներից մեկըԱրարատում ծեծկռտուքի գործով կալանավորվել է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը. ArmlurԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էՌԴ քաղաքացիներն իրենց ընտրությամբ ցույց տվեցին, որ «ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են». ՇարմազանովԱրգելք կսահմանվի ՀՀ-ից սիգի ձկնկիթի արտահանման համարՏուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները. ՀՌՀԱրեգնազ Մանուկյանը կգնա տունԱՀԾ ղեկավար Քրիստիննե Գրիգորյանը մեկնել է Ադրբեջան՝ մասնակցելու Բաքվի անվտանգության 4-րդ ֆորումին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված