Լղոզված ակցիաների արդյունավետությունը նվազ է. Ռուբեն Մելիքյան
Ներքաղաքական
Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան ՌՈՒԲԵՆ ՄԵԼԻՔՅԱՆԻ գնահատմամբ՝ այս օրերին արցախցիների կողմից իրականացվող տարբեր ակցիաներն ու հավաքները, բողոքի գործողությունները, որոնք մինչեւ վերջ հստակ չեն ու լղոզված են, դրանց արդյունավետությունը նվազ է:
— Այս ծանր վիճակի թիվ մեկ մեղավորն, ի վերջո, ՀՀ իշխանություններն են՝ այն մարդիկ, ովքեր պարտավոր էին թույլ չտալ, որ այսպիսի խայտառակ ու օրհասական վիճակ առաջանար: Այսօր Արցախում մարդիկ մահանում են՝ հացի խնդրի պատճառով: Եվ սա ՀՀ իշխանությունների ապազգային քաղաքականության հետեւանքն է, որին վստահ եմ՝ գնահատական կտրվի: Մենք գործ ունենք լկտիացած դիկտատորական եւ ցեղասպան ռեժիմի հետ Ադրբեջանում, որի դաշնակիցն այսօր, ցավոք սրտի, ՀՀ իշխանությունն է: