Աշխարհաքաղաքական վերադասավորումները մտնում են վճռորոշ փուլ. Հենրիխ Դանիելյան Այս 3 կենդանակերպի նշանները պետք է պատրաստ լինեն անսպասելի շրջադարձերի Չի՛ կարելի մեկ հարվածով ջնջել Ստեփանակերտի թատրոնի պատմությունը. Հակոբ Ղազանչյան Վրաստանի քաղաքացին դիմել է ոստիկանություն, «Սատուրն-Գարդեն» հյուրանոցում 2 աղջիկներ իրենից գողացել են 4500 դոլար Լավ նշան է, որ ռուսները վերջապես մտածում են պատերազմն ավարտելու մասին․ Զելենսկին՝ Պուտինի առաջակի մասին Հայաստանում 27 աշակերտի ծնողները թույլ չեն տալիս դպրոց հաճախել. ԱՎԾ տվյալներ Արտակարգ իրավիճակ՝ Երևանում հայտնի «Թոխմախի ՄՌՈւ»-ի մոտ Հեռու չէ, տարածքում է. Էքստրասենսը նոր բացահայտում է անում Ամբողջ Աբխազիան հոսանքազրկվել է Երկվորյակներին երեկոյան սպասվում է անակնկալ․ մայիսի 11-ի աստղագուշակը

Ամեն Նատաշա դեռ ռելոկանտ չի. ուշադրություն

Ներքաղաքական
 
«Ադրբեջանական հատուկ գործակալը Հայաստանում Սյունիքի մարզում նկարահանումներ է արել, վերցրել մեկնաբանություններ Հայաստանի բնապահպանական ՀԿ-ների ներկայացուցիչներից եւ Զանգեզուրի «էկոլոգիական աղետալի» իրավիճակի մասին ներկայացրել Բաքու TV-ի ռեպորտաժում։ Նյութը հրապարակվել է օգոստոսի 16-ին։
 
Նկարում այդ գործակալն է․ որը սոցցանցերում ներկայանում է Նատալյա Խոխլովա։ Նա ֆեյսբուքյան էջով ինձ էլ էր դիմել։ Քանի որ ես երկու տասնամյակից ավել աշխատել եմ Ռուսաստանի հայտնի լրատվամիջոցներում, տարիների փորձս թույլ տվեց սկզբում կասկածել, հետո համոզվել, որ նա լրագրող չէ։ Ստորեւ նկարներում տես «Բլոկնոտ» պարբերականի գլխավոր խմբագրին Դմիտրի Նոսկովին հարցումս եւ նրա պատասխանը։ Ըստ այդմ, հրաժարվեցի Նատաշայի հետ նույնիսկ շարունակել զրույցը եւ էջը արգելափակեցի։
 
Ծանոթ սյունեցիներս ահազանգեցին, որ Հայաստանի մի քանի բնապահպան օգնել են նկարահանումներին Սյունիքում, այդ թվում՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, հարցազրույցներ են տվել Բաքու TV-ին։
 
Բաքու TV-ին հայկական անվանումներ չօգտագործելով, տեղանուններն ինչ-որ հորինովի, իբր ադրբեջանական նման անվանումներ կան, Սյունիքի բնակիչներին խոսեցնելով, բնապահպանների շուրթերով տեղի հանքարդյունաբերական գիգանտներին ներկայացնում է, որպես ամբողջ հարավկովկասյան բնաշխարհը էկոլոգիական կատաստրոֆայի առաջ կանգնեցնելու մեջ։
 
Չգիտեմ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեսանյութի մեջ ներգրավված անձանցից արդեն հետաքրքվել է, թե ո՞նց եւ որտեղի՞ց են այդ ադրբեջանական տեսաալիքին հարցազրույց տվել։ Ինքս արդեն երեք հոգու հարցրել եմ, թե ո՞նց է ստացվել, որ նրանք ռուսերեն հարցազրույց են տվել տվյալ անձին։ «Էկոլուր» ՀԿ-ի ղեկավար Ինգա Զարաֆյանն ասաց, որ այդ Նատալյան ներկայանալով ռուս եւ ինչ-որ «Բլոկնոտ․ռու»-ի թղթակից էլէկտրոնային հարցում է արել իրեն, որից հետո տիկին Զառաֆյանը հանդիպել է եւ հարցազրույց տվել։
 
Օրեր անց, սեփական դեմքը տեսնելով Բաքու TV-ի էկրանին՝ Զառաֆյանը անակնկալի է գալիս։ Պարզելով, որ նա փաստացի հարցազրույց է տվել ադրբեջանական պարբերականին, նա նամակ է գրել ՀՀ-ի արտգործնախարարին եւ ՌԴ-ի դեսպանին Հայաստանում։ Նամակի բովանդակությունը տես հղումով՝  ecolur.org:
 
Տեսանյութում զետեղված է նաեւ Քաջարանի բնակիչ Ալբերտո Աթայանի (ստորեւ նկարում ձախից է կանգնած, ձեռնափայտով) հարցազրույցը, որին եւս հարցրել եմ, թե ինչպե՞ս է ստացվել, որ ադրբեջանական հեռուստատեսությանը հարցազրույց է տվել։ Նա ասաց, որ նույնպես կարծել է, թե ռուսի է հարցազրույց տալիս։ Բացի դա (նկարի մեջտեղում) ըստ Աթայանի Խոխլովայի հետ եղել է հայ տղա, որն էլ իր հերթին ներկայացել է որպես «Միռ» հեռուստաընկերության օպերատոր Տիգրան Գալստյան: 
 
«Միռ» հեռուստանընկերությունից ճշտել եմ․ Տիգրան Գալստյանն աշխատում է, որպես ինժիներ։ Դեռ չի հաջողվել անձամբ Տիգրանից իմանալ, իսկ նա ո՞նց է ներգրավվել ադրբեջանական TV-ի համար տեսանկարայանումն իրականացնելու աշխատանքում։ Հուսամ կարձագանքի։
 
Հ․Գ․ Տիգրանը արձագանքեց։ Մեր խոսակցության մանրամասները, հասկանալի պատճառներով, չեմ ներկայացնում։
 
Տեսանյութում Կապանի տարածաշրջանում բոլորին ծանոթ բնապահպանական ՀԿ-ի ղեկավարներից մեկն էլ կա՝ Վլադիկ Մարտիրոսյանը։ Նրա հետ զրույցում պարզեցի, որ նա պատրաստակամություն է հայտնել հարցազրույց տալ անծանոթ օտարերկրացուն, քանի որ նրան այդ մասին խնդրել են մյուս իր ծանոթ բնապահպանները, մասնավորապես Ալբերտո Աթայանը։
 
Թռուցիկ տնտղելով այս աղմկահարույց գործը, պետք է նշել հետեւյալը․ Նատալյա Խոխլովայի անձի ընտրությունը, նրա Հայաստան գալը, հարցազրույցներում տարբեր անձերի ներգրավումը եւ բոլոր այլ գործողությունները կատարվել են նախապես գծված սցենարով։ Հարցազրույցում ներգրավված մարդիկ կես դար եւ ավելին ապրած իրենց կյանքում աշխատել են միջազգային բնապահպանական, այդ թվում՝ դրամաշնորհային, ծրագրերում, շփվել տարածաշրջանի հարեւան Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի բնապահպանների հետ։ Լավատեղյակ են ոլորտից։ Այլ հարց է, թե ինչո՞ւ են այդքան հեշտ համաձայնվել տալ հարցազրույց անհայտ կայքի համար, որտեղ Խոխլովա Նատալյա անունով հեղինակ նույնիսկ գոյություն չունի։
 
Բաքու TV-ի ռեպորտաժը ադրբեջանական քաղաքականության հերթական դրսեւորումն է, որից հետո հավանական է Որոտանի եւ Կապանի օդանավակայանից դեպի Ճակատեն-Ներքին Հանդ տանող ճանապարհներին, որտեղ արդեն իրենց զինուիժն արդեն դիրքավորված է, կիրառվի Բերձորի ճանապարհի, ըստ նրանց «Լաչինի մարդասիրական միջանցքի» սցենարը եւ թշնամու կեղծ էկոլոգները փակեն Սյունիքի ու Հայաստանի կարեւոր երթուղիները:
 
Բաքու TV-ն օրերս նաեւ Հայաստանի քարտեզը ամբողջովին ներկայացրել է որպես Արեւմտյան Ադրբեջան, խեղելով մեր երկրի մարզերի տեղանունները, ինչպես նաեւ այս նշածս ռեպորտաժում։ Կարող ենք ասել, որ ադրբեջանական իշխանությունները մեդիա դաշտում քարոզչաքաղաքական հենք են ձեւավորում Հայաստանի վրա հերթական հարձակման ռազմական ագրեսիայի եւ Սյունիքը զավթելու ակնհայտ նպատակով։
 
Տեղեկատվական հարթակում Հայաստանը պարտություններ է կրում, Ազգային անվտանգության համակարգի չաշխատելու, ավելի ճիշտ՝ եղած ողջ ռեսուրսը մեկ անձի ֆիզիկական անվտանգության սպասարկման եւ նրա իշխանության պահպանման վրա կենտրոնացնելու պատճառով։ Հետևություններ բոլորը պետք անեն։ Առաջին հերթին՝ այս խայտառակության մեջ ներգրավված անձինք, հակահետախուզական ծառայությունը, որոշակի տեղեկություններին տիրապետողները։
 
Հ․Գ․ Պետք չի չէ՞ հուշել ազգային անվտանգության ծառայությանը, որ Խոխլովայի հետ Հայաստանում ամեն բան պետք է հետաքննել․ ո՞ւր է գնացել, էլ ո՞ւմ հետ է կապ հաստատել եւ այլն․․․ Միայն մի քանի վայրկյան եմ դնում այդ ադրբեջանական ռեպորտաժից», - գրել է «Էկո-մեդիա» լրագրողական ցանցի համահիմնադիր ՆԱՐԻՆԵ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԸ:






Աշխարհաքաղաքական վերադասավորումները մտնում են վճռորոշ փուլ. Հենրիխ ԴանիելյանԱյս 3 կենդանակերպի նշանները պետք է պատրաստ լինեն անսպասելի շրջադարձերիՉի՛ կարելի մեկ հարվածով ջնջել Ստեփանակերտի թատրոնի պատմությունը. Հակոբ ՂազանչյանՎրաստանի քաղաքացին դիմել է ոստիկանություն, «Սատուրն-Գարդեն» հյուրանոցում 2 աղջիկներ իրենից գողացել են 4500 դոլարԼավ նշան է, որ ռուսները վերջապես մտածում են պատերազմն ավարտելու մասին․ Զելենսկին՝ Պուտինի առաջակի մասինՀայաստանում 27 աշակերտի ծնողները թույլ չեն տալիս դպրոց հաճախել. ԱՎԾ տվյալներԱրտակարգ իրավիճակ՝ Երևանում հայտնի «Թոխմախի ՄՌՈւ»-ի մոտՀեռու չէ, տարածքում է. Էքստրասենսը նոր բացահայտում է անում Ամբողջ Աբխազիան հոսանքազրկվել էԵրկվորյակներին երեկոյան սպասվում է անակնկալ․ մայիսի 11-ի աստղագուշակըՄեծ արծիվ կա, կшմազը խпդի տված է եղել․ բացшռիկ մանրամասներ՝ 2-ամյա Տիգրանի անհետшցման դեպքիցՄոսկվան Կիևին առաջարկում է մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել ուղիղ բանակցություններըՌուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօրՄեր հզորությունը մեր միասնությունն է. Հայտնի Բաղդասարյանների ֆենոմենը Այս 3 կենդանակերպի նշանները կունենան բախտավոր շաբաթ 2025 թվականի մայիսի 12-ից մինչև 18-ըՆվաստացրել ու խոշտանգել են. հողաթափերով ու գիշերազգեստով պտտացրել են ոստիկանության մեկուսարաններովՄայիսի երկրորդ կեսին Կենդանակերպի 2 նշաններ բախտը պոչից կբռնենՈրդիս, արդյո՞ք ինչ անում եմ ճիշտ եմ անում.Ինչ է խոսում որդու հետ Եռաբլուրում պատգամավորըՄայիսի 13-ից հետ ենք գնում դեպի մարտ, տրամադրվե՛ք․ Գագիկ ՍուրենյանԿենդանակերպի երեք նշաններ, որոնց համար փողի հոսքը կգա մայիսի երկրորդ կեսին Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումներըՀորդառատ անձրև, կարկուտ. եղանակն՝ առաջիկա օրերինВетеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве Կրեմլը պատրաստ է ինչպես Թրամփի բանակցություններից դուրս գալուն, այնպես էլ հակամարտության նոր սրմանը. ՔաղաքագետՊուտինն Ալիեւի Մոսկվա չայցելելն ընկալեց որպես անձնական ազդանշան եւ ՌԴ-ի դեմ ուղղված ընդգծված ցուցադրական ժեստ. Ռուսական աղբյուրՏիգրան Ավետիսյանի և Արման Մսրյանի նոր տեսահոլովակըՊուտինն առաջարկել է մայիսի 15-ին վերականգնել ռուս-ուկրաինական ստամբույան բանակցային գործընթացը (Տեսանյութ)«Շունչ» թատրոնը պատրաստվում է հարսանիքի. Սեյրան Մովսիսյանը փակագծեր է բացումԽՍՀՄ-ի ըմպելիքներ, որոնք դուք անպայման խմել եքԽՈՆԱՐՀՈՒՄ ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ԷԴԻԿ ՂԱԶԱՐՅԱՆԻ ՊԱՅԾԱՌ ՀԻՇԱՏԱԿԻՆԶբոսանք խորհրդային գաստրոնոմիայում մինչև 80-ականների վերջըԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ՄԱՏՈՒՑԵՑԻՆ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ 80-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎՎաշինգտոնին ձեռնտու է «Օրեշնիկ»-ներով Մոսկվայի ծանր պատասխան հարվածը Կիեւին. Ռուսական աղբյուրՀռոմի նորընտիր պապը հայտարարել է, որ կշարունակի Ֆրանցիսկոս պապի բարեփոխումներըԲրիջիտ Բարդոն երիտասարդության տարիներին և հիմա. ինչո՞ւ է նա այդքան ծերացելԵթե ես միանամ այդ անլուրջ նախաձեռնությանը, ես էլ կդառնամ այդ միմոսներից մեկը․ Գեղամ Նազարյանը իմպիչմենտին չմիանալու պատճառների մասինՔՊ-ական ղեկավարը տուրիստական քաղաքի հողերը կասկածելի աճուրդներով օտարել է, իսկ Փաշինյանը դա անտեսել է․ ՍարգսյանԱռաջիկա ժամերին Գյումրի համայնքում սպասվում են հորդառատ տեղումներ. ԱզիզյանՖրանցիսկոս Պապը WhatsApp-ով կապ է պահել խոշտանգման ենթարկված կնոջ հետԱՄՆ-ն նախազգուշացրել է ԻրանինWashington Post-ը պարզել է՝ ինչ կարևոր իրադարձություն է սպասվում վեց շաբաթիցԹրամփ. Հնդկաստանը և Պակիստանը համաձայնության են եկել լիակատար և անհապաղ հրադադարի շուրջԳազ չի լինիՀնդկաստանը ռուս-հնդկական հիպերձայնային հրթիռներով հարպածել է պակիստանյան ավիաբազաներին (Տեսանյութ)Հրազդանցին իր աղջկա նկատմամբ անառակաբարո արարքներ է արել ու ծեծել կնոջը. ինչ պատիժ է սպասվում նրանՀռոմի նորընտիր պապի եղբայրը պատմել է նրա մանկության սիրելի խաղի մասինԹուրքիայի ԱԳ նախարարը պատմել է՝ իրեն փորձել են թունավորելՏարադրամի փոխարժեքները մայիսի 10-ինԱմեն ինչ էլ հնարավոր է,Աղազարյանը՝ հարցին հնարավոր է արդյո՞ք ախկին ՔՊ-ականի թեկնածություն առաջադրվիԿինը թունավոր սնկով սպանել է ամուսնու հարազատներին. որն է եղել պատճառը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top