Ուկրաինական բանակն աննախադեպ քանակով տեխնիկա է նետել Ռաբոտինոյի ռուսական դիրքերի վրա (Տեսանյութ)
Այս գիշեր ուկրաինական բանակն աննախադեպ քանակով տեխնիկա է նետել Օրեխովոյի ուղղությամբ` Ռաբոտինոյի հատվածում ռուսական դիրքերի վրա։ Այդ մասին հայտնեց նաեւ Դմիտրի Ռոգոզինը. «83 միավոր ծանր տեխնիկա հարձակվում է մեր տղաների վրա: Առաջ, ի մարտ»:
Ռուսական այլ աղբյուրներ եւս հայտնում են մինչ այդ էլ Ռաբոտինոյում շարունակվող թեժ մարտերի ծայրահեղ սրացումների մասին: «Մեր ուժերը շուրջօրյա ոչնչացնում են թշնամուն Ռաբոտինոյի շրջակայքում»։ Գործում են պաշտպան ության բոլոր միջոցները` հրթտանի, հակատանկային հրթիռներ եւ այլն: Գրոհող ուկրաինական ուժերին մշտապես գրոհում է նաեւ ռուսական ավիացիան, որն այս վերջին մարտերում զանգվածաբար գործարկում է նաեւ ФАБ-500 ավիառումբեր:
Այսպիսով, ակնհայտ է, որ ուկրաինական բանակը, բոլոր ուժերը կենտրոնացնելով, գնացել է վճռական հարձակման: Կկարողանա՞ն գրավել փաստռացի գոյություն չունեցող Ռաբոտինո բնակավայրը. դա արդեն էական չէ: Շատ ավելի լուրջ է փաստը, որ ձախողվելով, ուկրաինական բանակը կարող է վերջնականապես կորցնել մարտունակությունը: Այն դեպքում, երբ մի շարք աղբյուրներ խոսում են ռուսների մեծ ռեզերվների առկայության մասին,. որոնք, ըստ ամենայնի, կգործարկվեն Զապորոժյեի ուղղությամբ ուկրաինական հարձակման այս փուլի ավարտի հետ մեկտեղ: