Ովքե՞ր են ՔՊ-ին նվիրատվություն կատարել առավել քան 1 մլն դրամի չափով. կուսակցությունից խոստանում են փակագծեր բացել
Ներքաղաքական
Երեւանի ավագանու ընտրություններին ընդառաջ՝ դեռեւս հուլիսի 31-ին, տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաք-երեկոն: Դրանից հետո՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբի պետ Արմեն Փամբուխչյանը հայտարարեց, որ թվով 987 նվիրատուների հանգանակությունների արդյունքում հավաքվել է 506 532 950 ՀՀ դրամ:
Ովքե՞ր են նվիրատվություն կատարել առավել քան 1 մլն դրամի չափով` անուն առ անուն, եւ յուրաքանչյուրը որքա՞ն գումար է նվիրաբերել, երեկոյի մասնակիցները արդյո՞ք մուտքավճար տվել են, որքա՞ն է եղել մասնակցության մուտքավճարը, «Իրավունք»-ը հարցմամբ դիմել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավարությանը: Հարցումից միայն 15 օր անց ստացանք այսպիսի պատասխան. «Տեղեկացնում ենք, որ մեր աշխատակազմը ծանրաբեռնված է Երեւանի ավագանու սպասվող ընտրությունների կազմակերպչական խնդիրներով։ Ձեր հարցմանը կփորձենք պատասխանել հնարավորինս սեղմ ժամկետներում»։
Նշենք, որ անցել է եւս գրեթե 15 օր եւ մենք դեռ սպասում ենք «սեղմ ժամկետներում» պատասխանի:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ