Փուչ խոստումներից մինչեւ էժանագին պոպուլիզմ Նիկոլի գծած «ընտրություններում»
Վերլուծություն
Թեեւ հասկանալի է, եր Երեւանի ավագանու ընտրությունները անց են կացվում Նիկոլի սցենարով եւ բոլոր մնացած մասնակիցները այս սցենարի մեջ կամա թե ակամա կատարում են իրենց դերակատարությունը, այնուամենայնիվ, հետաքրքիր է տեսնել, թե ինչպիսի նախընտրական խոստումներով ու ծրագրերով են հանդես գալիս այս թատերական ներկայացման մասնակիցները:
Պարզվում է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում իրենց նախընտրական ծրագրերն են ներկայացրել ընտրությունների ոչ բոլոր մասնակիցները: Նախընտրական ծրագրիր ունեն «Հանրային ձայը», «Քաղաքացիական պայմանագիրը», «Արդար Հայաստանը», «ՀԱՍԱԿԸ», «Միացյալ Հայաստանը» եւ «Մայր Հայաստանը»: Ընտրությունների մյուս մասնակիցները նախընտրական ծրագիր չեն ներկայացրել եւ երեւի թե առաջնորդվում են «ընտրեք ինձ եւ ամեն ինչ լավ կլինի» կարգախոսով:
Ընդհանրապես նախընտրական ծրագրեր Հայաստանում ընդունված չէ լուրջ ուսումնասիրել եւ քննել: Այնուամենայնիվ մենք փորձեցինք հասնակալ, թե ինչ խոստումներ են տալիս իրենց ընտրողներին ընտրական արշավին մասնակցող կուսակցությունները: Պետք է ասել, որ նախընտրական ծրագրերի մեծ մասը ունի բացառապես դեկլարատիվ բնույթ: Գրված են շատ գեղեցիկ խոսքեր եւ խոստումներ, սակայն գրեթե չկան կոնկրետ առաջարկություններ: Ամենամեծ ծրագիրը ներկայացրել է ՔՊ-Ն, սակայն այդ ծրագրի հիմնական մասը ինքնագովեստն է` թե ինչ է արել Ավինյանի թիմը այս կամ այն ոլորտում: Սակայն ավելի երկար կլիներ ծրագրի շարադրանքը, եթե գրվեր, թե ինչ չի արել Ավինյանը կամ էլ ինչ է արել բացասական արդյունքներով:
Հետաքրքիր է նկատել, որ քաղաքականացված քարոզարշավ անց են կացնում ընտրարշավի երկու մասնասկիցները «Հանրային ձայնը» եւ «Մայր Հայաստանը»: Սակայն «Հանրային ձայնի» նախընտրական ծրագրում որեւէ քաղաքական դրույթ չկա եւ այն ամբողջությամբ նվիրված է երեւանյան թեմաներին: Ինչ վերաբերում է «Մայր Հայաստանին», ապա ընթերցելիս վերջինիս ծրագիրը կարելի է ենթադրել, որ կարդում ես երկրի նախագահական կամ Ազգային ժողովի ընտրությունների նախընտրական ծրագիր, որտեղ քննարկվում են այնպիսի հարցեր ինչպիսին են Արցախի հարցը, բանակի հզորացումը, հարկերի նվազեցումը, արտաքին քաղաքական գործունեությունը եւ այլն: Թե ինչ կապ ունի Երեւանի ավագանին վերոհիշյալ հարցերի հետ հասկանալի չէ: Նույնկերպ հասկանալի չէ ինչպես է ըստ «Մայր Հյաաստանի» լուծվելու Արցախի հարցը կամ ինչպես կարելի է միաժամանակ խորացնել հարաբերությունները միմյանց թշնամի հանդիսացող պետությունների հետ, ինպիսիեք են Ֆրանսիան, Իրանը, Ռուսաստանը եւ ԱՄՆ-ն: Առավել եւս հասկանալի չէ, թե ինչ կարգով պետք է տեղական ինքնակառավարման մարմինը խառնվի կառավարության պատասխանատվության ոլորտում գտնվող հարցերին:
Այնսպիսով կարելի է ասել, որ ամենաինքնագովասանական եւ ճռճռան խոստումներով ծրագիրը ՔՊ-ինն է, սակայն մենք շատ լավ հիշում ենք Նիկոլի մեծ-մեծ խոստումները, որոնք դուրս եկան բացարձակ սուտ, ավելին` շատ դեպքերում Նիկոլի գործունեության արդյունքները ուղիղ հակառակ են իր տված խոստումներին: Ինչ վերաբերում է ամենապոպուլիստական ծրագրին, ապա այստեղ առաջին տեղում է «Մայր Հայաստանը», սակայն այստեղ էլ բոլորս լավ տեսել ենք, թե ընդդիմություն խաղացող Ռոբերտ Քոչարյանի խմբակցությունը Ազգային ժողովում ի՞նչ արեց Արցախի, բանակի կամ Նիկոլին իշխանությունից հեռացնելու համար, որ մի բան էլ հավատանք, թե Երեւանի ավագանու Քոչարյանական թիմը ինչեր պետք է անի:
Հետաքրքիր է ընդգծել, որ սորոսական նախկին քաղաքապետ ծաղրածու Հայկոյի կուսակցությունը ընդհանրապես ԿԸՀ կայքում ծրագիր չի ներկայացրել: Սակայն բոլորս ենք հիշում Հայկոյի հիմնական ծրագիրը ` ազգը բաժանել սեւի եւ սպիտակի: Ինչ վերաբերում է Հայկոյի արտաքին քաղաքական ուղղվածությանը, ապա այստեղ հավանաբար պետք է առաջնորդվել «բոլորս հայդե Պրահա» սկզբունքով, քանի որ Հայկոյի ամբողջ ընտանիքը Չեխիայի քաղաքացիներ են: Նույնկերպ վարվել է Մանե Թանդիլյանը զուտ այն տարբերությամբ, որ սրա պարագայում կարգախոսը կլինի «հայդե Ավստարլիա»:
Մի խոսսքով, նիկոլական կազմակերպված էս ընտրություններում երեւանցիների համար ընտրությունը մեծ չէ, իսկ Երեւանի ապագան այս ամենի արդյունքում դառնում է էլ ավելի մշուշոտ:
Ա. Հովհաննիսյան