Երեւանի ապագան որոշելու են նաեւ հնդիկները. Կարինե Այվազյան
Հասարակություն
«Երեւանի ապագան որոշելու են նաեւ հնդիկները: Ըստ ՀՀ օրենսդրության` ընտրելու իրավունք ունեն ոչ միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, այլ նաեւ օտարերկրացիները, եթե ունեն տվյալ համայնքի առնվազն մեկ տարվա հաշվառում», - այս մասին զգուշացնում է «Հավերժ հզոր Հայաստան» ՀԿ-ների դաշինքի համակարգող ԿԱՐԻՆԵ ԱՅՎԱԶՅԱՆԸ։
Հիշեցնենք, որ, ըստ պաշտոնական տվյալների, սեպտեմբերի 17-ին տեղի ունենանալիք Երեւան քաղաքի ավագանու ընտրություններին, բացի ՀՀ քաղաքացիներից, մասնակցելու իրավունք ունեն 14 հազար 839 օտարերկյա քաղաքացի, այդ թվում՝ 1639 կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիներ, 628 փախստականներ, 109 քաղաքացիություն չունեցող անձինք: ՌԴ քաղաքացիների թիվը կազմում է 10 հազար 308: