Խաղաղ բնակչության շրջանում կա 35 վիրավոր՝ 13 երեխա, 15 կին եւ 7 տղամարդ. Արցախի ՄԻՊ
Ներքաղաքական
Ժամը 03:00-ի դրությամբ, Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ ստացած տեղեկատվության համաձայն, խաղաղ բնակչության շրջանում կա 35 վիրավոր՝ 13 երեխա, 15 կին եւ 7 տղամարդ։ Խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը հասել է 7-ի՝ 3 կին, 2 երեխա եւ 2 տղամարդ։
Քաղաքացիական անձանց շրջանում զոհեր եւ վիրավորներ արձանագրվել են Արցախի բոլոր շրջաններում։