Լավ նշան է, որ ռուսները վերջապես մտածում են պատերազմն ավարտելու մասին․ Զելենսկին՝ Պուտինի առաջակի մասին Հայաստանում 27 աշակերտի ծնողները թույլ չեն տալիս դպրոց հաճախել. ԱՎԾ տվյալներ Արտակարգ իրավիճակ՝ Երևանում հայտնի «Թոխմախի ՄՌՈւ»-ի մոտ Հեռու չէ, տարածքում է. Էքստրասենսը նոր բացահայտում է անում Ամբողջ Աբխազիան հոսանքազրկվել է Երկվորյակներին երեկոյան սպասվում է անակնկալ․ մայիսի 11-ի աստղագուշակը Մեծ արծիվ կա, կшմազը խпդի տված է եղել․ բացшռիկ մանրամասներ՝ 2-ամյա Տիգրանի անհետшցման դեպքից Մոսկվան Կիևին առաջարկում է մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել ուղիղ բանակցությունները Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Մեր հզորությունը մեր միասնությունն է. Հայտնի Բաղդասարյանների ֆենոմենը

Կատարվածը հայ ազգի պատմության սեւ էջը չէ, այլ կազմը, որը ուզես, թե չուզես պիտի աղաղակի. ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Մշակութային

«Իրավունքը» զրուցել է ՀԳՄ անդամ, բանաստեղծուհի ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ հետ։

Ի՞նչ կարծիք ունեք Արցախի նկատմամբ ՀՀ իշխանությունների վարած քաղաքականության հետեւանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

— Եթե ասեմ դրական, կհավատա՞ք։ Իշխանությունը տարանջատվեց ժողովրդից, եւ բախումը անխուսափելի է։ Կատարվածը հայազգի պատմության սեւ էջը չէ, այլ կազմը, որը ուզես թե չուզես պիտի աղաղակի` ես կամ, եւ այն թաքցնել չի լինում, խարան է։

— Տիկին Հովհաննիսյան, երբեւէ կմտածեի՞ք, որ Արցախը կփորձեն հանձնել:

— Անհավատալի էր։ Սա նման էր այն վիճակին, երբ զավակը նույն արյունը կրող իր հարազատ ծնողին մերժում է։ Բայց իրականությունից փախչել չի լինում։ Արցախը մեր հավատի, հույսի, սիրո տաճարն է, կեղտոտ կամ ցեխոտ ոտքերով ներս չպիտի մտնել։ Համազգային գուրգուրելի սեր է, մերան է, առանց այդ խմորման մեր հացը չի թխվի, կքարանա, կուչ կգա ու ներսի թացությունից կեղեւը չի կարմրի։ Այն չի կարելի ի ցույց դնել։ Արցախը մեր ճյուղավորման խորագնա արմատն է, հանցանք է վրան կրակ վառել։ Կանաչությունը կմեռնի։

Արցախում նաեւ ունեք գրչակից ընկերներ

— Ես հիմա պատկերացնում եմ նրանց վիճակը… Աներեւակայելի իրողություն է, դեռ անհայտ ճակատագրերով նրանք պիտի հեռվից ինձ ողջունեն։ Ես նրանց բառ ու խոսքին կարոտում եմ։ Ուզում եմ ձայնել, որտե՞ղ եք։ Այնքան ցավոտ է իրականությունը, որ շշմեցուցիչ ապտակի պես շոյում ես հարված ստացած այտդ եւ այդ վիրավորանքից փորձում ես չարտասվել։

Արցախում եղել եք, կկիսվե՞ք մեզ հետ Ձեր հիշողություններով։

Արցախում շատ եմ եղել տարբեր մշակութային առիթներով։ Այնտեղ շնչելի թթվածինը շատ էր։ Ինձ համար թանկ էր արցախցու չկոտրվող ոգին։ Անգամ աղբամանները փայլում էին մաքրությունից։ Քաղաքը արթնանում էր վարդագույնի մեջ։ Չտեսա ոչ մի մուրացկան կամ անխնամ անցորդ։ Ինձ համար շատ սիրելի էին մանկասայլակները։ Այնտեղ էր ապրում վաղվա համառ արցախցին։ Ընտանիքի ամրությունը նաեւ պատվախնդրությունն էր։ Հարգված ծերերի այդ հանգրվանը օրհնված էր եւ առավել ազգային։ Հիմա շատ եմ տխրում, որ քիչ եմ լուսանկարվել: Ամուր, հայրենանվեր, իր կամքը պարտադրող արցախցին չպիտի՛ անցներ այս անմխիթար կեռմանները։

Երբ սկսվեց Արցախյան շարժումը, Սիլվա Կապուտիկյանը, Զորի Բալայանը Արցախի համար պայքարում էին բարձր ատյաններում։ Իսկ այսօր Դուք տեսնո՞ւմ եք նրանց նման հայրենասերների։

— Անցյալը հիմա հեքիաթ է թվում ինձ: Կապուտիկյանը իմ շատ սիրելին էր։ Հաճախ էի հյուրընկալվում իր տանը։ Հիմա կարոտում եմ այդ Մեծ վանեցուն։ Իր հայրենասիրությունը վարակիչ էր, հարգարժան, սրտաբուխ, խաղ չկար։ Զորի Բալայանի հետ եղել եմ Արցախում։ Նահապետն էր իր երկրի։ Պատկառանքս նրա հանդեպ մնաց աներեր, իր բարձունքի վրա։ Այդ որոնելի տեսակների բացակայությունից հողը ճաք է տալիս։ Այսօր որակներն այլ են։ Դերազրկված գրողը անգամ չի կարող բարձրանալ իշխանական աստիճաններով, ուր մնաց վիճակի թելադրողը դառնա։ Սիլվայի հետ փակվեց այդ էջը: Երանելի էր նա, որ չտեսավ այս բոլորը, երանելի էր… Բայց ես վստահ եմ, որ հիմա իր վերեւներից ասում է` երիցս նզովյալ լինեք, Արցախ հանձնողներ։

Ինչ վերաբերվում է արդի գրողներին, նրանց տեսակը ժամանակային է։ Հար եւ նման իրենց։ Չկա պետական գուրգուրանք ու հարգանք ստեղծագործողի հանդեպ։ Համոզված եմ, որ ներկա իշխանավորը գրախանութ էլ չի մտնում։ Ցուցափեղկերից նայող գրքերը որքան էլ աղաղակեն` ինձ բա՛ց արա, չկա հոգեկրթություն, վերձիգության ազնիվ գաղափար: Այդ իսկ պատճառով հասարակական որակը դարձավ այսպիսին։ Բարձունք տանող սանդղակների հիմքից հանվեց երկրի ամրության դարավոր քարերը, շպրտվեց աջ ու ահյակ, եւ այն այսօր չէր կարող նման ձեւով չփլուզվել։

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ






Լավ նշան է, որ ռուսները վերջապես մտածում են պատերազմն ավարտելու մասին․ Զելենսկին՝ Պուտինի առաջակի մասինՀայաստանում 27 աշակերտի ծնողները թույլ չեն տալիս դպրոց հաճախել. ԱՎԾ տվյալներԱրտակարգ իրավիճակ՝ Երևանում հայտնի «Թոխմախի ՄՌՈւ»-ի մոտՀեռու չէ, տարածքում է. Էքստրասենսը նոր բացահայտում է անում Ամբողջ Աբխազիան հոսանքազրկվել էԵրկվորյակներին երեկոյան սպասվում է անակնկալ․ մայիսի 11-ի աստղագուշակըՄեծ արծիվ կա, կшմազը խпդի տված է եղել․ բացшռիկ մանրամասներ՝ 2-ամյա Տիգրանի անհետшցման դեպքիցՄոսկվան Կիևին առաջարկում է մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել ուղիղ բանակցություններըՌուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօրՄեր հզորությունը մեր միասնությունն է. Հայտնի Բաղդասարյանների ֆենոմենը Այս 3 կենդանակերպի նշանները կունենան բախտավոր շաբաթ 2025 թվականի մայիսի 12-ից մինչև 18-ըՆվաստացրել ու խոշտանգել են. հողաթափերով ու գիշերազգեստով պտտացրել են ոստիկանության մեկուսարաններովՄայիսի երկրորդ կեսին Կենդանակերպի 2 նշաններ բախտը պոչից կբռնենՈրդիս, արդյո՞ք ինչ անում եմ ճիշտ եմ անում.Ինչ է խոսում որդու հետ Եռաբլուրում պատգամավորըՄայիսի 13-ից հետ ենք գնում դեպի մարտ, տրամադրվե՛ք․ Գագիկ ՍուրենյանԿենդանակերպի երեք նշաններ, որոնց համար փողի հոսքը կգա մայիսի երկրորդ կեսին Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումներըՀորդառատ անձրև, կարկուտ. եղանակն՝ առաջիկա օրերինВетеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве Կրեմլը պատրաստ է ինչպես Թրամփի բանակցություններից դուրս գալուն, այնպես էլ հակամարտության նոր սրմանը. ՔաղաքագետՊուտինն Ալիեւի Մոսկվա չայցելելն ընկալեց որպես անձնական ազդանշան եւ ՌԴ-ի դեմ ուղղված ընդգծված ցուցադրական ժեստ. Ռուսական աղբյուրՏիգրան Ավետիսյանի և Արման Մսրյանի նոր տեսահոլովակըՊուտինն առաջարկել է մայիսի 15-ին վերականգնել ռուս-ուկրաինական ստամբույան բանակցային գործընթացը (Տեսանյութ)«Շունչ» թատրոնը պատրաստվում է հարսանիքի. Սեյրան Մովսիսյանը փակագծեր է բացումԽՍՀՄ-ի ըմպելիքներ, որոնք դուք անպայման խմել եքԽՈՆԱՐՀՈՒՄ ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ԷԴԻԿ ՂԱԶԱՐՅԱՆԻ ՊԱՅԾԱՌ ՀԻՇԱՏԱԿԻՆԶբոսանք խորհրդային գաստրոնոմիայում մինչև 80-ականների վերջըԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ՄԱՏՈՒՑԵՑԻՆ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ 80-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎՎաշինգտոնին ձեռնտու է «Օրեշնիկ»-ներով Մոսկվայի ծանր պատասխան հարվածը Կիեւին. Ռուսական աղբյուրՀռոմի նորընտիր պապը հայտարարել է, որ կշարունակի Ֆրանցիսկոս պապի բարեփոխումներըԲրիջիտ Բարդոն երիտասարդության տարիներին և հիմա. ինչո՞ւ է նա այդքան ծերացելԵթե ես միանամ այդ անլուրջ նախաձեռնությանը, ես էլ կդառնամ այդ միմոսներից մեկը․ Գեղամ Նազարյանը իմպիչմենտին չմիանալու պատճառների մասինՔՊ-ական ղեկավարը տուրիստական քաղաքի հողերը կասկածելի աճուրդներով օտարել է, իսկ Փաշինյանը դա անտեսել է․ ՍարգսյանԱռաջիկա ժամերին Գյումրի համայնքում սպասվում են հորդառատ տեղումներ. ԱզիզյանՖրանցիսկոս Պապը WhatsApp-ով կապ է պահել խոշտանգման ենթարկված կնոջ հետԱՄՆ-ն նախազգուշացրել է ԻրանինWashington Post-ը պարզել է՝ ինչ կարևոր իրադարձություն է սպասվում վեց շաբաթիցԹրամփ. Հնդկաստանը և Պակիստանը համաձայնության են եկել լիակատար և անհապաղ հրադադարի շուրջԳազ չի լինիՀնդկաստանը ռուս-հնդկական հիպերձայնային հրթիռներով հարպածել է պակիստանյան ավիաբազաներին (Տեսանյութ)Հրազդանցին իր աղջկա նկատմամբ անառակաբարո արարքներ է արել ու ծեծել կնոջը. ինչ պատիժ է սպասվում նրանՀռոմի նորընտիր պապի եղբայրը պատմել է նրա մանկության սիրելի խաղի մասինԹուրքիայի ԱԳ նախարարը պատմել է՝ իրեն փորձել են թունավորելՏարադրամի փոխարժեքները մայիսի 10-ինԱմեն ինչ էլ հնարավոր է,Աղազարյանը՝ հարցին հնարավոր է արդյո՞ք ախկին ՔՊ-ականի թեկնածություն առաջադրվիԿինը թունավոր սնկով սպանել է ամուսնու հարազատներին. որն է եղել պատճառըԼուկաշենկոն հայտարարել է Լեհաստանից և Լիտվայից եկող սպառնալիքի մասինԱդրբեջանը Հայաստանից ակնկալիքներ ունի․ ԲայրամովՑավոք, Արցախի վերնախավում այլ, ավելի արժանի թեկնածուի չեմ տեսնում․Արցախցի քաղաքական գործիչը Շահրամանյանի նախագահի պաշտոնում առաջադրվելու մասինGlobal High-Tech-ի 15-րդ դափնեկիրը ժամանել է Հայաստան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top