Ադրբեջանը հաստատում է Հայաստանի հետ իրական երկխոսության պատրաստակամությունը
Միջազգային
Ադրբեջանը հաստատում է Հայաստանի հետ իրական երկխոսության և բանակցությունների իր պատրաստակամությունը՝ հիմնված հավասարության և երկու երկրների օրինական շահերի փոխադարձ հարգանքի վրա։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։
«Մենք շարունակում ենք խորապես հավատալ, որ Ադրբեջանն ու Հայաստանը պատմական հնարավորություն ունեն բարիդրացիական հարաբերություններ հաստատելու և որպես երկու ինքնիշխան պետություն՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններում խաղաղ ապրելու համար», - ասել է նա։