Արագացրու, շուտ շարժվի տեղիցդ միանգամից վիրահատարան, ես եմ իրա ծնողը հիմա. Զինվորի նամակը
Հասարակություն
Արցախի N զորամասերից մեկում առողջական խնդրով զինվորը դիմում է ԲԿ:
-3 օր բուժում ստանալուց հետո զինվորի ինքնազգացողությունը կտրուկ վատանում է։ Բուժող բժիշկը՝ Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած սպա Նարեկ Մեսրոպյանն էր, ով դիմում է հրամանատարին։ Հրամանատարը վարորդի և բժշկի հետ զինվորին տեղափոխում են Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ, անձամբ հետևելով բոլոր ստուգումներին։ Ստուգման ժամանակ սառնասիրտ ու անվրեպ հայացքով նայում էր զինվորին, հետո բժշկին: -Անհապա՛ղ պետք է վիրահատել, հակառակ դեպքում արյան վարակ է ստանալու, ու պետք է տեղեկացնել ծնողներին ստանալ համաձայնություն, ասեց բժիշկը հրամանատարին։ Հրամանատարը փոխելով դեմքի արտահայտությունը արտահայտեց իր մտահոգությունն ու տեղից շարժվելով ասաց.
-Բա ում ես սպասում Այտա՛,
Արագացրու, շուտ շարժվի տեղիցդ միանգամից վիրահատարան, ես եմ իրա ծնողը հիմա։ Զինվոր հել վիրահատարանի ճանապարհին կհագնվես, չէ չնայած պետք չի հագնվել ...Բրդելով ու անհանգստացած ուղեկցեց զինվորին վիրահատարան, ու սպասեց մինչև վերջանա վիրահատությունը. Համոզվեց որ ամեն բան կարգին է զինվորի հետ նոր գնաց Զորամաս:
Հրամանատարը Կարեն Ջալավյանն էր՝ Քյոխը, իսկ զինվորը՝ ես։
Լույսերի մեջ մնաս բժիշկ Մեսրոպյան ջան... ..
Աստված քեզ պահապան ՀՐԱՄԱՆԱՏԱՐ