Պապիկյանը մայիսի 9-ին հանրապետության բարձրագույն ղեկավարության հետ այցելել է «Հաղթանակ» զբոսայգի Նիկոլ Փաշինյանին Կարմիր հրապարակում կրկին Լուկաշենկոյի կողքին են նստեցրել Փաշինյանը Պուտինին հանդիպելիս շփոթվեց, այլ ուղղությամբ էր գնում «Ռոսիա 1»-ի լրագրողը Նիկոլ Փաշինյանին շփոթել է Ադրբեջանի ղեկավարի հետ (տեսանյութ) Այսօր նշում ենք Համաշխարհային երկրորդ պատերազմում Խորհրդային Միության եւ Արեւմտյան դաշնակիցների տարած հաղթանակի 80-ամյակը Ունեմ խաղաղության ուղերձ և բոլորիս շնորհավորում եմ այսօրվա հետ կապված, նաև Շուշիի ազատագրման հետ կապված.Արման Սարգսյան Ռուսաստանը շարունակում է Հայաստանին դիտարկել որպես դաշնակից․ Կոպիրկին Մոսկվայի Կարմիր հրապարակում մեկնարկել է Հաղթանակի 80-ամյակի պատվին զորահանդեսը (տեսանյութ) Ոնց որ թարս լիներ, էդ օրը մшյրը երեխшյի կոշիկը պինդ էր կшպել, հետք չկա. նոր մանրամասներ Հավերժ փառք մեր հերոսներին.Հայտնի փաստաբանը Եռատոնի մասին

Ցավոտ է հայրենի հողի կորուստը, բայց հողից թանկ մեր ժողովուրդն է. ՎԵՐԱ ՍԱՖԱՐՅԱՆ

Մշակութային

«Իրավունքը» զրուցել է հադրութեցի գեղեցկուհու՝ «Միսիս Եվրոպա 2022» միջազգային մրցույթում երկրորդ տեղը զբաղեցրած մոդել, 44-օրյա պատերազմի մասնակից ՎԵՐԱ ՍԱՖԱՐՅԱՆԻ հետ:

— Երեք տարի առաջ սեպտեմբերի 27–ին սկսվեց 44–օրյա պատերազմը, որին մասնակցել եք նաեւ Դուք: Եկեք վերադառնանք այդ սարսափելի օրերը: Ինչպե՞ս իմացաք, որ պատերազմ է:

— Հիշում եմ՝ առաջին պայթյունը, որ եղավ մեր բունկերի վրա, հնչեց տագնապի ազդանշանը: Մենք գլուխներս բարձրացրինք վեր ու հասկացանք, որ պատերազմը սկսվել է: Մի կերպ սպայական կազմին հաջողվեց կապ հաստատել քաղաքի հետ, ասացին, որ Հադրութն արդեն երկու ժամ է ռմբակոծվում է: Ադրբեջանն առաջին հարվածը հասցրել էր քաղաքին, որպեսզի շեղի սպայական կազմի, զինվորականների ուշադրությունը: Հենց ասացին, որ Հադրութը ռմբակոծում են, միանգամից բղավեցի՝ բա երեխա՜ս… Ամեն մեկն առաջին հերթին այդ պահին մտածում էր իր ընտանիքի, հարազատների մասին: Անընդհատ կրկնում էի՝ խնդրում եմ զոհ չլինի: Սպաներից մեկն ինձ ուշքի բերեց ու ասաց՝ զոհ լինելու է: Պատերազմ չկա, որ զոհ չլինի: Ուժերդ հավաքիր, սթափ գիտակցիր ինչ է կատարվում եւ խուճապի մի մատնվիր: Երբ սկսեցին վիրավորներին բերել, ու ես խուճապի էի մատնվում, սպաներից մեկն ասաց՝ դու մոտ տաս տարի մեծ ես այս տղերքից, խուճապի մի մատնվիր, թող քեզ այդպես չտեսնեն: Սարսափելի ցավ էի ապրում, երբ տեսնում էի վիրավոր տղաներին: Իմ մեջ արթնանում էր մայրական բնազդը, եւ մտածում էի՝ տեսնես հիմա ինչ ապրումներ ունի այս վիրավոր զինվորի մայրը: Ես չեմ կարող նկարագրել այն պահը, երբ 20 տարեկան տղայի աչքերը սառում է, ու նա մահանում է քո աչքի առջեւ… Եվ դու անզոր ես ինչ–որ բան անել: Էլ չասեմ, թե ինչպիսի խոշտանգված ու տանջամահ արված դիակներ էին բերում:

— Պատերազմից անցել է երեք տարի, եւ Արցախում ապրող մեր հայրենակիցները նորից ցավի ու վշտի մեջ են: Ի՞նչ կասեք այս մասին:

— Երբ իմացա Արցախում թշնամու հարձակման մասին, առաջին օրը չկարողացա կապ հաստատել հարազատներիս հետ: Երբ վերջապես կապ հաստատեցի եղբորս հետ, ասաց՝ ամեն ինչ նորմալ է, հետո կխոսենք: Մյուս բարեկամների հետ խոսելիս ասացին, որ պատերազմ է: Երեխաս էլ, որ իմացավ պատերազմ է, միշտ հարցնում էր իր հոր մասին: Նախկին ամուսնուցս լուր չունեի, չէի կարողանում կապ հաստատել նրա հետ: Տղայիս ասում էի, որ լավ է, վտանգ չկա: Բայց 8 տարեկան երեխաս ասում էր՝ ոնց կարող է վտանգ չլինի, իմ պապան զինվորական է: Հիմա ամենամեծ վախերս կապված են Արցախի իմ հայրենակիցների հետ: Ես գիտակցում եմ, որ թուրքի ուզածը ոչ միայն Արցախն է, այլ նաեւ` Հայաստանը: Այս օրերին հաճախ եմ հիշում Կոմիտասին: Եվ եկել եմ այն համոզման, որ Կոմիտասը գժվեց, որովհետեւ մի տեղ հայերին կոտորում էին, իսկ մյուս տեղը հայերն անտարբեր նստած էին: Հիմա, կարծես թե, նույն ժամանակներն են: Մի անգամ հանրահավաքի ժամանակ մոտեցա ոստիկանին եւ ասացի՝ ես ՀՀ քաղաքացի եմ ու ձեր օգնության կարիքն ունեմ: Ոստիկանն ասաց՝ ի՞նչ է եղել, ինչո՞վ օգնեմ: Ասացի՝ ընտանիքս Արցախում է, դուք կարո՞ղ եք ինձ օգնել: Նա նայեց դեմքիս ու ասաց՝ մենք այստեղ մեր աշխատանքն ենք կատարում, կուզեի ձեզ օգնել, բայց չեմ կարող: Եթե ես այս երկրի քաղաքացին եմ, էլ ումի՞ց գնամ օգնություն խնդրեմ: Գոնե մարդկանց մի բանով ուղղորդեք: Թեկուզ գնանք կռիվ: Ի վերջո, լավ է արժանապատիվ գնանք մեռնենք, քան այս ցավով ապրենք: Հիմա մենք այստեղ նստած գիտակցում ենք, որ Արցախում մեր եղբայրներին ու քույրերին սպանում են: Արցախում կան դիակներ, որոնք դեռ հողին չեն հանձնվել: Թուրքերը տեսանյութեր են տեղադրում, թե ինչպես են մեր հայրենակիցների գլուխները կտրում, սպանում, աղջիկների համար գումար խոստանում: Ես զարմանում եմ` այսքանից հետո ինչպե՞ս կարելի է հանգիստ ապրել: Ախր մարդը կենդանուց տարբերվում է հիշողությամբ: Ինչպե՞ս կարող ենք 1915 թիվը մոռանալ: Մենք ամեն տարի ապրիլի 24–ին ձեւական նկարներ ենք դնում մեր էջերում, գնում ենք Ծիծեռնակաբերդ: Իսկ այսօր, երբ Արցախն ունի օգնության կարիք, լռում ենք: Չէ որ սա էլ նույն ցեղասպանությունն է: Մենք մեր այսօրվա լռությամբ ապացուցում ենք, որ ցեղասպանության զոհերի հիշատակը միայն նկարներով ենք հարգում: Ամեն մարդ թող մի պահ պատկերացնի, որ իր ծնողը, երեխան, ամուսինը կամ բարեկամը գտնվում է Արցախում, որտեղ արյուն ու մահ է:

— Այսօր այն հողը, որի համար պայքարել են մեր քաջ հերոսները, որոնց թվում եւ Ձեր հայրը, հանձնվում է թշնամուն: Մի՞թե կարելի է համակերպվել Արցախի կորստի հետ:

— Ես չեմ կարող նկարագրել իմ այն ցավը, երբ հասկանում եմ, որ հորս գերեզմանին էլ չեմ կարող գնալ: Ես խոնարհվում եմ բոլոր այն քաջերի շիրիմներին, որոնք իրենց կյանքի գնով պայքարել են մեր հայրենիքի համար: Ինքս ապրել եմ դա, եւ գիտեմ, թե ինչ ցավ է: Երբ տեսնում եմ զոհվածի երեխաներին, վերապրում եմ այն ամենն, ինչ ես եմ զգացել: Գիտեք, ցավոտ է՝ հայրենի հողի կորուստը, բայց հողից թանկ մեր ժողովուրդն է: Մարդիկ, որոնք ապրում են այդ հողի վրա, սպանում, կոտորում են: Առաջնահերթ պետք է մտածենք այդ մարդկանց տարհանելու եւ փրկելու մասին:

— Մի օր հայաստանյան իշխանության շուրթերից «Արցախն Ադրբեջան է» հայտարարություն լսելը` սպասելի՞ էր:

— Ոչ… Մեր երկրի ղեկավարը արեց այդ արտահայտությունը, որը դարձավ դրոշակ օտարազգիների բերանում: Հիմա ասում են՝ Ձեր երկրի ղեկավարն է ասել:

— Ըստ Ձեզ, այս իրավիճակում տեղի՞ն են մեր երկրում տարածված հակառուսական տրամադրությունները:

— Ցավոք սրտի, Ռուսաստանն այն երկիրն է, որից կախում ունենք արդեն 30 տարի: Ուզենք, թե չուզենք պետք է կարողանանք ճիշտ բանակցել նրա հետ: Եթե դու կախում ունես մի երկրից, բայց բանակցում ես այդ երկրի թշնամու հետ, էլ ի՞նչ ակնկալիքի կարող ես սպասել: Երբ մեր ղեկավարությունը արցախցիներին հորդորում էր հետ դառնալ Արցախ եւ ասում էր, որ արցախցիների անվտանգությունն ապահոված է, դա՞ էր նրանց անվտանգության ապահովումը: Գոնե այն ժամանակ ասեին՝ ժողովո՛ւրդ, մի՛ գնացեք, տալիս ենք: Ես որ քաղաքագետ չեմ, այդ ամեն ինչը հասկանում եմ, ինչպե՞ս կարող էր ղեկավարությունն այդ ամենը չհասկանար:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

 






Պապիկյանը մայիսի 9-ին հանրապետության բարձրագույն ղեկավարության հետ այցելել է «Հաղթանակ» զբոսայգիՆիկոլ Փաշինյանին Կարմիր հրապարակում կրկին Լուկաշենկոյի կողքին են նստեցրելՓաշինյանը Պուտինին հանդիպելիս շփոթվեց, այլ ուղղությամբ էր գնում«Ռոսիա 1»-ի լրագրողը Նիկոլ Փաշինյանին շփոթել է Ադրբեջանի ղեկավարի հետ (տեսանյութ)Այսօր նշում ենք Համաշխարհային երկրորդ պատերազմում Խորհրդային Միության եւ Արեւմտյան դաշնակիցների տարած հաղթանակի 80-ամյակըՈւնեմ խաղաղության ուղերձ և բոլորիս շնորհավորում եմ այսօրվա հետ կապված, նաև Շուշիի ազատագրման հետ կապված.Արման ՍարգսյանՌուսաստանը շարունակում է Հայաստանին դիտարկել որպես դաշնակից․ ԿոպիրկինՄոսկվայի Կարմիր հրապարակում մեկնարկել է Հաղթանակի 80-ամյակի պատվին զորահանդեսը (տեսանյութ)Ոնց որ թարս լիներ, էդ օրը մшյրը երեխшյի կոշիկը պինդ էր կшպել, հետք չկա. նոր մանրամասներՀավերժ փառք մեր հերոսներին.Հայտնի փաստաբանը Եռատոնի մասինՄինչև Նիկոլի իշխանազավթումը՝ ՀՀ֊ը շարժվում էր արժանապատիվ և պատերազմների չեզոքացման ճանապարհով. Արտակ ԶաքարյանԶատուլինն Ադրբեջանին հիշեցրեց քնած հայ սպային Սաֆարովի ձեռքով՝ կացնով սպանելու մասինՌուաստանում երբեք չեն մոռանա հայ ժողովրդի սխրանքները Հայրենական պատերազմում. դեսպանՏարադրամի փոխարժեքները մայիսի 9-ինՈվ է Պուտինի հորը մեդալ շնորհել Հայրենական մեծ պատերազմի ժամանակՍրբազան Հայր, համայնքապետ, ուժայիններ, բկ ղեկավարներ. Եռատոնը Արթիկում իրական տոնի է վերածվել. ՖՈՏՈՇԱՐՔՈչինչ անվերադարձ կորսված չէ, հաղթանակները նոր սխրանքների են կոչում սերունդներին․ Սերժ ՍարգսյանՀաղթանակի շքերթի համար ռազմական տեխնիկան ժամանել է հրապարակԱստղագուշակ մայիսի 9-ի համարՄիջազգային տիեզերակայանի տիեզերագնացները շնորհավորել են ռուսներին Հաղթանակի օրվա կապակցությամբՋուր հավաքեք․ ջուր չի լինելուՊաշտոնյաներն և քաղաքական գործիչները հարգանքի տուրք են մատուցում Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հիշատակին․ ՈՒՂԻՂՌուսական ավիացիան Կուրսկի սահմանային գոտում ծածկել է հարձակվող ուկրաինական խոշոր խմբավորումը (Տեսանյութ)Հորդառատ անձրև, կարկուտ․ առաջիկա օրերի եղանակը«Հրապարակ». ՄԱՊ–ի Ալիկի գործարանում կադրային ջարդ է«Ժողովուրդ». Ո՞ւմ է Ալեն Սիմոնյանը նվիրել 2.2 մլն դրամանոց ոսկյա թզբեհը, որը գնվել է նրա ընկերոջից«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի ախրանան կրկին դեսանտ է իջեցրել ՍյունիքումՄանր եղջերավորների գործով անցնող ԱԺ պատգամավորի քրգործը մեծ աղմուկով կուղարկվի դատարան. «Ժողովուրդ»ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների որոշակի բարելավումն արգելակել է Հայաստանը Ռուսաստանից հեռվացնելու՝ Փաշինյանի ծրագիրը․ ԶատուլինՈւկրաինական ուժերը, չնայած Մոսկվայի միակողմ հրադադարի, Կուրսկի ճակատում ճեղքման նոր փորձ են արել (Տեսանյութ)Մոսկվայում Ալիևի բացակայությունը շքերթից գնահատում են, որպես «խորացող պառակտման ախտանիշ»Պակիստանը հարձակվել է Ջամմուм և Քաշմիրում գտնվող հնդկական ռազմական բազաների վրա (Տեսանյութ)Հայտնի վիրաբույժը այլեւս գործունեությունը ծավալելու է Երեւան բկ-ումՔեզ չէ, Ձեզ է քո համար. լարված իրավիճակ հիվանդանոցումՇտապ. Ձերբակալել են լրագրող Լիլիթ Աղեկյանին, հիմա էլ ՁՊՎ-ից տեղափոխում են հիվանդանոցԱդրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը շարունակում է ռիսկեր եւ սպառնալիքներ առաջացնել. ԻգիթյանՉեմպիոնների լիգայի շաբաթվա խորհրդանշական հավաքականը. ՈՒԵՖԱ Պապական աթոռը զբաղեցրել է ԱՄՆ ներկայացուցիչ, ով կապված է Թրամփի եւ աջակողմյան պահպանողական շրջանակների հետԱլիեւը չեղարկել է իր այցը Մոսկվա Բրիտանիայի ճնշման և Էրդողանի անձնական զանգի արդյունքում. Ուկրաինական աղբյուրՎլադիմիր Պուտինի ելույթը Մոսկվա ժամանած օտարերկրյա պատվիրակությունների ղեկավարների հանդիսավոր ընթրիքի ժամանակ (Տեսանյութ)Հռոմի նոր պապ դարձավ... Դոնալդ Թրամփը (Տեսանյութ)Կուսակցության գրասենյակում հանդիպել են «Արթուն ենք» շարժման ներկայացուցիչներինՓաշինյանին հանրահայտ «Aurus»-ով ուղեկցեցին Կրեմլ, պաշտոնական ընդունելություն է կազմակերպվածՌուսաստանի և Չինաստանի նախագահների միջև Մոսկվայում բանակցությունները տևել են մոտ 7,5 ժամԿարդինալների կոնկլավը ընտրել է Հռոմի 267-րդ պապին (Տեսանյութ)Անտանելի կորուստ… Հայտնիները սգում են Վարդուհի Վարդանյանի ամուսնու եղբոր մաhըԱդրբեջանը Թուրքիայում կմիանա «Anatolian Phoenix-2025» զորավարժություններինԱմոթ է, ամեն բան գցել էդ մարդու վրա, դա առնվազն անշնորհակալ քայլ է․Գագիկ Մելքոնյան«Ոսկե գնդակի» հավակնորդների թարմացված վարկանիշային աղյուսակը Չեմպիոնների լիգայի հաղթողի հիմնական հավակնորդ է ՊՍԺ-ն է. Opta
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top