«Անկլավ» հանձնելը հակասում է հենց Ադրբեջանի Սահմանադրությանը. Ղազարյան
Ներքաղաքական
Ըստ Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան ԷԴԳԱՐ ՂԱԶԱՐՅԱՆԻ` «անկլավ» հանձնելը հակասում է հենց Ադրբեջանի սահմանադրությանը:
— Ադրբեջանն իր անկախության հռչակագրով ասում է, որ ինքը չի ընդունում Ադրբեջանական ԽՍՀ-ի իրավազորությունը, որովհետեւ իրենք 1918-1920 թթ. Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության իրավահաջորդն են, իսկ Ադրբեջանի ԽՍՀ-ն ընդունում են որպես ապօրինի կազմավորում: Հետեւաբար, այդ ապօրինի կազմավորման սահմաններն ինչպե՞ս կարող են համարել ժամանակակից Ադրբեջանի սահման: