ՀՀ-ն չի կարող միակողմանի որոշմամբ դուրս բերել 102-րդ ռազմաբազան ՀՀ-ից. Հայտնի փաստաբանի իրավական գնահատականը շրջանառվող լուրերի վերաբերյալ
Իրավական
Ակնհայտ է, որ Հայաստանի իշխանությունները որդեգրել են ռուսական ռազմական ներկայության դեմ ուղղված քաղաքականություն, և իշխող ուժի առանձին ներկայացուցիչների հայտարարություններն արտացոլում են այդ քաղաքականությունը։ Կարո՞ղ է արդյոք Հայաստանը միակողմանի որոշումների արդյունքում դուրս բերել Ռուսական ռազմաբազան ՀՀ-ից հարցի պատասխանը փորձել ենք ստանալ «Լեվ Գրուպ» փաստաբանական ընկերության հիմնադիր-ղեկավար, իրավունքի ոլորտում բազում նախադեերի հեղինակ Լեվոն Բաղդասարյանից, ով փաստեց.
-Նախ արձանագրենք, որ ռուսական 102-րդ ռազմաբազայի Գյումրիում տեղակայումը ամրագրված է երկկողմ պայմանագրով, մի կողմ թողնելով ՀՀ իշխանությունների քաղաքական որոշման շարժառիթները, համենայնդեպս, պաշտոնապես հայտնի է, որ ռազմաբազայի ներկայացումը կապված է տարածաշրջանի եւ ՀՀ-ի անվտանգությամբ: Եթե իրավական տեսանկյունից դիտարկենք Ձեր հարցը, ապա այն լուրերը, թե ՀՀ ներկա քաղաքական իշխանությունների կամքով պետք է ՌԴ ռազմաբազան դուրս գա ՀՀ-ից` բացարձակ այդպես չէ: Որովհետեւ ՌԴ ռուսական ռազմաբազան կարող է դուրս բերվել ՀՀ-ից բացառապես ՌԴ-ի եւ ՀՀ-ի անմիջական համաձայնությամբ` պայմանագիրը վաղաժամկետ լուծելով: Այսինքն ամփոփոելով, եթե ՀՀ քաղաքական իշխանությունը ցանկանում է միակողմանի որոշմամբ դուրս բերել ՌԴ ռազմաբազան ՀՀ-ից, ապա պրակտիկապես չի կարող, ավելին իրավական հարթակում երկիրը ունենալու է խնդիր:
Անդրադառնալով ռազմաբազայի կարեւորությանը, ապա փաստաբանը նկատում է.
-Այդ հարցի հստակ պատասխանը կարող են տալ պետական մարմնի փորձագետները, ռազմական գործիչները, ովքեր լավ գիտեն տարածաշրջանը եւ սթափ գնահատում են ռիսկերը: Իսկ ինչ վերաբերում է դաշնակցային հարաբերություններին պնդում եմ` ավելի լավ է ունենալ վատ դաշնակից, քան լավ թշնամի: