Պատրաստվում են աննախադեպ խրախճանքի. Գառնիկ Դանիելյան
Ներքաղաքական
Կորսված Արցախը, մինչեւ այսօր ընդլայնվող Եռաբլուրը, անհետ կորածների ու գերիների հանգամանքը չի կաշկանդում օրվա իշխանությանը արդեն իսկ նախապատրաստվել Ամանորին: Զարդարում են փողոցները, լույսեր ավելացնում հրապարակներում: Անդրադառնալով վերոնշյալին` ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ԳԱՌՆԻԿ ԴԱՆԻԵԼՅԱՆՆ ասաց, որ այսկերպ իշխանությունը փորձում է մոռացության մատնել այն, ինչ կատարվել է մեր ազգի հետ:
— Սա է իրենց մարտավարությունը: Շատ մեծ գումարներ ծախսելով` պատրաստվում են աննախադեպ խրախճանքի: Մեր տեղեկություններով` շատ մեծ աշխատանք են տանում այդ ուղղությամբ: Սա նաեւ արվում է, որպեսզի այն սպառնալիքները, վտանգները, որոնք կան, ներկայացնեն, թե իբրեւ որեւէ վտանգ չկա, կարող եք հանգիստ լինել, վայելել, ուրախանալ, միջոցառումներ կազմակերպել: Կգան սնուփդոգեր, թմրամոլություն քարոզող ուրիշ ռեփերներ ու կփորձեն բթացնել ժողովրդին: