Ի՞նչ եղան գերիները… արդեն երկու եւ ավելի տարի է անցել՝ 1-2 ամսվա փոխարեն. Այսեր Իսայան
Ներքաղաքական
«Հանուն ժողովրդի բարեկեցության մարդասիրական եւ տնտեսական զարգացման» ՀԿ նախագահ, իրավապաշտպան ԱՅՍԵՐ ԻՍԱՅԱՆԸ հիշեցնում է, որ վարչապետի աթոռն իրենով արած Նիկոլ Փաշինյանը 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններին ասում էր, թե «գերիները մեզ կներեն 1-2 ամիս ավել գերության մեջ մնալու համար, բայց նրանք չեն ների, եթե մենք հանուն իրենց ազատության զիջենք մեր անկախությունն ու ինքնիշխանությունը»:
— Արդյունքում նա այսպիսի հայտարարություններով երկրորդ անգամ վերցրեց իշխանությունը: Իսկ ի՞նչ եղան գերիները… Արդեն երկու եւ ավել տարի է անցել՝ 1-2 ամսվա փոխարեն: Այսօր ունենք տասնյակներով խեղաթյուրված ճակատագրեր, ավելին՝ եզդի կամավորական Արթուր Ալոյանի մայրը մահացավ՝ գերության մեջ գտնվող որդուն չտեսնելով: Արթուրը ՌԴ Վորոնեժի մարզից էր, կամավոր եկել էր եւ գնացել Արցախ, նա կրերի գործարանի պարտադրված գերության մատնված եւ դավաճանված 63 հոգանոց ջոկատի մեջ էր, որոնց մի մասը զոհվեց, մի մասը գերության տարվեց, նա դավաճանված տղաների մեջ էր:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ