Խեղդամահ է արել իր մեկուկես և չորս տարեկան երկու որդիներին
Քրեական
Պսկովի շրջանի բնակչուհին սպանել է իր երեք երեխաներին, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։ Նա ընդունել է մեղքը։ Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեի հրապարակած տեսանյութում 34-ամյա կինը ցույց է տվել, թե ինչպես է սպանել իր երեխաներին։
Աղբյուրը նշում է, որ մեղադրյալը խեղդամահ է արել իր մեկուկես և չորս տարեկան երկու որդիներին։ Նրանց թողնելով բնակարանում՝ կինը ևս երկու երեխաների հետ մեկնել է Կունինսկի շրջանի գյուղ, որտեղ սպանել է նաև իր ութամյա դստերը։ Դատարանի որոշմամբ մեղադրյալը կալանավորվել է։