Հայաստանի ներկայացուցիչների ելույթը՝ «Մանկական Եվրատեսիլ 2023»-ում (VIDEO)
Մշակութային
Նիցցայում ընթանում է «Մանկական Եվրատեսիլ 2023»-ը: Մրցույթում Հայաստանը ներկայացնում է Yan Girls խումբը՝ «Do it my way» երգով: Աղջիկները ելույթ ունեցան 8-րդ համարի ներքո:
Հայաստանի այս տարվա պատվիրակներն ընտրվել են Հանրային հեռուստաընկերության նախապես հայտարարած մրցույթի արդյունքում:
Նանեն, Նենսին, Կամիլան, Սյուզաննան եւ Աիդան Yan Girls խումբը ստեղծել են հենց «Մանկական Եվրատեսիլին» մասնակցելու նպատակով:
Հայաստանից եւս հնարավոր է քվեարկել Yan Girls-ի օգտին։ Քվեարկությունն իրականացվում է jesc.tv կայքի միջոցով, որտեղ կարող եք գտնել բոլոր ելույթների նախադիտումները: Դրանք դիտելուց հետո միայն կարող եք քվեարկել Հայաստանի մասնակիցների եւ ձեր նախընտրած երկու այլ երկրների ներկայացուցիչների օգտին: