Հայաստանում 27 աշակերտի ծնողները թույլ չեն տալիս դպրոց հաճախել. ԱՎԾ տվյալներ Արտակարգ իրավիճակ՝ Երևանում հայտնի «Թոխմախի ՄՌՈւ»-ի մոտ Հեռու չէ, տարածքում է. Էքստրասենսը նոր բացահայտում է անում Ամբողջ Աբխազիան հոսանքազրկվել է Երկվորյակներին երեկոյան սպասվում է անակնկալ․ մայիսի 11-ի աստղագուշակը Մեծ արծիվ կա, կшմազը խпդի տված է եղել․ բացшռիկ մանրամասներ՝ 2-ամյա Տիգրանի անհետшցման դեպքից Մոսկվան Կիևին առաջարկում է մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել ուղիղ բանակցությունները Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Մեր հզորությունը մեր միասնությունն է. Հայտնի Բաղդասարյանների ֆենոմենը Այս 3 կենդանակերպի նշանները կունենան բախտավոր շաբաթ 2025 թվականի մայիսի 12-ից մինչև 18-ը

Արեւմուտքն անգամ «Մանկական Եվրատեսիլ»-ում շոյեց հայերի ականջն ու «յան» տվեց

Մշակութային

Լոնդոնի Ուիմբլդոն արվարձանում կայանալիք թենիսի ամենահին եւ հեղինակավոր մրցաշարին, եթե աշխարհի չեմպիոն թենիսիստները մեծ աղմուկ բարձրացրին, որ սպորտը չպետք է խառնել քաղաքականության հետ եւ ռուս ու բելառուս թենիսիստների չմասնակցելը համարեցին աբսուրդ, իսկ մրցաշարն անցկացնելն առանց նրանց՝ անիմաստ, ապա «Մանկական Եվրատեսիլն» այս տարի էլ, Ուկրաինայում ռազմական գործողություններով պայմանավորված, ՌԴ-ի դեմ կիրառեց պատժամիջոց, եւ այն տեղի ունեցավ առանց Ռուսաստանի եւ Բելառուսի ներկայացուցչի մասնակցության: Այո, Արեւմուտքն արդեն հաշվեհարդար է տեսնում երեխաներից՝ «Մանկական Եվրատեսիլ 2023» երգի միջազգային մրցույթի մասնակից 16 երկրների լուռ համաձայնությամբ:

Ի դեպ, Ֆրանսիայի Նիցցա քաղաքում կայացած «Մանկական Եվրատեսիլ 2023» երգի միջազգային մրցույթի քաղաքականացվածությունն այս տարի միայն վերոնշյալով չէ, որ ընդգծվեց: Մրցույթում հաղթեց Ֆրանսիան ներկայացնող Զոի Կլաուզուրն՝ իր «Սիրտ» երգով, ընդ որում՝ այս երկիրը հաղթում է երկրորդ տարին անընդմեջ: Իսկ մինչեւ Ֆրանսիայի հաղթելն՝ Արեւմուտքը մի լավ շոյեց հայերի ականջը: Ամենաբարձր 12 միավոր Հայաստանը ներկայացնող «Yan Girls» («Յան աղջիկներ») խմբին բաշխեց Գերմանիան, Միացյալ Թագավորությունը (Անգլիան), Հյուսիսիային Մակեդոնիան, 10-ական միավոր՝ Ուկրաինան ու Վրաստանը, 3 միավոր ստացավ Իսպանիայից, 2-ական միավոր՝ Իռլանդիայից եւ Պորտուգալիայից, 8-ական միավոր՝ Էստոնիայից եւ Նիդերլանդներից, 7-ական միավոր՝ Լեհաստանից եւ Ֆրանսիայից, 6 միավոր՝ Ալբանիայից, 5 միավոր Իտալիայից:

Եվ մինչ Հայաստանը պայքարում էր առաջին կամ երկրորդ տեղի համար, միջազգային ժյուրիի թեթեւ ձեռքով՝ հայտնվեց 3-րդ տեղում: Թեպետ հայ աղջիկները երգում էին՝ «Do It My Way» («Արա իմ ձեւով»), բայց Արեւմուտքն արեց իր ձեւով, ինչպես միշտ, ոգեւորեց, հույս ներշնչեց, իսկ վերջում՝ գցեց: Հեռուստադիտողի եւ ժյուրիի քվեարկության արդյունքում «Yan Girls»-ը վաստակեց 180 միավոր եւ մի կերպ տեղավորվեց հաղթող եռյակում: Երկրորդ տեղում Իսպանիան էր: Չնայած, այսքանով հանդերձ՝ հանուն արդարության պետք է նշել, որ վերջին երեք տարում մշտապես լավագույն եռյակում է եղել Հայաստանը ու այս տարի էլ դիրքերը չզիջեց:

Հատկանշական է նաեւ, թե Հայաստանն ինչպես քվեարկեց, այս մրցույթի վերաբերյալ «Իրավունքի» հետեւողական բարձրաձայնումներն ու քննադատությունները, կարծես թե, տվեցին արդյունք: Այս անգամ գոնե Հայաստանը խուսափել էր Ադրբեջանին սատարող որեւէ երկրի ձայն տալուց, ինչպես նաեւ ձայն չէր տրվել հիմնական մրցակիցներին, որոնք կարող էին ձայներ խլել Հայաստանը ներկայացնող մասնակցից: Հայաստանը ամենաբարձր 12 միավորը տվեց Մալթային: Իհարկե, այստեղ էլ ամեն ինչ հարթ չէր, շնորհակալության փոխարեն՝ Մալթայից Հայաստանը ստացավ զրո ձայն:

Ի ԴԵՊ

Նշենք, որ «Մանկական Եվրատեսիլ»-ին մասնակցությունից հրաժարվել են մի շարք երկրներ: Այս շարքում են՝ Բելգիան, Բուլղարիան, Իսրայելը, Ղազախստանը, Կիպրոսը, Լատվիան, Լիտվան, Մոլդովան, Ռումինիան, Սան Մարինոն, Ուելսը, Շվեյցարիան, Շվեդիան: Եվ եթե այս երկրները դեռ չեն բացառում իրենց վերադարձը մրցույթին, ապա Դանիան ու Նորվեգիան առավել հստակ դիրքորոշում ունեն: Դանիայի «Մանկական Եվրատեսիլի» հեռարձակման բաժնի ղեկավար ՄԱՐԼԵՆ ԲՈԵԼԸ հայտարարել է, որ իրենց երկիրը չի վերադառնա մրցույթին, քանի որ ռադիոկայանը չի փոխել իր կարծիքն այն մասին, որ «մրցույթը հակասում է այն արժեքներին, որոնք նրանք ցանկանում են ներկայացնել իրենց հանդիսատեսին»: Իսկ Նորվեգիայի պատվիրակության ղեկավար ՍԹԻԳ ԿԱՐԼՍԵՆԸ հաստատել է, որ երկիրը ապագայում չի վերադառնա մրցույթին ֆինանսական իրավիճակի եւ մրցակցության վերաբերյալ NRK-ի դիրքորոշման պատճառով. նրանք կարծում են, որ մրցույթի ներկայիս ձեւաչափը «չափազանց կոպիտ է» երեխաների համար:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Հայաստանում 27 աշակերտի ծնողները թույլ չեն տալիս դպրոց հաճախել. ԱՎԾ տվյալներԱրտակարգ իրավիճակ՝ Երևանում հայտնի «Թոխմախի ՄՌՈւ»-ի մոտՀեռու չէ, տարածքում է. Էքստրասենսը նոր բացահայտում է անում Ամբողջ Աբխազիան հոսանքազրկվել էԵրկվորյակներին երեկոյան սպասվում է անակնկալ․ մայիսի 11-ի աստղագուշակըՄեծ արծիվ կա, կшմազը խпդի տված է եղել․ բացшռիկ մանրամասներ՝ 2-ամյա Տիգրանի անհետшցման դեպքիցՄոսկվան Կիևին առաջարկում է մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել ուղիղ բանակցություններըՌուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօրՄեր հզորությունը մեր միասնությունն է. Հայտնի Բաղդասարյանների ֆենոմենը Այս 3 կենդանակերպի նշանները կունենան բախտավոր շաբաթ 2025 թվականի մայիսի 12-ից մինչև 18-ըՆվաստացրել ու խոշտանգել են. հողաթափերով ու գիշերազգեստով պտտացրել են ոստիկանության մեկուսարաններովՄայիսի երկրորդ կեսին Կենդանակերպի 2 նշաններ բախտը պոչից կբռնենՈրդիս, արդյո՞ք ինչ անում եմ ճիշտ եմ անում.Ինչ է խոսում որդու հետ Եռաբլուրում պատգամավորըՄայիսի 13-ից հետ ենք գնում դեպի մարտ, տրամադրվե՛ք․ Գագիկ ՍուրենյանԿենդանակերպի երեք նշաններ, որոնց համար փողի հոսքը կգա մայիսի երկրորդ կեսին Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումներըՀորդառատ անձրև, կարկուտ. եղանակն՝ առաջիկա օրերինВетеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве Կրեմլը պատրաստ է ինչպես Թրամփի բանակցություններից դուրս գալուն, այնպես էլ հակամարտության նոր սրմանը. ՔաղաքագետՊուտինն Ալիեւի Մոսկվա չայցելելն ընկալեց որպես անձնական ազդանշան եւ ՌԴ-ի դեմ ուղղված ընդգծված ցուցադրական ժեստ. Ռուսական աղբյուրՏիգրան Ավետիսյանի և Արման Մսրյանի նոր տեսահոլովակըՊուտինն առաջարկել է մայիսի 15-ին վերականգնել ռուս-ուկրաինական ստամբույան բանակցային գործընթացը (Տեսանյութ)«Շունչ» թատրոնը պատրաստվում է հարսանիքի. Սեյրան Մովսիսյանը փակագծեր է բացումԽՍՀՄ-ի ըմպելիքներ, որոնք դուք անպայման խմել եքԽՈՆԱՐՀՈՒՄ ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ԷԴԻԿ ՂԱԶԱՐՅԱՆԻ ՊԱՅԾԱՌ ՀԻՇԱՏԱԿԻՆԶբոսանք խորհրդային գաստրոնոմիայում մինչև 80-ականների վերջըԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ՄԱՏՈՒՑԵՑԻՆ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ 80-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎՎաշինգտոնին ձեռնտու է «Օրեշնիկ»-ներով Մոսկվայի ծանր պատասխան հարվածը Կիեւին. Ռուսական աղբյուրՀռոմի նորընտիր պապը հայտարարել է, որ կշարունակի Ֆրանցիսկոս պապի բարեփոխումներըԲրիջիտ Բարդոն երիտասարդության տարիներին և հիմա. ինչո՞ւ է նա այդքան ծերացելԵթե ես միանամ այդ անլուրջ նախաձեռնությանը, ես էլ կդառնամ այդ միմոսներից մեկը․ Գեղամ Նազարյանը իմպիչմենտին չմիանալու պատճառների մասինՔՊ-ական ղեկավարը տուրիստական քաղաքի հողերը կասկածելի աճուրդներով օտարել է, իսկ Փաշինյանը դա անտեսել է․ ՍարգսյանԱռաջիկա ժամերին Գյումրի համայնքում սպասվում են հորդառատ տեղումներ. ԱզիզյանՖրանցիսկոս Պապը WhatsApp-ով կապ է պահել խոշտանգման ենթարկված կնոջ հետԱՄՆ-ն նախազգուշացրել է ԻրանինWashington Post-ը պարզել է՝ ինչ կարևոր իրադարձություն է սպասվում վեց շաբաթիցԹրամփ. Հնդկաստանը և Պակիստանը համաձայնության են եկել լիակատար և անհապաղ հրադադարի շուրջԳազ չի լինիՀնդկաստանը ռուս-հնդկական հիպերձայնային հրթիռներով հարպածել է պակիստանյան ավիաբազաներին (Տեսանյութ)Հրազդանցին իր աղջկա նկատմամբ անառակաբարո արարքներ է արել ու ծեծել կնոջը. ինչ պատիժ է սպասվում նրանՀռոմի նորընտիր պապի եղբայրը պատմել է նրա մանկության սիրելի խաղի մասինԹուրքիայի ԱԳ նախարարը պատմել է՝ իրեն փորձել են թունավորելՏարադրամի փոխարժեքները մայիսի 10-ինԱմեն ինչ էլ հնարավոր է,Աղազարյանը՝ հարցին հնարավոր է արդյո՞ք ախկին ՔՊ-ականի թեկնածություն առաջադրվիԿինը թունավոր սնկով սպանել է ամուսնու հարազատներին. որն է եղել պատճառըԼուկաշենկոն հայտարարել է Լեհաստանից և Լիտվայից եկող սպառնալիքի մասինԱդրբեջանը Հայաստանից ակնկալիքներ ունի․ ԲայրամովՑավոք, Արցախի վերնախավում այլ, ավելի արժանի թեկնածուի չեմ տեսնում․Արցախցի քաղաքական գործիչը Շահրամանյանի նախագահի պաշտոնում առաջադրվելու մասինGlobal High-Tech-ի 15-րդ դափնեկիրը ժամանել է ՀայաստանՏարադրամի փոխարժեքն այսօր
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top