Որտե՞ղ, ի՞նչ օրակարգով են պատրաստվում ԱՀ ԱԺ արտահերթ նիստին, եւ ինչ հարցով են պատրաստվում դիմել Փաշինյանին.Բացառիկ մանրամասներ
Ներքաղաքական
«Իրավունքի» արցախյան աղբյուրները տեղեկացնում են, որ շաբաթվա կեսին տեղի է ունենալու ԱՀ արտահերթ նիստ, նիստի վայրը, ամենայն հավանականությամբ ընտրվելու է ՀՀ-ում ԱՀ ներկայացուցչյունը: Ըստ նույն լուրերի, սակայն, մինչ այս պահը պատգամավորներին իրար գլուխ հրավիրելու հարցն է ամենադժվարը: Մեր ունեցած տեղեկություններով օրակարգը բավականին խիտ է լինելու, բազում հարցերից մեկն էլ Արցախ արժանապատիվ վերադարձի հարցն է: Պատգամավորները ցանկանում են այդ հարցի շուրջ կենսուս ունենալ, որպեսզի այդ հարցով գրավոր դիմեն Փաշինյանին, որպեսզի վերջինս էլ հարցը փոխանցի ՌԴ-ին:
Հիմա պատգամավորներին, թերեւս այդ հարցն է ամենաշատը հուզում` կունենա՞ն բոլոր խմբակցությունները վերը նշված հարցի շուրջ կոնսեսուս, թե՞ ոչ: