Համացանցում է հայտնվել 44-օրյայից հետո Սամվել Բաբայանի ցուցմունքը
Քրեական
44-օրյայից հետո Սամվել Բաբայանի ցուցմունքը Ահ դատախազությանը
«Նոյեմբերի 9-ի երեկոյան ես տեղեկացել եմ, որ Փաշինյանը պատրաստվում է ստորագրել հայտնի հայտարարությունը, եւ այն կանխելու համար գնացել եմ ՀՀ կառավարություն, բայց արդեն ուշ էր, ինձ չի հաջողվել հանդիպել Փաշինյանին։ Ես Փաշինյանի այդ քայլը համարում եմ դավաճանություն։ Պատերազմի ընթացքում Արայիկ Հարությունյանի հետ պարբերաբար քննարկել ենք պատերազմի ընթացքն ու համոզվել, որ Պաշտպանության բանակն ի վիճակի չի եղել դիմակայելու հարձակմանը։ Արայիկ Հարությունյանը ցանկանում էր, որ օր առաջ ռազմական գործողությունները դադարեցվեն։ Սակայն գիտակցում էր, որ դա իրենից կախված չէ»,- ասել է Բաբայանը։