Պեկինը զգուշացրել է՝ «Թայվանի անկախությունը նշանակում է պատերազմ»

Չինաստանը պատրաստ է Թայվանի հետ խաղաղ վերամիավորմանը, սակայն չի հանդուրժի «անջատողական գործողությունները», որոնք ուղղված են կղզու պետության անկախությանը, ասել է Չինաստանի Պետխորհրդի Թայվանի գործերի գրասենյակի նախագահ Չեն Բինհուան։
Ինչպես հայտնում է Xinhua-ն, նա մեկնաբանել է Թայվանի Դեմոկրատական առաջադիմական կուսակցության ներկայացուցիչներ Լայ Ցինդեի և Սյաո Բի-Հիմի խոսքերը, որոնք ասել են, որ Պեկինը «ժամանակացույց չունի» կղզու վրա հարձակվելու համար։
Չենը հիշեցրել է օրենքը, որը նախատեսում է ոչ խաղաղ միջոցների և այլ անհրաժեշտ միջոցների կիրառում Չինաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար։ «Ուզում եմ ընդգծել, որ «Թայվանի անկախությունը» նշանակում է պատերազմ»,- հավելել է Բինհուան։