Կադիրովի 16-ամյա որդին նշանակվել է ՌԴ ՊՆ գումարտակի համակարգող
Միջազգային
«Այսօր ես Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության «Շեյխ Մանսուր» գումարտակի անձնակազմին ներկայացրի նրանց նոր համակարգողին՝ Չեչնիայի Հանրապետության հերոս, Չեչնիայի Հանրապետության ղեկավարի անվտանգության ծառայության ղեկավար Ադամ Ռամզանի Կադիրովին: Այս նշանակումը մեր ժողովրդի կրոնական, ընտանեկան և մշակութային արժեքների պահպանման գործում Ադամի նշանակալի վաստակի բնական արդյունքն էր»,- գրել է պատգամավորը Telegram-ի իր ալիքում։