ՀՀ-ում հրեական համայնքի ղեկավարը ձեռնպահ մնաց Երուսաղեմի քրիստոնեական համայնքի ներկայացուցիչների հանդեպ բռնություններին գնահատական տալ
Ներքաղաքական
Հրեաների կողմից Երուսաղեմի քրիստոնեական համայնքի ներկայացուցիչների հանդեպ հաճախակի դարձած սադրանքները շարունակում են մնալ ամենամտահոգիչ թեմաներից մեկը: Հատկաես, որ տեղացիները սպասելով դատական գործընթացի ավարտին՝ սկսել են հյուրանոցային համալիրի կառուցման աշխատանքներ վիճելի տարածքում, որը բախումների է բերել տեղի հայերի ու հերա ծայրահեղականների միջև։ Ինչպես է վրաբերում վերը նշվածին Հայաստանում հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյան-Ֆելլերը, ով բավականին սուր քննադատության էր ենթարկել Երևանում գտնվող հրեական միակ սինագոգի նկատմամբ ոտնձգությանը:
Եվ ահա տիկին Վարժապետյանը բավական սուր ընդունեց մեր հարցը նախ ընդգծելով.
-Գիտեք, այդ հարցի տակ շատ քողարկված խնդիրներ կան, որոնց ինքս չեմ տիրապետում եւ չեմ ցանկանում գնահատական, մեկնաբանություն տալ: Իհարկե երեւույթը շատ վատն է, ինչի դեմ պետք է պայքարել, բայց դա իմ հարցը չէ:
-Ինչպե՞ս է ստացվում, որ Երևանում գտնվող հրեական միակ սինագոգը այրելու փորձը մեծ արձագանք գտավ նույն հրեական համայնքի կողմից, բայց այնտեղի հայերի նկատմամբ նման իրադարձություններին գնահատական չեք ցանկանում տալ:
-Ես չեմ ցանկանում նման ագրեսիվ հարցի պատասխաննել: Ի՞նչ է ուզում եք ասել, որ այն ինչ կատարվում է Երուսաղեմի հայերի հետ, նույնը` այստեղ հրեական համայնքի հե՞տ պետք է արվի:
-Բացարձակ, ընդհակառակը, պարզապես Ձեր գնահատականն ենք ուզում իմանալ, ինչպես է ստացվում, որ մի դեպքում դատապարտում եք, իսկ մյուս դեպքում` ձեռնահ մնում ըստ էության:
-Մենք որեւէ ձեւով պարտավոր չենք պատասխան տալ իրենց գործողություների համար, մենք այստեղ ապրում ենք բարեկամական ու ջերմ մթնոլորտում: Իսկ Իսրայելում կատարվող հարցերը ուղղեք դեսանին, ոչ թե մեզ:
-Բայց մենք Ձեր գնահատականն ենք խնդրում այդ դեպքում:
-Ես պատասխանատու եմ ՀՀ-ում մեր հրեա համայնքի գործողությունների մասին, իսկ այնտեղի հրեաների արարքների համար պատասխանատու են այնտեղ: