Վրաստանից մեքենաներ ներկրելու համար՝ հունվարի 1-ից Մաքսայինի դեպոզիտային հաշվին վարորդները գումար կվճարեն.ArmLur.am
Հասարակություն
Այսօր ՀՀ Կառավարության նիստում չզեկուցվող նախագծերի շարքում է նաև Հայաստանի Հանրապետություն ներմուծվող անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների համար մաքսատուրքերի և հարկերի վճարման պարտավորությունների ապահովման որոշակի միջոց սահմանելու մասին։
Ներկայացված նախագծի մասին ArmLur.am-ը տեղեկացավ, որ ներկա պահին Հայաստանի Հանրապետության տարածքում վերոհիշյալ կարգավիճակով շահագործվում են շուրջ 9000 միավոր ավտոմեքենա: Արդյունքում՝ վճարումներ չեն կատարվում պետական բյուջե թե՛ մաքսատուրքերի, թե՛ ավելացված արժեքի հարկի, թե՛ բնապահպանական հարկի և թե՛ գույքահարկի գծով: Հենց սա է դարձել նման նախագծի առաջարկման պատճառը։
ՊԵԿ-ի կողմից մշակված այս նախագիծով 2024 թվականի հունվարի 1-ից Վրաստանից կամ ԵՏՄ անդամ պետություն չհանդիսացող երկրից ժամանակավոր օգտագործման նպատակով ներկրված ավտոմեքենաների համար ՀՀ քաղաքացիները պետք է մաքսային մարմնի կողմից տնօրինվող դեպոզիտային հաշվին գումար վճարեն։
Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ E-draft.am-ում, այս նախագծին դեմ է արտահայտվել 1044 հոգի, կողմ՝ 24։
Նյութի աղբյուր՝ https://armlur.am/1321283/